Ֆիլ Ֆոդեն
![]() Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի կազմում 2017 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Philip Walter Foden | ||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 2000[1] (23 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] | ||
Հասակ | 171 սմ | ||
Քաշ | 70 կգ | ||
Դիրք | կենտրոնական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
![]() | ||
Համար | 47 | ||
Պատանեկան կարիերա | |||
2009-2017 |
![]() | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2017-ներկա |
![]() | 96 | (24) |
Ազգային հավաքական‡ | |||
2015-2016 |
![]() | 8 | (2) |
2016-2017 |
![]() | 23 | (11) |
2017 |
![]() | 2 | (1) |
2018 |
![]() | 3 | (1) |
2018-ներկա |
![]() | 11 | (3) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ֆիլ Ֆոդեն (անգլ.՝ Phil Foden, մայիսի 28, 2000[1], Ստոկպորտ, Մեծ Մանչեսթեր, Հյուսիսարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Մանչեսթեր Սիթիի կազմում։ Խաղում է կենտրոնական կիսապաշտպանի դիրքում[3]։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Սիթի[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի ակադեմիայի սան է[4][5][6][7]։ Իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքեց 2016 թվականի հուլիսին[8]։ Դեկտեմբերի 6-ին անգլիացին ընդգրկվեց Չեմպիոնների Լիգայի Սելտիկի դեմ խաղի հայտացուցակում, սակայն այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ[9][10]։ 2017 թվականի հուլիսին Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի կազմում մասնակցեց Չեմպիոնների միջազգային գավաթին՝ դաշտ դուրս գալով Մանչեսթեր Յունայթեդի[11][12] և Ռեալ Մադրիդի[13][14] դեմ խաղերում։
Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Ֆոդենը նշեց 2017 թվականի նոյեմբերի 21-ին՝ փոխարինելով Յայա Տուրեին Չեմպիոնների Լիգայի Ֆեյենորդի դեմ խաղում[15][16]։ և դառնալով 20-րդ դարում ծնված երրորդ ֆուտբոլիստը, ով հանդես է եկել Չեմպիոնների Լիգայում[17][17]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում Ֆոդենը անցկացրեց դեկտեմբերի 6-ին՝ Չեմպիոնների Լիգայի Շախտյորի դեմ խաղում[18][19]՝ դառնալով ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով դաշտ է դուրս եկել այս մրցաշարում թիմի մեկնարկային կազմում[20][21]։ Իր դեբյուտը Պրեմիեր Լիգայում նշեց դեկտեմբերի 16-ին՝ փոխարինելով Իլկայ Գյունդոգանին Տոտենհեմի դեմ խաղում[22][23]։ Դեկտեմբերի 17-ին Ֆոդենը BBC-ի կողմից ճանաչվեց տարվա լավագույն երիտասարդ սպորտսմեն[24][25]։ 2018 թվականի փետրվարի 25-ին նա փոխարինեց Սերխիո Ագուերոյին Անգլիայի Լիգայի գավաթի եզրափակչի Արսենալի դեմ խաղում[26]՝ օգնելով իր թիմին հաղթել 3-0 հաշվով և նվաճել լիգայի գավաթը[27][28]։ 2017-18 մրցաշրջանում անգլիացին անցկացրեց 10 հանդիպում՝ դառնալով 1 գոլային փոխանցման հեղինակ[29]։ Մանչեսթեր Սիթին հաղթեց նաև Պրեմիեր Լիգան[30][31], իսկ Ֆոդենը դարձավ այդ պահին պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով հաղթել է այս մրցաշարը[32][33][34]։
2018 թվականի օգոստոսի 5-ին Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս եկավ Անգլիայի սուպերգավաթի Չելսիի դեմ խաղում[35]՝ այս խաղում դառնալով գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Սիթիին նվաճել գավաթը[36][37]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց սեպտեմբերի 25-ին՝ Անգլիայի գավաթի Օքսֆորդ Յունայթեդի դեմ խաղում՝ այս խաղում նաև գոլային փոխանցում տալով Ռիյադ Մահրեզին[38][39]։ Դեկտեմբերի 10-ին անգլիացին երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ մինչև 2024 թվականը[40][41][42][43]։ 2019 թվականի փետրվարի 16-ին Ֆոդենը դուբլ ձևակերպեց Անգլիայի գավաթի Նյուպորտ Կաունտիի դեմ խաղում[44][45]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում անգլիացին խփեց մարտի 12-ին՝ Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի Շալկե 04-ի դեմ խաղում[46][47] և դառնալով Մանչեսթեր Սիթիի պատմության այդ պահին ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայում[48][49]։ Թիմի մեկնարկային կազմում առաջին անգամ Պրեմիեր Լիգայում խաղադաշտ դուրս եկավ ապրիլի 3-ին՝ Կարդիֆ Սիթիի դեմ խաղում[50][51]՝ դառնալով Դանիել Սթարիջից հետո ամենաերիտասարդ անգլիացի ֆուտբոլիստը, ով այսպիսի հաջողության է հասել[52][53]։ Պրեմիեր Լիգայում իր առաջին գոլը խփեց ապրիլի 20-ին՝ Տոտենհեմ Հոտսպուրի դեմ խաղում[54]՝ այս խաղում 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով Սիթիին[55][56]։ 2018-19 մրցաշրջանում Ֆոդենը անցկացրեց 26 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 7 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ[57], իսկ Մանչեսթեր Սիթին տեղական թրեբլ նվաճեց[58][59]՝ հաղթելով Պրեմիեր Լիգան[60][61], Անգլիայի լիգայի գավաթը[62][63] և Անգլիայի գավաթը[64][65]։
2019 թվականի օգոստոսի 4-ին Ֆոդենը իրացրեց 11-մետրանոցը Անգլիայի սուպերգավաթի Լիվերպուլի դեմ խաղում[66]՝ օգնելով Մանչեսթեր Սիթիին հաղթել հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում և նվաճել գավաթը[67][68]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆոդենը ներկայացրել է Անգլիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում[69][70][71]։ 2017 թվականի մայիսին նա մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[72]՝ անցկացնելով 6 հանդիպում և դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ[73]՝ գոլերից մեկը խփելով մրցաշարի եզրափակչում[74], իսկ Անգլիան զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը առաջնությունում[75]՝ եզրափակչի հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Իսպանիային[76][77]։ Ֆոդենը ընդգրկվեց մրցաշարի խորհրդանշական հավաքականում[78]։ 2017 թվականի հոկտեմբերին նա մասնակցեց աշխարհի Մ17 առաջնությանը[79]։ Ֆոդենը խաղադաշտ դուրս եկավ իր թիմի բոլոր 7 հանդիպումներին՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Անգլիային հաղթել մրցաշարը[80][81]։ Նա դուբլ ձևակերպեց առաջնության եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում[82][83]՝ ճանաչվելով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ[84][85][86]։ 2019 թվականին Ֆոդենը մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը[87][88][89]՝ անցկացնելով 3 հանդիպում[90] և գոլի հեղինակ դառնալով Ֆրանսիայի դեմ խաղում[91][92], իսկ Անգլիան դուրս մնաց խմբային փուլից[93][94][95]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի սեպտեմբերի 24-ի դրությամբ[96]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Մանչեսթեր Սիթի | 2017–18 | Պրեմիեր Լիգա | 5 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 2 | 0 | 10 | 0 |
2018–19 | 13 | 1 | 3 | 3 | 4 | 1 | 6 | 2 | 26 | 7 | ||
2019–20 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 19 | 1 | 3 | 3 | 7 | 1 | 9 | 2 | 38 | 7 | ||
Կարիերայի ընդհանուր | 19 | 1 | 3 | 3 | 7 | 1 | 9 | 2 | 38 | 7 |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Մանչեսթեր Սիթի
- Պրեմիեր Լիգա. 2017–18[30], 2018–19[61]
- Անգլիայի լիգայի գավաթ. 2017–18[28], 2018–19[62]
- Անգլիայի գավաթ. 2018–19[65]
- Անգլիայի սուպերգավաթ. 2018[37], 2019[67]
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
Անգլիա Մ17
Անհատական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Եվրոպայի Մ17 առաջնության խորհրդանշական հավաքական. 2017[78]
- Աշխարհի Մ17 առաջնության լավագույն ֆուտբոլիստ. 2017[84]
- BBC-ի տարվա լավագույն երիտասարդ սպորտսմեն. 2017[24]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 https://www.mancity.com/players/phil-foden
- ↑ «England - P. Foden - Profile with news, career statistics and history - Soccerway»։ us.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-28
- ↑ Brennan Stuart, Bajkowski Simon (2017-12-06)։ «All you need to know about Manchester City starlet Phil Foden»։ mirror։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden: Man City’s Homegrown Prodigy»։ Pundit Feed (en-GB)։ 2019-01-26։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Scout Report: Phil Foden | Man City’s homegrown midfielder»։ Outside of the Boot (en-US)։ 2017-08-27։ Արխիվացված է օրիգինալից 2019-09-20-ին։ Վերցված է 2019-09-23
- ↑ Lloyd Simon։ «Phil Foden: One of their own»։ JOE.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ Pollard Rob (2016-07-02)։ «Revealed: The 10 City youngsters handed four-year pro contracts»։ men։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City - Celtic FC, Dec 6, 2016 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City 1-1 Celtic»։ BBC Sport (en-GB)։ 2016-12-06։ Վերցված է 2018-02-28
- ↑ Graham Bryan Armen (2017-07-21)։ «Manchester United v Manchester City: pre-season friendly – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-02-28
- ↑ «Foden display 'another level' says Guardiola»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Man City beat Real Madrid 4-1 in International Champions Cup»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-02-28
- ↑ «City v Real Madrid | US tour match report»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City - Feyenoord Rotterdam, Nov 21, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ UEFA.com։ «UEFA Champions League - Man. City-Feyenoord»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-28
- ↑ 17,0 17,1 UEFA.com։ «Phil Foden – third Champions League player born this millennium»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Shakhtar Donetsk - Manchester City, Dec 6, 2017 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ Edwards Luke, Bull J. J. (2017-12-06)։ «Shakhtar Donetsk 2 Man City 1: Pep Guardiola's young side suffers first defeat of the season»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Shakhtar 2 City 1: Match report»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden: Champions League record for Man City teenager» (en-GB)։ 2017-12-07։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City - Tottenham Hotspur, Dec 16, 2017 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City 4-1 Tottenham Hotspur»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-16։ Վերցված է 2018-02-28
- ↑ 24,0 24,1 «BBC Young Sports Personality of the Year 2017: Footballer Phil Foden wins»։ BBC Sport (en-GB)։ 2017-12-17։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Phil Foden wins Young SPOTY»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Arsenal FC - Manchester City, Feb 25, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ Wembley Daniel Taylor at (2018-02-25)։ «Kompany on target as Manchester City cruise past Arsenal in Carabao Cup final»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-20
- ↑ 28,0 28,1 «Manchester City’s old guard blow away Arsenal to win EFL Cup»։ The Independent (անգլերեն)։ 2018-02-25։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Phil Foden | Football Stats | Manchester City | Season 2017/2018 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-23
- ↑ 30,0 30,1 Aarons Ed (2018-04-15)։ «Manchester City crowned Premier League champions after shock United defeat»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Man City win Premier League as Man Utd lose to West Brom»։ BBC Sport (en-GB)։ 2018-04-15։ Վերցված է 2018-08-14
- ↑ Price Steve։ «Manchester City's Phil Foden Becomes Youngest Premier League Winner»։ Forbes (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Phil Foden Becomes The Youngest Player To Win The Premier League» (անգլերեն)։ 2018-05-13։ Վերցված է 2018-08-14
- ↑ Fay Richard (2018-05-13)։ «Man City fans loved seeing Phil Foden make Premier League history»։ men։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Chelsea FC - Manchester City, Aug 5, 2018 - Community Shield - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ Harris Daniel (2018-08-05)։ «Chelsea 0-2 Manchester City: Community Shield – as it happened»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2018-08-14
- ↑ 37,0 37,1 Lawrence Amy (2018-08-05)։ «Sublime Manchester City sweep Chelsea aside to lift Community Shield»։ the Guardian (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ «Oxford United - Manchester City, Sep 25, 2018 - EFL Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Oxford United 0-3 Manchester City: Carabao Cup holders see off League One strugglers» (en-GB)։ 2018-09-25։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden | Contract extension»։ MCFC (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden: Manchester City midfielder signs contract until 2024» (en-GB)։ 2018-12-10։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden signs new Manchester City contract until 2024»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden extends Manchester City contract to 2024»։ The Independent (անգլերեն)։ 2018-12-10։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Newport County - Manchester City, Feb 16, 2019 - FA Cup - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ Parade Stuart James at Rodney (2019-02-16)։ «Sané and Foden send City through as dogged Newport are finally downed»։ The Observer (en-GB)։ ISSN 0029-7712։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City - FC Schalke 04, Mar 12, 2019 - UEFA Champions League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Man City 7-0 Schalke (agg: 10-2): City ease through to quarter-finals» (en-GB)։ 2019-03-12։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City news: Phil Foden becomes youngster Champions League scorer as records tumble in Schalke rout | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden Becomes Man City's Youngest Ever Champions League Goalscorer in 7-0 Win Over Schalke»։ 90min.com (անգլերեն)։ 2019-03-13։ Արխիվացված է օրիգինալից 2021-12-01-ին։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City - Cardiff City, Apr 3, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Man City 2-0 Cardiff: Champions return to top of Premier League» (en-GB)։ 2019-04-03։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden: Man City youngster will be 'important player for decade'» (en-GB)։ 2019-04-03։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City 2 Cardiff City 0: Premier League report | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City - Tottenham Hotspur, Apr 20, 2019 - Premier League - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Foden shines as City lose De Bruyne for derby»։ Reuters (անգլերեն)։ 2019-04-20։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Manchester City 1-0 Tottenham: Phil Foden goal sends City top» (en-GB)։ 2019-04-20։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden | Football Stats | Manchester City | Season 2018/2019 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Man City 6-0 Watford: City clinch historic domestic treble» (en-GB)։ 2019-05-18։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Man City thrash Watford 6-0 in FA Cup final to complete domestic treble»։ www.nst.com.my։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Man City win Premier League: Title retention adds layer of invincibility» (en-GB)։ 2019-05-12։ Վերցված է 2019-09-20
- ↑ 61,0 61,1 «Manchester City retain English Premier League title»։ www.aljazeera.com։ Վերցված է 2019-09-20
- ↑ 62,0 62,1 Wembley Daniel Taylor at (2019-02-24)։ «Manchester City win Carabao Cup on penalties after Chelsea’s Kepa chaos»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-09-20
- ↑ Burt Jason, Tyers Alan (2019-02-24)։ «Manchester City take the honours after Kepa Arrizabalaga antics overshadow otherwise drab League Cup final»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-20
- ↑ Wallace Sam, Bull J. J. (2019-05-18)։ «Manchester City smash six past Watford in FA Cup final to win historic domestic treble»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-20
- ↑ 65,0 65,1 «Manchester City Win FA Cup»։ beIN SPORTS USA (en-us)։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Liverpool FC - Manchester City, Aug 4, 2019 - Community Shield - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-20
- ↑ 67,0 67,1 Burt Jason, Zeqiri Daniel (2019-08-04)։ «Manchester City win Community Shield on penalties but Liverpool show signs of another strong challenge»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-09-20
- ↑ «Community Shield: Liverpool 1-1 Man City (City won 5-4 on penalties)» (en-GB)։ 2019-08-04։ Վերցված է 2019-09-20
- ↑ «SHOOT for the Stars: Manchester City's 18-year-old "gift" Phil Foden | Shoot»։ www.shoot.co.uk։ Վերցված է 2019-09-23
- ↑ Odey Emmanuel (2018-08-07)։ «Phil Foden: A Starman in the Making for Manchester City»։ Bitter and Blue (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Phil Foden: Who is England's 17-year-old World Cup hero? | Goal.com»։ www.goal.com։ Վերցված է 2019-09-23
- ↑ Association The Football։ «Cooper names Euro squad»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
- ↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - England»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
- ↑ «Spain U17 - England U17, May 19, 2017 - 2017 European Under-17 Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-05
- ↑ Association The Football։ «Spain 2-2 England U17 (4-1 on penalties)»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-02-28
- ↑ 76,0 76,1 UEFA.com։ «Under-17 - Spain secure record third U17 EURO title»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ Verschueren Gianni։ «Spain Win 2017 U17 European Championship After Penalty Shootout Against England»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-08-14
- ↑ 78,0 78,1 uefa.com (2017-07-01)։ «Under-17 - Technical report - The UEFA technical team – UEFA.com»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ Association The Football։ «World Cup squad named»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ Ray Saptarshi, Bloom Ben (2017-10-28)։ «England win U17 World Cup after incredible 5-2 comeback victory over Spain»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2018-08-14
- ↑ 81,0 81,1 «England win U17 World Cup: Young Lions fight back to beat Spain in final»։ BBC Sport (en-GB)։ 2017-10-28։ Վերցված է 2018-08-14
- ↑ FIFA.com։ «FIFA U-17 World Cup India 2017 - Matches - England-Spain - FIFA.com»։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-23-ին։ Վերցված է 2018-08-14
- ↑ «England U17 - Spain U17, Oct 28, 2017 - U17 World Cup 2017 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
- ↑ 84,0 84,1 FIFA.com։ «FIFA U-17 World Cup 2017 - News - Brazao, Brewster and Foden lead individual honours - FIFA.com»։ www.fifa.com (en-GB)։ Վերցված է 2019-09-23
- ↑ Watch City (2017-10-28)։ «Phil Foden wins Golden Ball award at FIFA U-17 World Cup; Pep Guardiola responds»։ City Watch (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-29-ին։ Վերցված է 2019-09-23
- ↑ «Foden and Brewster scoop Under-17 World Cup awards»։ FourFourTwo (անգլերեն)։ 2017-10-28։ Վերցված է 2019-09-23
- ↑ Association The Football։ «England U21s squad named by Aidy Boothroyd for this summer's Euro Finals in Italy»։ www.thefa.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-07
- ↑ «England U21s hand Gibbs-White first call-up as he joins Maddison and Foden in Euro squad»։ The Sun (en-GB)։ 2019-05-27։ Վերցված է 2019-08-07
- ↑ Flanagan Aaron (2019-05-27)։ «England Under-21 squad for UEFA Under-21 European Championships announced»։ mirror։ Վերցված է 2019-08-30
- ↑ UEFA.com։ «England - U21 EURO - Squad»։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-30
- ↑ «England U21 - France U21, Jun 18, 2019 - 2019 European Under-21 Football Championship - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
- ↑ «England U21 1-2 France U21: Aaron Wan-Bissaka own goal in injury time gives France victory» (en-GB)։ 2019-06-18։ Վերցված է 2019-09-23
- ↑ «European Under-21 Championship: England knocked out by late Romania flurry» (en-GB)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30
- ↑ Wallace Sam (2019-06-21)։ «England Under-21s crash out of Euros after shipping four late goals to Romania»։ The Telegraph (en-GB)։ ISSN 0307-1235։ Վերցված է 2019-08-30
- ↑ «England Under-21’s all but out of Euro 2019 after Romania loss»։ The Independent (անգլերեն)։ 2019-06-21։ Վերցված է 2019-08-30
- ↑ «Phil Foden»։ worldfootball.net (անգլերեն)։ Վերցված է 2019-09-23
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
![]() |
Ֆիլ Ֆոդեն Վիքիպահեստում |
---|
- Ֆոդենի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Ֆոդենի պաշտոնական Տվիտերի էջը
- Ֆոդենի պաշտոնական Ինստագրամի էջը
- Ֆոդենը transfermarkt-ում
- Ֆոդենը soccerbase.com-ում
- Ֆոդենը WhoScored.com կայքում
- Ֆոդենը Մանչեսթեր Սիթիի պաշտոնական կայքում
- Ֆոդենը Պրեմիեր Լիգայի պաշտոնական կայքում
- Ֆոդենը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Ֆոդենը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
|
|
|