Ստատին
Ստատին | |
---|---|
![]() | |
![]() | |
Տեսակ | Դեղերի տեսակներ և group or class of chemical entities? |
Կիրառում | խոլեստերին իջեցնող դեղորայք |
Ազդեցության մեխանիզմ | HMG-CoA ռեդուկտազի արգելակում |
Կենսաբանական թիրախ | HMG-CoA ռեդուկտազ |
Քիմիական դասակարգում | ստատին |
Կլինիկական տվյալներ | |
Drugs.com | Statins |
Ստատիններ, կամ այսպես կոչված՝ β-հիդրօքսի β-մեթիլգլուտարիլ-CoA (HMG-CoA) ռեդուկտազի ինհիբիտորներ, լիպիդների քանակն իջեցնող դեղեր։ Դրանք ստեղծվել են բարձր ռիսկով հիվանդների մոտ սրտանոթային հիվանդացությունը և մահացություն իջեցնելու համար։ Ստատիններն էֆեկտիվ են և՛ առաջնային, և՛ երկրորդային կանխարգելման հարցում[1][2]։ Ստատինների կողմնակի էֆեկտներին են պատկանում մկանային ցավը, երկրորդ տիպի շաքարային դիաբետի առաջացման բարձր ռիսկը, լյարդային ֆերմենտների խանգարումները[3]։ Հազվադեպ կարող են առաջանալ նաև կողմնակի սուր էֆեկտներ, օրինակ՝ մկանային վնասում։ Ստատինները արգելակում են HMG-CoA ռեդուկտազի աշխատանքը, ինչը կենտրոնական դեր ունի խոլեստերինի արտադրման գործում[4]։ Խոլեստերինի բարձր քանակները կապված են սրտանոթային հիվանդությունների առաջացման հետ[5]։
2010 թ. դրությամբ շուկայում առկա են՝ աթորվաստատինը, ֆլուվաստատինը, լովաստատինը, պիտավաստատինը, պրավաստատինը, ռոզուվաստատինը և սիմվաստատինը։ Հասանելի են նաև մի քանի կոմբինացված տարբերակ, օրինակ՝ էզետիմիբ/սիմվաստատին։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուղեցույցները նախքան ստատին կիրառելը խորհուրդ են տալիս մոդիֆիկացնել կենսակերպը, որն իրենից ներկայացնում է խոլեստերոլ իջեցնող սննդակարգ և ֆիզիկական ակտիվություն[6][7]։ Եթե վերոնշյալների միջոցով թիրախային թվերին հնարավոր չի լինում հասնել, նշանակվում են ստատիններ։ Ստատինները հավասարապես են ազդում կանանց և տղամարդկանց վրա[8]։
Առաջնային կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականին ԱՄՆ կանխարգելիչ ծառայությունների աշխատանքային խումբը 40-75 տարեկան անձանց, ովքեր սրտի իշեմիկ հիվանդության ամենաքիչը 1 ռիսկի գործոն ունեն և 10 տարվա սրտային հիվանդացության ռիսկը ամենաքիչը 10% է, խորհուրդ է տրվում նշանակել ստատին[9]։ Սրտի իշեմիկ հիվանդության ռիսկի գործոնները ներառում են արյան մեջ լիպիդների ոչ նորմալ քանակը, երկրորդ տիպի դիաբետը, զարկերակային գերճնշումը, ծխելը[10]։ Ապացույցների մեծ մասը ենթադրում է, որ ստատինները էֆեկտիվ են սրտային հիվանդացության կանխարգելման հարցում այն հիվանդների շրջանում, որոնք ունեն խոլեստերոլի բարձր մակարդակ, սակայն անամնեզում սրտային հիվանդություն չեն ունեցել։ 2013թ. Քոխրեյնի դիտարկումը հայտնաբերել է մահվան ռիսկի իջեցում առանց վնասման մասին ապացույցների[2]։ 5 տարի շարունակ ստատին ստացած ամեն 138-ից մահանում է 1 հոգի պակաս, և ամեն 49-ից սրտային հիվանդություն ձեռք է բերում մեկ հոգի պակաս[11]։ 2011 թվականի դիտարկումը նույնպես նմանատիպ եզրակացությունների է եկել[12]։ 2010 թվականի դիտարկումը եզրակացրել է, որ առանց սրտանոթային հիվանդությունների մարդկանց բուժելը իջեցնում է սրտանոթային պատահարների թիվը տղամարդկանց, բայց ոչ կանանց շրջանում, և երկու սեռերի մոտ էլ չի ազդում մահացության վրա[13]։ Նույն տարում հրապարակված երկու այլ մետաանալիզներ, որոնցից մեկում ներառված էին միայն կանայք, ցույց տվեցին որ առաջանային կանխարգելումը ոչ մի կերպ չի ազդում մահացության վրա[14][15]։ Առողջության և Կլինիկական Գերազանցության Ազգային Ինստիտուտը խորհուրդ է տալիս ստատինային թերապիան սկսել այն դեպքում, եթե սրտանոթային հիվանդացության ռիսկը չափահասի մոտ բարձր է 10%-ից[16]։ Սրտաբանության Ամերիկյան Քոլեջը և Սրտի Ամերիկյան Ասոցացիան խորհուրդ են տալիս ստատինային թերապիան սրտանոթային հիվանդությունների առաջնային կանխարգելման նպատակով նշանակել այն անձանց շրջանում, որոնց ՑԽԼ≥ 190 մգ/դլ կամ նրանց շրջանում, ովքեր հիվանդ են դիաբետով, տարիքը 40-75 է և ՑԽԼ=70-190 մգ/դլ է; կամ այն հիվանդների շրջանում, որոնց մոտ սրտամկանի ինֆարկտի կամ ինսուլտի առաջացման 10-ամյա ռիսկը 7.5% և ավելին է։ Վերջին խմբում ստատինի նշանակումը ավտոմատ չէր կատարվում, այլ միայն կլինիցիստ-պացիենտ ռիսկի քննարկումից հետո, երբ պացիենտը տեղեկացվում էր այլ ռիսկի գործոնների, կենսակերպը փոխելու անհրաժեշտության, ինչպես նաև ստատինի տված պոտենցիալ օգուտ-վնաս հարաբերության մասին։ Ավելին, եթե որոշման կայացման հարցում հստակություն չէր առաջանում, ապա ընտանեկան պատմությունը, կորոնար կալցիումի միավորը, սրունք-բազկային ինդեքսը և բորբոքման թեստը (hs-CRP ≥ 2.0 մգ/դլ) կարող են ազդել որոշման կայացման վրա։ Որպես հավելյալ գործոններ կիրառվում են ՑԽԼ ≥ 160 կամ շատ բարձր ռիսկ[17]։ Սրտաբանության Եվրոպական միությունը և Աթերոսկլերոզի Եվրոպական միությունը առաջնային կանխարգելման նպատակով ստատինների նշանակումը խորհուրդ է տալիս կախված ռիսկի ելքային միավորից և ՑԽԼ քանակից[18]։
Երկրորդային կանխարգելում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստատիններն էֆեկտիվ են արդեն գոյություն ունեցող սրտանոթային հիվանդությամբ պացիենտների շրջանում մահացություն իջեցնելու գործում[19]։ Նրանք նաև նախատեսված են սրտի իշեմիկ հիվանդության բարձր ռիսկ ունեցողների շրջանում[20]։ Միջինում ստատինները կարող են իջեցնել ցածր խտության լիպոպրոտեիիների քանակը 1.8 մմոլ/լիտրով։ Սա 60%ով իջեցնում է սրտային պատահարների թիվը և 17 %-ով ինսուլտի առաջացման թիվը[21]։ Բարձր ինտենսիվության ստատինային թերապիան ավելի օգտավետ է այս գործում։ Տրիգլիցերիդների իջեցման և ԲԽԼ բարձրացման հարցում ստատինները պակաս էֆեկտիվ են քան ֆիբրատները կամ նիացինը[22][23]:Ստատինների դերը ուսումնասիրվել է սրտային և անոթային վիրաբուժության մեջ[24]։ Մահացությունը և կողմնակի սրտանոթային պատահարների քանակը իջել է ստատինի խմբում[25]։
Համեմատողական էֆեկտիվություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Չնայած նրան, որ ուղիղ համեմատություն գոյություն չունի, բոլոր ստատինները էֆեկտիվ են անկած հզորությունից կամ խոլեստերինի մակարդակը իջեցնելու աստիճանից[26]։ Ստատինների միջև կան տարբերություններ. սիմվաստատինը և պրավաստատինը ավելի շատ կողմնակի էֆեկտներ ունեն[3]։ Սիմվաստատինի, պրավաստատինի և աթորվաստատինի համեմատությունը հիմնված պլացեբոյի համեմատ էֆեկտիվության վրա չի հայտնաբերել կարդիովասկուլյար հիվանդացության և մահացության միջև տարբերություն[27]։
Երեխաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայով հիվանդ երեխաների շրջանում ստատինները օգնում են իջեցնել խոլեստերինի քանակները[28]։ Սակայն նրանց երկարաժամկետ կիրառման անվտանգությունը հստակ չէ[29]։ Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս ստատինը նշանակել 8 տարեկանից հետո կենսակերպը փոփոխելուց հետո միայն[30]։
Ընտանեկան հիպերխոլեստերինեմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի դեպքում ստատինները պակաս էֆեկտիվ են ՑԽԼ իջեցնելու գործում, հատկապես հոմոզիգոտների շրջանում[31]։ Այս մարդիկ ՑԽԼ ընկալիչների կամ ապոլիպոպրոտեին B գեների դեֆեկտներ ունեն[32]։ Այդ երկուսն էլ պատասխանատու են ՑԽԼ-ի օրգանիզմից հեռացնելու համար։ Ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի բուժման ժամանակ ստատինները մնում են առաջին գծի դեղորայք[33], սակայն կարող է նաև անհրաժեշտ լինեն խոլեստերին իջեցնող այլ դեղեր[34]։ Հոմոզիգոտ մուտացիաների ժամանակ ստատինները կարող են օգտակար լինել մեծ դեղաչափերով և այլ խոլեստերին իջեցնող դեղերի հետ համակցված[35]։
Կոնտրաստ խթանված նեֆրոպաթիա[խմբագրել | խմբագրել կոդը]
2014թ. մետաանալիզը ցույց է տվել, որ կորոնար անգիոգրաֆիա անցած մարդկանց 53%-ի շրջանում ստատինները իջեցնում են կոնտրաստ-խթանված նեֆրոպաթիայի առաջացման ռիսկը։ Այս էֆեկտը ուժեղ է հատկապես նրանց շրջանում, ում մոտ առկա է նախորդող երիկամային դիսֆունկցիա կամ դիաբետ[36]։
Կողմնակի էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստատինների ամենակարևոր կողմնակի էֆեկտները մկանային խնդիրներն են, դիաբետի ռիսկի բարձրացումը և լյարդի վնասման հետևանքով լյարդային ֆերմենտների քանակի բարձրացումն արյան մեջ[37][38]։ Սրա բացատրվում է այն փաստով, որ արգելակելով HMG-CoA ռեդուկտազի աշխատանքը, ստատինները արգելակում են նաև CoQ10 սինթեզը, որը կարևոր է մկանային բջիջների և արյան մեջ շաքարի կարգավորման գործում[39]։ Այլ հնարավոր կողմնակի էֆեկտներից են նեյրոպաթիան, ենթաստամոքսային գեղձի և լյարդի դիսֆունկցիան և սեռական դիսֆունկցիան։ Քոխրեյնի մետաանալիզներից մեկը ցույց է տվել, որ առաջնային կանխարգելման ժամանակ ստատինի կիրառման կլինիկական փորձարկումներում չկա ապացույց ստատինի և պացեբոյի թողած կողմնակի էֆեկտների տարբերության վերաբերյալ[40]։ Այլ մետաանալիզ հայտնաբերել է 39 %-ով կողմնակի էֆեկտների ավելացում ի համեմատ պլացեբո ստացող խմբի։ Խոսքը չի վերաբերվում ծանր կողմնակի էֆեկտներին[41]։ Հետազոտություններից մեկի հեղինակը նշում է, որ կողմնակի էֆեկտներն ավելի հաճախ են հանդիպում կլինիկական պրակտիկայում, քան ցույց է տրված ռանդոմիզացված կլինիկական փորձարկումներում[42]։ Համակարգային դիտարկումը եզրակացրել է, որ մետաանալիզը կարող է թերագնահատել ստատին ասոցացված մկանային ցավը, սակայն ռաբդոմիոլիզի հանդիպման հաճախականությունը շարունակում է մնալ ցածր` 1-2 դեպք 10000-ում[43]։
Կոգնիտիվ էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստատիների կիրառման հետ ասոցացված կոգնիտիվ խանգարման որոշ դեպքեր են գրանցվել[44]։ 2012թ. FDA-ը ստատինների պիտակների վրա ավելացրեց հնարավոր կոգնիտիվ խնդիրների առաջացման մասին զգուշացում` ելնելով հիշողության կորստի, մոռացկոտության և շփոթվածության առաջացման դեպքերի քանակի մեծացումից[45]։ Այս կողմնակի էֆեկտները հազվադեպ են, լուրջ չեն և անցնում են բուժումը դադարեցնելուց հետո[46]։ Բազմաթիվ համակարգային դիտարկումներ և մետաանալիզներ եկել են եզրակացության, որ առկա ապացուցողական տվյալները կապ չեն գտնում ստատինների կիրառման և կոգնիտիվ խանգարումների միջև[47][48][49][50][51]։
Մկաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հետազոտություններում ստատին ընդունող մարդկանց 10-15% ը մկանային խնդիրների առաջ են կանգնում[4]։ Այս կողմնակի էֆեկտի հանդիպման հաճախականությունը ավելի բարձր է քան ռանդոմիզացված կլինիկական փորձարկումներում[52] և քննարկումների ու բանավեճերի թեմա է[19][53]։ Հազվակի էֆեկտներից են միոպաթիաները, օրինակ` միոզիտը կամ անգամ ռաբդոմիոլիզը, որոնք կարող են կյանքին սպառնացող երիկամի վնասում առաջացնել։ Ստատին խթանված ռաբդոմիոլիզի առաջացման ռիսկը մեծանում է մեծ տարիքի, ֆիբրատների կիրառման, հիպոթիրեոիդիզմի դեպքում[54]։ Կոէնզիմ Q10 հավելումները երբեմն կարող են կիրառվել ստատին ասոցացված միոպաթիան բուժելու գործում[55][56]։
Գոյություն ունեն գրանցումներ 1998-2001 թվականներին ստատիններով բուժված 250000 մարդկանց մասին[57]։ Ռաբդոմիոլիզի պատահելիությունը 0.44-ը 10000-ի է աթորվաստատինով, ֆլուվաստատինով, լովաստատինով, պրավաստատինով և սիմվաստատինով բուժման ժամանակ։ Ցերիվաստատինի կիրառման ժամանակ այս ռիսկը տասնապատկվում է։ Նույնը պատահում է, եթե ստատինները համակցվում են ֆիբրատային բուժման հետ։ 2001թ. Ցերիվաստատինը հանվել է արտադրությունից[58]։ Որոշ հետազոտողներ ենթադրում են, որ հիդրոֆիլ ստատինները, ինչպիսիք են` ֆլուվաստսատինը, աթորվաստատինը, լովաստատինը ավելի քիչ տոքսիկ են քան լիպոֆիլները։ Ոչ բոլոր հետազոտություններ են գտել այդ կապը[59]։ Լովաստատինը խթանում է ատրոգին-1 գենի էքսպրեսիան, որը պատասխանատու է մկանային թելիկների վնասման համար[59]։
Դիաբետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստատինի կիրառման և դիաբետի առաջացման միջև կապը մնում է անհայտ, և համակարգային դիտարկումների ու մետաանալիզների արդյունքները այս հարցում հակասական են[60][61][62]։ Բարձր դեղաչափերը դիաբետի առաջացման խթանման ավելի մեծ հավանականություն ունեն, սակայն սրտանոթային հիվանդությունների վրա ունեցած դրական ազդեցությունը գերակշռում է այս ռիսկերը[63]։ Հետդաշտանադադարային տարիքի կանանց շրջանում ստատինի կիրառումը դիաբետի առաջացման ավելի բարձր ռիսկ ունի[64]։ Դիաբետի առաջացման համար պատասխանատու հստակ մեխանիզմ հայտնի չէ[62]։ Ստատինները իջեցնում են ի պատասխան ինսուլինին` բջիջների կողմից արյան հոսքից գլյուկոզի կլանումը[62]։ Հնարավոր է, որ սա բացատրվի GLUT1 բջիջների համար պատասխանատու որոշ սպիտակուցների սինթեզի խանգարումով։ Այդ սինթեզի մեջ մեծ դեր ունի խոլեստերինը։
Քաղցկեղ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մի քանի մետաանալիզներ ստատինի կիրառման հետևանքով քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման միտում են նկատել, որոշները` հակառակը[65][66][67][68][69]։ Ստատինները կարող են իջեցնել կերակրափողային[70], կոլոռեկտալ[71], ստամոքսային քաղցկեղի[72][73], լյարդաբջջային կարցինոմայի[74] և հնարավոր է` շագանակագեղձի քաղցկեղի առաջացման ռիսկը[75][76]։ Նրանք կարծես թե ոչ մի ազդեցություն չունեն թոքային[77], երիկամային[78], կրծքագեղձի[79], ենթաստամոքսային գեղձի[80], միզապարկի քաղցկեղի վրա[81]։
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստատինի ընդունման համատեղումը ֆիբրատի կամ նիացինի հետ մեծացնում է ռաբդոմիոլիզի հավանականությունը մինչև 6-ը 10000-ի[57]։ Բարձր դեղաչափերով ստատինների կիրառման, ստատին-ֆիբրատ համատեղման, մկանային կծկումների, երիկամային ֆունկցիայի վատացման ժամանակ կարևոր է լյարդային ֆերմենտների և կրեատինինի հսկումը։ Թուրինջի և թուրինջի հյութի կիրառումը արգելակում է որոշակի ստատինների ազդեցությունը։ Դառը նարինջը կարող է թողնել նույն էֆեկտը[82]։ Դա իր հերթին բարձրացնում է արյան մեջ ստատինի մակարդակը` մեծացնելով կողմնակի էֆեկտների առաջացման ռիսկը։ Պրոտեազի ինհիբիտորների համատեղումը ստատինի հետ բարձրացնում է արյան մեջ ստատինի մակարդակը և մեծացնում միոպաթիայի առաջացման ռիսկը[83]։
Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստատինները արգելակելով HMG-CoA ռեդուկտազը` բլոքադայի են ենթարկում խոլեստերոլի սինթեզը լյարդում։ Սա կարևոր փաստ է, որովհետև շրջանառվող խոլեստերոլի մեծ մասը սինթեզվում է օրգանիզմում, այլ ոչ թե ստացվում է դիետայից։ Երբ լյարդն այլևս չի կարողանում խոլեստերին սինթեզել, դրա մակարդակն արյան մեջ իջնում է։ Խոլեստերինի սինթեզը հիմնականում գիշերն է տեղի ունենում[85], հետևաբար կարճ կիսատրոհման ժամանակով ստատինները ցանկալի է ընդունել գիշերը` էֆեկտն ուժեղացնելու նպատակով[86][87]։ Հետազոտությունները ցույց են տվել, որ երկար ազդող ստատինների դեպքում ընդունման ժամը նշանակություն չունի[88]։
Ցածր խտության լիպոպրոտեինների (ՑԽԼ) զավթման մեծացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճագարների լյարդի բջիջները զգում են խոլեստերոլի քանակի իջեցումն արյան մեջ և սկսում են սինթեզել ՑԽԼ ընկալիչներ[89]։ Սա բերում է շրջանառվող ՑԽԼ իջեցմանը։
Սպեցիֆիկ սպիտակուցների պրենիլացում[խմբագրել | խմբագրել կոդը]
Արգելակելով HMG CoA ռեդուկտազը`ստատինները միաժամանակ արգելակում են խոլեստերոլի և սպեցիֆիկ պրենիլացված սպիտակուցների սինթեզը։ Այս էֆեկտը կարող է մասամբ ներառվել էնդոթելիալ ֆունկցիայի բարելավման, իմուն ֆունկցիայի մոդուլյացիայի և այլ կարդիովասկուլյար օգուտների մեջ[90][91][92][93][94][95][96]։ Բացի դրանից սպիտակուցի պրենիլացումը կարող է նշանակություն ունենալ ստատինների անցանկալի էֆեկտների առաջացման գործում, ինչպիսիք են միոպաթիան[97] և դիաբետը[98]։
Այլ էֆեկտներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինչպես նշվեց վերևում, ստատինները կանխարգելում են աթերոսկլերոզի զարգացումը։ ASTEROID կլինիկական փորձարկումը ցույց է տվել ստատինային թերապիայի ընթացքում աթերոմայի ռեգրեսիայի ուլտրաձայնային ուղիղ ապացույց[99]։ Հետազոտողները կարծում են, որ ստատինները սրտանոթային հիվանդությունները կանխարգելում են հետևյալ մեխանիզմներով[100]`
1. Էնդոթելիալ ֆունկցիայի լավացում
2. Բորբոքային պատասխանի մոդուլացիա
3. Աթերոսկլերոտիկ վահանիկի կայունացում
4. Թրոմբագոյացման կանխում
2008 թվականին JUPITER հետազոտությունը ցույց տվեց, որ ստատինի կիրառումը կարող է իջեցնել բարձր C-ռեակտիվ սպիտակուցի քանակը[101]։
ՑԽԼ-իջեցնող հատկությունը տարբերվում է տարբեր ստատինների միջև։ Ցերիվաստատինը ամենաուժեղ լիպիդ իջեցնող հատկությունն ունի, հաջորդիվ ռոզուվաստատինն է, աթորվաստատինը, սիմվաստատինը, լովաստատինը, պրավաստատինը, ֆլուվաստատինը[102]։

Ստատինների որոշ տեսակներ կարող են հանդիպել բնության մեջ, օրինակ` հասարակ կախասնկի կամ կարմիր խմորասնկի բրնձի մեջ։ Քիչ քանակությամբ ռանդոմիզացված հսկվող փորձարկումներ ցույց են տվել, որ այդ մթերքների կիրառումը կարող է իջեցնել արյան մեջ շրջանառվող խոլեստերինը[103]։
Պատմական ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]
1971 թվականին ճապոնացի բիոքիմիկ Ակիրա Էնդոն սկսեց փնտրել խոլեստերոլ իջեցնող դեղորայք։ Հետազոտությունը ցույց էր տվել, որ խոլեստերինը մեծ մասամբ ստեղծվում է լյարդում HMG-CoA ռեդուկտազի միջոցով[104]։ Էնդոն և իր թիմը ենթադրում էր, որ որոշ միկրոօրգանիզմներ կարող են սինթեզել այդ ֆերմենտի արգելակիչներ` իրենց այլ միկրոօրգանիզմներից պաշպանելու նպատակով. մեվալոնատը բջջապատի կազմության մեջ մտնող բազմաթիվ նյութերի նախանյութն է[105]։ Սինթեզված առաջին ստատինը մեվաստատինն էր` ստացված Penicillinum citrinum-ի կողմից։ Մի բրիտանական խումբ նույն սկզբունքով Penicillinum brevicompactum-ից ստացավ ստատին[106] և 1976 թվականին հրապարակեց նյութ դրա հակասնկային հատկությունների մասին և ոչինչ չնշեց HMG-CoA քայքայման ունակության մասին։ Մեվաստատինը երբեք վաճառքի չհանվեց, իր ուռուցքածին, մկանաքայքայիչ կողմնակի հատկությունների պատճառով։ Մերք ընդ Քո (Merck & Co) ընկերության հիմնադիր Ռոյ Վագելոսը հետաքրքրվեց այս պրեպարատով և մի քանի այց կազմակերպեց դեպի Ճապոնիա։ 1978թ. Վերոնշյալ ընկերությունը լովաստատինն առանձնացրեց Aspergillus terreus-ից և վաճառքի հանեց այն Mevacor անվան տակ[107]։ Այդ ժամանակ արդեն իսկ կար առաջ քաշված տեսություն խոլեստերոլի և սրտանոթային հիվանդությունների կապի մասին։ Խոլեստերինը աթերոմայի գլխավոր բաղադրիչն է, և աթերոսկլերոտիկ վահանիկը հետագա անկայունացումը կարող է բերել սրտամկանի ինֆարկտի զարգացման։
Հասարակություն և մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ստատիններն էֆեկտիվորեն վաճառելու համար, Մերքը պետք է տեղեկացներ հասարակությանը բարձր խոլեստերինի վտանգների մասին, և բժիշկները աշխատանքներ պետք է տանեին ստատինների անվտանգության վերաբերյալ։ Հանրային արշավների շնորհիվ Միացյալ Նահանգների բնակիչները տեղեկացան խոլեստերինի իրենց թվերի, «լավ» և «վատ» խոլեստերինի, իսկ դեղագործական ընկերությունները իրենց սեփական ստատիներն արտադրել։ 1994 թվականի ապրիլին հրապարակվեց Մերքի կողմից ֆինանսավորվող Սիմվաստատինի սկանդինավյան ապրելիության ուսումնասիրման հետազոտությունը։ Հետազոտողները փորձարկեցին սիմվաստատինը սրտային հիվանդություններով ու բարձր խոլեստերինով 4444 պացիենտների վրա։ 5 տարի անց հետազոտության արդյունքում պարզվեց, որ պացիենտների մոտ խոլեստերինը իջել է ելքայինի նկատմամբ 35%-ով, և սրտային պատճառով մահանալու ռիսկերը պակասել են 42%-ով[104][108]։ 1995 թվականին Զոկորն ու Մեվակորը շուրջ 1 միլիարդ դոլար եկամուտ բերեցին Մերքին[104]:Էնդոն 2006 թվականին Ճապոնիայի մրցանակ ստացավ, իսկ 2008 թվականին` Լասքեր-ԴըԲեյքի կլինիկական բժշկական մրցանակ։ 2012 թվականին Մայքլ Բրաունն ու Ջոզեֆ Գոլսթեյնը, ովքեր խոլեստերինի վերաբերյալ բացահայտումների համար Նոբելյան մրցանակ էին ստացել, նշեցին, որ միլիոնավոր մարդիկ, ում կյանքը երկարել է շնորհիվ ստատինային թերապիայի, պարտական են Ակիրա ԷՆդոյին[109]։
Համացանցի պսևդոգիտական քարոզի պատճառով վաղ 2010-ականներին Միացյալ Թագավորության շուրջ 200000 քաղաքացիներ դադարեցին օգտագործել ստատիններ։ Սրտի Բրիտանական Ֆոնդը եզրակացրեց, որ հետագա 10 տարիների ընթացքում դա կբերի հավելյալ 2000 սրտամկանի ինֆարկտի ու կաթվածի[110]։
Հետազոտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Որոշ կլինիկական հետազոտություններ ցույց են տվել կապ ստատինների կիրառման և դեմենցիայի[111], թոքի քաղցկեղի[112], միջուկային կատարակտի[113], գերճնշման[114][115], և շագաանակագեղձի քաղցկեղի միջև[116]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ National Clinical Guideline Centre (UK) (July 2014)։ «Lipid Modification: Cardiovascular Risk Assessment and the Modification of Blood Lipids for the Primary and Secondary Prevention of Cardiovascular Disease»։ National Clinical Guideline Centre (UK).։ PMID 25340243
- ↑ 2,0 2,1 «Statins for the primary prevention of cardiovascular disease»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (1): CD004816։ January 2013։ PMID 23440795։ doi:10.1002/14651858.CD004816.pub5
- ↑ 3,0 3,1 «Comparative tolerability and harms of individual statins: a study-level network meta-analysis of 246 955 participants from 135 randomized, controlled trials»։ Circulation. Cardiovascular Quality and Outcomes 6 (4): 390–9։ July 2013։ PMID 23838105։ doi:10.1161/CIRCOUTCOMES.111.000071
- ↑ 4,0 4,1 «Statin-induced myopathy: a review and update»։ Expert Opinion on Drug Safety 10 (3): 373–87։ May 2011։ PMID 21342078։ doi:10.1517/14740338.2011.540568
- ↑ «Blood cholesterol and vascular mortality by age, sex, and blood pressure: a meta-analysis of individual data from 61 prospective studies with 55,000 vascular deaths»։ Lancet 370 (9602): 1829–39։ December 2007։ PMID 18061058։ doi:10.1016/S0140-6736(07)61778-4
- ↑ National Cholesterol Education Program (2001)։ Third Report of the National Cholesterol Education Program (NCEP) Expert Panel on Detection, Evaluation, and Treatment of High Blood Cholesterol in Adults (Adult Treatment Panel III): Executive Summary։ Bethesda, MD: National Institutes of Health. National Heart, Lung, and Blood Institute.։ էջ 40։ NIH Publication No. 01-3670
- ↑ National Collaborating Centre for Primary Care (2010)։ NICE clinical guideline 67: Lipid modification (PDF)։ London: National Institute for Health and Clinical Excellence։ էջ 38։ Արխիվացված է օրիգինալից հոկտեմբերի 10, 2010-ին
- ↑ «Efficacy and safety of LDL-lowering therapy among men and women: meta-analysis of individual data from 174,000 participants in 27 randomised trials»։ Lancet 385 (9976): 1397–405։ April 2015։ PMID 25579834։ doi:10.1016/s0140-6736(14)61368-4
- ↑ «Statin Use for the Primary Prevention of Cardiovascular Disease in Adults: US Preventive Services Task Force Recommendation Statement»։ JAMA 316 (19): 1997–2007։ November 2016։ PMID 27838723։ doi:10.1001/jama.2016.15450
- ↑ «Statin Use for the Primary Prevention of Cardiovascular Disease in Adults: US Preventive Services Task Force Recommendation Statement»։ JAMA 316 (19): 1997–2007։ November 2016։ PMID 27838723։ doi:10.1001/jama.2016.15450
- ↑ «Statin therapy for primary prevention of cardiovascular disease»։ JAMA 310 (22): 2451–2։ December 2013։ PMID 24276813։ doi:10.1001/jama.2013.281348
- ↑ «Efficacy of statins for primary prevention in people at low cardiovascular risk: a meta-analysis»։ Cmaj 183 (16): E1189–202։ November 2011։ PMC 3216447։ PMID 21989464։ doi:10.1503/cmaj.101280
- ↑ «Impact of gender in primary prevention of coronary heart disease with statin therapy: a meta-analysis»։ International Journal of Cardiology 138 (1): 25–31։ January 2010։ PMID 18793814։ doi:10.1016/j.ijcard.2008.08.001
- ↑ «Statins and all-cause mortality in high-risk primary prevention: a meta-analysis of 11 randomized controlled trials involving 65,229 participants»։ Archives of Internal Medicine 170 (12): 1024–31։ June 2010։ PMID 20585067։ doi:10.1001/archinternmed.2010.182
- ↑ «Statins for primary prevention of cardiovascular mortality in women: a systematic review and meta-analysis»։ Preventive Cardiology 13 (2): 84–90։ 2010։ PMID 20377811։ doi:10.1111/j.1751-7141.2009.00059.x
- ↑ «Cardiovascular disease: risk assessment and reduction, including lipid modification at www.nice.org.uk»։ Վերցված է մայիսի 1, 2017
- ↑ «2013 ACC/AHA guideline on the treatment of blood cholesterol to reduce atherosclerotic cardiovascular risk in adults: a report of the American College of Cardiology/American Heart Association Task Force on Practice Guidelines»։ Circulation 129 (25 Suppl 2): S1–45։ June 2014։ PMID 24222016։ doi:10.1161/01.cir.0000437738.63853.7a
- ↑ «[ESC/EAS Guidelines for the management of dyslipidaemias]»։ Revista Espanola De Cardiologia 64 (12): 1168.e1–1168.e60։ December 2011։ PMID 22115524։ doi:10.1016/j.rec.2011.09.015
- ↑ 19,0 19,1 «Interpretation of the evidence for the efficacy and safety of statin therapy»։ Lancet (Submitted manuscript) 388 (10059): 2532–2561։ November 2016։ PMID 27616593։ doi:10.1016/S0140-6736(16)31357-5
- ↑ National Institute for Health and Clinical Excellence (March 2010) [May 2008]։ «Lipid modification – Cardiovascular risk assessment and the modification of blood lipids for the primary and secondary prevention of cardiovascular disease – Quick reference guide» (PDF)։ Արխիվացված է օրիգինալից ապրիլի 8, 2011-ին։ Վերցված է 2010-08-25
- ↑ «Quantifying effect of statins on low density lipoprotein cholesterol, ischaemic heart disease, and stroke: systematic review and meta-analysis»։ BMJ 326 (7404): 1423–0։ June 2003։ PMC 162260։ PMID 12829554։ doi:10.1136/bmj.326.7404.1423
- ↑ «Hypertriglyceridemia: the importance of identifying patients at risk»։ Postgraduate Medicine (Review) 128 (8): 848–858։ November 2016։ PMID 27710158։ doi:10.1080/00325481.2016.1243005
- ↑ «Management of low levels of high-density lipoprotein-cholesterol»։ Circulation (Review) 128 (1): 72–8։ July 2013։ PMC 4231714։ PMID 23817482։ doi:10.1161/CIRCULATIONAHA.112.000443
- ↑ «Perioperative statin therapy in patients at high risk for cardiovascular morbidity undergoing surgery: a review»։ British Journal of Anaesthesia 114 (1): 44–52։ January 2015։ PMID 25186819։ doi:10.1093/bja/aeu295
- ↑ «Meta-analysis of the effects of statins on perioperative outcomes in vascular and endovascular surgery»։ Journal of Vascular Surgery 61 (2): 519–532.e1։ February 2015։ PMID 25498191։ doi:10.1016/j.jvs.2014.10.021
- ↑ «Efficacy of statins for primary prevention in people at low cardiovascular risk: a meta-analysis»։ Cmaj 183 (16): E1189–202։ November 2011։ PMC 3216447։ PMID 21989464։ doi:10.1503/cmaj.101280
- ↑ «Are statins created equal? Evidence from randomized trials of pravastatin, simvastatin, and atorvastatin for cardiovascular disease prevention»։ American Heart Journal 151 (2): 273–81։ February 2006։ PMID 16442888։ doi:10.1016/j.ahj.2005.04.003
- ↑ «Statins for children with familial hypercholesterolemia»։ The Cochrane Database of Systematic Reviews (7): CD006401։ July 2014։ PMID 25054950։ doi:10.1002/14651858.CD006401.pub3
- ↑ «The safety of statins in children»։ Acta Paediatrica 102 (9): 857–62։ September 2013։ PMID 23631461։ doi:10.1111/apa.12280
- ↑ «Drug therapy of hypercholesterolaemia in children and adolescents»։ Drugs 72 (6): 759–72։ April 2012։ PMID 22512364։ doi:10.2165/11632810-000000000-00000
- ↑ «Preventing early cardiovascular death in patients with familial hypercholesterolemia»։ The Journal of the American Osteopathic Association 114 (2): 99–108։ February 2014։ PMID 24481802։ doi:10.7556/jaoa.2014.023
- ↑ «Update on the molecular biology of dyslipidemias»։ Clinica Chimica Acta; International Journal of Clinical Chemistry 454: 143–85։ February 2016։ PMID 26546829։ doi:10.1016/j.cca.2015.10.033
- ↑ «Preventing early cardiovascular death in patients with familial hypercholesterolemia»։ The Journal of the American Osteopathic Association 114 (2): 99–108։ February 2014։ PMID 24481802։ doi:10.7556/jaoa.2014.023
- ↑ «Monogenic hypercholesterolemia: new insights in pathogenesis and treatment»։ The Journal of Clinical Investigation 111 (12): 1795–803։ June 2003։ PMC 161432։ PMID 12813012։ doi:10.1172/JCI18925
- ↑ «Statins in homozygous familial hypercholesterolemia»։ Current Atherosclerosis Reports 4 (1): 19–25։ January 2002։ PMID 11772418։ doi:10.1007/s11883-002-0058-7
- ↑ «Statins for the Prevention of Contrast-Induced Nephropathy After Coronary Angiography/Percutaneous Interventions: A Meta-analysis of Randomized Controlled Trials»։ Journal of Cardiovascular Pharmacology and Therapeutics 20 (2): 181–92։ March 2015։ PMID 25193735։ doi:10.1177/1074248414549462
- ↑ «Comparative tolerability and harms of individual statins: a study-level network meta-analysis of 246 955 participants from 135 randomized, controlled trials»։ Circulation. Cardiovascular Quality and Outcomes 6 (4): 390–9։ July 2013։ PMID 23838105։ doi:10.1161/CIRCOUTCOMES.111.000071
- ↑ «Statin drug interactions and related adverse reactions»։ Expert Opinion on Drug Safety 11 (6): 933–46։ November 2012։ PMID 22866966։ doi:10.1517/14740338.2012.712959
- ↑ «Statin treatment and new-onset diabetes: a review of proposed mechanisms»։ Metabolism 63 (6): 735–45։ June 2014։ PMID 24641882։ doi:10.1016/j.metabol.2014.02.014
- ↑ «Statins for the primary prevention of cardiovascular disease»։ The Cochrane Database of Systematic Reviews 1 (1): CD004816։ January 2013։ PMID 23440795։ doi:10.1002/14651858.CD004816.pub5
- ↑ «Statin-related adverse events: a meta-analysis»։ Clinical Therapeutics 28 (1): 26–35։ January 2006։ PMID 16490577։ doi:10.1016/j.clinthera.2006.01.005
- ↑ «Statin adverse effects : a review of the literature and evidence for a mitochondrial mechanism»։ American Journal of Cardiovascular Drugs 8 (6): 373–418։ 2008։ PMC 2849981։ PMID 19159124։ doi:10.2165/0129784-200808060-00004
- ↑ «What proportion of symptomatic side effects in patients taking statins are genuinely caused by the drug? Systematic review of randomized placebo-controlled trials to aid individual patient choice»։ European Journal of Preventive Cardiology 21 (4): 464–74։ April 2014։ PMID 24623264։ doi:10.1177/2047487314525531
- ↑ «Statin-related cognitive impairment in the real world: you'll live longer, but you might not like it»։ JAMA Internal Medicine 174 (12): 1889։ December 2014։ PMID 25347692։ doi:10.1001/jamainternmed.2014.5376
- ↑ Center for Drug Evaluation and Research։ «Drug Safety and Availability - FDA Drug Safety Communication: Important safety label changes to cholesterol-lowering statin drugs»։ www.fda.gov (անգլերեն)։ Վերցված է 2018-03-25
- ↑ «HIGHLIGHTS OF PRESCRIBING INFORMATION; LIPITOR (atorvastatin calcium) at www.accessdata.fda.gov»։ Վերցված է մայիսի 1, 2017
- ↑ «Statins and cognition: a systematic review and meta-analysis of short- and long-term cognitive effects»։ Mayo Clinic Proceedings 88 (11): 1213–21։ November 2013։ PMID 24095248։ doi:10.1016/j.mayocp.2013.07.013
- ↑ «Diagnosis, prevention, and management of statin adverse effects and intolerance: Canadian Working Group Consensus update»։ The Canadian Journal of Cardiology 29 (12): 1553–68։ December 2013։ PMID 24267801։ doi:10.1016/j.cjca.2013.09.023
- ↑ «Statins and cognitive function: a systematic review»։ Annals of Internal Medicine 159 (10): 688–97։ November 2013։ PMID 24247674։ doi:10.7326/0003-4819-159-10-201311190-00007
- ↑ «ACP Journal Club. Review: statins are not associated with cognitive impairment or dementia in cognitively intact adults»։ Annals of Internal Medicine 160 (10): JC11, JC10։ May 2014։ PMID 24842433։ doi:10.7326/0003-4819-160-10-201405200-02011
- ↑ «Remembering Statins: Do Statins Have Adverse Cognitive Effects?»։ Diabetes Care (Review)։ 39 Suppl 2 (Supplement 2): S253–9։ August 2016։ PMID 27440840։ doi:10.2337/dcS15-3022
- ↑ Mancini GB, Baker S, Bergeron J, et al. 2011 635–62
- ↑ «Statin-associated muscle symptoms-Managing the highly intolerant»։ Journal of Clinical Lipidology 11 (1): 24–33։ January–February 2017։ PMID 28391891։ doi:10.1016/j.jacl.2017.01.006
- ↑ Rull G, Henderson R (2015-01-20)։ «Rhabdomyolysis and Other Causes of Myoglobinuria»։ Վերցված է 2015-05-06
- ↑ «Primary and secondary coenzyme Q10 deficiency: the role of therapeutic supplementation»։ Nutrition Reviews 71 (3): 180–8։ March 2013։ PMID 23452285։ doi:10.1111/nure.12011
- ↑ «The role of coenzyme Q10 in statin-associated myopathy: a systematic review»։ Journal of the American College of Cardiology 49 (23): 2231–7։ June 2007։ PMID 17560286։ doi:10.1016/j.jacc.2007.02.049
- ↑ 57,0 57,1 «Incidence of hospitalized rhabdomyolysis in patients treated with lipid-lowering drugs»։ JAMA 292 (21): 2585–90։ December 2004։ PMID 15572716։ doi:10.1001/jama.292.21.2585
- ↑ «Role of Cytochrome P450 2C8 in Drug Metabolism and Interactions»։ Pharmacological Reviews (Review) 68 (1): 168–241։ January 2016։ PMID 26721703։ doi:10.1124/pr.115.011411
- ↑ 59,0 59,1 «The muscle-specific ubiquitin ligase atrogin-1/MAFbx mediates statin-induced muscle toxicity»։ The Journal of Clinical Investigation 117 (12): 3940–51։ December 2007։ PMC 2066198։ PMID 17992259։ doi:10.1172/JCI32741
- ↑ «Statins and risk of incident diabetes: a collaborative meta-analysis of randomised statin trials»։ Lancet 375 (9716): 735–42։ February 2010։ PMID 20167359։ doi:10.1016/S0140-6736(09)61965-6
- ↑ «Statins for Prevention of Cardiovascular Disease in Adults: Evidence Report and Systematic Review for the US Preventive Services Task Force»։ JAMA (Review) 316 (19): 2008–2024։ November 2016։ PMID 27838722։ doi:10.1001/jama.2015.15629
- ↑ 62,0 62,1 62,2 «Balancing Primary Prevention and Statin-Induced Diabetes Mellitus Prevention»։ The American Journal of Cardiology (Review) 120 (7): 1122–1128։ October 2017։ Bibcode:1981AmJC...48..728H։ PMID 28797470։ doi:10.1016/j.amjcard.2017.06.054
- ↑ «Risk of incident diabetes with intensive-dose compared with moderate-dose statin therapy: a meta-analysis»։ JAMA 305 (24): 2556–64։ June 2011։ PMID 21693744։ doi:10.1001/jama.2011.860
- ↑ «Statin use and risk of diabetes mellitus in postmenopausal women in the Women's Health Initiative»։ Archives of Internal Medicine 172 (2): 144–52։ January 2012։ PMID 22231607։ doi:10.1001/archinternmed.2011.625
- ↑ «The controversies of statin therapy: weighing the evidence»։ Journal of the American College of Cardiology 60 (10): 875–81։ September 2012։ PMID 22902202։ doi:10.1016/j.jacc.2012.07.007
- ↑ «Statins in clinical medicine»։ Swiss Medical Weekly 141: w13310։ 21 Nov 2011։ PMID 22101921։ doi:10.4414/smw.2011.13310
- ↑ «Effect of the magnitude of lipid lowering on risk of elevated liver enzymes, rhabdomyolysis, and cancer: insights from large randomized statin trials»։ Journal of the American College of Cardiology 50 (5): 409–18։ July 2007։ PMID 17662392։ doi:10.1016/j.jacc.2007.02.073
- ↑ «Statins and cancer risk: a meta-analysis»։ JAMA 295 (1): 74–80։ January 2006։ PMID 16391219։ doi:10.1001/jama.295.1.74
- ↑ «The relationship of statins to rhabdomyolysis, malignancy, and hepatic toxicity: evidence from clinical trials»։ Current Atherosclerosis Reports 11 (2): 100–4։ March 2009։ PMID 19228482։ doi:10.1007/s11883-009-0016-8
- ↑ «Statins are associated with reduced risk of esophageal cancer, particularly in patients with Barrett's esophagus: a systematic review and meta-analysis»։ Clinical Gastroenterology and Hepatology 11 (6): 620–9։ June 2013։ PMC 3660516։ PMID 23357487։ doi:10.1016/j.cgh.2012.12.036
- ↑ «Association between statin use and colorectal cancer risk: a meta-analysis of 42 studies»։ Cancer Causes & Control 25 (2): 237–49։ February 2014։ PMID 24265089։ doi:10.1007/s10552-013-0326-6
- ↑ «Statins are associated with reduced risk of gastric cancer: a meta-analysis»։ European Journal of Clinical Pharmacology 69 (10): 1855–60։ October 2013։ PMID 23748751։ doi:10.1007/s00228-013-1547-z
- ↑ «Statins are associated with reduced risk of gastric cancer: a systematic review and meta-analysis»։ Annals of Oncology 24 (7): 1721–30։ July 2013։ PMID 23599253։ doi:10.1093/annonc/mdt150
- ↑ «Statins and primary liver cancer: a meta-analysis of observational studies»։ European Journal of Cancer Prevention 22 (3): 229–34։ May 2013։ PMID 23010949։ doi:10.1097/cej.0b013e328358761a
- ↑ «Association between statin usage and prostate cancer prevention: a refined meta-analysis based on literature from the years 2005-2010»։ Urologia Internationalis 90 (3): 259–62։ 2013։ PMID 23052323։ doi:10.1159/000341977
- ↑ «Statin use and risk of prostate cancer: a meta-analysis of observational studies»։ PloS One 7 (10): e46691։ 2012։ Bibcode:2012PLoSO...746691B։ PMC 3462187։ PMID 23049713։ doi:10.1371/journal.pone.0046691
- ↑ «Statins and the risk of lung cancer: a meta-analysis»։ PloS One 8 (2): e57349։ 2013։ Bibcode:2013PLoSO...857349T։ PMC 3585354։ PMID 23468972։ doi:10.1371/journal.pone.0057349
- ↑ «Statin use and risk of kidney cancer: a meta-analysis of observational studies and randomized trials»։ British Journal of Clinical Pharmacology 77 (3): 458–65։ March 2014։ PMC 3952720։ PMID 23879311։ doi:10.1111/bcp.12210
- ↑ «Statin use and risk of breast cancer: a meta-analysis of observational studies»։ Breast Cancer Research and Treatment 135 (1): 261–9։ August 2012։ PMID 22806241։ doi:10.1007/s10549-012-2154-x
- ↑ «Statin use and risk of pancreatic cancer: a meta-analysis»։ Cancer Causes & Control 23 (7): 1099–111։ July 2012։ PMID 22562222։ doi:10.1007/s10552-012-9979-9
- ↑ «Statin use and risk of bladder cancer: a meta-analysis»։ Cancer Causes & Control 24 (4): 769–76։ April 2013։ PMID 23361339։ doi:10.1007/s10552-013-0159-3
- ↑ Katherine Zeratsky, R.D., L.D., Mayo clinic: article on interference between grapefruit and medication Accessed 1 May 2017
- ↑ FDA Website Statins and HIV or Hepatitis C Drugs: Drug Safety Communication – Interaction Increases Risk of Muscle Injury
- ↑ «Structural mechanism for statin inhibition of HMG-CoA reductase»։ Science 292 (5519): 1160–4։ May 2001։ Bibcode:2001Sci...292.1160I։ PMID 11349148։ doi:10.1126/science.1059344
- ↑ «Diurnal variation of cholesterol precursors squalene and methyl sterols in human plasma lipoproteins»։ Journal of Lipid Research 23 (3): 466–73։ March 1982։ PMID 7200504։ Արխիվացված է օրիգինալից 2008-07-24-ին։ Վերցված է 2018-11-17
- ↑ «Comparison between morning and evening doses of simvastatin in hyperlipidemic subjects. A double-blind comparative study»։ Arteriosclerosis and Thrombosis 11 (4): 816–26։ Jul–Aug 1991։ PMID 2065035։ doi:10.1161/01.ATV.11.4.816
- ↑ «Taking simvastatin in the morning compared with in the evening: randomised controlled trial»։ BMJ 327 (7418): 788։ October 2003։ PMC 214096։ PMID 14525878։ doi:10.1136/bmj.327.7418.788
- ↑ «Pharmacodynamic effects and pharmacokinetics of atorvastatin after administration to normocholesterolemic subjects in the morning and evening»։ Journal of Clinical Pharmacology 36 (7): 604–9։ July 1996։ Bibcode:1991JClP...31..928S։ PMID 8844442։ doi:10.1002/j.1552-4604.1996.tb04224.x
- ↑ «Mevinolin, an inhibitor of cholesterol synthesis, induces mRNA for low density lipoprotein receptor in livers of hamsters and rabbits»։ Proceedings of the National Academy of Sciences of the United States of America 83 (21): 8370–4։ November 1986։ Bibcode:1986PNAS...83.8370M։ PMC 386930։ PMID 3464957։ doi:10.1073/pnas.83.21.8370
- ↑ «HMG-CoA reductase inhibitors in chronic heart failure: potential mechanisms of benefit and risk»։ Drugs 66 (2): 145–54։ 2006։ PMID 16451090։ doi:10.2165/00003495-200666020-00002
- ↑ «Statin therapy and autoimmune disease: from protein prenylation to immunomodulation»։ Nature Reviews. Immunology 6 (5): 358–70։ May 2006։ PMC 3842637։ PMID 16639429։ doi:10.1038/nri1839
- ↑ «Endothelial dysfunction, oxidative stress and inflammation in atherosclerosis: beneficial effects of statins»։ Current Medicinal Chemistry 14 (2): 243–8։ 2007։ PMID 17266583։ doi:10.2174/092986707779313381
- ↑ «The pleiotropic effects of statins on endothelial function, vascular inflammation, immunomodulation and thrombogenesis»։ Atherosclerosis 203 (2): 325–30։ April 2009։ PMID 18834985։ doi:10.1016/j.atherosclerosis.2008.08.022
- ↑ «Statins and myocardial remodelling: cell and molecular pathways»։ Expert Reviews in Molecular Medicine 13 (e22): e22։ July 2011։ PMID 21718586։ doi:10.1017/S1462399411001931
- ↑ «Rho/Rho-associated coiled-coil forming kinase pathway as therapeutic targets for statins in atherosclerosis»։ Antioxidants & Redox Signaling 20 (8): 1251–67։ March 2014։ PMC 3934442։ PMID 23919640։ doi:10.1089/ars.2013.5524
- ↑ «Questions Remain in Cholesterol Research»։ MedPageToday։ օգոստոսի 15, 2014
- ↑ «Statins and skeletal muscles toxicity: from clinical trials to everyday practice»։ Pharmacological Research 88: 107–13։ October 2014։ PMID 24835295։ doi:10.1016/j.phrs.2014.04.012
- ↑ «Protein prenylation in glucose-induced insulin secretion from the pancreatic islet beta cell: a perspective»։ Journal of Cellular and Molecular Medicine 12 (1): 164–73։ Jan 2008։ PMC 3823478։ PMID 18053094։ doi:10.1111/j.1582-4934.2007.00168.x
- ↑ «Effect of very high-intensity statin therapy on regression of coronary atherosclerosis: the ASTEROID trial»։ JAMA 295 (13): 1556–65։ April 2006։ PMID 16533939։ doi:10.1001/jama.295.13.jpc60002
- ↑ «Natural statins and stroke risk»։ Circulation 99 (2): 185–8։ January 1999։ PMID 9892578։ doi:10.1161/01.CIR.99.2.185
- ↑ «Rosuvastatin to prevent vascular events in men and women with elevated C-reactive protein»։ The New England Journal of Medicine 359 (21): 2195–207։ November 2008։ PMID 18997196։ doi:10.1056/NEJMoa0807646
- ↑ «Guidelines for lowering lipids to reduce coronary artery disease risk: a comparison of rosuvastatin with atorvastatin, pravastatin, and simvastatin for achieving lipid-lowering goals»։ The American Journal of Cardiology 91 (5A): 11C–17C; discussion 17C–19C։ March 2003։ PMID 12646338։ doi:10.1016/S0002-9149(03)00004-3
- ↑ «Chinese red yeast rice (Monascus purpureus) for primary hyperlipidemia: a meta-analysis of randomized controlled trials»։ Chinese Medicine 1 (1): 4։ November 2006։ PMC 1761143։ PMID 17302963։ doi:10.1186/1749-8546-1-4
- ↑ 104,0 104,1 104,2 «The $10 billion pill»։ Fortune 147 (1): 58–62, 66, 68։ January 2003։ PMID 12602122։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2018-11-17
- ↑ «The discovery and development of HMG-CoA reductase inhibitors» (PDF)։ Journal of Lipid Research 33 (11): 1569–82։ November 1992։ PMID 1464741։ Արխիվացված է օրիգինալից 2010-02-14-ին։ Վերցված է 2018-11-17
- ↑ Brown AG, Smale TC, King TJ, Hasenkamp R, Thompson RH (1976)։ «Crystal and molecular structure of compactin, a new antifungal metabolite from Penicillium brevicompactum»։ Journal of the Chemical Society, Perkin Transactions 1 (11): 1165։ doi:10.1039/P19760001165
- ↑ «The $10 billion pill»։ Fortune 147 (1): 58–62, 66, 68։ January 2003։ PMID 12602122։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-03-ին։ Վերցված է 2018-11-17
- ↑ Scandinaviansimvastatinsurvival (November 1994)։ «Randomised trial of cholesterol lowering in 4444 patients with coronary heart disease: the Scandinavian Simvastatin Survival Study (4S)»։ Lancet 344 (8934): 1383–9։ PMID 7968073։ doi:10.1016/S0140-6736(94)90566-5
- ↑ Landers P (հունվարի 9, 2006)։ «How One Scientist Intrigued by Molds Found First Statin»։ The Wall Street Journal։ Վերցված է մայիսի 11, 2014
- ↑ Boseley S (սեպտեմբերի 8, 2016)։ «Statins prevent 80,000 heart attacks and strokes a year in UK, study finds»։ The Guardian։ Վերցված է դեկտեմբերի 29, 2017
- ↑ «Simvastatin is associated with a reduced incidence of dementia and Parkinson's disease»։ BMC Medicine 5 (1): 20։ July 2007։ PMC 1955446։ PMID 17640385։ doi:10.1186/1741-7015-5-20
- ↑ «Statins reduce the risk of lung cancer in humans: a large case-control study of US veterans»։ Chest 131 (5): 1282–8։ May 2007։ PMID 17494779։ doi:10.1378/chest.06-0931
- ↑ «Statin use and incident nuclear cataract»։ JAMA 295 (23): 2752–8։ June 2006։ PMID 16788130։ doi:10.1001/jama.295.23.2752
- ↑ «Reduction in blood pressure with statins: results from the UCSD Statin Study, a randomized trial»։ Archives of Internal Medicine 168 (7): 721–7։ April 2008։ PMC 4285458։ PMID 18413554։ doi:10.1001/archinte.168.7.721
- ↑ «Statins, the renin-angiotensin-aldosterone system and hypertension - a tale of another beneficial effect of statins»։ Journal of the Renin-Angiotensin-Aldosterone System 15 (3): 250–8։ September 2014։ PMID 25037529։ doi:10.1177/1470320314531058
- ↑ «Association of statin use with pathological tumor characteristics and prostate cancer recurrence after surgery»։ The Journal of Urology 185 (4): 1268–73։ April 2011։ PMC 3584560։ PMID 21334020։ doi:10.1016/j.juro.2010.11.089
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ստատին կատեգորիայում։ |
|