Բրան ՖԱ
| ' | |||
| Ամբողջական անուն | Բրան ֆուտբոլային ակումբ նորվ.՝ Sportsklubben Brann | ||
|---|---|---|---|
| Հիմնադրում | Սեպտեմբերի 26 1908 | ||
| Երկիր | |||
| Քաղաք | Բերգեն | ||
| Մարզադաշտ | Բրան մարզադաշտ | ||
| Տարողունակություն | 17.824 | ||
| Նախագահ | |||
| Մարզիչ | |||
| Կայք | |||
| Լիգա | Թիփելիգա | ||
| 2025 | 4. | ||
|
| |||
«Բրան» (նորվ.՝ Sportsklubben Brann), ֆուտբոլային ակումբ Նորվեգիայի Բերգեն քաղաքից։ Ստեղծվել է 1908 թվականի սեպտեմբերի 26-ին։ 1987 թվականից հանդես է գալիս Նորվեգիայի ֆուտբոլի առաջնությունում (Թիփելիգա)։ Ակումբը տնային խաղերը անցկացնում է Բերգենի Բրան մարզադաշտում, որտեղ 2007 թվականին գրանցվեց հանդիսատեսի ռեկորդային այցելություն՝ 17,310 մարդ։
2007 թվականին 1963 թվականից հետո առաջին անգամ դարձավ Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության հաղթող։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Բրանը» պատմականորեն հանդիսանում է Նորվեգիայի ամենահին ֆուտբոլային ակումբներից։ Բերգենի տարածաշրջանի բնակչույթունը յուրաքանչյուր մրցաշրջանում մշտապես սատարում է Բրանին։ Ակումբը իր առաջին հաղթական մրցաշրջանը անցկացրել է 1961/1962 թվականների առաջնությանը։ 1963 թվականին կրկին դարձել է Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության հաղթող։ 1974, 1975, 1976, 1990 և 2006 թվականներին «Բրանը» հասել է մինչև Նորվեգիայի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ փուլ։ 44 տարի ընդմիջումից հետո՝ 2007 թվականին վերադարձրել է հաղթողի տիտղոսը.
Չնայած սահմանափակ հաջողություններին՝ ակումբը իր երկրպագուներին չի հիասթափեցրել՝ գրավելով նորվեգական լրատվամիջոցների հետաքրքրությունը։ Բերգենում մշտապես պահպանվում է ֆուտբոլային ակտիվ մթնոլորտ։
«Բրան» ֆուտբոլային ակումը հաճախակի նաև դարձել է Նորվեգիայի ֆուտբոլի գավաթի առաջնության գավաթակիր։
1996/91997 թվականների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի առաջնությունում հասել է մինչև քառորդ եզրափակիչ փուլ։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Մասնակցությունը եվրոպակամ միցումներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բրան ՖԱ-ի պաշտոնական կայք:(նորվ.)
- Բրան ՖԱ-ի երկրպագուների կայք: Արխիվացված 2003-07-17 Wayback Machine(նորվ.)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրան ՖԱ» հոդվածին։ |
| ||||||||||||||||||