Jump to content

Մկանացավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մկանացավ
Տեսակֆիզիոլոգիական վիճակ և ախտանիշ կամ նշան
Բժշկական մասնագիտությունռևմատոլոգիա, Սպորտային բժշկագիտություն, վնասվածքաբանություն և նյարդաբանություն
ՀՄԴ-9729.1
ՀՄԴ-10M79.1
 Myalgia Վիքիպահեստում

Մկանացավ (անվանվում է նաև միալգիա) բժշկական տերմին, նկարագրում է մկանացավը։ Միալգիան բազմաթիվ հիվանդությունների ախտանիշ է։ Ամենշատ հանդիպող պատճառը սուր մկանցավի առաջացման մկանային խմբերի գերծանրաբեռնումն է, մյուս հավանական պատճառը ինֆեկցիաներն են, եթե որևէ վնասվածք չի եղել։

Երկարատև մկանացավ կարող է լինել մետաբոլիկ միոպաթիայի, որոշ սննդային էլեմենտների պակասի և խրոնիկ հոգնածության համախտանիշի դեպքում։

Միալգիայի ամենատարածված պատճառներն են գերծանրաբեռնումը, վնասվածքները և լարվածությունը։ Միալգիան կարող է առաջանալ նաև ալերգիայի, հիվանդությունների, դեղամիջոցների հետևանքով կամ որպես պատվաստման պատասխան։ Ջրազրկումը երբեմն հանգեցնում է նաև մկանային ցավի, հատկապես այն մարդկանց մոտ, ովքեր կատարում են մեծաքանակ ֆիզիկական վարժություններ, ինչպիսիք են մարզումները։

Մկանացավը նաև տարածված ախտանիշ է մի շարք հիվանդությունների դեպքում, ներառյալ ինֆեկցիոն հիվանդությունները, ինչպիսիք են գրիպը, մկանում թարախակույտերը, Լայմի հիվանդությունը, մալարիան, տրիխինոզը կամ պոլիոմիելիտը, աուտոիմուն հիվանդությունները, ինչպիսիք են ցելիակիան,համակարգային կարմիր գայլախտը, Շյոգրենի համախտանիշը կամ պոլիմիոզիտը, աղեստամոքսային տրակտի հիվանդությունները և աղիների բորբոքային հիվանդությունը (Կրոնի հիվանդությունը և խոցային կոլիտը)[1][1][2][3]։

Ամենհաճախ հանդիպող պատճառներն են

  • վնասվածքները ներառյալ ձգումները,հեմատոմաները
  • գերծանրաբեռնումը
  • խրոնիկ լարվածությունը

Մկանացավ առաջանում է հետևյակ հիվանդությունների ժամանակ․

Գերծանրաբեռնում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մկանի գերծանրաբեռնումը նրա երկարաժամկետ և հաճախակի ծանրաբեռնելն է[7]։ Դրա օրինակ է կրկվող լարվածության վնասվածքը։

Վնասման միջոցով միալգիայի բերող ամենահաճախ հանդիպող պատճառը ձգումն է։

Աուտոիմուն հիվանդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյութափոխանակային խանգարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • խրոնիկ հոգնածության համախտանիշ
  • անցուղիների հետ կապված հիվանդություններ
  • էհլերս-Դանլոսի սինդրոմ
  • Հիպոկալեմիա
  • Հիպոտոնիա
  • ֆիզիկական ակտիվության անտանելիություն
  • մաստոցիտոզներ
  • ծայրամասային նեյրոպաթիաներ
  • էոզինոֆիլային միալգիկ սինդրոմ
  • հերպես
  • հեմոխրոմատոզներ
  • ՄԻԱՎ\ՁԻԱՀ
  • ընդհանուր հուզվածության համախտանիշ
  • քաղցկեղով խթանված օստեոմալացիա
  • վիտամին D-ի հիպովիտամինոզ
  • ինֆարկտ

Դեղերից հրաժարվելու համախտանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բարձր չափաբաժիններով կորտիկոստերոիդների, օփիոիդների, բարբիտուրատների, բենզոդիազեպինների, կոֆեինի կամ ալկոհոլի հանկարծակի դադարեցումը կարող է առաջացնել միալգիա։

Երբ միալգիայի առաջացման պատճառն անհայտ է, կատարվում է սիմպտոմատիկ բուժում։Ընդհանուր բուժումը ներառում է ջերմություն, հանգիստ, պարացետամոլ, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, մասաժ, կրիոթերապիա և միոռելաքսանտներ.[9]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Dolores musculares: MedlinePlus enciclopedia médica». medlineplus.gov (իսպաներեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 28-ին.
  2. Vitali, Claudio; Del Papa, Nicoletta (February 2015). «Pain in primary Sjögren's syndrome». Best Practice & Research. Clinical Rheumatology. 29 (1): 63–70. doi:10.1016/j.berh.2015.05.002. ISSN 1532-1770. PMID 26267000.
  3. Tovoli, Francesco (2015). «Clinical and diagnostic aspects of gluten related disorders». World Journal of Clinical Cases (անգլերեն). 3 (3): 275–284. doi:10.12998/wjcc.v3.i3.275. ISSN 2307-8960. PMC 4360499. PMID 25789300.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  4. Balon R, Segraves RT, eds. (2005). Handbook of Sexual Dysfunction. Taylor & Francis. ISBN 9780824758264.
  5. Wylie KR, ed. (2015). ABC of Sexual Health. John Wiley & Sons. էջ 75. ISBN 9781118665565.
  6. «Postorgasmic illness syndrome». Genetic and Rare Diseases Information Center (GARD). National Institutes of Health. 2015. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 30-ին.
  7. MedlinePlus
  8. Glueck, CharlesJ; Conrad, Brandon (2013). «Severe vitamin D deficiency, myopathy, and rhabdomyolysis». North American Journal of Medical Sciences. 5 (8): 494–495. doi:10.4103/1947-2714.117325. ISSN 1947-2714. PMC 3784929. PMID 24083227.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  9. Shmerling, Robert H (2016 թ․ ապրիլի 25). «Approach to the patient with myalgia». UpToDate. Վերցված է 2018 թ․ մայիսի 27-ին.
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ