Նաչո Ֆերնանդես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Նաչո Ֆերնանդես
իսպ.՝ José Ignacio Fernández Iglesias
Ukr-Spain2015 (5).jpg
Նաչոն Իսպանիայի հավաքականի կազմում 2015 թվականին
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Խոսե Իգնասիո Ֆերնանդես Իգլեսիաս
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 18, 1990(1990-01-18)[1][2] (33 տարեկան)
Ծննդավայր Ալկալա դե Էնարես, Իսպանիա
Հասակ 180 սմ
Քաշ 75 կգ
Դիրք պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իսպանիա Ռեալ Մադրիդ
Համար 6
Պատանեկան կարիերա
1999-2001 Իսպանիա Կոմպլուտենսե
2001-2009 Իսպանիա Ռեալ Մադրիդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2009-2013 Իսպանիա Ռեալ Մադրիդ Կաստիլիա 111 (4)
2011-ներկա Իսպանիա Ռեալ Մադրիդ 81 (3)
Ազգային հավաքական
2005 Իսպանիա Իսպանիա (մինչև 16) 1 (0)
2006-2007 Իսպանիա Իսպանիա (մինչև 17) 11 (0)
2008-2009 Իսպանիա Իսպանիա (մինչև 19) 9 (2)
2011-2013 Իսպանիա Իսպանիա (մինչև 21) 6 (0)
2013-ներկա Իսպանիա Իսպանիա 9 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 14-ի, 2017:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ հունիսի 7-ի, 2017

Խոսե Իգնասիո Ֆերնանդես Իգլեսիաս, ավելի հայտնի որպես՝ Նաչո (իսպ.՝ José Ignacio Fernández Iglesias, հունվարի 18, 1990(1990-01-18)[1][2], Ալկալա դե Էնարես, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ, Ռեալ Մադրիդի պաշտպան։ Իսպանիայի երիտասարդական հավաքականների կազմում 2007 թվականի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող և 2013 թվականի մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող։ Ռեալ Մադրիդի կազմում 3 անգամ հաղթել է Չեմպիոնների Լիգան և 1-ական անգամ հաղթել Լա Լիգան ու Իսպանիայի գավաթը։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաչոն Մադրիդի տեղաբնիկ է։ Նա Ռեալ Մադրիդի սան է, որի անդամ է դարձել 10 տարեկան հասակում։ Պրոֆեսիոնալ դեբյուտը նշել է 2009-2010 մրցաշրջանում Սեգունդայում։ Սեգունդայում անց է կացրել 2 ամբողջական մրցաշրջան։ 2011 թվականի ապրիլի 23-ին Իսպանիայի առաջնության Վալենսիայի դեմ խաղում իր առաջին խաղն է անցկացրել Ռեալ Մադրիդի հիմնական կազմում, որի ժամանակ «թագավորական ակումբը» հաղթել է 6:0 հաշվով[3]։ Երկրորդ հանդիպումն անցկացրել է մեկ շաբաթ անց, սակայն նրա ակումբը պարտվել է Ռեալ Սարագոսային[4]։

2011 թվականի ամռանը մասնակցություն է ունեցել հյուսիսամերիկյան տուրնիրում, խաղացել է «Լոս Անջելես Գալաքսի», «Գվադալախարա», «Ֆիլադելֆիա Յունիոն» ֆուտբոլային ակումբների դեմ։ 2012 թվականի սեպտեմբերի 2-ին պաշտոնապես ստացել է 27 համարի մարզաշապիկը[5], բայց Ժոզե Մոուրինյոյի որոշմամբ որոշ ժամանակ շարունակել է խաղալ Ռեալ Մադրիդ Կաստիլիայում[6]։ Ռաուլ Ալբիոլի հեռանալուց հետո սկսեց խաղալ 18 համարի մարզաշապիկով։

2013 թվականի նոյեմբերի 27-ին Չեմպիոնների լիգայի խաղի 27-րդ րոպեին փոխարինել է Խեսե Ռոդրիգեսին, իսկ Սերխիո Ռամոսը հեռացվել էր։

2014 թվականի հուլիսի 3-ին Նաչոն նոր պայմանագիր կնքեց Ռեալի հետ՝ նախատեսված մինչև 2021 թվականը։

2017 թվականի փետրվարի 11-ին՝ Օսասունայի դեմ խաղում Նաչոն անցկացրեց իր 100-րդ հանդիպումը Ռեալի կազմում։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Իսպանիայի պատանեկան հավաքականի կազմում հաղթել է Եվրոպայի առաջնությունում (մինչև 17 տարեկան), ինչպես նաև նույն թվականին կայացած Աշխարհի առաջնությունում արժանացել է արծաթե մեդալի։

Մասնակցել և հաղթել է Իսրայելում կայացած Եվրոպայի երիտասարդական առաջնությունում։

Առաջին անգամ Իսպանիայի ազգային հավաքական է հրավիրվել 2013 թվականի սեպտեմբերի 2-ին՝ Շվեյցարիայի դեմ ընկերական խաղի համար։ Իր դեբյուտը նշել է սեպտեմբերի 10-ին՝ փոխարինման դուրս գալով Չիլիի դեմ խաղում[7]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նաչո Ֆերնանդեսի եղբայրը՝ Ալեխանդրո Ֆերնանդես Իգլեսիասը, նույնպես ֆուտբոլիստ է։

2014 թվականի մայիսի 31-ին ամուսնացել է իր վաղեմի ընկերուհի Մարիա Կորտեսի հետ։ Ունի 2 զավակ՝ դուստրը՝ Ալեխանդրան և որդին՝ Խոսե Իգնասիոն։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի մայիսի 14-ի դրությամբ

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռեալ Մադրիդ 2010–11 2 0 0 0 0 0 0 0 2 0
2011–12 0 0 1 0 0 0 0 0 1 0
2012–13 9 0 3 0 1 0 0 0 13 0
2013–14 12 0 4 0 3 0 0 0 19 0
2014–15 14 1 2 0 6 0 0 0 22 1
2015–16 16 0 1 0 5 1 22 1
2016–17 28 2 5 1 4 0 2 0 39 3
Կարիերայի ընդհանուր 81 3 16 1 19 1 2 0 118 5

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 7-ի դրությամբ

Իսպանիա
Տարի Խաղեր Գոլեր
2013 1 0
2015 1 0
2016 5 0
2017 2 0
Ընդհանուր 9 0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեալ Մադրիդ Կաստիլիա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռեալ Մադրիդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա (մինչև 17)[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 17 տարեկանների առաջնություն. 2007
  • ՖԻՖԱ աշխարհի մինչև 17 տարեկանների առաջնություն. երկրորդ տեղ. 2007
Իսպանիա (մինչև 21)[խմբագրել | խմբագրել կոդը]
  • ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություն. 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo PRISA, 1967.
  3. Madrid continue impressive form Archived 2012-10-26 at the Wayback Machine.; ESPN Soccernet, 23 April 2011
  4. Zaragoza dent Real title dream(չաշխատող հղում); ESPN Soccernet, 30 April 2011
  5. Nacho Fernández joins the dynamics of the first team
  6. Mourinho: We have a squad of 23 players and they all are important
  7. «Spain 2 - 2 Chile Match report - 10/09/2013 Friendlies - Goal.com»։ www.goal.com (en-gb)։ Վերցված է 2017-07-14 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]