Մեթյու Ռայան
Մեթյու Ռայան անգլ.՝ Mathew Ryan | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 8, 1992[1] (31 տարեկան) | ||
Ծննդավայր | Plumpton | ||
Հասակ | 184 սանտիմետր | ||
Քաշ | 73 կիլոգրամ | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Մեթյու Դեյվիդ Ռայան (անգլ.՝ Mathew David Ryan,), ավստրալացի ֆուտբոլիստ, «Կոպենհագեն» ակումբի և Ավստրալիայի հավաքականի դարպասապահ։ 2018 թվականի աշխարհի առաջնության մասնակից։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մեթյուն «Բլեքթաուն Սիթի» և «Սենթրալ Քոսթ Մարիներս» ակումբների սան է։ 2009/2010 մրցաշրջանում հանդես է եկել երիտասարդական թիմում և մի քանի հրավեր է ստացել հիմնական թիմ։ 2010 թվականին նա «Մարիներս» ակումբի հետ կնքել է եռամյա լիարժեք պայմանագիր։ Այն բանից հետո, երբ հիմնական դարպասապահ Ջես Վանստրատանը վնասվածք է ստացել, Ռայանը ստացել է իր հնարավորությունը։ Օգոստոսի 28-ին «Սիդնեյ ՖԱ»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Ա լիգայում[2]։ Հանդիպման ընթացքում Մեթյուն թույլ է տվել սխալ, որի հետևանքով գրավել են իր թիմի դարպասը, սակայն հետագայում հավաքել է իրեն և արժանապատիվ խաղ ցուցադրել։ Երեք տարվա ընթացքում Ռայանը դարձել է թիմի առաջատարներից մեկը և ոչ մի հնարավորություն չի տվել իր փոխարինողներին։ Նա ճանաչվել է Ա լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ և դարպասապահ։ Ռայանն օգնել է «Մարիներս»-ին 2012/13 մրցաշրջանում հաղթել Ավստրալիայի առաջնությունում։
«Բրյուգգեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի մայիսին Մեթյուն տեղափոխվել է Բելգիայի «Բրյուգգեն» ակումբ։ Հուլիսի 26-ին «Շարլեուրլա»-ի դեմ խաղում հանդես է եկել Բելգիայի ֆուտբոլի առաջնությունում[3]։ 2015 թվականին Ռայանը դարձել է Բելգիայի գավաթի գավաթակիր։ «Բրյուգգեի» կազմում խաղալու ընթացքում երկու անգամ ճանաչվել է Բելգիայի տարվա լավագույն դարպասապահ։
«Վալենսիա»[խմբագրել | խմբագրել կոդը]
2015 թվականի ամռանը Ռայանը տեղափոխվել է Իսպանիայի «Վալենսիա»՝ ակումբի հետ կնքելով վեցամյա պայմանագիր[4]։ Օգոստոսի 22-ին «Ռայո Վալյեկանո»-ի դեմ խաղում նորամուտն է նշել Լա Լիգայում[5]։ 2017 թվականի սկզբին խաղային պրակտիկա ձեռք բերելու նպատակով Մեթյուն վարձակալության իրավունքով տեղափոխվել է «Գենկ» ակումբ։ Փետրվարի 4-ին «Մուսկրոն-Պերյուվելզ»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել նոր ակումբի կազմում[6]։
«Բրայթոն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2017 թվականի հունիսի 17-ին Ռայանը հնգամյա պայմանագիր է կնքել Անգլիայի «Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն» ակումբի հետ։ Օգոստոսի 12-ին «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում նորամուտ է ունեցել Պրեմիեր Լիգայում[7]։ 2017/2018 մրցաշրջանում Ռայանը առանց փոխարինման խաղացել է առաջնության բոլոր 38 խաղերում, որոնցից տասում գոլ բաց չի թողել։ Անդրադարձված հարվածների ցուցանիշով նա Պրեմիեր լիգայում զբաղեցրել է ութերորդ տեղը դարպասապահների շրջանում, որոնք խաղացել են առնվազն տասը հանդիպում․ ընդ որում նրա դարպասին ամենաշատ հարվածներն են հասցվել՝ 560 հարված մեկ մրցաշրջանում, կամ 15 հարված մեկ խաղի ընթացքում[8]։
«Արսենալ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2020 թվականի դեկտեմբերին «Բրայթոնի» գլխավոր մարզիչ Գրեմ Փոտերը հայտարարել է, որ ակումբը կերկարացնի պայմանագիրը Ռոբերտ Սանչեսի հետ և Ռայանը կարող է հեռանալ թիմից 2021 թվականի հունվարին[9]։
2021 թվականի հունվարի 22-ին մինչև մրցաշրջանի ավարտը վարձակալության է տրվել Լոնդոնի «Արսենալ» ակումբին։ Նա վերցրել է 33-րդ համարը, որը մինչև նա կրել էին Մեթ Մակքեյը և Պետեր Չեխը[10]։ Փետրվարի 6-ին նորամուտ է ունեցել Անգլիայի Պրիմեր Լիգայում՝փոխարինելով Բերնդ Լենոին «Աստոն Վիլլա» ակումբի դեմ պարտված խաղում (0։1)[11]։
«Կոպենհագեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2022 թվականի օգոստոսի 9-ին Ռայանը պայմանագիր է ստորագրել Դանիայի «Կոպենհագեն» ակումբի հետ, տրանսֆերի գումարը կազմել է 5 մլն եվրո[12]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
«Սենթրալ Քոսթ Մարիներս»
- Ավստրալիայի չեմպիոն՝ 2012/13
«Բրյուգգե»
- Բելգիայի գավաթի գավաթակիր՝ 2014/15
Ավստրալիա
- Ասիայի գավաթի գավաթակիր՝ 2015
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- A լիգայի լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ (2)՝ 2010/11, 2011/12
- A լիգայի լավագույն դարպասապահ՝ 2011/12
- Բելգիայի լավագույն դարպասապահ (2)՝ 2013/14, 2014/15
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ «Сидней VS. Сентрал Кост Маринерс 1:1» (անգլերեն)։ soccerway.com։ 2010-08-28։ Արխիվացված է օրիգինալից 2014-03-31-ին։ Վերցված է 2014-03-31
- ↑ «Брюгге VS. Шарлеруа 2:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2013-07-27։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-07-ին։ Վերցված է 2014-03-31
- ↑ «VCF Official Statement»։ Valencia's official website։ 21 July 2015։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-19-ին։ Վերցված է 21 July 2015
- ↑ «Райо Вальекано VS. Валенсия 0:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2015-08-22։ Արխիվացված է օրիգինալից 2015-08-24-ին։ Վերցված է 2015-08-24
- ↑ «Генк VS. Мускрон-Перювельз 1:0» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-02-04։ Արխիվացված է օրիգինալից 2017-03-12-ին։ Վերցված է 2017-03-11
- ↑ «Брайтон энд Хоув Альбион VS. Манчестер Сити 0:2» (անգլերեն)։ soccerway.com։ 2017-08-12։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2017-08-29
- ↑ «How Mat Ryan’s Premier League experience prepared him to face France at World Cup»։ Fox Sports (անգլերեն)։ 2018-06-05։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-27-ին։ Վերցված է 2018-06-27
- ↑ «Archived copy»։ Արխիվացված է օրիգինալից 30 December 2020-ին։ Վերցված է 30 December 2020
- ↑ «Mat Ryan joins on loan until end of season»։ Arsenal FC։ 22 January 2021։ Վերցված է 22 January 2021
- ↑ Wheatley Chris, Kaynak Kaya (6 February 2021)։ «Aston Villa vs Arsenal highlights Watkins' early goal gives Villa win»։ Football.London (անգլերեն)։ Վերցված է 6 February 2021
- ↑ «Mathew Ryan joins FCK»։ F.C. København (անգլերեն)։ Վերցված է 2022-08-09
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Профиль на официальном сайте «Брайтон энд Хоув Альбион»(անգլ.)