Ֆինալիսիմա 2022
Ամսաթիվ | հունիսի 1, 2022 |
---|---|
Մարզադաշտ | Ուեմբլի մարզադաշտ |
Գոլեր | Լաուտարո Մարտինես, Անխել դի Մարիա և Պաուլո Դիբալա |
Մրցավար | Piero Maza? |
Ֆինալիսիմա 2022, ֆուտբոլային հանդիպում, որը կայացել է 2022 թվականի հունիսին, եղել է պատմության մեջ Ֆինալիսիմայի առաջին խաղարկումը և Արտեմիո Ֆրանկիի գավաթի երրորդ խաղարկումը, որի ընթացքում միմյանց դեմ մրցել են Եվրո 2020-ի (Իտալիա) և Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2021-ի (Արգենտինա) հաղթողները։ Հանդիպումն անցկացվել է Լոնդոնում՝ «Ուեմբլի» մարզադաշտում[1]։
Անցկացման վայր
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի դեկտեմբերի 15-ին ՈՒԵՖԱ-ն և ԿՈՆՄԵԲՈԼ-ը կնքեցին փոխհամաձայնության թարմացված հուշագիր, որը նախատեսված է մինչև 2028 թվականը, և որը իր մեջ ներառում է կոնկրետ ուղղվածություն՝ Լոնդոնում համատեղ գրասենյակի բացում և հնարավոր տարբեր միջոցառումների կազմակերպում[2]։
Հաստատվել է, որ Եվրո 2020-ի և Ֆուտբոլի Ամերիկայի գավաթ 2021-ի հաղթողների խաղը կկայանա Լոնդոնում՝ 2022 թվականի հունիսի 1-ին։ 2022 թվականի մարտի 22-ին ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ հանդիպումը կկայանա Ուեմբլի մարզադաշտում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Вау, Италия и Аргентина сыграют в суперкубке для сборных. Называется Финалиссима и пройдет на «Уэмбли»». sports.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.
- ↑ «Матч чемпиона Европы с победителем Кубка Америки назвали «Финалиссима». Италия и Аргентина сыграют в Лондоне 1 июня». sports.ru. Վերցված է 2022 թ․ ապրիլի 8-ին.