Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռուբեն Դիաշ (պորտ. ՝ Rúben Dias , մայիսի 14 , 1997 (1997-05-14 ) [1] , Amadora , Լիսաբոն , Պորտուգալիա ), պորտուգալացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Բենֆիկայի և Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական պաշտպանի դիրքում[2] ։
Դիաշը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Էշտրելա Ամադորայում , սակայն 2008 թվականին միացել է Բենֆիկայի ակադեմիային[3] ։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը Բենֆիկա B -ի կազմում նշեց 2015 թվականի սեպտեմբերի 30-ին՝ Շավիշի դեմ խաղում[4] ։ 2016-17 մրցաշրջանում նա օգնեց Բենֆիկա B-ին զբաղեցնել 4-րդ տեղը Պորտուգալիայի երկրորդ դիվիզիոնում , և Բենֆիկայի երիտասարդական թիմին՝ հասնել ՈՒԵՖԱ Երիտասարդական գավաթի եզրափակիչ[5] ։
Բենֆիկայի առաջին թիմի կազմում իր դեբյուտը Դիաշը նշեց 2017 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Բոավիշտայի դեմ խաղում[6] ։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց հոկտեմբերի 18-ին՝ Մանչեսթեր Յունայթեդի դեմ խաղում[7] ։ Բենֆիկայի կազմում իր առաջին գոլը խփեց դեկտեմբերի 29-ին՝ Պորտուգալիայի լիգայի գավաթի Վիտորիա Սետուբալի դեմ խաղում[8] ։ Պորտուգալիայի Սուպերլիգայում իր առաջին գոլը խփեց 2018 թվականի փետրվարի 3-ին՝ Ռիու Ավիի դեմ խաղում[9] [10] ։ 2017-18 մրցաշրջանում Դիաշը անցակցրեց 30 հանդիպում բոլոր մրցաշարերում[11] ՝ դառնալով 4 գոլի հեղինակ և ճանաչվելով Պորտուգալիայի առաջնության տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ[12] ։
Դիաշը ներկայացրել է Պորտուգալիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Մինչև 17 տարեկանների հավաքականի կազմում նա մասնակցեց 2014 թվականի Եվրոպայի առաջնությանը[13] ։ 2016 թվականին նա, որպես Մ19 հավաքականի ավագ, մասնակցեց Եվրոպայի առաջնությանը` անցկացնելով 3 հանդիպում[14] ։ Մ20 հավաքականի ավագի թևկապով նա մասնացկեց 2017 թվականի աշխարհի առաջնությանը[15] ։
2018 թվականի մարտի 15-ին Դիաշը առաջին անգամ հրավիրվեց Պորտուգալիայի ազգային հավաքական ՝ Եգիպտոսի և Նիդերլանդների դեմ ընկերական խաղերի համար, սակայն 4 օր անց ստացավ ծանր վնասվածք՝ դուրս մնալով կազմից[16] [17] ։ 2018 թվականի մայիսին նա ընդգրկվեց 2018 թվականի աշխարհի առաջնության համար Պորտուգալիայի հավաքականի 23-հոգանոց կազմում[18] [19] [20] ։ Իր դեբյուտը ազգային հավաքականի կազմում նշեց մայիսի 28-ին՝ Թունիսի դեմ ընկերական խաղում[21] [22] [23] ։ Աշխարհի առաջնությունում Դիաշը չմասնակցեց ոչ մի հանդիպման[24] , իսկ Պորտուգալիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[25] [26] ՝ 2-1 հաշվով պարտվելով Ուրուգվային [27] [28] ։
2018 թվականի օգոստոսի 19-ի դրությամբ [29]
Ակումբ
Մրցաշրջան
Առաջնություն
Գավաթ
Եվրոպա
Այլ
Ընդհանուր
Դիվիզիոն
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Խաղեր
Գոլեր
Բենֆիկա B
2015–16
Սեգունդա Լիգա
25
0
—
25
0
2016–17
28
0
28
0
2017–18
1
0
1
0
Ընդհանուր
54
0
0
0
0
0
0
0
54
0
Բենֆիկա
2017–18
Պրիմեյրա Լիգա
24
3
1
0
2
0
3
1
30
4
2018–19
1
0
0
0
2
0
0
0
3
0
Ընդհանուր
25
3
1
0
4
0
3
1
33
4
Կարիերայի ընդհանուր
79
3
1
0
4
0
3
1
87
4
↑ 1,0 1,1 Transfermarkt.com (բազմ․) — 2000.
↑ «Portugal - Rúben Dias - Profile with news, career statistics and history - Soccerway» ։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ «Arsenal transfer news: Who is Ruben Dias?» ։ CaughtOffside (en-US)։ 2018-03-22։ Վերցված է 2018-05-18
↑ «GD Chaves - SL Benfica B, Sep 30, 2015 - Ledman Liga Pro - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ UEFA.com։ «UEFA Youth League - Salzburg succeed Chelsea as Youth League winners» ։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ «Boavista Porto FC - SL Benfica, Sep 16, 2017 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ «SL Benfica - Manchester United, Oct 18, 2017 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ «Vitória Setúbal FC - SL Benfica, Dec 29, 2017 - Taça CTT - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ «SL Benfica - Rio Ave FC, Feb 3, 2018 - Liga NOS - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ «SL Benfica Ruben Dias aos 83 SL Benfica 41 Rio Ave FC - SL Benfica» ։ www.slbenfica.pt (իսպաներեն)։ Արխիվացված է օրիգինալից 2018-08-28-ին։ Վերցված է 2018-05-18
↑ «Ruben Dias | Football Stats | Benfica | Season 2017/2018 | Soccer Base» ։ www.soccerbase.com ։ Վերցված է 2018-08-18
↑ 12,0 12,1 «Liga: Rúben Dias vence prémio de jogador jovem do ano | Maisfutebol.iol.pt» ։ Maisfutebol (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-08-18
↑ uefa.com։ «Under-17 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com» ։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ uefa.com։ «Under-19 - Technical report - Team analysis - Portugal – UEFA.com» ։ UEFA.com (անգլերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ FIFA.com։ «FIFA U-20 World Cup Korea Republic 2017 - Portugal - FIFA.com» ։ FIFA.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-06-ին։ Վերցված է 2018-05-18
↑ «Benfica: Rúben Dias tem entorse e deve parar 15 dias | Maisfutebol.iol.pt» ։ Maisfutebol (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-05-18
↑ IANS (2018-03-20)։ «Injured Coentrao, Ruben Dias out of Portugal football squad» ։ Business Standard India ։ Վերցված է 2018-05-18
↑ «Portugal drop 10 Euro 2016 winners in World Cup squad» ։ The Independent (en-GB)։ 2018-05-18։ Վերցված է 2018-05-18
↑ «World Cup 2018: Portugal leave out several Euro 2016 winners» ։ BBC Sport (en-GB)։ 2018-05-17։ Վերցված է 2018-05-18
↑ «Ronaldo in, Sanches out of Portugal WC squad» ։ ESPN.com ։ Վերցված է 2018-05-18
↑ «Rúben Dias makes his debut in the Portugal senior national team as a starter - SL Benfica» ։ www.slbenfica.pt (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18
↑ «Portugal - Tunisia, May 28, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-18
↑ «Portugal 2-2 Tunisia» ։ BBC Sport (en-GB)։ 2018-05-28։ Վերցված է 2018-08-18
↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Players - RUBEN DIAS - Ruben Dias - FIFA.com» ։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-22-ին։ Վերցված է 2018-08-18
↑ FIFA.com։ «2018 FIFA World Cup Russia™ - Matches - Uruguay - Portugal - FIFA.com» ։ www.fifa.com (en-GB)։ Արխիվացված է օրիգինալից 2018-06-30-ին։ Վերցված է 2018-08-14
↑ «World Cup 2018: Edinson Cavani's superb double sees Uruguay beat Portugal» ։ BBC Sport (en-GB)։ 2018-06-30։ Վերցված է 2018-08-14
↑ «Uruguay - Portugal, Jun 30, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-08-14
↑ Murray Scott (2018-06-30)։ «World Cup 2018: Uruguay 2-1 Portugal – as it happened» ։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077 ։ Վերցված է 2018-08-14
↑ «Rúben Dias» ։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-05-18
↑ «Gala Benfica 2018» ։ www.slbenfica.pt (պորտուգալերեն)։ Վերցված է 2018-05-18
Թեմատիկ կայքեր Բառարաններ և հանրագիտարաններ