Կրեատինին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեատինին
Изображение химической структуры
Քիմիական բանաձևC₄H₇N₃O
Մոլային զանգված1,9E−25 կիլոգրամ գ/մոլ
Հալման ջերմաստիճան305 °C[1] °C
Քիմիական հատկություններ
Դասակարգում
CAS համար60-27-5
PubChem26009888
EINECS համար200-466-7
SMILESCN1CC(=O)N=C1N
ЕС200-466-7
ChEBI21640982
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Կրեատինին (/kriˈætɪnɪn, -niːn/; հին հունարենից՝ κρέας (kréas) «միս»), մկանների և սպիտակուցների նյութափոխանակությունից կրեատին ֆոսֆատի քայքայման արդյունք։ Այն արտազատվում է մարմնի կողմից հաստատուն արագությամբ (կախված մկանային զանգվածից)[2][3]։

Կենսաբանական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան պլազմայում կրեատինինը (արյան չափումը) երիկամների առողջության կարևոր ցուցիչ է, քանի որ այն մկանային նյութափոխանակության հեշտությամբ չափվող կողմնակի արտադրանք է, որն անփոփոխ արտազատվում է երիկամներով։ Կրեատինինն ինքնին արտադրվում է[4] կենսաբանական համակարգի միջոցով, որը ներառում է կրեատին, ֆոսֆոկրեատին (նաև հայտնի է որպես կրեատին ֆոսֆատ) և ադենոզին տրիֆոսֆատ (ATP):

Կրեատինը սինթեզվում է հիմնականում լյարդում՝ գլիկոցիամինի մեթիլացումից (գուանիդին ացետատ, երիկամներում սինթեզվում է արգինին և գլիցին ամինաթթուներից) S-ադենոզիլմեթիոնինի միջոցով։ Այնուհետև արյան միջոցով այն տեղափոխվում է մյուս օրգաններ, մկաններ և ուղեղ, որտեղ ֆոսֆորիլացման միջոցով դառնում է ֆոսֆոկրեատին բարձր էներգիայի միացություն[5]։ Կրեատինի փոխակերպումը ֆոսֆոկրեատինի կատալիզացվում է կրեատին կինազի կողմից; Ռեակցիայի ժամանակ տեղի է ունենում կրեատինինի ինքնաբուխ ձևավորում[6]։ Կրեատինինը հեռացվում է արյունից հիմնականում երիկամների միջոցով, հիմնականում կիծիկային ֆիլտրացիայի, բայց նաև պրոքսիմալ խողովակային սեկրեցիայի միջոցով։ Կրեատինինի խողովակային ներծծումը քիչ է կամ ընդհանրապես բացակայում է։ Եթե երիկամում ֆիլտրացիան թերի է, արյան մեջ կրեատինինի կոնցենտրացիան բարձրանում է։ Հետևաբար, արյան և մեզի մեջ կրեատինինի կոնցենտրացիաները կարող են օգտագործվել կրեատինինի մաքրումը (CrCl) հաշվարկելու համար, որը մոտավորապես փոխկապակցված է կծիկային ֆիլտրման արագության (GFR) հետ։ Արյան կրեատինինի կոնցենտրացիաները կարող են օգտագործվել նաև առանձին՝ գնահատված GFR-ը (eGFR) հաշվարկելու համար։ Երիկամային ֆունկցիայի գնահատման այլընտրանքային մեթոդ է հանդիսանում արյան պլազմայում միզանյութի և կրետինինի հարաբերակցությունը։ Միզանյութի ազոտի և կրեատինինի հարաբերակցությամբ կարող ենք պարզել նաև այլ հիվանդությունների առաջացումը, օրինակ դրա հետևանքով առաջացած պրեռենալ ախտահարումներ՝ ծավալի կտրուկ նվազոմ (օլիգուրիա, անուրի)։ Հետազոտությունների արդյունքում պարզ դարձավ, որ կանանց մոտ կրեատինինի սինթեզը և մկանային սպիտակուցների փոխանակությունը ողջ կյանքի ընթացում ավելի բարձր է ի համեմատ տղամարդկանց[7]։ Պատճառը կանանց մոտ ԲԽԼ-ի բարձր կոնցենտրացիան է, որը խթանում է մկանային սպիտակուցների շրջանառությունը։ Ինչպես նաև նվազեցնում է սիրտ-անոթային բարդությունների և COVID-19 վտանգը[8][9][10]։

Հակաբակտերիալ և հնարավոր ինուասուպրեսիվ ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեատինինը կարող է դրսևորել հակաբակտերիալ ազդեցություն ինչպես գրամ դրական այնպես է գրամ բացասական բակտերիաների վրա[11]։ Այն չի ազդում սնկերի և խմորասնկրի աճի վրա։ Հակաբակտերյալ ազդեցության մեխանիզիմը դեռ ամբվողջովին բացահայտված չէ։ Վերջին զեկույցներում նշվում է նաև իմունասուպրեսիվ ազդեցության մասին[12][13]։

Ախտորոշիչ կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլազմայում կրեատինինի քանակը երիկամային անբավարարության հիմնական մարկերն է հանդիսանում։ Սակայն միանշանակ չէ ԿՖԱ-ի քանակի նվազման և կրեատինինի շատացման մեջ կապը, քանի որ այն կարող է շատանալ սինթեզի խթանման կամ խողովակային սեկրեցիայի հետևանքով։ Եփած մսի շատ կիրառում նույնպես կարող է բերել կրեատինինի քանակի շատացման(այն իր մեջ պարունակում է կրեատին, որը մսի եփման ժամանակ վեր է ածվում կրետինինի) կամ սպիտակուցների և կրեատինինի կիրառման չարաշահումից՝ մարզական ակտիվությունը բարձրացնելու համար։ Ինտենսիվ մկանային աշխատանքը, որը բերում է մկանների քայքայման։ Տենդի հետևանքով առաջացած բորբոքումից դիտվող երկրորդային ջրազրկման ժամանակ կամ որոշ դեղերով սեկրեցիոն կանալների պաշարման ժամանակ նույնպես մեծանում է կրեատինինի քանակը, կապ չունենալով երիկամային խնդիրների հետ[14]։

Արյան պլազմայի կրեատինին[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեատինինի քանակը պլազմայում որոշվում է երիկամի ֆունկցիոնլ լիարժեքությունը պարզաբանելու համար[3]։ Նորմայում պլազմայում քանակությունը կազմում է 0,6–1,3 մգ/դլ (53–115 մկմոլ/լ)[3]։ Այն պարզ հետազոտման միջոց է հանդիսանում[5]։ Կրեատինինի քանակի փոփոխությունը նեֆրոնների ախտահարման ուշ մարկեր է, ուստի այն չենք կարող կիրառել վաղ երիկամային ախտահարուների ժամանակ։ Երիկամների ախտահարման առավել արտահայտիչ մարկեր է հանդիսանում ԿՖԱ-ն։ Այն կարելի է հաշվել առանց 24-ժամյա մեզի հավաքման օգտագործելով պլազմայում առկա կրեատինինի քանակը և որոշ այլ ցուցանիշներ՝ սեռը, տարիքը, քաշը և ռասան, որը առաջարկվել է Շաքարախտի դեմ պայքարի ամեիկյան ասոցացիան[15]։

2010 թվականիից քննարկումներ են ընթանում հետազոտման նոր մեթոդ հանդիսացող իզոտոպային նոսրացման զանգվածային սպեկտրոմետրիայի ընդունման մասին, որի զգայունությունը ավելի մեծ է և հնարավորություն է տալիս պարզելու նույնիսկ 0,1 մգ/դլ տարբերությունը։ Այս մեթոդի օգնությամբ կարող ենք պարզել ԿՖԱ-ն երիկամների նորմալ ֆունկցիայի ժամանակ և կիրառել որոշ դեղերը դեղաչափելու համար, քանի որ դոզաների ոչ ճիշտ ընտրությունը կարող է բերել թունայինության մեծացման։ Այս մեթոդը հնարավորութուն տվեց նվազեցնել քիմիաթերապևտիկ դեղ հանդիսացող կարբոպլատինի դեղաչափը[16]։ 2009 թվականին Ճապոնիայում կատարված հետազոտություններում պարզվել է, որ տղամարդկանց մոտ ցածր կրեատինինի քանակը մեծացնում է 2-րդ տիպի շաքարային դիաբետի ռիսկը[17]։

Կրեատինինը մեզում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տղամարդկանց մոտ սինթեզվում է մոտավորապես 150 մկմոլ-ից մինչև 200 մկմոլ կրեատինին մեկ կիլոգրամ մարմնի քաշի համար 24 ժամում, մինչդեռ կանանց մոտ այն կազմում է մոտավորապես 100 մկմոլ/կգ/24 ժամ մինչև 150 մկմոլ/կգ/24 ժամ։ Նորմալ պայմաններում այն ամբողջությամբ արտազատվում է մեզի մեջ։ Կրեատինինի կոնցենտրացիան մեզի մեջ չափում են թմրամոլության թեստերում։

Ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Միացյալ Նահանգներում և եվրոպական երկրների մեծ մասում կրեատինինը սովորաբար նշվում է մգ/դլ-ով, մինչդեռ Կանադայում, Ավստրալիայում[18] և մի քանի եվրոպական երկրներում, μmol/L-ը սովորական միավորն է։ Կրեատինինի մեկ մգ/դլ կազմում է 88,4 մկմոլ/լ։

Արյան թեստերի տեղեկատու միջակայքերը՝ համեմատելով արյան մեջ կրեատինինի պարունակությունը (ցույց է տրված կանաչ գույնով) այլ բաղադրիչների հետ

Կրեատինինի քանակը կարող է շատանալ ԱՓՖ արգելակիչներն ընդունելու ժամանակ գրանցելով 30% աճ, հետևաբար ԱՓՖ արգելակիչների կիրառումը պետք է սահմանափակել մինչև կրեատինինի այդ մակարդակին հասնելը[19]։

Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քիմիական առումով կրեատինինը լակտամ և իմիդազոլիդինոն է, ուստի կրեատինի ինքնաբերաբար ձևավորված ցիկլիկ ածանցյալ է[20]։

Գոյություն ունեն կրեատինինի մի քանի տաուտոմերներ.

2-Ամինո-1-մեթիլ-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-ամինո-1-մեթիլիմիդազոլ-4-ոլ) 2-Ամինո-1-մեթիլ-4,5-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոն 2-Իմինո-1-մեթիլ-2,3-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-իմինո-1-մեթիլ-3H-իմիդազոլ-4-ոլ) 2-Իմինո-1-մեթիլիմիդազոլիդին-4-ոն 2-Իմինո-1-մեթիլ-2,5-դիհիդրո-1H-իմիդազոլ-4-ոլ (կամ 2-իմինո-1-մեթիլ-5H-իմիդազոլ-4-ոլ)

Կրեատինինը սկսում է քայքայվել մոտ 300 °C ջերմաստիճանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.merckmillipore.com/DE/de/product/msds/MDA_CHEM-105206?Origin=PDP
  2. «Creatinine tests - Mayo Clinic». www.mayoclinic.org. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 3-ին.
  3. 3,0 3,1 3,2 Lewis SL, Bucher L, Heitkemper MM, Harding MM, Kwong J, Roberts D (September 2016). Medical-surgical nursing : assessment and management of clinical problems (10th ed.). St. Louis, Missouri: Elsevier Health Sciences. էջ 1025. ISBN 978-0-323-37143-8. OCLC 228373703.
  4. «What Is a Creatinine Blood Test? Low & High Ranges». Medicinenet.com. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 21-ին.
  5. 5,0 5,1 Taylor EH (1989). Clinical Chemistry. New York: John Wiley and Sons. էջեր 4, 58–62.
  6. Allen PJ (May 2012). «Creatine metabolism and psychiatric disorders: Does creatine supplementation have therapeutic value?». Neuroscience and Biobehavioral Reviews. 36 (5): 1442–62. doi:10.1016/j.neubiorev.2012.03.005. PMC 3340488. PMID 22465051.
  7. Henderson GC, Dhatariya K, Ford GC, Klaus KA, Basu R, Rizza RA, և այլք: (February 2009). «Higher muscle protein synthesis in women than men across the lifespan, and failure of androgen administration to amend age-related decrements». FASEB Journal. 23 (2): 631–41. doi:10.1096/fj.08-117200. PMC 2630787. PMID 18827019.
  8. Lewis GF, Rader DJ (June 2005). «New insights into the regulation of HDL metabolism and reverse cholesterol transport». Circulation Research. 96 (12): 1221–32. doi:10.1161/01.RES.0000170946.56981.5c. PMID 15976321. S2CID 2050414.
  9. Lehti M, Donelan E, Abplanalp W, Al-Massadi O, Habegger KM, Weber J, և այլք: (November 2013). «High-density lipoprotein maintains skeletal muscle function by modulating cellular respiration in mice». Circulation. 128 (22): 2364–71. doi:10.1161/CIRCULATIONAHA.113.001551. PMC 3957345. PMID 24170386.
  10. Masana L, Correig E, Ibarretxe D, Anoro E, Arroyo JA, Jericó C, և այլք: (March 2021). «Low HDL and high triglycerides predict COVID-19 severity». Scientific Reports. 11 (1): 7217. Bibcode:2021NatSR..11.7217M. doi:10.1038/s41598-021-86747-5. PMC 8010012. PMID 33785815.
  11. McDonald T, Drescher KM, Weber A, Tracy S (March 2012). «Creatinine inhibits bacterial replication». The Journal of Antibiotics. 65 (3): 153–156. doi:10.1038/ja.2011.131. PMID 22293916.
  12. Smithee S, Tracy S, Drescher KM, Pitz LA, McDonald T (October 2014). «A novel, broadly applicable approach to isolation of fungi in diverse growth media». Journal of Microbiological Methods. 105: 155–61. doi:10.1016/j.mimet.2014.07.023. PMID 25093757.
  13. Leland KM, McDonald TL, Drescher KM (September 2011). «Effect of creatine, creatinine, and creatine ethyl ester on TLR expression in macrophages». International Immunopharmacology. 11 (9): 1341–7. doi:10.1016/j.intimp.2011.04.018. PMC 3157573. PMID 21575742.
  14. Samra M, Abcar AC (2012). «False estimates of elevated creatinine». The Permanente Journal. 16 (2): 51–2. doi:10.7812/tpp/11-121. PMC 3383162. PMID 22745616.
  15. Gross JL, de Azevedo MJ, Silveiro SP, Canani LH, Caramori ML, Zelmanovitz T (January 2005). «Diabetic nephropathy: diagnosis, prevention, and treatment». Diabetes Care. 28 (1): 164–76. doi:10.2337/diacare.28.1.164. PMID 15616252.
  16. «Carboplatin dosing». Center for Drug Evaluation and Research. Food and Drug Administration. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ նոյեմբերի 19-ին.
  17. Harita N, Hayashi T, Sato KK, Nakamura Y, Yoneda T, Endo G, Kambe H (March 2009). «Lower serum creatinine is a new risk factor of type 2 diabetes: the Kansai healthcare study». Diabetes Care. 32 (3): 424–6. doi:10.2337/dc08-1265. PMC 2646021. PMID 19074997.
  18. Faull R (2007). «Prescribing in renal disease». Australian Prescriber. 30 (1): 17–20. doi:10.18773/austprescr.2007.008.
  19. Ahmed A (July 2002). «Use of angiotensin-converting enzyme inhibitors in patients with heart failure and renal insufficiency: how concerned should we be by the rise in serum creatinine?». Journal of the American Geriatrics Society. 50 (7): 1297–300. doi:10.1046/j.1532-5415.2002.50321.x. PMID 12133029. S2CID 31459410.
  20. «Creatinine». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 9-ին. Վերցված է 2022 թ․ ապրիլի 9-ին.