Jump to content

Ախտանիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A diagram of a human torso labelled with the most common symptoms of an acute HIV infection
ՄԻԱՎ-ի սուր վարակի նշաններ (ներառյալ ախտահարված լյարդ և փայծաղ) և ախտանիշներ (ներառյալ գլխացավ և փսխում)

Ախտանիշներ, դրանք որևէ հիվանդության, վնասվածքի կամ ախտաբանական պրոցեսի նկատելի կամ սուբյեկտիվ նշաններն են: Նշանները օբյեկտիվ են և արտաքինից տեսանելի, իսկ ախտանիշները համարվում են մարդու սուբյեկտիվ զգացողութուններ[1]: Ախտանիշների օրինակներից են սովորականից բարձր կամ ցածր ջերմություն, արյան զարկերակային բարձր կամ ցածր ճնշում, ինչպես նաև դրանց հայտնաբերումը գործիքային հետազոտությունների ընթացքում: Սովորաբար մարդու մոտ արտասովոր ախտանիշների օրինակներից են` ջերմություն, գլխացավ կամ մարմնի այլ մասերի ցավի զգացում[2][3]:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ախտաբանական նշանը հիվանդության, վնասվածքի կամ առողջական վիճակի օբյեկտիվ տեսանելի ցուցիչ է, որը կարող է հայտնաբերվել ֆիզիկական զննման ժամանակ[4]: Հիմնականում այս նշաններն անզեն աչքով տեսանելի են, օրինակ՝ ցան կամ կապտուկ, կամ հայտնաբերվում են այլ եղանակներով, օրինակ՝ ստետոսկոպ օգտագործելու կամ զարկերակային ճնշումը չափելու ժամանակ: Հիմնական նշանները, ախտանիշների հետ մեկտեղ, օգնում են իրականացնել ախտորոշում: Ախտանիշների որոշ օրինակներ են՝ ձեռքերի կամ ոտքերի եղունգների հաստացում, աննորմալ քայլվածք և աչքի ծիածանաթաղանթի շուրջ մգացած օղակ:

Կոկորդաբորբ (ախտանիշներ)

Ախտանիշ է համարվում զգացական որևէ պրոցես, ինչպիսին է` ցավ կամ գլխապտույտ: Նշանները և ախտանիշները միմյանց չեն կարող բացառել, օրինակ` ջերմության սուբյեկտիվ զգացում, որը կարող է գրանցվել որպես ախտանշան` ջերմաչափման միջոցով[5]: ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը թվարկել է տարբեր հիվանդություններ՝ ըստ իրենց նշանների և ախտանիշների, օրինակ` կարմրուկ, որը ներառում է ջերմություն, կոնյուկտիվիտ և հազ, որից մի քանի օր անց հայտնվում է կարմրուկին բնորոշ ցանավորում[6]:

Առանցքային նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առանցքային կամ հիմնական նշաններ և ախտանիշներ բնորոշ են որոշակի հիվանդության համար: Առանցքային նշանը կամ ախտանիշը կարող է նաև վերաբերել հիվանդության հիմնական ախտանիշներին[7]: Ոչ ադեկվատ ռեֆլեքսները կարող են վկայել նյարդային համակարգի հետ կապված խնդիրների մասին: Նշաններն ու ախտանիշները վերաբերում են նաև ֆիզիոլոգիական որոշակի վիճակներին, որոնք դուրս են հիվանդության համատեքստից, օրինակ՝ հղիության նշաններին և ախտանիշներին կամ ջրազրկման ախտանիշներին անդրադառնալիս: Երբեմն հիվանդությունը կարող է դրսևորվել առանց որևէ ախտանշանի, թեև այն համարվում է ասիմպտոմատիկ: Պաթոլոգիան կարող է հայտնաբերվել թեստավորման,լաբորատոր կամ գործիքային զննման ժամանակ[8]:

Նշաններն ու ախտանիշները հաճախ ոչ սպեցիֆիկ են, բայց որոշակի համակցություններ կարող են հուշել որոշակի ախտորոշումների մասին՝ օգնելով խոսափել սխալվելուց: Հատկանշական նշանների և ախտանիշների մի խումբ, որոնք կարող են կապված լինել որևէ ֆունկցիայի խանգարման հետ, կոչվում է սինդրոմ կամ համախտանիշ: Այն դեպքում, երբ հիմնական պատճառը հայտնի է, համախտանիշն ունի հստակ անուն` Դաունի համախտանիշ և Նունանի համախտանիշ: Այլ սինդրոմները, ինչպիսիք են սուր կորոնար համախտանիշը, ունեն մի շարք հնարավոր պատճառներ:

Հետծննդաբերական դեպրեսիայի ինֆոգրաֆիկա

Երբ հիվանդությունը դրսևորվում է բնորոշ ախտանիշներով, այն կոչվում է սիմպտոմատիկ: Կան բազմաթիվ պայմաններ, այդ թվում՝ կլինիկական ինֆեկցիաներ, որոնք անախտանիշ են և կոչվում են ասիմպտոմատիկ։ Նշաններն ու ախտանիշները կարող են լինել թեթև կամ ծանր, կարճատև կամ երկարատև, որտեղ դրանք կարող են թուլանալ (ռեմիսիա) կամ այնուհետև կրկնվել (ռեցիդիվ), որը հայտնի է որպես հիվանդության սրացում: Սրացումը կարող է բերել ավելի ծանր ախտանիշների զարգացման[9]: «Հիմնական գանգատ» տերմինը, ինչպես նաև «խնդիր ներկայացնելը», օգտագործվում է նկարագրելու մարդու նախնական մտահոգությունը բժշկական օգնության դիմելիս, և երբ հստակ նշվում են գանգատներ, արդեն հնարավորություն է տրվում կազմել հիվանդության պատմություն: Ախտանիշը, որն ի վերջո հանգեցնում է ախտորոշման, կոչվում է հիմնական ախտանշան: Որոշ ախտանիշներ կարող են ապակողմնորոշիչ լինել նշված ցավի պատճառով, օրինակ՝ ուսագոտու ցավ կարող է առաջանալ լեղապարկի բորբոքումից, այլ ոչ թե մկանների կասկածելի լարվածությունից[10]:

Հիմնական ախտանիշներ

Նախասիմպտոմատիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ հիվանդություններ ունեն վաղ նախասիմպտոմատիկ կամ պրոդրոմալ փուլ, որտեղ մի քանի նշաններ և ախտանիշներ կարող են ցույց տալ որևէ խանգարման առկայություն՝ նախքան հետագա հստակ ախտանիշների ի հայտ գալը: Օրինակ՝ կարմրուկն ունի պրոդրոմալ փուլ, որը ներառում է հազ, ջերմություն և բերանի խոռոչում բծերի առկայություն[11]: Միգրեն կամ առաջնային գլխացավը, որը բնորոշվում է պարբերաբար չափավոր կամ ուժգին գլխացավերով, սակայն որոնց մի մասը ունեն պրոդրոմալ փուլ[12]: Շիզոֆրենիա, ինչպես նաև դեմենցիա հիվանդությունների դեպքում նույնպես առկա է նկատելի պրոդրոմալ փուլ[13][14]:

Ոչ սպեցիֆիկ ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոչ սպեցիֆիկ ախտանիշները, որոնք երբեմն նաև կոչվում են երկիմաստ ախտանիշներ, հատուկ չեն որոշակի հիվանդություններին[15]: Դրանք ներառում են անբացատրելի քաշի կորուստ, գլխացավ, անկանոն ցավ, հոգնածություն, ախորժակի կորուստ, գիշերային քրտնարտադրություն և թուլություն[16]: Երեք հատուկ ոչ սպեցիֆիկ ախտանիշներից բաղկացած խումբ՝ ջերմություն, գիշերային քրտնարտադրություն և քաշի կորուստ, մոտ վեց ամսից ավել տևողությամբ, կոչվում են լիմֆոմայի հետ կապված B-խմբի ախտանիշներ, որոնք կարող են վկայել վատ կանխատեսման մասին[17]:

Ախտանիշների այլ ենթատեսակներն են`

  • ընդհանուր ախտանիշներ, որոնք ազդում են հիվանդի ինքնազգացողության կամ կյանքի որակի վրա, օրինակ՝ ջերմություն[18][19]
  • ուղեկցող ախտանիշներ, որոնք առաջանում են առաջնային կամ հիմնական ախտանիշներին զուգընթաց[20]
  • պրոդրոմալ ախտանիշներ, որոնք ավելի մեծ շարք խնդիրների առաջնային ախտանիշներն են[21]
  • ուշացած ախտանիշներ, որոնք ի հայտ են գալիս որոշ ժամանակ անց[22]
  • օբյեկտիվ են համարվում այն ախտանիշները, որոնք կարող են դիտարկվել և հաստատվել բժշկի կամ բուժաշխատողի կողմից[23]
Ինֆեկցիոն հիվանդությունների հիմնական ախտանիշներ

Կենսական նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կենսական ախտանիշներ են համարվում այն չորս հիմնական նշանները, որոնք կարող են անմիջապես ցույց տալ մարմնի ընդհանուր ֆունկցիոնալ և առողջական վիճակը: Դրանք են՝ ջերմություն, սրտի կծկումների հաճախականություն, շնչառություն և արյան զարկերակային ճնշում: Այս ցուցանիշների միջակայքերը տարբեր են և կախված են մարդու տարիքից, քաշից, սեռից և ընդհանուր առողջական վիճակից[24]:

Մշակվել է թվային հավելված է` կլինիկական պայմաններում օգտագործելու համար, որը չափում է կենսական ցուցանիշներից երեքը ( բայց ոչ ջերմություն)՝ օգտագործելով միայն սմարթֆոն, և հաստատվել է Անգլիայում NHS-ի կողմից: Հավելվածը գրանցված է որպես (Lifelight First կամ Lifelight Home), որը դեռշ մշակման փուլում է (2020)՝ տնային պայմաններում մոնիտորինգի օգտագործման համար, կիրառելով միայն սմարթֆոնի կամ պլանշետի տեսախցիկը: Սա լրացուցիչ և հասանելի մեթոդ է, չափորոշելու թթվածնային հագեցվածությունը և նախասրտերի ֆիբրիլյացիան: Այդ դեպքում պայմանականորեն լրացուցիչ սարքերի կարիք չի լինում[25]:

Համախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ իրավիճակներ մատնանշվում են մի խումբ նշաններով կամ ախտանիշների միջոցով: Այն կարող է բաղկացած լինել երեք խումբ ախտանիշներից, որոնք հայտնի են որպես եռյակ, չորս խմբից` «տետրադ» կամ հինգից` «պենտադ»: Եռյակի օրինակ է` Մելցերի եռյակը, որը բնութագրվում է մանուշակագույն ցանավորմամբ, հոդացավով` հոդացավ, մկանացավով` միալգիա, մկանային զգայունությամբ և թուլությամբ: Մելցերի եռյակը ցույց է տալիս կրիոգլոբուլինեմիայի վիճակը: Հենտինգտոնի հիվանդություն` նեյրոդեգեներատիվ խանգարում է, որը բնութագրվում է շարժիչ, ճանաչողական և հոգեկան խանգարումների նշանների և ախտանշանների եռյակով[26]: Այս ախտանիշների մեծ մասը, որոնք կարող են բնորոշ լինել որոշակի հիվանդության, հայտնի են որպես սինդրոմ կամ համախտանիշ անվանումով: Օրինակ՝ Նունանի համախտանիշը ունի դիմային, մկանային և հենաշարժիչ համակարգերի եզակի հատկանիշների ախտորոշիչ հավաքածու[27]:

Որոշ համախտանիշներ, ինչպիսիք են` նեֆրոտիկ համախտանիշ, կարող են ունենալ մի շարք պատճառներ՝ կապված միզասեռական համակարգի ֆունկցիայի վրա ազդող հիվանդությունների հետ[28]: Երբեմն երեխանների կամ նույնիսկ մեծահասակների մոտ կարող են ի հայտ գալ ախտանիշներ, որոնք վկայում են ժառանգական հիվանդությունների մասին, սակայն որոնց հնարավոր չէ հայտնաբերել նույնիսկ գենետիկական հետազոտություններից հետո: Նման դեպքերում կարող է օգտագործվել SWAN տերմինը (սինդրոմ առանց անվան): Հաճախ ախտորոշումը կարող է կատարվել ինչ-որ պահի, երբ ի հայտ են գալիս այլ, ավելի կոնկրետ ախտանիշներ, սակայն շատ դեպքեր կարող են մնալ չախտորոշված: Ախտորոշման ձախողումը կարող է պայմանավորված լինել ախտանիշների եզակի համակցությամբ կամ պայմանների համընկնմամբ, կամ այն ​​պատճառով, որ ախտանիշները ատիպիկ են տվյալ հիվանդությանը, կամ այն ​​պատճառով, որ տվյալ պաթոլոգիան չափազանց հազվադեպ է[29]:

Դրական և բացասական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զգացական ախտանիշները կարող են բնութագրվել նաև որպես դրական կամ բացասական ախտանիշներ՝ կախված նրանից, թե տվյալ ախտանշանը նորմալ է թե ոչ, օրինակ՝ քոր, կամ հոտի կորուստ: Բացասական ախտանիշների դեպքում օգտագործվում են հետևյալ տերմինները՝ հիպոեսթեզիա, որը զգայունության չափավոր կամ մասնակի կորուստն է գրգռիչների նկատմամբ, ինչպիսիք են` ճնշում, հպում, ցավ, ջերմություն: Անզգայացում` ավելի ուժեղ գրգռիչների նկատմամբ զգայունության ամբողջական կորուստն է, ինչպիսին է օրինակ` սրսկում: Հիպոալգեզիան (անալգեզիա) ցավի գրգռիչների նկատմամբ զգայունության կորուստն է[30]:

Որոշ հոգեկան խանգարումներ, օրինակ՝ շիզոֆրենիա, ախտանիշները նույնպես կարելի է տարանջատել բացասական և դրական[31]: Դրական են համարվում այն ախտանիշները, որոնք առկա են խանգարման հետ համատեղ, սակայն սովորաբար չեն նկատվում մարդկանց մեծամասնության մոտ՝ առանց նորմալ ֆունկցիաների խանգարման կամ աղավաղման[32]: Օրինակները ներառում են հալյուցինացիաներ, զառանցանք և տարօրինակ վարքագիծ: Բացասական ախտանիշները այն գործառույթներն են, որոնք սովորաբար թույլ են կամ բացակայում են, ինչպիսիք են` ապատիա և անեդոնիա (տրամադրության խանգարում)[32]:

Ախտանիշների դասակարգում (ախտորոշման մեթոդներ)

Դինամիկ և ստատիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դինամիկ կամ ակնառու ախտանիշները կարող են փոխվել՝ կախված որոշ հանգամանքներից, մինչդեռ ստատիկ ախտանիշները ստաբիլ են կամ անփոփոխ՝ անկախ պատճառներից։ Օրինակ` ֆիզիկական վարժությունների անհանդուրժողականության ախտանիշները դինամիկ են, քանի որ դրանք առաջանում են ֆիզիկանան վարժությունների արդյունքում, բայց մեղմանում են հանգստի ժամանակ: Ստաբիլ մկանային թուլությունը ստատիկ ախտանիշ է, քանի որ մկանը հանգիստ վիճակում է՝ անկախ վարժությունից կամ հանգստից[33]: Մետաբոլիկ միոպաթիաներով հիվանդների մեծամասնությունն ունի դինամիկ, այլ ոչ թե ստատիկ ախտանիշներ, որոնք սովորաբար ունենում են ֆիզիկական անհանդուրժողականություն, մկանացավ և սպազմ` ֆիզիկական վարժությունների ժամանակ, այլ ոչ թե ստաբիլ թուլություն[34]: Մակարդլի հիվանդության (GSD-V) մետաբոլիկ մեոպաթիա ունեցողները և ֆոսֆոգլուկոմուտազի անբավարարությամբ որոշ անհատներ (CDG1T/GSD-XIV), սկզբում ունենում են ֆիզիկական անհանդուրժողականություն մեղմ և չափավոր աերոբիկ վարժությունների ժամանակ, սակայն ախտանիշները մեղմանում են 6-10 րոպե հետո, հայտնի որպես «երկրորդ քամի» անունով:

Նյարդահոգեբանական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյարդահոգեբանական ախտանիշները առկա են բազմաթիվ դեգեներատիվ խանգարումների դեպքում, այդ թվում՝ դեմենցիա և Պարկինսոնի հիվանդության[35]: Ախտանիշները սովորաբար ներառում են ապատիա, անհանգստություն և դեպրեսիա[36]: Նյարդաբանական և հոգեկան խանգարման ախտանիշները նույնպես առկա են որոշ ժառանգական խանգարումների դեպքում, ինչպիսին է` Վիլսոնի հիվանդություն: Գործնական խանգարման ախտանիշները բնորոշ են բազմաթիվ խանգարումների, այդ թվում՝ Շիզոֆրենիա, նաև ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ կամ հիպերկինետիկ խանգարում[37][38]:

Առանցքային նշաններն ու ախտանիշները կոչվում են հիմնական ախտորոշիչ, իսկ պաթոլոգիկ են՝ նրանք, որոնք ապահովում են ախտորոշման որոշակիություն: Օրինակ` բորբոքումն ունի հիմնական նշանների և ախտանիշների հստակ խումբ, օրինակ` քրոնիկական բրոնխիտի և Պարկինսոնի հիվանդությունների սրացման դեպում[39][40]:

Ի տարբերություն պաթոգնոմիկ առանցքային ախտանիշների կամ ախտանիշի բացակայությունը հաճախ կարող է բացառել այդ վիճակը: Սա հայտնի է լատիներեն sine qua non տերմինով։ Օրինակ՝ ժառանգական հիվանդության համար հատուկ հայտնի գենետիկական մուտացիաների բացակայությունը կբացառի այդ հիվանդությունը[41]: Մեկ այլ օրինակ այն է, որ եթե հեշտոցային pH-ը 4,5-ից պակաս է, ապա բակտերիալ վագինալ հիվանդության ախտորոշումը կբացառվի[42]:

Անամնեստիկ նշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անամնեստիկ նշանները (հունարեն՝ anamnēstikós, ἀναμνηστικός, «հիշելու ունակ») նշաններ են, որոնք վկայում են որևէ հիվանդության մասին, օրինակ՝ ձեռքի պարեզը կարող է վկայել ինսուլտի կամ իշեմիկ կաթվածի մասին[43]:

Ասիմպտոմատիկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ հիվանդություններ, ներառյալ քաղցկեղ, ինչպես նաև այլ հիվանդություններ, հիվանդի մոտ երկար ժաամանակ կարող են անախտանիշ մնալ, և որևէ կերպ չդրսևորվել։ Նման հիվանդությունները կոչվում են ասիմպտոմատիկ[8]: Լեղապարկի քարերը կարող են լինել ասիմպտոմատիկ և միայն պատահական հայտնաբերվեն կլինիկական հետազոտության ժամանակ[8]: Հեշտությամբ տարածվող վիրուսային վարակներ, ինչպիսին է` COVID-19, կարող են լինել ասիմպտոմատիկ, բայց դեռևս վարակիչ[44]:

Ախտանիշ (հունարեն՝ σύμπτωμα, «պատահար, դժբախտ պատահար, որոշակի ժամանակահատվածում տեղի ունեցող պրոցես», συμπίπτω, «պրոցես», συν- «հետ կամ միասին» և πίπτω, «անկում») ֆունկցիայի նորմայի շեղումն է կամ պաթոլոգիական հիվանդություն: Սիմպտոմատոլոգիա կամ ախտանիշների ուսումասիրությունը (նաև կոչվում է սեմիոլոգիա) բժշկության այն ճյուղն է, որն ուսումնասիրում է հիվանդության նշաններն ու ախտանիշները[45][46][47][48]: Այս ուսումնասիրությունը ներառում է նաև հիվանդության ցուցումներ[49]: Այն առաջին անգամ նկարագրվել է Հենրի Ստուբի կողմից 1670թ.-ին: Տերմինը այժմ կիրառվում է ախտանիշների փոխկապակցվածությունը ուսումնասիրելու համար: Մինչև 19-րդ դարը` բժշկի և հիվանդի լիազորությունների միջև քիչ տարբերություն կար: Բժշկական պրակտիկայի մեծ մասը իրականացվել է բժիշկ-հիվանդ համագործակցային փոխհարաբերությունների շրջանակներում, որը աստիճանաբար փոխարինվեց «բժշկական հետազոտական ​​համայնքի կողմից պարտադրված կարծիքների միաձույլ կոնսենսուսով»[50][51]:

Բժշկական հետազոտման մշակում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տուբերկուլյոզով հիվանդ տղամարդու հետազոտման վաղ մեթոդ (1816 թվական)

Մի շարք ձեռքբերումներ, հիմնականում 19-րդ դարում, թույլ տվեցին բժշկին ավելի օբյեկտիվ գնահատել ախտորոշումը և նվազեցնել հիվանդի ներգրավման անհրաժեշտությունը[50][51][52]: Արդեն 20-րդ դարի ընթացքում պատկերագրման և այլ փորձարկման մեթոդների լայն շրջանակի ներդրումը, ինչպիսիք են` ժառանգական ախտորոշում, կլինիկական բիոքիմական հետազոտություն, մոլեկուլային ախտորոշում և ախտածնություն, հսկայական ազդեցություն են ունեցել ախտորոշիչ մեթոդների ընդլայնման վրա[53]:

  • 1761 թվականին Լեոպոլդ Օենբրյուգերը հայտնաբերել է շնչառական հիվանդությունների ախտորոշման թիրախային մեթոդ[54]: Մարդու մարմի ցանկացած ոչ նորմալ կամ պաթոլոգիական ձայների հայտնաբերման այս մեթոդը վաղուց կիրառվում է սրտաբանության մեջ[54]:Կրծքավանդակի պերկուսիայի համար նախատեսված գործիքներն ավելի լայն ճանաչում են ձեռք բերել 1808 թվականից հետո, երբ Ժան-Նիկոլա Կորվիսարտը լատիներենից ֆրանսերեն է թարգմանել Օենբրյուգերի աշխատությունները[55]:
  • 1819 թվականին Ռենե Լանեկը ներկայացրել է ստետոսկոպը, որը սկսել է փոխարինել ուղիղ ունկնդրման դարավոր տեխնիկան՝ լսելով սիրտը՝ ականջը ուղղակիորեն կրծքավանդակի վրա դնելով, անուղղակի լսումով՝ օգտագործելով ստետոսկոպ՝ սրտի ձայները ինչպես նաև շնչուղիները լսելու համար:
  • 1846 թվականին Վիրաբույժ Ջոն Հաթչինսոնը (1811–1861) ներկայացրել է սպիրոմետր՝ սարք, որը գնահատում է թոքերի մեխանիկական շնչառության շարժումների հատկությունները՝ չափելով հարկադիր արտաշնչումը և հարկադիր ներշնչումը (թոքերի արձանագրված ծավալը և օդի հոսքի արագությունն օգտագործվում են հիվանդությունները (որոնց դեպքում թոքերի ծավալը նվազում է, օրինակ՝ թոքային ֆիբրոզ) և օբստրուկտիվ հիվանդությունները (որոնց դեպքում թոքերի ծավալը նորմալ է, բայց օդի հոսքը խանգարված է, օրինակ՝ էմֆիզեմա) տարբերելու համար:
  • 1851 թվականին Հերման ֆոն Հելմհոլցի (1821–1894) ակնաբուժության գյուտի շնորհիվ, բազմաթիվ բժիշկներ կարողացել են հետազոտել մարդու աչքի ներքին կառուցվածքը:
  • Թոմաս Քլիֆորդ Ալբաթի (1836–1925) վեց դյույմանոց (ոչ թե տասներկու դյույմ) գրպանի կլինիկական ջերմաչափի անմիջական լայն տարածում, որը նա հայտնագործել է 1867 թվականին[56]:
  • Ռոբերտ Կոխի կողմից բակտերիալ կուլտուրաների ներդրումը, որոնք ի սկզբանե նախատեսված են եղել տուբերկուլյոզի բուժման համար, 1882 թվականին կատարվել է առաջին լաբորատոր փորձարկումները, որոնք հաստատել են բակտերիալ վարակները:
  • 1895 թվականին՝ ռենտգեն ճառագայթների կլինիկական կիրառում, որը սկսվել է գրեթե անմիջապես այն բանից հետո, երբ նույն թվականին Վիլհելմ Կոնրադ Ռենտգենը (1845-1923) հայտնագործել է ռենտգեն ճառագայթումը:
  • 1896 թվականին Սֆիգմոմանոմետրի ներդրումը, որը նախագծվել է Սցիպիոնե Ռիվա-Ռոկչիի (1863–1937) կողմից՝ արյան զարկերակային ճնշումը չափելու համար։

Նշանների և ախտանիշների հայտնաբերումը, նաև դրանց դասակարգումը կարող է օգնել կլինիկական ախտորոշման ժամանակ: Հակառակ դեպքում, անհրաժեշտ է լինում կատարել առաջնային բժշկական զննում և հիվանդության պատմության արձանագրում: Կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ախտորոշիչ բժշկական հետազոտություններ, ինչպիսիք են` արյան ընդհանուր քննություն, գործիքային հետազոտություններ և բիոպսիա: Օրինակ, ռենտգեն հետազոտությունը հնարավորություն է տալիս ախտորոշել ոսկրային կոտրվածքները: Հետազոտության կամ առաջնային բժշկական զննման ընթացքում հայտնաբերված կարևոր նշանակության պաթոլոգիայի հիման վրա կատարած արձանագրությունը կոչվում է բժշկական եզրակացություն[57]:

  • Եղունգների հաստացում (դեֆորմացված եղունգներ)
  • Ասցիտ` որովայնի խոռոչում հեղուկի կուտակում
  • Հազ
  • Հեմոպտիզ` խորխ արյան հետքերով
  • Մահվան կամ վերջին շունչ (կյանքի վերջին րոպեներ)
  • Դեղնախտ
  • Օրգանոմեգալիա կամ ընդլայնված օրգան, օրինակ` հեպատոմեգալիա (մեծացած լյարդ)
  • Դերմատիտ (մաշկաբորբ)
  • Գերթքարտադրություն
  • Քաշի կորուստ

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Sadock, Benjamin J.; Sadock, Virginia A. (2008). Kaplan & Sadock's Concise Textbook of Clinical Psychiatry (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. ISBN 978-0-7817-8746-8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 6-ին.
  2. «Beyond Intuition: Quantifying and Understanding the Signs and Symptoms of Fever». clinicaltrials.gov. 2017 թ․ հոկտեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  3. «Symptoms and self-help guides by body part». NHS inform (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  4. «Definition of Sign». Merriam-Webster (անգլերեն). 2023 թ․ հունիսի 20. Արխիվացված օրիգինալից 2006 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 20-ին.
  5. Marie T. O'Toole, ed., Mosby's Medical Dictionary, 9th ed. (St. Louis, MO: Elsevier/Mosby, 2013), Kindle loc. 154641. 978-0323085410
  6. «Measles Signs and Symptoms». Centers for Disease Control and Prevention (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 11-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  7. Basu, S; Sahi, PK (2017 թ․ հուլիս). «Malaria: An Update». Indian Journal of Pediatrics. 84 (7): 521–528. doi:10.1007/s12098-017-2332-2. PMID 28357581. S2CID 11461451.
  8. 8,0 8,1 8,2 «Definition of Asymptomatic». Merriam-Webster (անգլերեն). 2023 թ․ հունիսի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 28-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  9. Shiel, William C. Jr. (2019 թ․ հունիսի 20). «Definition of Flare». MedicineNet. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 23-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 21-ին.
  10. Greenberger N.J., Paumgartner G (2012). Chapter 311. Diseases of the Gallbladder and Bile Ducts. In Longo D.L., Fauci A.S., Kasper D.L., Hauser S.L., Jameson J, Loscalzo J (Eds), Harrison's Principles of Internal Medicine, 18e
  11. «Measles – Pediatrics». MSD Manual Professional Edition. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 2-ին.
  12. Lynn, D. Joanne; Newton, Herbert B.; Rae-Grant, Alexander (2004). The 5-minute neurology consult. Philadelphia: Lippincott Williams & Wilkins. էջ 26. ISBN 978-0-683-30723-8. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մարտի 13-ին.
  13. Diagnostic and statistical manual of mental disorders : DSM-5 (5th ed.). Arlington, VA: American Psychiatric Association. 2013. էջեր 99–105. ISBN 978-0-89042-555-8.
  14. Sherman C, Liu CS, Herrmann N, Lanctôt KL (2018 թ․ փետրվար). «Prevalence, neurobiology, and treatments for apathy in prodromal dementia». Int Psychogeriatr. 30 (2): 177–184. doi:10.1017/S1041610217000527. PMID 28416030. S2CID 46788701.
  15. «equivocal symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  16. «Constitutional symptom (Concept Id: C0009812) – MedGen – NCBI». www.ncbi.nlm.nih.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 25-ին.
  17. «Lymphoma/non-hodgkin-lymphoma/signs-and-symptoms». www.lls.org. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 5-ին.
  18. «general symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  19. «constitutional symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  20. «concomitant symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  21. «prodromal symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  22. «delayed symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  23. «objective symptom» Դորլանդի բժշկական բառարանում
  24. «Vital Signs Table – Prohealthsys». 2013 թ․ հուլիսի 3. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2021 թ․ դեկտեմբերի 27-ին.
  25. «Solution». Lifelight. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  26. Jensen RN, Bolwig T, Sørensen SA (2018 թ․ մարտ). «[Psychiatric symptoms in patients with Huntington's disease]». Ugeskr Laeger (դանիերեն). 180 (13). PMID 29587954.
  27. «Noonan syndrome: MedlinePlus Genetics». medlineplus.gov (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2021 թ․ փետրվարի 2-ին.
  28. «Nephrotic Syndrome in Adults | NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հունվարի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  29. «What does SWAN or being undiagnosed mean? | SWAN UK». www.undiagnosed.org.uk. 2017 թ․ մարտի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 3-ին.
  30. Harrison's Principles of Internal Medicine, 19th edition, Chapter 31: Numbness, Tingling, and Sensory Loss Արխիվացված 11 Հունվար 2021 Wayback Machine
  31. «Mental Health: a Report from the Surgeon General». Surgeongeneral.gov. 1999. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  32. 32,0 32,1 Understanding Psychosis Արխիվացված 2012-12-25 Wayback Machine, Mental Health Illness of Australia.
  33. Harrison's Principles of Internal Medicine, 19th edition, Chapter 31: Numbness, Tingling, and Sensory Loss Արխիվացված 11 Հունվար 2021 Wayback Machine
  34. Darras, Basil T.; Friedman, Neil R. (2000 թ․ փետրվարի 1). «Metabolic myopathies: a clinical approach; part I». Pediatric Neurology (English). 22 (2): 87–97. doi:10.1016/S0887-8994(99)00133-2. ISSN 0887-8994. PMID 10738913. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2023 թ․ ապրիլի 3-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  35. Mueller, C; Rajkumar, AP; Wan, YM; Velayudhan, L; Ffytche, D; Chaudhuri, KR; Aarsland, D (2018 թ․ հուլիս). «Assessment and Management of Neuropsychiatric Symptoms in Parkinson's Disease». CNS Drugs. 32 (7): 621–635. doi:10.1007/s40263-018-0540-6. PMID 30027401. S2CID 51701905. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 26-ին.
  36. «Symptoms & Causes | NIDDK». National Institute of Diabetes and Digestive and Kidney Diseases. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 10-ին.
  37. Lesh TA, Niendam TA, Minzenberg MJ, Carter CS (2011 թ․ հունվար). «Cognitive control deficits in schizophrenia: mechanisms and meaning». Neuropsychopharmacology. 36 (1): 316–338. doi:10.1038/npp.2010.156. PMC 3052853. PMID 20844478.
  38. Brown TE (2008 թ․ հոկտեմբեր). «ADD/ADHD and Impaired Executive Function in Clinical Practice». Current Psychiatry Reports. 10 (5): 407–411. doi:10.1007/s11920-008-0065-7. PMID 18803914. S2CID 146463279.
  39. Freire, MO; Van Dyke, TE (2013 թ․ հոկտեմբեր). «Natural resolution of inflammation». Periodontology 2000. 63 (1): 149–64. doi:10.1111/prd.12034. PMC 4022040. PMID 23931059.
  40. «Acute exacerbations of chronic bronchitis». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 31-ին.
  41. Lynch HT, Lynch JF, Lynch PM, Attard T (2008). «Hereditary colorectal cancer syndromes: molecular genetics, genetic counseling, diagnosis and management». Fam Cancer. 7 (1): 27–39. doi:10.1007/s10689-007-9165-5. PMID 17999161. S2CID 20103607.
  42. Mańka W, Adrianowicz L, Wesołek Z, Adrianowicz K (2002). «[The value of determining vaginal secretion reaction (pH) as a screening test of bacterial vaginosis]». Wiad Lek (Polish). 55 (1–2): 51–5. PMID 12043316.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. King, Lester S. (1982). Medical Thinking: A Historical Preface. Princeton, NJ: Princeton University Press. ISBN 0-691-08297-9.
  44. Sayampanathan, Andrew A.; Heng, Cheryl S.; Pin; և այլք: (2021 թ․ հունվարի 9). «Infectivity of asymptomatic versus symptomatic COVID-19». The Lancet (English). 397 (10269): 93–94. doi:10.1016/S0140-6736(20)32651-9. PMC 7836843. PMID 33347812.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Sumptoma, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, at Pursues». Perseus.tufts.edu. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 17-ին.
  46. The British Medical Association (BMA) (2002). Illustrated Medical Dictionary. A Dorling Kindersley Book. էջ 406. ISBN 978-0-7513-3383-1.
  47. «Definition of SYMPTOMATOLOGY». Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  48. «Definition of SEMIOLOGY». Merriam-Webster (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 9-ին.
  49. David A. Bedworth, Albert E. Bedworth (2010). The Dictionary of Health Education. Oxford University Press. էջ 484. ISBN 978-0-19-534259-8. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մայիսի 9-ին.
  50. 50,0 50,1 Jewson, N.D., "Medical Knowledge and the Patronage System in 18th Century England Արխիվացված 7 Մարտ 2009 Wayback Machine", Sociology, Vol. 8, No. 3 (1974), pp. 369–85.
  51. 51,0 51,1 Jewson, N.D., "The Disappearance of the Sick Man from Medical Cosmology, 1770–1870 Արխիվացված 16 Մարտ 2009 Wayback Machine", Sociology, Vol. 10, No. 2, (1976), pp. 225–44.
  52. Tsouyopoulos N (1988). «The mind-body problem in medicine (the crisis of medical anthropology and its historical preconditions)». Hist Philos Life Sci. 10 Suppl: 55–74. PMID 3413276.
  53. Demuth A, Aharonowitz Y, Bachmann TT, Blum-Oehler G, Buchrieser C, Covacci A, Dobrindt U, Emödy L, van der Ende A, Ewbank J, Fernández LA, Frosch M, García-Del Portillo F, Gilmore MS, Glaser P, Goebel W, Hasnain SE, Heesemann J, Islam K, Korhonen T, Maiden M, Meyer TF, Montecucco C, Oswald E, Parkhill J, Pucciarelli MG, Ron E, Svanborg C, Uhlin BE, Wai SN, Wehland J, Hacker J (2008 թ․ մայիս). «Pathogenomics: an updated European Research Agenda». Infection, Genetics and Evolution. 8 (3): 386–93. doi:10.1016/j.meegid.2008.01.005. hdl:10033/30395. PMID 18321793.
  54. 54,0 54,1 Bedford DE (1971 թ․ նոյեմբեր). «Auenbrugger's contribution to cardiology. History of percussion of the heart». Br Heart J. 33 (6): 817–21. doi:10.1136/hrt.33.6.817. PMC 458433. PMID 4256273.
  55. Bynum, W.F. (1994). Science and the Practice of Medicine in the Nineteenth Century. New York: Cambridge University Press. էջեր 35–36. ISBN 978-0-521-27205-6.
  56. Allbutt, T.C., "Medical Thermometry", British and Foreign Medico-Chirurgical Review, Vol. 45, No. 90, (April 1870), pp. 429–41; Vol. 46, No. 91, (July 1870), pp. 144–56.
  57. «finding». The Free Dictionary. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2021 թ․ մարտի 1-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ախտանիշ» հոդվածին։