Էրլինգ Հոլանդ
Էրլինգ Հոլանդ նորվ.՝ Erling Haaland | ||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
![]() Հոլանդը «Ռեդ Բուլ Զալցբուրգի» կազմում 2019թ. հուլիսին | ||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը |
![]() | |||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 21, 2000[2][3] (20 տարեկան) | |||||||||||||||||||||||
Ծննդավայր | Լիդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2] | |||||||||||||||||||||||
Հասակ | 194[1] | |||||||||||||||||||||||
Քաշ | 87 կիլոգրամ | |||||||||||||||||||||||
Դիրք | հարձակվող | |||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ |
![]() | |||||||||||||||||||||||
Համար | 17 | |||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||
![]() | ||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էրլինգ Բրյոուտ Հոլանդ (նորվ.՝ Erling Braut Håland, հուլիսի 21, 2000[2][3], Լիդս, Անգլիա, Միացյալ Թագավորություն[2]), նորվեգացի ֆուտբոլիստ, գերմանական «Բորուսիա Դորտմունդ» ակումբի և Նորվեգիայի ազգային ընտրանու հարձակվող:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրլինգը շատ շուտ է հայտնվել մեծ ֆուտբոլում: Դեբյուտեց նորվեգական առաջնության նշանակությամբ երկրորդ «Բրյունե» ակումբի կազմում դեռևս 15 տարեկանում: Մասնագիտական առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2016թ. մայիսի 12-ին «Ռանհեյմի» դեմ խաղում, որտեղ Հոլանդը երկրորդ խաղակեսում փոխարինման է դուրս եկել[4]: Ամբողջ դեբյուտային մրցաշրջանում Էրլինգը մասնակցել է 16 հանդիպման: 2017թ. փետրվարին Հոլանդը պայմանագիր է կնքել «Մոլդե» ակումբի հետ: 2017թ. հունիսի 4-ին դեբյուտել է Նորվեգիայի առաջնությունում՝ «Սարփսբորգ»-ի դեմ խաղում՝ 71-րդ րոպեին փոխարինելով Ֆրեդրիկ Բրուստադին[5]: 2017թ. օգոստոսի 6-ին պրոֆեսիոնալ ֆուտբոլում խփել է իր առաջին գնդակը «Տրոմսյոյի» դարպասը[6]: Ամբողջ դեբյուտային մրցաշրջանում նա մասնակցել է 14 հանդիպման և խփել է 2 գնդակ: 2018 թվականի մրցաշրջանում Հոլանդը մեկնարկային կազմում հայտնվելու իրավունք է վաստակել: Հատկանշական է դարձել 2018թ. հուլիսի 1-ին «Բրանի» դեմ հանդիպումը, որտեղ Հոլանդը աչքի է ընկել պոկերով, իսկ «Մոլդեն» հաղթեց 4:0 հաշվով[7]:
«Ռեդ Բուլ Զալցբուրգ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2018թ. օգոստոսի 19-ին «Ռեդ Բուլ Զալցբուրգը» հայտարարեց, որ Հոլանդը 2019թ. հունվարի 1-ից կդառնա ավստրիական ակումբի խաղացող՝ նրա հետ ստորագրելով 5 տարվա պայմանագիր:
2019թ. հուլիսի 19-ին հեթ-տրիկ ձևակերպեց «Պարնդորֆ» ակումբի դարպասը Ավստրիայի Գավաթի շրջանակներում (7:1): Օգոստոսի 10-ին ձևակերպեց իր առաջին հեթ-տրիկը Ավստրիայի առաջնությունում՝ «ՎոլՖսբերգի» դեմ խաղում (5:2): Սեպտեմբերի 14-ին առաջնությունում ձևակերպեց ևս մեկ հեթ-տրիկ՝ խոցելով «Հարթբերգի» դարպասը (7:2):
2019թ. սեպտեմբերի 17-ին Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին տուրում բելգիական «Գենկի» դեմ դիմակայության առաջին խաղակեսում ձևակերպել է հեթ-տրիկ (6:2): Հոլանդը պատմության մեջ դարձել է իններորդ ֆուտբոլիստը, որին հաջողվել է Չեմպիոնների Լիգայի դեբյուտային խաղում հեթ-տրիկի հեղինակ դառնալ: Նորվեգացի ֆուտբոլիստների համար սա դարձավ երրորդ հեթ-տրիկը Չեմպիոնների Լիգայում, ավելի շուտ երեք գնդակ խփել են՝ Սիգուրդ Ռուսֆելդտը՝ 1998 թվականին և Ֆրուդե Յոնսենը՝ 2000 թվականին: Չեմպիոնների Լիգայի երկրորդ տուրում Հոլանդը գոլ է խփել Լիվերպուլին՝ երկրորդ խաղակեսում հավասարեցնելով հաշիվը (3:3), բայց, ամեն դեպքում, անգլիական ակումբը հաղթել է (4:3): Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում երկու գնդակ է խփել Նապոլիի դարպասը (մեկը՝ 11 մետրանոցից), սակայն «Զալցբուրգը» զիջել է տանը 2:3 հաշվով: [[Fichier:Haaland 2020.jpg|link=https://fr.wikipedia.org/wiki/Fichier:Haaland_2020.jpg%7Calt=%7Cձախից%7Cմինի%7CՀոլանդը մարզվում է «Բորուսիա Դորտմունդի» կազմում]]
«Բորուսիա Դորտմունդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականի դեկտեմբերի 29-ին Դորտմունդի «Բորուսիան» հայտարարեց մինչև 2024թ. Հոլանդի հետ պայմանագիր կնքելու մասին: 2020թ. հունվարի 18-ին իր դեբյուտը նշեց Աուգսբուրգի դեմ խաղում 56-րդ րոպեին փոխարինման դուրս գալով և հեթ-տրիկ գրանցելով: Նա երեք խաղերի ընթացքում կատարել է 8 հարված որից 7-ը ավարտվել է գոլով:
Կարիերա հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հանդիսացել է Նորվեգիայի հավաքականի երիտասարդական թիմի խաղացող: 2017 թվականին մասնակցել է Եվրոպային Մ-17 տարիքայինների առաջնությանը՝ խաղալով առաջնության բոլոր երեք հանդիպումներում:
2019թ. մայիսի 30-ին խփել է ինը գնդակ (մեկը՝ 11 մետրանոցից) Հոնդուրասի դարպասը աշխարհի երիտասարդական առաջնության շրջանակներում[8][9]: Առաջնության մյուս հանդիպումներում գոլ չի խփել, բայց դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն՝ մրցակիցներից առաջ անցնելով հինգ խփած գնդակներով:
2019թ, սեպտեմբերի 5-ին դեբյուտել է Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում՝ Եվրո 2020-ի որակավորման փուլի շրջանակներում Օսլոյում կայացած Մալթայի ընտրանու դեմ խաղում (2:0): Հոլանդը ընդգրկվել է մեկնարկային կազմում և խաղացել է 66 րոպե: Սեպտեմբերի 8-ին Ստոկհոլմում՝ Շվեդիայի դեմ խաղի երկրորդ խաղակեսում, դուրս է եկել փոխարինման (1:1):
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Էրլինգը՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին խաղացող Ալֆա Ինգե Հոլանդի որդին է[10]:
Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ակումբային վիճակագրություն
2020թ. փետրվարի 1-ի վիճակագրությամբ
Ելույթները | Առաջնություն | Գավաթներ | Եվրոգավաթներ | Ընդամենը | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Բրյունե | 2016 | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 |
Արդյունք | 16 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 16 | 0 | |
Մոլդե | 2017 | 14 | 2 | 6 | 2 | 0 | 0 | 20 | 4 |
2018 | 25 | 12 | 0 | 0 | 5 | 4 | 30 | 16 | |
Արդյունք | 39 | 14 | 6 | 2 | 5 | 4 | 50 | 20 | |
Ռեդ Բուլ Զալցբուրգ | 2018/19 | 2 | 1 | 2 | 0 | 1 | 0 | 5 | 1 |
2019/20 | 14 | 16 | 2 | 4 | 6 | 8 | 22 | 28 | |
Արդյունք | 16 | 17 | 4 | 4 | 7 | 8 | 27 | 29 | |
Բորուսիա Դորտմունդ | 2019/20 | 4 | 7 | 1 | 1 | 0 | 0 | 5 | 8 |
Արդյունք | 4 | 7 | 1 | 1 | 0 | 0 | 5 | 8 | |
Ընդամենը կարիերայում | 75 | 38 | 11 | 7 | 12 | 12 | 98 | 57 |
- Խաղեր հավաքականի կազմում
Հոլանդի անցկացրաց հանդիպումները Նորվեգիայի ազգային ընտրանու կազմում | |||||
---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Մրցակից | Հաշիվ | Գոլեր | Առաջնություն |
1 | 2019թ. սեպտեմբերի 5 | ![]() |
2:0 | — | Եվրո 2020-ի որակավորման փուլ |
2 | 2019թ. սեպտեմբերի 8 | ![]() |
1:1 | — | Եվրո 2020-ի որակավորման փուլ |
Արդյունքում. 2 հանդիպում / 0 գոլ, 1 հաղթանակ, 1 ոչ-ոքի, 0 պարտություն:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Արխիվացված պատճենը»։ Արխիվացված է օրիգինալից 2019-05-31-ին։ Վերցված է 2019-10-27
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 https://fbref.com/en/players/1f44ac21/(բազմ․)
- ↑ «Ranheim - Bryne» (անգլերեն)։ Վերցված է 20 сентября 2017 (չաշխատող հղում)
- ↑ «Sarpsborg - Molde» (անգլերեն)։ Վերցված է 20 сентября 2017 (չաշխատող հղում)
- ↑ «Tromse - Molde» (անգլերեն)։ Վերցված է 20 сентября 2017 (չաշխատող հղում)
- ↑ «Brann - Molde» (անգլերեն)։ Վերցված է 16 августа 2018 года
- ↑ Вундеркинд из Норвегии забил 9 голов в матче юношеского ЧМ. Парня хочет «МЮ», а его отцу мстил Кин
- ↑ Нападающий Норвегии (U-20) Эрлинг Холанд забил девять мячей Гондурасу, установив рекорд
- ↑ «Molde starlet Erling Braut Haland wants to follow father Alf-Inge and play for Leeds United» (անգլերեն)։ Վերցված է 16 августа 2018 года
Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Պրոֆիլ Archived 2019-05-31 at the Wayback Machine. ՖԱ «Ռեդ Բուլ Զալցբուրգի» պաշտոնական կայքում (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էրլինգ Հոլանդ կատեգորիայում։ |
|