Ջոն Սթոունզ
|
| |||||||||||||||
| Անձնական տվյալներ | |||||||||||||||
| Ազգությունը | անգլիացի | ||||||||||||||
| Քաղաքացիությունը |
| ||||||||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 28, 1994[1][2] (32 տարեկան) | ||||||||||||||
| Ծննդավայր | Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||||||||||||||
| Հասակ | 188 | ||||||||||||||
| Քաշ | 70 | ||||||||||||||
| Դիրք | Պաշտպան | ||||||||||||||
| Պատանեկան կարիերա | |||||||||||||||
| |||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||
| |||||||||||||||
| Ազգային հավաքական | |||||||||||||||
| |||||||||||||||
|
| |||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | |||||||||||||||
Ջոն Սթոունզ (անգլ.՝ John Stones, մայիսի 28, 1994[1][2], Բարնսլի, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի ֆուտբոլիստ, «Մանչեսթեր Սիթի» ֆուտբոլային ակումբի և Անգլիայի ազգային հավաքականի պաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջոն Սթոունզը «Բարնսլի» ֆուտբոլային ակումբի սան է։ «Բարնսլի» ակումբում ֆուտբոլիստի դեբյուտը կայացել է 2012 թվականի մարտի 17-ին, երբ փոխարինման է դուրս եկել «Ռեդինգա» ակումբի դեմ խաղում։ Դեբյուտային մրցաշրջանում նա մասնակցել է ակումբի 2 խաղերի։
2012/13 մրցաշրջանում Սթոունզին հաջողվեց տեղ գրավել ակումբի հիմնական կազմում, ինչպես նաև խփել իր առաջին գոլը (օգոստոսի 11-ին, «Ռոչդեյլ» ակումբի դարպասներին»)։ «Բարնսլի» ակումբի կազմում 2012/13 մրցաշրջանում անցկացրել է 26 խաղ, որից հետո 2013 թվականի հունվարի 31-ին տեղափոխվել է Անգլիական Պրիմիեր լիգայի «Էվերթոն» ֆուտբոլային ակումբ` ստորագրելով 5,5 տարվա պայմանագիր[3]։
«Էվերթոն» ֆուտբոլային ակումբի հիմնական կազմում նրա դեբյուտը կայացել է 2013 թվականի օգոստոսի 28-ին` «Սթիվենիջ» ակումբի դեմ խաղում, որում Ջոնը խաղացել է ողջ 120 րոպեների ընթացքում, և որն ավարտվել է 2:1 հաշվով[4]։ Իսկ ԱՊԼ-ում ֆուտբոլիստը դեբյուտել է «Չելսի» ակումբի դեմ «Էվերթոնի» համար հաղթական հանդիպման ժամանակ (2013 թվականի սեպտեմբերի 14), երբ նա 89-րդ րոպեին փոխարինեց Ստիվեն Նեյսմիթին[5]։ 2014 թվականի հունվարի 1-ին «Էվերթոնի» կազմում նա առաջին անգամ մասնակցեց Պրիմիեր լիգային և «Սթոք Սիթի ակումբի դեմ խաղաց ընդամենը 90 րոպե[6]։ 2013/14 մրցաշրջանում մասնակցել է ակումբի 21 խաղերի։
2014 թվականի օգոստոսի 7-ին Սթոունզը «Էվերթոնի» հետ կնքեց նոր պայմանագիր, համաձայն որի նա մինչև 2019 թվականը մնալու է ակումբի կազմում[7]։
2014/15 մրցաշրջանում Սթոունզն ակումբի կազմում մասնակցել է Պրեմիեր լիգայի 23, Անգլիայի գավաթի խաղարկության երկու և Եվրոպայի լիգայի երեք խաղերի։ Անգլիայի Պրեմիեր լիգայում իր առաջին գոլը նա խփել է 2015 թվականի ապրիլի 26-ին՝ գրավելով «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը. այդ խաղում «Էվերթոնը» հաղթել է 3:0 հաշվով[8]։ Մրցաշրջանի արդյունքներով Սթոունզը ճանաչվել է ակումբի լավագույն երիտասարդ խաղացող[9]։
2016 թվականի օգոստոսի 9-ին 47,5 միլիոն ֆունտ ստերլինգի դիմաց տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»[10]։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականից Սթոունզը հանդես է գալիս Անգլիայի ֆուտբոլի պատանեկան ազգային հավաքականի կազմում (մինչև 19 տարեկան)։ 2013 թվականին սկսեց հանդես գալ Անգլիայի երիտասարդական հավաքականում։
2014 թվականի մայիսի 30-ին, փոխարինելով Լեյտոն Բեյնսին, դեբյուտել է Անգլիայի ֆուտբոլի ազգային հավաքականում` Պերուի ֆուտբոլի ազգային հավաքականի դեմ ընկերական հանդիպման ժամանակ։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2016 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Այլ | Ընդհանուր | |||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Բարնսլի | Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2011/2012 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
| Անգլիական լիգայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013 | 22 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 1 | |
| Ընդհանուր | 24 | 0 | 4 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 28 | 1 | |
| Էվերթոն | Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2012/2013 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
| Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2013/2014 | 21 | 0 | 5 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 26 | 0 | |
| Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2014/2015 | 23 | 1 | 2 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 28 | 1 | |
| Անգլիայի ֆուտբոլի առաջնություն 2015/2016 | 33 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 39 | 0 | |
| Ընդհանուր | 77 | 1 | 13 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 93 | 1 | |
| Ամբողջ կարիերայի ընթացքում | 101 | 1 | 17 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 121 | 2 | |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]| № | Ամսաթիվ | Օպոնենտ | Հաշիվ | Գոլեր | Մրցում |
| 1 | 2014 թվականի մայիսի 31 | 3:0 | - | Ընկերական խաղ | |
| 2 | 2014 թվականի հունիսի 4 | 2:2 | - | Ընկերական խաղ | |
| 3 | 2014 թվականի սեպտեմբերի 3 | 1:0 | - | Ընկերական խաղ | |
| 4 | 2014 թվականի սեպտեմբերի 8 | 2:0 | - | 2016 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրական խաղեր | |
| 5 | 2015 թվականի սեպտեմբերի 5 | 6:0 | - | 2016 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրակ խաղեր | |
| 6 | 2015 թվականի սեպտեմբերի 8 | 2:0 | - | 2016 թվականի ֆուտբոլի առաջնության ընտրակ խաղեր | |
| 7 | 2015 թվականի նոյեմբերի 17 | 2:0 | - | Ընկերական խաղ | |
| 8 | 2016 թվականի մարտի 29 | 1:2 | - | Ընկերական խաղ | |
| 9 | 2016 թվականի մայիսի 22 | 2:1 | - | Ընկերական խաղ | |
| 10 | 2016 թվականի մայիսի 27 | 2:1 | - | Ընկերական խաղ |
Ընդհանուր՝ 10 խաղ / 0 գոլ, 8 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 1 պարտություն
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- 1 2 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ Clark, Adam (2013 թ․ հունվարի 31). «Blues Sign Stones» (անգլերեն). Официальный сайт ФК «Эвертон». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 1-ին.
- ↑ «Everton 2-1 Stevenage» (անգլերեն). BBC Sport. 2013 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ McNulty, Phil (2013 թ․ սեպտեմբերի 14). «Everton 1-0 Chelsea» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Begley, Emlyn (2014 թ․ հունվարի 1). «Stoke City 1-1 Everton» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Защитник «Эвертона» Стоунз продлил контракт с клубом до 2019 года» (ռուսերեն). Sports.ru. 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Winton, Richard (2015 թ․ ապրիլի 26). «Everton 3-0 Manchester United» (անգլերեն). BBC Sport. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Urbani, Rob (2015 թ․ մայիսի 20). «Stones Named Best Young Blue» (անգլերեն). «Էվերթոն» ՖԱ պաշտոնական կայք. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «John Stones: Manchester City sign Everton defender for £47.5m» (անգլերեն). BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 9.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էջը Արխիվացված 2016-09-09 Wayback Machine (անգլ.) «Էվերթոնի» պաշտոնական կայքում
- Էջը Արխիվացված 2017-10-29 Wayback Machine (անգլ.) Ֆուտբոլային միության պաշտոնական կայքում
- Էջը (անգլ.) soccerbase.com կայքում
- Պրոֆիլը transfermarkt.com կայքում(անգլ.)
- Էջը Արխիվացված 2016-05-21 Wayback Machine (անգլ.) Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Սթոունզ» հոդվածին։ |
| ||||||||||
- Մայիսի 28 ծնունդներ
- 1994 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Մանչեսթեր Սիթիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2020-ի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Բարնսլիի ֆուտբոլիստներ
- 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ