Դեղերի տեսակներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դեղերի տեսակներ
Քիմիական հատկություններ
Եթե հատուկ նշված չէ, ապա բոլոր արժեքները բերված են ստանդարտ պայմանների համար (25 °C, 100 կՊա)

Դեղերի տեսակներ, դեղամիջոցների և այլ միացությունների մի շարք, որոնք ունեն նմանատիպ քիմիական կառուցվածքներ, գործողության նույն մեխանիզմը (այսինքն ՝ կապված է նույն կենսաբանական թիրախի հետ), գործողության հարակից եղանակ, կամ օգտագործվում են նույն հիվանդությունը բուժելու համար[1][2]։

Դեղերի հիմնական դասակարգման համակարգը բաժանվում է 4 դասերի հիերարխիկ տիպով։ Օրինակ ՝ ֆիբրատները պատկանում են դեղերի քիմիական դասակարգմանը (ամֆիպաթիկ կարբոքսինաթթուներ), որոնք ունեն նույն ազդման մեխանիզմը (PPAR agonist) և օգտագործվում են նույն հիվանդությունների բուժման համար (աթերոսկլերոզ)։ Ոչ բոլոր PPAR ագոնիստներն են ֆիբրամատներ, ոչ բոլոր եռգլիցերիններն են PPAR ագոնիստներ, և ոչ բոլոր աթերոսկլերոզ բուժող դեղերն են եռգլիցերինների քանակը իջեցնող միջոցներ։

Դեղերի տիպերը հիմնականում սահմանվում են նախադեղի հիման վրա՝ ամենակարևորը և ամենաբնորոշ հիմնական հատկանիշով, այդ հատկանիշը օգտագործվում է համեմատության համար։

Համապարփակ համակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անատոմիական թերապևտիկ քիմիական համակարգում (ATC)-ամենատարածված դեղեր. Համատեղում է դասակարգումը օրգան համակարգի և թերապիայի,ֆարմակոլոգիական և քիմիական հատկությունների հիման վրա։
  • Բժշկության համակարգված անվանակարգում(SNOMED)- ներառում է մի բաժին, որը նվիրված է դեղերի դասակարգմանը։

Քիմիական դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեղերի դասակարգման այս տիպը հիմնաված է քիմիական պատկերի և դասակարգում է իրենց քիմիական կառուցվածքի հիման վրա։ Դեղերի դասակարգում,որոնք հիմնված են քիմիական կառուցվածքի վրա ներառում են՝

  • β-լակտամ հակաբիոտիկ
  • Բենզոդիազեպին
  • Սրտային գլիկոզիդ
  • Ֆիբրատ
  • Օփիոիդ
  • Թիազիդային միզամուղ
  • Ստերոիդ

Ազդեցության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասակարգման տիպը ունի բիոքիմիական ծագում և դասակարգվում են ըստ իրենց բիոքիմիական թիրախի։ Տվյալ խմբի դեղերը ունեն ազդման նույն մոլեկուլյար մեխանիզմը և ազդում են հատուկ կենսաբանական թիրախի վրա[3]։ Գործողության մեխանիզմը ներառում է նաև այդ կենսաբանական թիրախում գործունեության տեսակը։ Ըստ ընկալիչների վրա ազդեցության լինում են՝ ագոնիստ,անտագոնիստ, ինվերս ագոնիստ կամ մոդուլյատոր։ Ֆերմենտի թիրախին ունի ակտիվատոր և ինհիբիտոր։ Իոնային անցուղիների ակտիվատորներ կամ արգելակիչներ։ Դասակարգում ըստ ազդեցության մեխանիզմի՝

  • 5-α- ռեդուկտազ ինհիբիտոր
  • Անգիոտենզին II ռեցեպտոր անտագոնիստ
  • ԱՓՖ ինհիբիտոր
  • α-ադրեներգիկ ագոնիստ
  • β-բլոկատր
  • Դոֆամին ագոնիստ
  • Դոֆամին անտագոնիստ
  • Ինկրետին միմետիկ
  • Ոչ ստորոիդային հակաբորբոքային դեղեր-ցիկլօքսիգենազ ինհիբիտոր
  • Պրոտոնային- պոմպի ինհիբիտոր
  • Ռենին ինհիբիտոր
  • Ընտորղական գլյուկոկորտիկոիդների ընկալիչների մոդուլյատոր
  • Սերոոնինի հետզավթման ընտրողական ինհիբիտոր
  • Ստատին -β-հիդրօքսի β-մեթիլգլուտարի-CoA
  • Խոլիներգիկ
  • Դոֆամիներգիկ
  • ԳԱԿԹերգիկ
  • Սերոտերգիկ

Ազդեցության եղանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասակարգման տեսակակը ունի կենսաբանակն ծագում և դասակարգվում են իրենց առաջացրած անատոմիական և ֆունկցիոնալ փոփոխոիթյունների հիման վրա։ Դեղեր որոնք դասակարգվում են ընդհանուր ազդեցության եղանակների հիման վրա՝

  • Միզամուղ կամ հակամիզամուղ
  • Ինոտրոպ (դրական կամ բացասական)
  • Քրոնոտրոպ (դրական կամ բացասական)
  • Բրոխոլայնիչ
  • Հակաայտուցային
  • Հակաթրոմբային
  • Հակասնկային
  • Հակաբակտերիալ

Թերապևտիկ դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս դասկարգման համար հիմք է թե որ պաթոլոգիաների ժամանակ են օգտագործում դեղը։ Այս դասակարգման մեջ ներառված տեսակներն են՝

  • Ցավազրկող
  • Հակաբիոտիկ
  • Հակակոագուլանտ
  • Հակադեպրեսանտ
  • Հակաուռուցքային
  • Հակաէպիլեպտիկ
  • Հակապսիխոտիկ
  • Հակավիրուսային
  • Սեդատիվ
  • Հակադիաբետիկ
  • Սրտանոթային

Ամալգամային դասակարգում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժշկական կարիքներից ելնելով որոշ դեղամիջոցներ ամալգամացվել են։ ՈՀՍԲԴ-ն առաջին օրինակն է։ Հակաբորբոքային դեղերի ավելի լայն դասը պարունակում է նաև ստերոիդային հակաբորբոքային դեղեր։ Ի սկզբանե այս խումբը կոչվել է հակաբորբոքային դեղեր, սակայն 1950ականներին կորտիկոստերոիդների հայտնաբերումից հետո, շրջանառության մեջ մտավ ՈՀՍԲԴ անվանումը[4]։

Անվանման «հակաբորբոքային» հատվածը ցույց է տալիս ազդման մեխանիզմը, իսկ «ոչ ստերոիդ» հատվածը տարբերակում է այս խմբի դեղերը, մնացած խմբի դեղերից, որոնք նույնպես ունեն ազդման նույն մեխանիզմը։ Նմանատիպ օրինակ է նաև Հիվանդություն մոդիֆիկացնող հակառևմատիկ դեղամիջոցների խումբը, որում «հիվանդություն մոդիֆիկացնող»ը ցույց է տալիս ազդման մեխանիզմը, իսկ «հակառևմատիկ»-ը՝ ազդման թերապևտիկ սպեկտրը։

  • Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր (ՈՀՍԲԴ)
  • Մոդիֆիկացված հակառևմատիկ դեղեր[5]

Դասակարգման այլ համակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն դասակարգման այլ տարբերակներ, օրինակ՝ կենսաբժշկական դասակարգման համակարգ, որոնք որոշվում են լուծելիության և աղիքների թափանցելիությոան հատկանիշներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. World Health Organization (2003). Introduction to drug utilization research (PDF). Geneva: World Health Organization. էջ 33. ISBN 978-9241562348.
  2. Mahoney A, Evans J (2008). «Comparing drug classification systems». AMIA Annual Symposium Proceedings: 1039. PMID 18999016.
  3. Imming P, Sinning C, Meyer A (2006 թ․ հոկտեմբեր). «Drugs, their targets and the nature and number of drug targets». Nature Reviews. Drug Discovery. 5 (10): 821–34. doi:10.1038/nrd2132. PMID 17016423.
  4. Buer JK (2014 թ․ հոկտեմբեր). «Origins and impact of the term 'NSAID'». Inflammopharmacology. 22 (5): 263–7. doi:10.1007/s10787-014-0211-2. hdl:10852/45403. PMID 25064056.
  5. Buer JK (2015 թ․ օգոստոս). «A history of the term "DMARD"». Inflammopharmacology. 23 (4): 163–71. doi:10.1007/s10787-015-0232-5. PMC 4508364. PMID 26002695.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Drug names and classes». PubMed Health. United States National Library of Medicine. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.
  • «Information by Drug Class». Drug Safety and Availability. United States Food and Drug Administration. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 7-ին.