Էբոլա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էբոլա
Էբոլա
Էբոլա
Դասակարգում
Թագավորություն  Վիրուսներ (Virus)
Կարգ Mononegavirales
Ընտանիք Filoviridae
Ցեղ Ebolavirus
Տեսակ Էբոլա (Zaireebolavirus)
Միջազգային անվանում
Zaire ebolavirus

Վիրուս Էբոլա կամ պարզապես Էբոլա[1][2][3], Ebolavirus ցեղի ընդհանուր անվանումն է, որը պատկանում է ֆիլովիրուսների ընտանիքին և բարձրագույն պրիմատների մոտ առաջացնում է Էբոլայի հեմոռագիկ տենդ հիվանդությունը։

Էբոլայի ձևաբանական հատկանիշները նման են մարբուրգյան վիրուսին, որը նույնպես պատկանում է ֆիլովիրուսների ընտանիքին և առաջացնում է նման հիվանդություն։ 1976 թվականին նկարագրվելուց ի վեր էբոլա վիրուսը պատճառ է դարձել մի քանի հայտնի[4] խոշոր համաճարակների։ Վիրուսը առանձնացվել է Զաիրի Էբոլա գետի տարածքում որից էլ վիրուսը ստացել էր իր անվանումը։ Հիվանդության մահացության աստիճանը վիրուսի առկայության պատճառով չափազանց բարձր է, որոշ բռնկումների ժամանակ այն հասել է 90%-ի[5]։

Էթիոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ իր մորֆոլոգիական հատկությունների վիրուսը շատ նման է մարբուրգյան վիրուսին (Marburgvirus), բայց տարբերվում է վերջինից հակագեննային (antigenically) հարաբերակցությամբ։ Այդ երկու վիրուսներն էլ պատկանում են ֆիլովիրուսների ընտանիքին (Filoviridae)։ Էբոլա վիրուսը բաժանված է հինգ տեսակի՝ Zaire ebolavirus, Sudan ebolavirus, Reston ebolavirus, Tai Forest ebolavirus և Bundibugyo ebolavirus։ Սակայն մարդը վարագվում է միայն այս 4 տեսակի վիրուսներից։ Reston ebolavirus –ի ախտահարման / վարակման ժամանակ, բնորոշ է առանց սիմպտոմների ախտանիշներ։ Ենթադրվում է, որ վիրուսի բնական ռեզերվուարները գտնվում են հասարակածային անտառներում։

Ֆիլովիրուսների ֆիլոգենետիկ ծառ

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ebolavirus-ի դասը բաժանված է հինգ տեսակի[6]՝

Zaire ebolavirus[խմբագրել | խմբագրել կոդը]

Zaire ebolavirus (EBOV) տեսակը առաջին անգամ արձանագրվել է Զաիրի էբոլա գետի տարածքում (այժմ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն), ինչի համար և ստացել է իր անունը։ Զաիրյան էբոլավիրուսը համարվում է դասի տիպիկ[6] и вызвал наибольшее количество вспышек заболевания[7] տեսակ, և առաջացրել է ամենամեծ թվով հիվանդության բռնկումներ։ Ունի մահացության ամենաբարձր տոկոսը, հասնելով 90%։ Մահացության միջին գործակիցը մոտ 83% է։ 1976 թվականի համաճարակի ընթացքում մահացությունը հասնում էր 88%, իսկ 1994 թ. 60, 1995 թ. 81%, 1996 - 73%, 2001-2002 թթ - 80%, 2003 - 90%[7]։ Առաջին բռնկումը գրանցվել է օգոստոս 26-ին, 1976 - ի փոքրիկ Յամբուկու քաղաքում։ Առաջին հիվանդ էր դարձել 44 - ամյա դպրոցի ուսուցիչ։ Ախտանշանները նման են մալարիայի ախտանիշներին։ Ենթադրվում է, որ վիրուսի նախնական տարածմամը նպաստել էր կրկնակի օգտագործման ներարկման ասեղներ առանց մանրէազերծմանը։

Էբոլայի տարածվածությունը

Sudan ebolavirus[խմբագրել | խմբագրել կոդը]

Sudan ebolavirus (SUDV) տեսակը արձանագրվել է Զաիրյան էբոլավիրուսի հետ գրեթե միաժամանակ։ Ենթադրվում է, որ առաջին բռնկումը տեղի է ունեցել գործարանի աշխատողների շրջանում, Սուդանի փոքր Նզարա քաղաքում։ Վիրուսակիրը չի հայտնաբերվել, չնայած այն հանգամանքին, որ բռնկումից անմիջապես հետո գիտնականները փորձարկել էին վիրուսի առկայությունը տարբեր կենդանիների և միջատների մոտ, որոնք ապրում էին այս քաղաքի հարևանությամբ։ Վերջին բռնկումը արձանագրվել է 2012 նոյեմբերին – 2013 հունվարին Ուգանդայում։ Միջին մահացությանը եղել է 54% 1976 թ։ 68% 1979 թ և 53% 2000 և 2001 թվականներին։ Օգոստոսի 2014 վիրուսի բռնկումը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում խլել է 31 մարդու կյանք[8]։

Reston ebolavirus[խմբագրել | խմբագրել կոդը]

Reston ebolavirus (RESTV) տեսակը դասակարգվում է, որպես Էբոլա վիրուսի տեսակ։ Ի տարբերություն մյուս Էբոլայի տեսակների, այս տեսակը ասիական ծագում ունի. իր ծննդավայրը և սկզբնակետը համարվում է Ֆիլիպիններ։ Վիրուսը հայտնաբերվել է հեմոռագիկ տենդի բռնկման ժամանակ կապիկների (SHFV) մոտ 1989 թ.։ Հաստատվել է, որ վիրուսի աղբյուրն էին հանդիսացել Macaca fascicularis տեսակի կապիկները, որոնք տեղափոխված էին եղել Ֆիլիպիններից դեպի Ռեստոն, Վիրջինիա, ԱՄՆ-ի գիտահետազոտական լաբորատորիաներից մեկը։ Դրանից հետո բռնկումները արձանագրվում էին Ֆիլիպիններում, Իտալիայում և Միացյալ Նահանգներում[7]։ Ռեստոնյան էբոլավիրուսը չի համարվում պաթոգենիկ մարդու համար, բայց լուրջ վտանգավոր է կապիկների և խոզերի համար[9]։

Tai Forest ebolavirus[խմբագրել | խմբագրել կոդը]

Tai Forest ebolavirus վիրուսը (TAFV, նախկինում Cоte d’Ivoire ebolavirus, CIEBOV) առաջին անգամ հայտնաբերվել էր շիմպանզեների մոտ Աֆրիկայում, Կոտ դ'Իվուարի, Թայ անտառում։ Նոյեմբեր 1, 1994 թվականին հայտնաբերել էր երկու շիմպանզեների անշունչ մարմինները։ Դիահերձման ժամանակ բացահայտել է արյան ներկայությունը որոշ օրգանների խոռոչների մեջ։ Շիմպանզեների հյուսվածքների փորձաքննությունը տվել նույն արդյունքներ, ինչը որ 1976 թվականին Զաիրի և Սուդանի էբոլա վիրուսով վարագված մարդկանց մոտ։ Ավելի ուշ, 1994 թվականին, հայտնաբերվել էր այլ շիմպանզեների մարմինները, որոնց մոտ հայտնաբերվել էր էբոլա վիրուսի նույն ենթատեսակը։ Գիտնականներից մեկը, ով իրականացնում էր մահացած կապիկների դիահերձումը, հիվանդացել էր էբոլայի տենդով։ Հիվանդության ախտանշանները ի հայտ էին եկել մի շաբաթ անց մահացած կապիկների դիահերձումից հետո։ Անմիջապես հետո, հիվանդը տեղափոխվել էր Շվեյցարիա բուժման նպատակով, վեց շաբաթ անց վարակումից հետո հիվանդը լիովին ապաքինվել էր[7]։

Bundibugyo ebolavirus[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոյեմբեր 24, 2007 թ, Ուգանդայի առողջություն նախարարությունը հայտարարել էր էբոլայի բռնկումը Բունդիբուգիոյում (Bundibugyo)։ Վիրուսի մեկուսացումից և նրա անալիզից հետո ԱՄՆ-ում, Առողջապահության Համաշխարհային Կազմակերպությունը հաստատել էր նոր Էբոլա վիրուսի տեսակի առկայությանը - Bundibugyo ebolavirus (BDBV)։ Փետրվարի 20, 2008փթ, Ուգանդայի առողջապահության նախարարությունը պաշտոնապես հայտարարել էր Բունդիբուգիոյում համաճարակի ավարտի մասին։ Ընդհանուր առմամբ, եղել են 149 արձանագրված վարակման դեպքեր այս նոր Էբոլա տեսակից, 37ը՝ ճակատագրական։ Վերջին բռնկումը եղել էր 2012 թ. Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, մահացությունը կազմել էր 36%[7]։

Ամսաթիվ Առաջացման տեղանկ Դեպքեր/մահեր (մահացության տոկոսադրույք)
1994։ դեկտեմբեր-փետրվար Գաբոն Գաբոն 49/29 (59 %)
1996։ հունվար-ապրիլ Գաբոն Գաբոն 93/68 (73 %)
2001/2002։ հոկտեմբեր/նոյեմբեր Գաբոն Գաբոն և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 122/96 (79 %)
2002/2003։ դեկտեմբեր/ապրիլ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն, 143/128 (90 %)
2003։ նոյեմբեր/դեկտեմբեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 35/29 (83 %)
2007։ ապրիլ-հոկտեմբեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 264/187 (71 %)
2012։ հուլիս-հոկտեմբեր Ուգանդա Ուգանդա 24/17 (71 %)
2012։ սեպտեմբեր-նոյեմբեր Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն 62/34 (55 %)
2014 Գվինեա Գվինեա, Լիբերիա Լիբերիա և Սիերա Լեոնե Սիերա Լեոնե 2127/1145 (54 %)
2014։ 4 օգոստոսի Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 2/01
2014։ 6 օգոստոսի Լիբերիա Լիբերիա 6/2 (Չհաշված վերադարձողների)[10][11]
2014։ 6 օգոստոսի Նիգերիա Նիգերիա 8/2
2014։ 7 օգոստոսի Իսպանիա Իսպանիա 1/1
2014։ 5 հոկտեմբերի Իսպանիա Իսպանիա,[12] 1/0

Էբոլայի հեմոռագիկ տենդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտանշանները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոլա տենդի ժամանակ բնորոշ է հանկարծակի մարմնի ջերմություն, արտահայտված ծանր թուլություն, մկանային ցավ, գլխացավ և կոկորդի ցավ։ Հաճախակի ուղեկցվում է փսխումով, փորլուծությամբ, ցանով, , երիկամների և լյարդի գործառույթների խախտմամբ, իսկ որոշ դեպքերում, ներքին և արտաքին արյունահոսությամբ[13]։ Լաբորատոր հետազոտությունները ցույց էին տվել արյան սպիտակ բջիջների և թրոմբոցիտների ցածր մակարդակը, իրենց հետ մեկտեղ ավելացրած էր լյարդի էնզիմների պարունակությունը։

Ինֆեկցիայի փոխանցումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Էբոլա վիրուսը փոխանցվում է անմիջական շփման միջոցով վարակակիր անձի արյան, արտադրությունների, օրգանների և այլ մարմնի հեղուկների հետ։ Հուղարկավորության ժամանակ, որտեղ սգավորները ունենում են անմիջական շփում հանգուցյալի մարմնին, կարող են խաղալ էական դեր էբոլա վիրուսի փոխանցման մեջ։ Կարևոր դեր են խաղում վարակի տարածման մեջ կրծողները, հենց նրանց պոպուլյացիաներում է շրջանառվում վիրուսը, միայն երբեմն է փոխանցվում մարդուն զոոնոզի արդյունքում։ Վիրուսի բարձր մահացությունը թույլ չի տալիս վարակին ստանալ համաճարակի հատկանիշներ։ Կոտ դ 'Իվուարում, Կոնգոյի Հանրապետություն և Գաբոնում փաստագրված էին մարդկանց Էբոլա վիրուսով վարակման դեպքեր։ Վարակը փոխանցվել էր մարդուն վարակված շիմպանզեների, գորիլաների և անտառային այծքաղների հետ, թե կենդանի, թե սատկած, շփման արդյունքում։ Ստացվել է նաև զեկույցներ Restonskogo ebolavirusa փոխանցման վերաբերյալ մարդուն Macaca fascicularis (макака-крабоед) տեսակի կապիկների միջոցով։ Առողջապահության ոլորտի աշխատակիցները հաճախ են վարակվում էբոլա վիրուսով հիվանդների հետ շփման ընթացքում, առանց համապատասխան միջոցներ կիրառելով վիրուսի փոխանցման դեմ և համապատասխան խնամքի բացակայությամբ։

Ինկուբացիոն շրջանը տևում է 2 - ից մինչև 21 օր։

Թերապիա և պատվաստանյութեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանր դեպքերում պահանջում է ինտենսիվ խնամք, քանի որ հիվանդները հաճախ տառապում են ջրազրկումից և կարիք են ունենում ներերակային ներարկումների կամ պերորալ ռեհիդրատացիայի, էլեկտրոլիտներ պարունակող լուծույթների օգնությամբ։

Էբոլա հեմոռագիկ տենդի հատուկ բուժումը կամ նրա դեմ վակցինա դեռևս գոյություն չունի։ Ոչ մի մեծ դեղագործական ընկերություն չի կատարել ներդրվումներ Էբոլա վիրուսի դեմ պատբաստանյութ ստեղծելու համար, քանի որ նման պատվաստանյութը պոտենցիալ ունի շատ սահմանափակ շուկա և չի խոստանում մեծ շահույթ[14]։ Պատվաստանյութը մշակող հետազոտությունները ֆինանսավորվում էին հիմնականում Միացյալ Նահանգների, Պաշտպանության նախարարության և Առողջապահության Ազգային ինստիտուտների կողմից։ Նրանք վախենում էին, որ վիրուսը կարող է օգտագործվել որպես կենսաբանական զենք։ Շնորհիվ նրանց ֆինանսավորմանը ստեղծվել էր պատվաստանյութի մի քանի նախատիպեր, որոնք հաջողությամբ փորձարկվել էին կենդանիների վրա։ Երկու ընկերությունները՝ Sarepta և Tekmira, արդեն սկսել էին փորձարկել պատվաստանյութի նախատիպերը մարդկանց վրա[14]։

2012, Ջին Օլինգեր (Gene Olinger)՝ ԱՄՆ-ի բանակի վարակիչ հիվանդությունների ինստիտուտի վարակագետը (USAMRIID), հաղորդել էր, որ եթե ֆինանսավորումը կատարվի նույն այս տեմպերով, ապա պատվաստանյութը կարող է ստեղծվել 5-7 տարվա ընթացքում։ Սակայն, 2012 թվականի օգոստոսին, ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ դադարեցնում է հետագա պատվաստանյութի մշակման ֆինանսավորումը, «ֆինանսական դժվարությունների» պատճառով։ Վերջնական որոշումը այդ ուսումնասիրությունների ֆինանսավորումը երկարաձգելը կամ ամբողջական դադարեցնելը պետք է կատարվեր 2012 թ[14]։ Գիտնականները, որոնք ստեղծում էին պատվաստանյութը, հայտնել էին BBC-ին, որ եթե ձախողվի ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարության կողմից Էբոլա վիրուսի դեմ վակցինայի ստեղծման համար ֆինանսավորումը, ապա այն կարող է երբեք էլ չ ստեղծվել[14]։ Փորձագետները հայտարարում են, որ այս պահին Էբոլա հիվանդության տարածման իրավիճակը Աֆրիկայի մասերում աղետալի է։

Համաճարակաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Эбола геморрагическая лихорадка // Большая медицинская энциклопедия / Б. В. Петровский. — Советская энциклопедия, 1986. — Т. 27 том. — С. 531.
  2. Большой энциклопедический словарь медицинских терминов / Э. Г. Улумбеков. — ГЭОТАР-Медиа, 2013. — С. 335. — 2242 с. — ISBN 5970420107, 9785970420102
  3. «Что такое лихорадка Эбола и почему ее эпидемии опасаются во всем мире?»։ Эхо Москвы։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-09-07-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 18–ին 
  4. «Ebola Cases and Outbreaks - CDC Special Pathogens Branch»։ Centers for Disease Control and Prevention։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-03-12-ին։ Վերցված է 2007 թ․ դեկտեմբերի 8–ին 
  5. «Болезнь, вызванная вирусом Эбола»։ Всемирная организация здравоохранения։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-08-08-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 8–ին 
  6. 6,0 6,1 «ICTV Master Species List 2013 v2»։ ICTV։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-08-06-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 6–ին 
  7. 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Chronology of Ebola Hemorrhagic Fever Outbreaks»։ Արխիվացված օրիգինալից-ից 2014-08-09-ին։ Վերցված է 2014 թ․ օգոստոսի 9–ին 
  8. «Unintended consequences»։ The Economist։ 06.09.2014 
  9. Mary Elizabeth G. Miranda and Noel Lee J. Miranda. Reston ebolavirus in Humans and Animals in the Philippines: A Review // J Infect Dis.. — 2011. — Т. 204. — № 3. — С. 757-760. — doi:10.1093/infdis/jir296
  10. [1]
  11. [2].
  12. «Una sanitaria gallega, contagiada de ébola en España» Faro de Vigo. Consultado el 6 de octubre del 2014.
  13. «Ebola virus disease Fact sheet N°103»։ World Health Organization։ 2014-03-01։ Վերցված է 2014-04-12 
  14. 14,0 14,1 14,2 14,3 McGrath Matt (2012-08-15)։ «Commercial ebola vaccine 'unlikely' say researchers»։ Би-би-си (անգլերեն)։ Վերցված է 2012 թ․ օգոստոսի 18–ին 

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]