Խուլիան Ալվարես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խուլիան Ալվարես
իսպ.՝ Julián Álvarez
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Արգենտինա
Մականուն Սարդ (La Araña)[1]
Ծննդյան ամսաթիվ հունվարի 31, 2000(2000-01-31)[2] (24 տարեկան)
Ծննդավայր Calchín (Córdoba), Río Segundo Department, Կորդովա, Արգենտինա
Հասակ 170 սանտիմետր
Քաշ 71 կիլոգրամ
Դիրք հարձակվող
Պատանեկան կարիերա
2016—2018 Արգենտինա Ռիվեր Փլեյթ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2018—2021 Արգենտինա Ռիվեր Փլեյթ 57 (23)
2022— Անգլիա Մանչեսթեր Սիթի 40 (13)
2022  Արգենտինա Ռիվեր Փլեյթ 17 (11)
Ազգային հավաքական
2019 Արգենտինա Արգենտինա (մինչև 20) 15 (2)
2020 Արգենտինա Արգենտինա (մինչև 23) 9 (2)
2021— Արգենտինա Արգենտինա 26 (7)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Խուլիան Ալվարես (իսպ.՝ Julián Álvarez, հունվարի 31, 2000(2000-01-31)[2], Calchín (Córdoba), Río Segundo Department, Կորդովա, Արգենտինա), արգենտինացի ֆուտբոլիստ, անգլիական «Մանչեսթեր Սիթի» ակումբի և Արգենտինայի հավաքականի հարձակվող։ 2021 թվականի Ամերիկայի Գավաթի հաղթող։ Նույն թվականին ճանաչվել է Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ։ 2022 թվականի աշխարհի չեմպիոն։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսը ծնվել է Կորդոբա նահանգի Կալչին փոքրիկ քաղաքում։ Ֆուտբոլով սկսել է զբաղվել վաղ տարիքից և 11 տարեկանում շատ հեռանկարային է եղել։ Այդ տարիքում նա հաջող ցուցադրություններ է անցել արգենտինական առաջատար ակումբների՝ «Բոկա Խունիորսի» և «Ռիվեր Փլեյթի» դպրոցներում, եղել է Իսպանիայում, որտեղ փորձաշրջան է անցել Մադրիդի «Ռեալում», հրավիրվել է նաև «Բարսելոնա»։ Սակայն Խուլիանը հրաժարվել է տեղափոխվելուց՝ չցանկանալով բաժանվել ընտանիքից[3]։ Միայն 2016 թվականի հունվարին նա միացել է «Ռիվեր Փլեյթի» երիտասարդական թիմին[4]։

2018 թվականի հոկտեմբերի 27-ին «Ալդոսիվիի» դեմ խաղում նշել է իր նորամուտը արգենտինական Պրիմերայում՝ երկրորդ խաղակեսում փոխարինելով Ռոդրիգո Մորային[5]։ «Ինդեպենդիենտեի» դեմ խաղում Խուլիանը խփել է իր առաջին գոլը «Ռիվեր Փլեյթի» կազմում։ Նույն թվականին Ալվարեսը օգնել է ակումբին նվաճել Լիբերտադորեսի գավաթը՝ մասնակցելով 5 խաղի և գոլ խփել Բրազիլական «Ինտերնասիոնալին» դեմ խաղում[6]։

2020 թվականին Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունում Ալվարեսը 5 գոլ է խփել Էկվադորի ԼԴՈՒ Կիտոյի[7], պերուական «Դեպորտիվո Բինասիոնալի» և «Սան Պաուլոյի» դեմ խաղերում[8][9]։

2021 թվականին Ալվարեսը դարձել է Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու՝ դառնալով 18 գոլի հեղինակ։ «Ռիվեր Փլեյթը» նվաճել է իր 36-րդ չեմպիոնական տիտղոսը։ Թիմը հասել է նաև Լիբերտադորեսի գավաթի 1/8 եզրափակիչ։ Արգենտինայի հավաքականի կազմում հարձակվողը դարձել է նաև Ամերիկայի գավաթի հաղթող։ Ուրուգվայի «Էլ Պաիս» թերթի հարցման արդյունքում Խուլիան Ալվարեսը ճանաչվել Է 2021 թվականի Հարավային Ամերիկայի լավագույն ֆուտբոլիստ[10]։

2022 թվականի հունվարին «Ռիվեր Փլեյթը» և «Մանչեսթեր Սիթին» պայմանավորվել էին հարձակվողին 18,5 միլիոն եվրոյով վաճառել անգլիական ակումբին։ Հաշվի առնելով լրացուցիչ վճարումները՝ տրանսֆերի գումարը կարող էր ավելանալ մինչև 27 միլիոն եվրո։ Նախատեսվել է, որ Խուլիանը վարձավճարով շարունակելու էր խաղալ «Ռիվեր Փլեյթում» առնվազն մինչև 2022 թվականի հունիսը, իսկ եթե «միլիոնատերերը» շարունակեին ելույթները Լիբերտադորեսի գավաթում, վարձակալությունը կշարունակվեր մինչև թիմի ելույթների ավարտը այդ մրցաշարում (սակայն այդ լրացուցիչ ժամանակահատվածում «Ռիվերը» պարտավորվում էր վճարել խաղացողի աշխատավարձը)[11]։

2022 թվականի մայիսի 25-ին Լիբերտադորեսի գավաթի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում Խուլիան Ալվարեսը վեց գնդակ է խփել պերուական «Ալյանս Լիմայի» դարպասը։ «Ռիվեր Փլեյթը» հաղթեց 8:1 հաշվով[12]։

2022 թվականի հուլիսի 8-ին Ալվարեսը վարձավճարից վերադարձել է «Մանչեսթեր Սիթի»։ 2022 թվականի հուլիսի 30-ին նշել է իր նորամուտը «Լիվերպուլի» դեմ Անգլիայի Սուպերգավաթի խաղում՝ աչքի ընկնելով իր առաջին գոլով «քաղաքացիների» կազմում[13]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալվարեսն Արգենտինայի հավաքականի կազմում

2019 թվականին Արգենտինայի երիտասարդական հավաքականի կազմում Ալվարեսը դարձել Է Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության արծաթե մեդալակիր Չիլիում, որտեղ Խուլիանը ընդգրկվել է խորհրդանշական «մրցաշարի հավաքականում»[14]։ Մրցաշարում նա խաղացել է Պարագվայի[15], Պերուի[16], Վենեսուելայի[17], Կոլումբիայի[18], Բրազիլիայի[19], ինչպես նաև երկուական անգամ Էկվադորի[20][21] և Ուրուգվայի[22][23] դեմ խաղերում։ Կոլումբացիների դեմ խաղում Ալվարեսը դարձել է գոլի հեղինակ։

Նույն թվականին Ալվարեսը Լեհաստանում մասնակցել է աշխարհի երիտասարդական առաջնությանը։ Մրցաշարում Նա մասնակցել է ՀԱՀ-ի[24], Պորտուգալիայի[25], Հարավային Կորեայի[26] և Մալիի[27] թիմերի դեմ խաղերին։ Աֆրիկացիների դեմ խաղում Խուլիանը դարձել է գոլի հեղինակ։

2021 թվականի հունիսի 4-ին Չիլիի հավաքականի դեմ աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական խաղում Ալվարեսը նշել է իր նորամուտը Արգենտինայի հավաքականի կազմում[28]։ Նույն թվականին Խուլիանը հավաքականի կազմում Բրազիլիայում նվաճել է Ամերիկայի գավաթը։ Մրցաշարում Նա խաղացել է Բոլիվիայի հավաքականի դեմ խաղում[29]։

Կատարում կայացած աշխարհի 2022 թվականի առաջնությունում Ալվարեսը խմբային փուլում գոլ է խփել Լեհաստանի դարպասը (2:0)[30], ինչպես նաև հաղթական գոլը Ավստրալիայի հավաքականի դարպասը 1/8 եզրափակչի խաղում դարպասապահ Մեթյու Ռայանի կոպիտ սխալից հետո (2:1)[31]։ Կիսաեզրափակչում Ալվարեսը խորվաթների դարպասապահի հետ մեն-մենակ դուրս գալուց հետո վաստակել է 11 մետրանոց, որն իրացրել է Լիոնել Մեսսին, իսկ հետո ինքը՝ Ալվարեսը, խփել է երկու գնդակ՝ մեկը դաշտի կենտրոնից վազելուց հետո, իսկ երկրորդ կեսում եզրափակելով Մեսսիի փոխանցումը[32][33]։ Դեկտեմբերի 18-ին մասնակցել է Արգենտինայի երկրորդ գոլը խփելուն, երբ իր թիմը աշխարհի առաջնության եզրափակչում 11 մետրանոցներով 4:2 հաշվով հաղթել է Ֆրանսիային այն բանից հետո, երբ խաղն ավարտվել է 3:3 լրացուցիչ ժամանակում[34]։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի հոկտեմբերի 21-ի դրությամբ

Ելույթներ Լիգա Գավաթներ Մայրցամաք Ընդհանուր
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Ռիվեր Փլեյթ Պրիմերա 2017/18 0 0 1 0 1 0 2 0
2018/19 5 1 5 1 6 1 16 3
2019/20 17 2 4 2 11 5 32 9
2021 35 20 1 2 10 2 46 24
2022 17 11 1 1 8 6 26 18
Ընդհանուր 74 34 12 6 36 14 122 54
Մանչեսթեր Սիթի Պրեմիեր լիգա 2022/23 31 9 8 5 10 3 49 17
2023/24 9 4 2 0 3 3 14 7
Ընդհանուր 40 13 10 5 13 6 63 24
Ամբողջ կարիերա 114 47 22 11 49 20 185 78

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ռիվեր Փլեյթ»

«Մանչեսթեր Սիթի»

Արգենտինայի հավաքական

Անձնական նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արգենտինայի առաջնության լավագույն ռմբարկու - 2021
  • Հարավային Ամերիկայի երիտասարդական առաջնության խորհրդանշական հավաքականի անդամ - 2019
  • Հարավային Ամերիկայի տարվա ֆուտբոլիստ - 2021

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «¿Por qué le dicen Araña a Julián Álvarez y por qué festeja los goles con el gesto de Spiderman?» (իսպաներեն). Goal.com Espana. 2022 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 FBref.com(բազմ․)
  3. «Quién es Julián Álvarez, la joya de River que quiere explotar en el 2019» (իսպաներեն). Goal.com. 2018 թ․ դեկտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  4. «Álvarez: "Llego al gol por consecuencia del juego"» (իսպաներեն). Club Atletico River Plate. 2017 թ․ հոկտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  5. «Ривер Плейт VS. Альдосиви 1:0» (անգլերեն). soccerway.com. 2018 թ․ հոկտեմբերի 27.
  6. «Ривер Плейт VS. Интернасьонал 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  7. «Ривер Плейт VS. ЛДУ Кито 3:0» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  8. «Сан-Паулу VS. Ривер Плейт 2:2» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ սեպտեմբերի 18. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  9. «Ривер Плейт VS. Сан-Паулу 2:1» (անգլերեն). soccerway.com. 2020 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  10. «Julián Álvarez, do River Plate, desbanca Gabigol e Gómez e é eleito Rei da América de 2021» (պորտուգալերեն). Globo. 2021 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  11. «Julian Alvarez to Manchester City: The numbers behind the deal» (անգլերեն). Marca. 2022 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունվարի 26-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 27-ին.
  12. Gastón Pestarino (2022 թ․ մայիսի 26). «Noche histórica de River: 8-1 con seis de Julián Álvarez» (իսպաներեն). Olé. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մայիսի 25-ին. Վերցված է 2022 թ․ մայիսի 26-ին.
  13. «Salah and Núñez seal Community Shield glory as Liverpool sink Manchester City» (անգլերեն). The Guardian. 2022 թ․ հուլիսի 30. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 2-ին.
  14. «El 11 ideal del Sudamericano Sub 20 – Chile 2019» (իսպաներեն). CONMEBOL.com. 2019 թ․ փետրվարի 12. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 30-ին.
  15. «Պարագվայ (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 1:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 20. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  16. «Արգենտինա (մինչև 20) VS. Պերու (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 26. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  17. «Վենեսուելա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 0:3» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 5. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  18. «Արգենտինա (մինչև 20) VS. Կոլումբիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 1. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  19. «Արգենտինա (մինչև 20) VS. Բրազիլիա (մինչև 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 11. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  20. «Արգենտինա (մինչև 20) VS. Էկվադոր (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  21. «Էկվադոր (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 29. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 17-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  22. «Ուրուգվայ (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 0:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունվարի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 12-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  23. «Արգենտինա (մինչև 20) VS. Ուրուգվա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ փետրվարի 7. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  24. «Արգենտինա (մինչև 20) VS. ՀԱՀ (մինչև 20) 5:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 25. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  25. «Պորտուգալիա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 0:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 28. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  26. «Հարավային Կորեա (մինչև 20) VS. Արգենտինա (մինչև 20) 2:1» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ մայիսի 31. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  27. «Արգենտինա (մինչև 20) VS. Մալի (մինչև 20) 2:2» (անգլերեն). soccerway.com. 2019 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  28. «Аргентина VS. Чили 1:1» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 4. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  29. «Боливия VS. Аргентина 1:4» (անգլերեն). soccerway.com. 2021 թ․ հունիսի 29. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 18-ին.
  30. «World Cup 2022: Poland 0-2 Argentina - South Americans top group after dramatic night». BBC Sport. 2022 թ․ նոյեմբերի 30. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 30-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  31. «Argentina 2-1 Australia». FIFA. 2022 թ․ դեկտեմբերի 3. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 2-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 3-ին.
  32. «ARGENTINA VS. CROATIA HIGHLIGHTS - 2022 FIFA WORLD CUP». FOX Sports. 2022 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 13-ին. {{cite news}}: More than one of |accessdate= and |access-date= specified (օգնություն)
  33. de 2022, Por Newsroom Infobae13 de Diciembre. «Julián Álvarez, el doblete más joven desde Pelé». infobae (եվրոպական իսպաներեն). Արխիվացված օրիգինալից 2023 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  34. «A ground-breaking World Cup with a fairy tale ending». FIFA. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խուլիան Ալվարես» հոդվածին։