Դավիդ Սիլվա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Football pictogram.svg
Դավիդ Սիլվա
David Silva cropped 02.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն David Josué Jiménez Silva
Քաղաքացիությունը Flag of Spain.svg Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 8, 1986 (30 տարեկան)
Ծննդավայր Արգուինեկին, {{{2}}} Իսպանիա
Հասակ 1.70 մ.
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Մանչեսթեր Սիթի
Համար 21
Ազգային հավաքական
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2006 - ներկա Իսպանիա Իսպանիա 45 (11)

Դավիդ Սիլվա (իսպ.՝ David Josué Jiménez Silva, Հունվարի 8, 1986)– իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղացող;

Սիլվայի կարիերան սկսվել է «Էյբար»-ում, որտեղ նա տեղափոխվել էր Վալենսիայից՝ վարձավճարով։ 2005-06 մրցաշրջանում նա վարձավճարով խաղում էր «Սելտա»-ում, որից հետո վերադարձավ «Վալենսիա»։

Սիլվան կարող է խաղալ կիսապաշտպանության աջ և ձախ թևերում, ինչպես նաև կենտրոնում։ Նրան հաճախ համեմատում են Պաբլո Այմարի հետ, ում նա փոխարինել է «Վալենսիա»-ում։

2010-ին Սիլվան տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի», տրանսֆերի արժեքը կազմեց 28 միլիոն։

Սիլվան առաջին խաղը Իսպանիայի հավաքականի կազմում անց է կացրել 2006-ին։ Նա մասնակցել է նաև Եվրո-2008-ին և կիսաեզրափակիչ Ռուսաստանի դեմ խաղում դարձել վերջին գոլի հեղինակ (3-0)։ Սիլվան ազգային հավաքականի կազմում դարձել է Աշխարհի (2010) և Եվրոպայի (2008) չեմպիոն։

Երիտասարդ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Սիլվան ծնվել է 1986 թվականի հունվարի 8-ին, Գրան-Կանարիա կղզու հարավում տեղակայված, փոքրիկ Արգինեգին քաղաքում։ Նրա հայրը, Ֆերնանդո Խիմենեսը, համարվում է Կանարյան կղզիներում ծնված բնիկ[1]: Նա աշխատել է ոստիկանությունում և երիտասարդ տարիքում խաղացել է սիրողական ֆուտբոլ, պրոֆեսիոնալ թիմում, որտեղ և հանդես է եկել Իսպանիայի հավաքականի ապագա ֆուտբոլիստ Խուան Կարլոս Վալերոնը[2][3]: Դավիդի մայրը, Եվա Սիլվան, ունի ճապոնական ծագում։ Իր ասիական ծագման համար Դավիդը փոքր ժամանակ ստացել է «Չինացի» (իսպ.՝ El Chino) անվանումը։

Ֆուտբոլով Սիլվան սկսել է հետաքրքրվել հոր շնորհիվ, փոքր տարիքում նա հաճախել է հոր խաղերին ու պարապմունքներին, խաղում էր գնդակով դաշտի սահմաններից դուրս և շատ ժամանակ էր անցկացնում, բակում ընկերների հետ ֆուտբոլ խաղալով։ Մանկական թիմում, Սիլվան սկսեց խաղալ դարպասապահի դիրքում, հետո նոր դարձավ խաղադաշտի ֆուտբոլիստ։ Ի շնորհիվ իր կուռք, Միքայել Լաուդրուպի, Դավիդը իրենգտավ վինգերի դիրքում[4].:

14 տարեկան հասակում Սիլվային հրավիրում են Մադրիդի Ռեալ՝ դիտելու իր խաղը։ Նա կատարեց մեծ ճանապարհորդություն մայրաքաղաքում, այցելեց մի քանի գործակալություններ, որտեղ նրանով էր լուրջ հետաքրքրված էր, Վիսենտե դել Բոսկեն, սակայն նա ակումբ չտեղափոխվեց ոչ բարձրահասակ լինելու պատճառով։ Մի քանի ամիս հետո Դավիդը հայտնվեց Վալենսիայի երիտասարդական թիմ, որից հետո նա մասնակցեց մի քանի երիտասարդական գավաթներ։ Հայրը տեղափոխվեց Վալենսիա և սկսեց աշխատել մարզադաշտում, որպես՝ թիկնապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վալենսիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականին Սիլվայի համար Վալնեսիայի հիմնական կազմում տեղ չկար, քանի որ նա չէր կարողանում դիմանալ բարձր մրցակցությանը։ Որպեսզի, երիտասարդը ֆուտբոլիստը ստանար խաղային պրակտիկա, նա վարձավճարով տեղափոխվեց «Էյբար», որը հանդես էր գալիս Իսպանիայի երկրորդ դիվիզիոնում: Նա լավ հարմարվեց թիմի խաղին և մրցաշրջանում անցկացրեց 35 խաղ, որում խփեց 5 գնդակ։ Հաջորդ մրցաշրջանում Սիլվան կրկին տրվեց վարձավճարով, վերադառնալով Իսպանիայի առաջին դիվիզիոն, այս անգամ «Սելտա»[5]: Այնտեղ նա կրկին կարևոր դերում էր, խաղալով 34 խաղ և խփեց նրանցում, 4 գոլ։ Սելտան անսպասելի հայտնվեց մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում[6]:

Դեբյուտային մրցաշրջանից հետո Պրիմերայում Սիլվան համարվում էր ամենատաղանդավոր և հեռանկարային ֆուտբոլիստ։ 2006 թվականին 22-ամյա Դավիդ Սիլվան, արդեն առանց որևէ խնդիրների սկսեց հադնես գալ Վալենսիայի հիմնական կազմում[7]: Դեյուտային մրցաշրջանը Վալենսիայում, Կիկե Սանչես Գլորեսի գլխավորությամբ, Սիլվան անցացրեց բարձր մակարդակի վրա, նա խաղում էր Պրիմերայի, Իսպանիայի գավաթի և Չեմպիոնների Լիգայի գրեթե բոլոր խաղերում։ Ընդհանուր առմամբ Սիլվան անցկացրեց 49 խաղ, որտեղ աչքի ընկավ խփված գոլերով։ 2007 թվականի հունիսի 21-ին նա երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ՝ 7 տարով[6][8]:

2007/2008 մրցաշրջանը Վալենսիայի և Սիլվայի համար եղավ դժվար։ Թիմը խաղում էր ցածրորակ ֆուտբոլ, ունեցավ շատ խայտառակ պարտություններ, իսկ թիմի նոր գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը կոնֆլիկտներ ունեցավ թիմի ֆուտբոլիստների հետ, որի պատճառով պատճառով թիմից հեռացան Կանիսարեսան, Անգուլոն և Ալբելդուն[9]: «Վալենսիան» առաջնություն ավարտեց 10-րդ հորիզոնականով, սակայն 2008 թվականի ապրիլին կարողացավ հաղթել Իսպանիայի գավաթը, որը դարձավ առաջին տիտղոսը, Սիլվայի պրոֆեսիոնալ կարիերայում։ Չնայած նրան, որ մրցաշրջանը ձախողվեց թիմի համար, Սիլվան մասնակցեց գրեթե բոլոր խաղերին և դարձավ այն ֆուտբոլիստներից մեկը, որ կարողացավ ձեռք բերել լավ մարզավիճակը, որը նրան հնարավորություն տվեց Իսպանիայի հավաքականի հետ մասնակցելու Եվրոպայի առաջնությունում[10]:

2008 թվականի ամռանը, «Վալենսիան» ձախողված առաջնությունից հետո, ունեցավ ֆինանսական պրոբլեմներ, որի պատճառով Կումանը հեռացավ թիմից և կասեցվեց թիմի նոր մարզադաշտի կառուցումը։ Սպասված էր այն, որ թիմի որոշ ֆուտբոլիստներ, այդ թվում Սիլվան, իրենց լավ ցուցադրելով Եվրոպայի առաջնությունում, տեղափոխվեցին այլ ակումբ[11]: Ֆուտբոլիստով հիմնականով հետաքրքրված էր Պրեմիեր Լիգան։ Կային տեղեկություններ այն մասին, որ «Վալենսիան» մերժել է Մանչեսթեր Յունայթեդի առաջարկը, հետո տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ նա կարող տեղափոխվել «Լիվերպուլ» կամ «Լևանտե»: Վերջիվերջո օգոստոսին Դավիդը նոր, ավելի շահավետ պայմանագիր կնքեց Վալենսիայի հետ, երկարաձգելով պայմանագիրը 5 տարով[12]:

2008 թվականի օգոստոսի 30-ին, Պրիմերայի առաջին խաղում, Սիլվա ստացավ ձախ կոճի վնասվածք։ Ֆիզիոթերապիան չկարողացավ օգնել նրան, և սեպտեմբերին ֆուտբոլիստը օպերացիայի ենթարկվեց, որից հետո վերականգնվեց 3 ամիս[13]: 2009 թվականի հունվարի 3-ին, առաջին անգամ վնասվածքից հետո հայտնվելով «Վալենսիայի» մեկնարկային կազմում, Սիլվան խփեց երկու գնդակ Ատլետիկո Մադրիդի դարպասը, որը օգնեց թիմին հաղթել 3:1 հաշվով։ Marca պարբերականը գրեց, որ Սիլվան հանդիսանում է «Վալենսիայի» դեմքը, իսկ El País-ը այն մասին, որ Սիլվայի շնորհիվ հաղթեց Վալենսիան[14]: Դավիդը արագ վերականգնեց մարզավիճակը և մրցաշրջանի մնացած հատվածում հանդես եկավ «Վալենսիայի» հիմնական կազմում։ 2009 թվականի ամռանը «Վալենսիայի» նախագահ Մանուել Լյորենտը հայտարարեց այն մասին, որ Սիլվան չի վաճառվում։ Բոլոր ակումբներից ամենահետաքրքրվածը «Լիվերպուլն» էր, որոնք Սիլվայի համար պատրաստ էին վճարել 25 մլն ֆունտ[15]:

Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունիսի 30-ին, հայտարարվեց, որ Սիլվան տեղափոխվում է Մանչեսթեր Սիթի: Տրանսֆերի արժեքը կազմեց 28.5 միլիոն եվրո։ Պայմանագիրը կնքվեց 5 տարով[16]: Տեղափոխվելով «Մանչեսթեր Սիթի», Սիլվան միանգամից կարողացավ գրավել երկրպագուների սրտերը։ Տեվեզ-Սիլվա զույգը դարձավ Պրեմիեր-լիգայի ամենաահարկուներից մեկը, ողջ Պրեմիեր-Լիգայում։

2011/12 մրցաշրջանում «Սիթի» եկան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Սերխիո Ագուերոն և Սամիր Նասրին, սակայն Դավիդը չկորցրեց իր տաղանդը և 2011 թվականի սեպտեմբերին արժանացավ Պրեմիեր-լիգայի «Ամսվա լավագույն ֆուտբոլիստ» մրցանակին։

Մանչեսթեր Սիթիյում Դավիդը դարձավ վճռական խաղացող։ Լավ գործելով հարձակվողությունում, նա կարողացավ վտանգավոր պահեր ստեղծել հակառակորդի դարպասի մոտ։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի աշխարհի պատանեկան առաջնության ժամանակ Դավիդը դարձավ «Բրոնզե գնդակ» մրցանակի մրցանակակիր և օգնեց թիմին հասնել եզրափակիչ։ 2005 թվականի աշխարհի երիտասարդական առաջնության ժամանակ Սիլվան խփեց 4 գնդակ և օգնեց Իսպանիայի հավաքականին հասնել 1/8 եզրափակիչ փուլ։

Դավիդը դեբյուտը Իսպանիայի հավաքականում տեղի ուենցավ 2006 թվականի նոյեմբերի 15-ին, Ռումինիայի հավաքականի դեմ՝ ընկերական խաղի ժամանակ։ Նա մասնակցեց նաև Անգլիայի դեմ հաղթական խաղին։ Ցուցադրելով լավ խաղ առաջին խաղերում, Սիլվան պահպանեց տեղը Իսպանիայի հավաքականում։ 2007 թվականի օգոստոսի 22-ին Հունաստանի դեմ ընկերական խաղի ժամանակ, հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով, Սիլվան խփեց 2 գնդակ։ Մասնակցելով 2008 թվականի Եվրոպայի առաջնությանը, կիսաեզրափակչում Ռուսաստանի դեմ խաղի ժամանակ, Սիլվան խփեց 3-րդ գնադկը 82-րդ րոպեին։ Այդ խաղը ավարտվեց 3:0 հաշվով։

Դավիդը չկարողացավ ակտիվ հանդես գալ 2010 թվականի աշխարհի առաջնությունում և իսպանացի գլխավոր մարզիչ ՎԻսենտե դել Բոսկեն, 24-ամյա ֆուտբոլիստին շանս տվեց ուղղելու նախորդ խաղերում թույլ տված սխալները։ Սիլվան մասնակցեց Շվեյցարիայի հավաքականի դեմ խաղին, որը ավարտվեց Իսպանիայի պարտությամբ՝ 0:1: Դավիդն այդ խաղից հետո ասաց. «Երբ մենք պարտվեցինք Շվեյցարիային, բոլորը պարտության մեջ սկսեցին մեղադրել ինձ, կարելի է ասել զոհը ես էի: Եթե այնպիսին իրավիճակ լիներ, որ ես խաղայի Բարսելո՞նայում կամ Ռեալու՞մ: Անկեղծ ասած, ինձ մոտ այլ զգացողություններ կլինեյին, եթե ես կարողանայի տեղափոխվել այդ ակումբերից որևէ մեկը»:

2012 թվականի Եվրոպայի առաջնության որակավորման փուլի ժամանակ Սիլվան ուղղակի փայլեց խփելով 4 գնդակ՝ 7 խաղում։ Բացի այդ, կատարեց մի քանի գոլային փոխանցւմներ։ Այդ ցուցանիշով Դավիդ Սիլվան դարձավ երկրորդ լավագույն ռմբարկուն որակավորման փուլում, զիջելով միայն՝ Դավիդ Վիլյային: Նա գոլերի ցուցանիշով անգամ առաջ անցավ Ֆերնանդո Տորրեսից և Ֆերնանդո Լյորենտեյից, որոնք ի տարբերություն՝ Դավիդ Սիլվայի՝ հարձակվողներ էին։

Եվրո-2012-ի եզրափակչում Սիլվան խփեց առաջին գնդակը Իտալիայի դարպասին։ Խաղն ավարտվեց հօգուտ իսպանացիների՝ 4:0 հաշվով։ Նաև աչքի ընկան Խորդի Ալբան, Ֆերնանդո Տորրեսը և Խուան Մատան:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանիա Վալենսիա

  • Իսպանիայի գավաթակիր՝ 2008

Անգլիա Մանչեսթեր Սիթի

  • Անգլիայի չեմպիոն՝ 2012, 2014
  • Անգլիայի գավաթակիր՝ 2011
  • Անգլիայի սուպերգավաթակիր՝ 2012
  • Անգլիական ֆուտբոլային լիգայի գավաթակիր՝ 2013/14

Իսպանիա Իսպանիայի հավաքական

  • Եվրոպայի չեմպիոն՝ 2008, 2012
  • Աշխարհի չեմպիոն՝ 2010

Անձնական ձեռքբերումներ

  • Պրեմիեր-լիգայի լավագույն ասիստենտ՝ 2011/12

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի նոյեմբերի 17-ի-ի դրությամբ
Ակումբ Մրցաշրջան Ազգային առաջնություն Ազգային գավաթ Եվրագավաթներ Բոլորը
Լիգա Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էյբար 2004/2005 Սեգունդա 35 4 0 0 0 0 35 4
Սելտա 2005/2006 Պրիմերա 34 4 0 0 0 0 34 4
Վալենսիա 2006/2007 Պրիմերա 36 4 2 1 11 3 49 8
2007/2008 Պրիմերա 34 5 8 1 6 0 48 6
2008/2009 Պրիմերա 19 4 3 0 3 1 25 5
2009/2010 Պրիմերա 30 8 2 1 7 1 39 10
Ամբողջը Վալենսիայում 119 21 15 3 27 5 161 29
Մանչեսթեր Սիթի 2010/2011 Պրեմիեր Լիգա 35 4 8 1 10 1 53 6
2011/2012 Պրեմիեր Լիգա 36 6 3 0 10 2 49 8
2012/2013 Պրեմիեր Լիգա 32 4 5 1 3 0 40 5
2013/2014 Պրեմիեր Լիգա 27 7 6 0 6 1 39 8
2014/2015 Պրեմիեր Լիգա 32 12 4 0 6 0 42 12
2015/2016 Պրեմիեր Լիգա 5 1 0 0 2 0 7 1
Ամբողջը Մանչեսթեր Սիթիյում 167 34 26 2 37 4 232 40
Ամբողջը կարիերայի ընթացքում 352 62 41 5 62 9 451 76

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lakey, Max; Taylor, Josh. (2010-07-01)։ «Manchester City new boy David Silva: The Prada-wearing Japanese machete fighter who started life in goal...» (անգլերեն)։ DailyMail։ Վերցված է 2015-05-10 
  2. Player Biography: David Silva // World Soccer. — IPC Inspire, May 2012. — С. 50—55.
  3. Woitalla Mike. (2012-06-26)։ «Nani & David Silva: When they were children» (անգլերեն)։ SoccerAmerica։ Վերցված է 2015-05-10 
  4. Kay Alex. (2011-10-20)։ «David Silva: From a childhood in a Spanish fishing village to Premier League superstar...» (անգլերեն)։ DailyMail։ Վերցված է 2015-05-10 
  5. «El delantero David Silva, noveno refuerzo del club celeste» (իսպաներեն)։ AS.com։ 2005-08-08։ Վերցված է 2015-11-17 
  6. 6,0 6,1 Горин Станислав. (2009-08-14)։ «"Азиат" для грандов»։ Soccer.ru։ Արխիվացված օրիգինալից-ից 2015-05-18-ին։ Վերցված է 2015-05-10 
  7. «David Silva - Profile» (անգլերեն)։ UEFA.com։ 2013-07-03։ Վերցված է 2015-05-10 
  8. Lyon Sam. (2009-06-12)։ «Who can replace Ronaldo?» (անգլերեն)։ BBC Sport։ Վերցված է 2015-05-10 
  9. «Koeman adds Angulo to Valencia blacklist» (անգլերեն)։ The Globe and Mail։ 2007-12-19։ Վերցված է 2015-11-17 
  10. KS Leong. (2008-12-24)։ «The Goal.com 50: David Silva (44)» (անգլերեն)։ Goal.com։ Վերցված է 2015-05-10 
  11. «Liverpool linked to Valencia's David Villa and David Silva» (անգլերեն)։ Daily Post։ 2008-06-07։ Վերցված է 2015-11-17 
  12. «Silva opts to stay with Valencia» (անգլերեն)։ BBC Sport։ 2008-08-13։ Վերցված է 2015-05-10 
  13. «Silva resigned to three-month absence» (անգլերեն)։ UEFA.com։ 2008-09-12։ Վերցված է 2015-11-17 
  14. Lowe, Sid. (2009-01-05)։ «Sparkling Silva, Valencia's gem, leaves Atlético in the shade» (անգլերեն)։ The Guardian։ Վերցված է 2015-11-17 
  15. Donaldson, Stephen. (2009-07-31)։ «Valencia President: David Silva Will Not Be Leaving The Club» (անգլերեն)։ Goal.com։ Վերցված է 2015-11-17 
  16. Официально: Давид Сильва подписал контракт с Манчестер Сити footbolla.net.ru 30.06.2010 г.