Էմերիկ Լապորտ
![]() Լապորտը (ձախից) Ատլետիկ Բիլբաոյի կազմում 2014 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Aymeric Jean Louis Gérard Alphonse Laporte | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 27, 1994[1] (28 տարեկան) | ||
Ծննդավայր | Աժեն | ||
Հասակ | 191 սմ | ||
Քաշ | 86 կգ | ||
Դիրք | կենտրոնական պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 14 | ||
Պատանեկան կարիերա | |||
2000-2009 |
![]() | ||
2009-2010 |
![]() | ||
2010-2011 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2011-2012 |
![]() | 33 | (2) |
2012 |
![]() | 8 | (0) |
2012-2018 |
![]() | 161 | (7) |
2018-ներկա |
![]() | 48 | (3) |
Ազգային հավաքական‡ | |||
2011 |
![]() | 11 | (1) |
2011-2012 |
![]() | 9 | (0) |
2012-2013 |
![]() | 12 | (1) |
2013-2016 |
![]() | 19 | (1) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Էմերիկ Լապորտ (ֆր.՝ Aymeric Laporte, մայիսի 27, 1994[1], Աժեն), ֆրանսիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատլետիկ Բիլբաո[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլիստի կարիերան Լապորտը սկսել է Աժենում[3]։ 2009 թվականին նա հրավիրվեց Ատլետիկ Բիլբաո։ Լապորտը ուներ բասկյան արմատներ, ինչի շնորհիվ հնարավորություն ստացավ հանդես գալ Բիլբաոյում, քանի որ ըստ ակումբի չգրված տրանսֆերային օրենքի նրանք պետք է գնեին միայն բասկ ֆուտբոլիստների[4]։ Քանի որ Լապորտը տարիքով փոքր էր Ֆրանսիան լքելու համար, նա փոխադարձ համաձայնությամբ 1 տարի անցկացրեց Բայոնայի ակադեմիայում[5]։ Լապորտը Ատլետիկ Բիլբաոյի ակադեմիային միացավ 2010 թվականին և սկսեց հանդես գալ Բասկոնիայի կազմում[6]։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Լապորտը նշեց 2012 թվականի նոյեմբերի 28-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Եվրոպայի Լիգայի Հապոել Իրոնի Կիրյատ Շմոնայի դեմ խաղում[7][8]։ Առաջին հանդիպումը Լա Լիգայում անցկացրեց դեկտեմբերի 9-ին՝ փոխարինելով Անդեր Էրերային Սելտա Վիգոյի դեմ խաղում[9][10]։ Դեկտեմբերի 17-ին Լապորտը երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ մինչև 2015 թվականը[11][12]։ 2013 թվականի հունվարի 5-ին նա հեռացվեց խաղադաշտից Լևանտեի դեմ խաղում՝ կարմիր քարտ ստանալով հանդիպման 42-րդ րոպեին[13]։ Հունվարի 28-ին ֆրանսիացին 1 տարով երկարաձգեց իր պայմանագիրը[14][15][16]՝ ստանալով 4 համարի մարզաշապիկը, որը նախկինում կրում էր Ուստարից Ալդեկոատալորան։ 2012-13 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 17 հանդիպում[17]։
Ատլետիկ Բիլբաոյի նորանշանակ մարզիչ Էռնեստո Վալվերդեի գլխավորությամբ Լապորտը դարձավ թիմի հիմնական կազմ խաղացող[18]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2013 թվականի հոկտեմբերի 28-ին՝ Խետաֆեի դեմ խաղում[19][20]։ 2014 թվականի մարտի 29-ին ֆրանսիացին հեռացվեց խաղադաշտից Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում՝ ստանալով երկրորդ դեղին քարտը հանդիպման 86-րդ րոպեին[21]։ 2013-14 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 38 հանդիպում[22]՝ դառնալով 2 գոլի հեղինակ և ընդգրկվելով Լա Լիգայի խորհրդանշական հավաքականում[23][24][25]։
Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում Լապորտը անցկացրեց 2014 թվականի սեպտեմբերի 17-ին՝ խմբային փուլի Շախտյոր Դոնեցկի դեմ խաղում[26]։ Դեկտեմբերի 14-ին ֆրանսիացին կարմիր քարտ ստացավ Ռեալ Սոսիեդադի դեմ խաղում[27]։ 2015 թվականի մայիսի 9-ին Լապորտը գոլային փոխանցում տվեց Արից Ադուրիսին Դեպորտիվո Լա Կորունյայի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[28]։ Մայիսի 30-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի գավաթի եզրափակչի Բարսելոնայի դեմ խաղում[29], սակայն Ատլետիկ Բիլբաոն պարտվեց 3-1 հաշվով[30][31]։ 2014-15 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 49 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[32]։
2015 թվականի հունիսի 5-ին Լապորտը երկարաձգեց իր պայմանագիրը Ատլետիկ Բիլբաոյի հետ մինչև 2019 թվականը[33][34][35]։ Օգոստոսին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Իսպանիայի սուպերգավաթի Բարսելոնայի դեմ երկու հանդիպումներին[36][37]՝ օգնելով իր թիմին նվաճել գավաթը[38][39]։ Հոկտեմբերի 4-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Վալենսիայի դեմ խաղում[40]։ Նոյեմբերի 29-ին Լապորտը գոլային փոխանցում տվեց Ռայո Վալեկանոյի դեմ խաղում, ապա հեռացվեց խաղադաշտից հանդիպման 65-րդ րոպեին[41]։ Դեկտեմբերի 13-ին նա գոլ խփեց Ատլետիկո Մադրիդի դեմ խաղում, սակայն Բիլբաոն պարտվեց 2-1 հաշվով[42]։ 2015-16 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 45 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[43]։
2016 թվականի հունիսի 13-ին Ատլետիկ Բիլբաոն երկարաձգեց Լապորտի պայմանագիրը մինչև 2020 թվականը՝ սահմանելով 65 միլիոն եվրո հրաժարագին[44][45][46]։ Սեպտեմբերի 21-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Գրանադայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[47]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց 2017 թվականի հուլիսի 27-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման երրորդ փուլի Դինամո Բուխարեստի դեմ խաղում[48]։ 2018 թվականի հունվարի 19-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Խետաֆեի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[49]։ Ատլետիկ Բիլբաոյի առաջին թիմի կազմում Լապորտը անցկացրեց 222 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ[50][51]։
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի հունվարի 30-ին Լապորտը 5.5 տարվա պայմանագիր կնքեց Մանչեսթեր Սիթիի հետ[52][53]՝ ստանալով 14 համարի մարզաշապիկը[54][55]։ Ակումբը ակտիվացրեց նրա հրաժարագինը՝ վճարելով ռեկորդային 57 միլիոն ֆունտ ստերլինգ[56][57][58]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց հունվարի 31-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Վեստ Բրոմվիչ Ալբիոնի դեմ խաղում[59][60]։ 2017-18 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 13 հանդիպում[61], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց Պրեմիեր Լիգան[62][63] ու Անգլիայի լիգայի գավաթը[64][65]։
2018 թվականի օգոստոսի 5-ին Լապորտը թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[66]՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել 2-0 հաշվով և նվաճել գավաթը[67][68]։ Իր առաջին գոլը Պրեմիեր Լիգայում խփեց օգոստոսի 25-ին՝ Վուլվերհեմպտոն Ուոնդերերսի դեմ խաղում[69][70]։ Նոյեմբերի 27-ին ֆրանսիացին գոլի հեղինակ դարձավ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Լիոնի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[71][72]։ 2019 թվականի փետրվարի 6-ին նա գոլ խփեց Էվերթոնի դեմ խաղում[73]։ Փետրվարի 22-ին նա երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2025 թվականը[74][75][76][77]։ Փետրվարի 24-ին Լապորտը մասնակցեց Անգլիայի լիգայի գավաթի եզրափակչի Չելսիի դեմ խաղին[78], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց գավաթը[79][80]։ Մայիսի 18-ին նա թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի գավաթի եզրափակչի Ուոթֆորդի դեմ խաղում[81]՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով և նվաճել գավաթը[82][83]։ 2018-19 մրցաշրջանում Լապորտը անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 5 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ և ընդգրկվելով Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքականում[84][85], իսկ Մանչեսթեր Սիթին հաղթեց նաև Պրեմիեր Լիգան[86][87]՝ նվաճելով տեղական թրեբլ[88][89]։
2019 թվականի օգոստոսի 31-ին՝ Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոնի դեմ խաղում[90] Լապորտը ստացավ ծնկի վնասվածք[91][92][93]՝ բաց թողելով 3-4 ամիս[94][95][96]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Լապորտը ներկայացրել է Ֆրանսիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[97][98]։ 2011 թվականին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի և աշխարհի առաջնություններին[99]։ 2013 թվականին Լապորտը որպես հավաքականի ավագ մասնակցեց Եվրոպայի Մ19 առաջնությանը՝ խաղադաշտ դուրս գալով թիմի բոլոր 5 հանդիպումներում[100] և ընդգրկվելով մրցաշարի խորհրդանշական հավաքականում[101], իսկ Ֆրանսիան հասավ առաջնության եզրափակիչ, որտեղ 1-0 հաշվով պարտվեց Սերբիային[102][103]։
2015 թվականի հոկտեմբերին Լապորտը հայտարարեց, որ կներկայացնի Իսպանիան, եթե չհրավիրվի Ֆրանսիայի հավաքական Եվրո 2016-ի համար[104][105], սակայն այս ժամանակահատվածում ստացավ վնասվածք[106][107][108]։ Ֆրանսիայի ազգային հավաքական Լապորտը առաջին անգամ հրավիրվեց 2016 թվականի սեպտեմբերի 29-ին՝ Բուլղարիայի և Նիդերլանդների դեմ խաղերի համար[109][110], սակայն այս հանդիպումներում խաղադաշտ դուրս չեկավ[111][112]։ 2019 թվականի օգոստոսի 29-ին նա կրկին հրավիրվեց ազգային հավաքական՝ Ալբանիայի և Անդորրայի դեմ խաղերի համար՝ հույս ունենալով նշեց իր երկար սպասված դեբյուտը Ֆրանսիայի կազմում[113][114][115][116], սակայն օր անց ստացավ ծանր վնասվածք[91][92]՝ դուրս մնալով կազմից և փոխարինվելով Սամուել Ումտիտիի կողմից[117][118]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ[119]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բասկոնիա | 2011–12 | Տերսերա Դիվիզիոն | 33 | 2 | — | — | 33 | 2 | ||||
Ատլետիկ Բիլբաո B | 2012–13 | Սեգունդա Դիվիզիոն B | 8 | 0 | 8 | 0 | ||||||
Ատլետիկ Բիլբաո | 2012–13 | Լա Լիգա | 15 | 0 | 0 | 0 | 2 | 0 | 17 | 0 | ||
2013–14 | 35 | 2 | 3 | 0 | — | 38 | 2 | |||||
2014–15 | 33 | 0 | 7 | 0 | 9 | 0 | 49 | 0 | ||||
2015–16 | 26 | 3 | 5 | 2 | 12 | 0 | 2 | 0 | 45 | 5 | ||
2016–17 | 33 | 2 | 4 | 0 | 6 | 0 | — | 43 | 2 | |||
2017–18 | 19 | 0 | 1 | 0 | 10 | 1 | 30 | 1 | ||||
Ընդհանուր | 161 | 7 | 20 | 2 | 39 | 1 | 2 | 0 | 222 | 10 | ||
Մանչեսթեր Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 9 | 0 | 1 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 13 | 0 |
2018–19 | 35 | 3 | 4 | 0 | 10 | 2 | 2 | 0 | 51 | 5 | ||
2019–20 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 48 | 3 | 5 | 0 | 13 | 2 | 2 | 0 | 68 | 5 | ||
Կարիերայի ընդհանուր | 250 | 12 | 25 | 2 | 52 | 3 | 4 | 0 | 331 | 17 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ատլետիկ Բիլբաո
Մանչեսթեր Սիթի
- Պրեմիեր Լիգա. 2017–18[62], 2018–19[87]
- Անգլիայի լիգայի գավաթ. 2017–18[65], 2018–19[79]
- Անգլիայի գավաթ. 2018–19[83]
- Անգլիայի սուպերգավաթ. 2018[67], 2019[120]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆրանսիա Մ19
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնություն. երկրորդ տեղ. 2013[103]
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ19 առաջնության խորհրդանշական հավաքական. 2013[101]
- Լա Լիգայի խորհրդանշական հավաքական. 2013–14[23]
- ՊՖԱ Պրեմիեր Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[85]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «France - A. Laporte - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Who’s this €65million French sensation that Man City are close to signing? All You Need To Know»։ Soccersouls (en-US)։ 2018-01-25։ Վերցված է 2019-09-24
- ↑ «'One of the best defenders' assessed ahead of mega money move to Man City»։ talkSPORT (en-US)։ 2018-01-29։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Who is Aymeric Laporte?»։ It's Round and It's White (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte, el cachorro más valioso»։ La Vanguardia։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Ironi Kiryat Shmona - Athletic Bilbao, Nov 28, 2012 - Europa League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ UEFA.com։ «UEL - Matches»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Athletic Bilbao - Celta de Vigo, Dec 9, 2012 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic Bilbao vs. Celta Vigo - Football Match Report - December 9, 2012 - ESPN»։ ESPNFC.com։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Aymeric Laporte joins Bilbao's first team»։ www.marca.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte ya es jugador de la primera plantilla del Athletic»։ www.eitb.eus (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Levante UD - Athletic Bilbao, Jan 5, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic find calm in Laporte | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte renueva hasta 2016»։ www.marca.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Renueva su contrato»։ Fichajes.net (իսպաներեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2012/2013 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Un descanso para Laporte y entran Aduriz, Morán y Etxeita»։ Mundo Deportivo։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Getafe CF - Athletic Bilbao, Oct 28, 2013 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte earns win for Bilbao»։ 2013-12-07։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-07-ին։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Athletic Bilbao - Atlético Madrid, Mar 29, 2014 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2013/2014 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ 23,0 23,1 «The Liga BBVA team of the season»։ www.laliga.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ Sunderland Tom։ «La Liga Team of the Year 2014 Shuns Lionel Messi in Total Barcelona Snub»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Mondal Subhankar (2014-05-20)։ «Gareth Bale, Lionel Messi not included in LFP La Liga Team of the Season»։ HITC (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic Bilbao - Shakhtar Donetsk, Sep 17, 2014 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Real Sociedad - Athletic Bilbao, Dec 14, 2014 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic Bilbao - Deportivo de La Coruña, May 9, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic Bilbao - FC Barcelona, May 30, 2015 - Copa del Rey - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Nou Sid Lowe at the Camp (2015-05-30)։ «Athletic Bilbao 1-3 Barcelona | Copa del Rey final match report»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Lionel Messi stars as Barcelona win Copa Del Rey final against Athletic Bilbao»։ Eurosport։ 2015-05-30։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2014/2015 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ sport Guardian (2015-06-05)։ «Athletic Bilbao’s Aymeric Laporte signs new contract with €50m release clause»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Man Utd target Laporte signs deal at Bilbao»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-06-05։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Official: Laporte pens Athletic renewal | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic Bilbao - FC Barcelona, Aug 14, 2015 - Supercopa - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «FC Barcelona - Athletic Bilbao, Aug 17, 2015 - Supercopa - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ 38,0 38,1 «Barcelona lose Spanish Super Cup to Athletic Bilbao»։ BBC Sport (en-GB)։ 2015-08-17։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Athletic Bilbao beats Barcelona to win Spanish Super Cup»։ CBSSports.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Athletic Bilbao - Valencia CF, Oct 4, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Rayo Vallecano - Athletic Bilbao, Nov 29, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Atlético Madrid - Athletic Bilbao, Dec 13, 2015 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2015/2016 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ «La Liga: Aymeric Laporte signs new Athletic Bilbao deal | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Manchester City target Aymeric Laporte extends Athletic Bilbao contract to 2020»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte signs new Athletic Bilbao contract»։ ESPN.com։ 2016-06-13։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Granada CF - Athletic Bilbao, Sep 21, 2016 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Dinamo Bukarest - Athletic Bilbao, Jul 27, 2017 - Europa League Qualifying - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Getafe CF - Athletic Bilbao, Jan 19, 2018 - LaLiga - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ AS Diario (2018-01-29)։ «Aymeric Laporte: Manchester City complete club-record signing»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Man City signs Athletic Bilbao's French defender Aymeric Laporte for $80.9m»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Jones Matt։ «Aymeric Laporte Joins Manchester City in Club-Record Transfer»։ Bleacher Report (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte transfer news: French defender completes club record €65m Man City switch from Athletic Bilbao | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ Oatway Caroline։ «Aymeric Laporte signs from Athletic Bilbao»։ www.mancity.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Man City sign Laporte from Athletic Bilbao»։ www.premierleague.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte: Manchester City sign French defender for club record £57m» (en-GB)։ 2018-01-30։ Վերցված է 2019-09-24
- ↑ sport Guardian (2018-01-30)։ «Manchester City break transfer record to sign Aymeric Laporte for £57.2m»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Manchester City sign Aymeric Laporte in club record £57m deal»։ The Independent (անգլերեն)։ 2018-01-30։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Manchester City - West Bromwich Albion, Jan 31, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Manchester City 3-0 West Bromwich Albion»։ BBC Sport (en-GB)։ 2018։ Վերցված է 2018-02-24
- ↑ «Aymeric Laporte | Football Stats | Manchester City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-08-14
- ↑ 62,0 62,1 Aarons Ed (2018-04-15)։ «Manchester City crowned Premier League champions after shock United defeat»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Man City crowned 2017-18 Premier League champions | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-10-14
- ↑ Wembley Daniel Taylor at (2018-02-25)։ «Kompany on target as Manchester City cruise past Arsenal in Carabao Cup final»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-20
- ↑ 65,0 65,1 «Manchester City’s old guard blow away Arsenal to win EFL Cup»։ The Independent (անգլերեն)։ 2018-02-25։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ 67,0 67,1 «Community Shield: Chelsea 0-2 Manchester City - Sergio Aguero scores twice» (en-GB)։ 2018-08-05։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Manchester City tops Chelsea 2-0, wins English Community Shield»։ www.efe.com (անգլերեն)։ Վերցված է 2019-10-14
- ↑ «Wolverhampton Wanderers - Manchester City, Aug 25, 2018 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Wolves 1-1 Man City: Aymeric Laporte rescues Molineux draw for champions» (en-GB)։ 2018-08-25։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Olympique Lyon - Manchester City, Nov 27, 2018 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Sergio Aguero nets equaliser as Man City draw in Lyon» (en-GB)։ 2018-11-27։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Everton FC - Manchester City, Feb 6, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Pollard Rob։ «Laporte signs new City deal»։ www.mancity.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte: Manchester City defender extends contract to 2025» (en-GB)։ 2019-02-22։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte signs Manchester City contract extension»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Ducker James (2019-02-22)։ «Aymeric Laporte signs two-year contract extension with Manchester City until 2025»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Chelsea FC - Manchester City, Feb 24, 2019 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ 79,0 79,1 Wembley Daniel Taylor at (2019-02-24)։ «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea’s Kepa chaos»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-20
- ↑ Burt Jason, Tyers Alan (2019-02-24)։ «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Manchester City - Watford FC, May 18, 2019 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Wallace Sam, Bull J. J. (2019-05-18)։ «Manchester City smash six past Watford in FA Cup final to win historic domestic treble»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-20
- ↑ 83,0 83,1 «Manchester City Win FA Cup»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-09-20
- ↑ Association Press (2019-04-25)։ «PFA Team of the Year: Manchester United’s Paul Pogba a shock inclusion»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-20
- ↑ 85,0 85,1 «PFA Team of the Year: Paul Pogba, Raheem Sterling and Sadio Mane included in side» (en-GB)։ 2019-04-25։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Man City win Premier League: Title retention adds layer of invincibility» (en-GB)։ 2019-05-12։ Վերցված է 2019-09-20
- ↑ 87,0 87,1 «Manchester City retain English Premier League title»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Man City 6-0 Watford: City clinch historic domestic treble» (en-GB)։ 2019-05-18։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Man City thrash Watford 6-0 in FA Cup final to complete domestic treble»։ www.nst.com.my։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Manchester City - Brighton & Hove Albion, Aug 31, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ 91,0 91,1 «Aymeric Laporte injury: Man City star stretchered off against Brighton | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ 92,0 92,1 Williams Joe (2019-08-31)։ «Laporte suffers serious-looking knee injury against Brighton»։ Football365 (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte injury mars Man City's 4-0 win over Brighton»։ USA TODAY (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Garcia Saul (2019-09-05)։ «Aymeric Laporte: Manchester City Finally Give Injury Update»։ Bitter and Blue (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte: Manchester City defender out for up to six months with knee injury»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte out for up to six months, but Sane hands Man City injury boost»։ Evening Standard (անգլերեն)։ 2019-09-13։ Վերցված է 2019-09-24
- ↑ Gray Adam (2014-04-28)։ «Aymeric Laporte: Scout Report | Bilbao’s no-nonsense young French defender»։ Outside of the Boot (en-US)։ Արխիվացված է օրիգինալից 2019-11-14-ին։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Five things about Man City target Laporte»։ ESPN.com (անգլերեն)։ 2018-01-25։ Վերցված է 2019-09-24
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup Mexico 2011 - Teams - France»։ FIFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24(չաշխատող հղում)
- ↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - France»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ 101,0 101,1 uefa.com (2013-08-01)։ «Under-19 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «France U19 - Serbia U19, Aug 1, 2013 - European U19 Championship 2013 - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ 103,0 103,1 UEFA.com։ «Under-19 - Serbia savour maiden triumph»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-01-08
- ↑ «Bilbao's Laporte would consider Spain call»։ ESPN.com (անգլերեն)։ 2015-10-07։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte: My heart belongs to France but I could switch to Spain»։ BeSoccer (en-EN)։ 2015-11-11։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Manchester City target Aymeric Laporte suffers nasty ankle injury»։ Mail Online։ 2016-03-25։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Manchester City target Aymeric Laporte suffered a horrific injury for France U21s»։ Breaking News։ 2016-03-25։ Արխիվացված է օրիգինալից 2016-04-10-ին։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte's serious injury throws City's transfer plans in doubt»։ The Independent (en-GB)։ 2016-03-25։ Վերցված է 2018-02-24
- ↑ AS Diario (2016-09-29)։ «Aymeric Laporte gets France call-up»։ AS.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Prenderville Liam (2016-09-29)։ «Premier League star left out of France squad for World Cup qualifiers»։ mirror։ Վերցված է 2019-09-24
- ↑ «France - Bulgaria, Oct 7, 2016 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Netherlands - France, Oct 10, 2016 - World Cup qualification Europe - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ Oatway Caroline։ «Laporte called up to France squad»։ www.mancity.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Euro 2020: Man City's Aymeric Laporte in France squad for qualifiers» (en-GB)։ 2019-08-29։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Man City news: Aymeric Laporte set for long-awaited France debut after earning call-up for Euro 2020 qualifiers | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-24
- ↑ «France Announce Squad for Upcoming Internationals as Aymeric Laporte Receives First Call Up»։ 90min.com (անգլերեն)։ 2019-08-29։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Samuel Umtiti replaces Aymeric Laporte in France squad | Football Espana»։ www.football-espana.net։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Laporte replaced by Umtiti in the France squad»։ MARCA in English (անգլերեն)։ 2019-08-31։ Վերցված է 2019-09-24
- ↑ «Aymeric Laporte»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-02-24
- ↑ Burt Jason, Zeqiri Daniel (2019-08-04)։ «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-20
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Էմերիկ Լապորտ Վիքիպահեստում |
---|
- Լապորտի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Լապորտի պաշտոնական Տվիտերի էջը
- Լապորտի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լապորտը transfermarkt-ում
- Լապորտը soccerbase.com-ում
- Լապորտը WhoScored.com կայքում
- Լապորտը Մանչեսթեր Սիթիի պաշտոնական կայքում
- Լապորտը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Լապորտը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Լապորտը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Լապորտը Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում Archived 2018-01-30 at the Wayback Machine.
|
|
|
- Մայիսի 27 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆրանսիացի ֆուտբոլիստներ
- Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բասկ ֆուտբոլիստներ
- Բասկոնիայի ֆուտբոլիստներ
- Աթլետիկ Բիլբաոյի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ