Պատրիկ Շիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Պատրիկ Շիկ
Patrik Schick
Patrik Schick 20180601 AUSCZE 3910 (cropped).jpg
Շիկը Չեխիայի հավաքականի կազմում 2018 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Չեխիա Չեխիա
Ծննդյան ամսաթիվ հունվարի 24, 1996(1996-01-24)[1] (23 տարեկան)
Ծննդավայր Պրահա, Չեխիա
Հասակ 186 սմ
Քաշ 73 կգ
Դիրք կենտրոնական հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Իտալիա Ռոմա
Համար 14
Պատանեկան կարիերա
2013-2014 Չեխիա Սպարտա Պրահա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2014-2016 Չեխիա Սպարտա Պրահա 4 (0)
2015-2016   Չեխիա Բոհեմիանս 1905 27 (8)
2016-2017 Իտալիա Սամպդորիա 32 (11)
2017-ներկա Իտալիա Ռոմա 46 (5)
Ազգային հավաքական
2011 Չեխիա Չեխիա Մ16 2 (0)
2012-2013 Չեխիա Չեխիա Մ17 11 (8)
2014 Չեխիա Չեխիա Մ18 2 (0)
2014-2015 Չեխիա Չեխիա Մ19 11 (6)
2015-2017 Չեխիա Չեխիա Մ21 12 (11)
2016-ներկա Չեխիա Չեխիա 18 (8)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ օգոստոսի 18-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ օգոստոսի 18-ի, 2019

Պատրիկ Շիկ (չեխ․՝ Patrik Schick, հունվարի 24, 1996(1996-01-24)[1], Պրահա, Չեխիա), չեխ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռոմայի և Չեխիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[2]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկը պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է Սպարտա Պրահայում[3][4]։ Իր պաշտոնական դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 3-ին՝ Տեպլիցեի դեմ խաղում[5]։ Եվրոպական առաջնություններում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2014 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Եվրոպայի Լիգայի Յանգ Բոյզի դեմ խաղում[6]։ 2015-16 մրցաշրջանում վարձավճարով անցկացրեց Բոհեմիանս 1905-ում[7][8]։ Նոր ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2015 թվականի հուլիսի 26-ին՝ Ֆաստավ Զլինի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 12-ին՝ Տեպլիցեի դեմ խաղում[10]։ Բոհեմիանսի կազմում Շիկը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 7 գոլի հեղինակ[11]։

Սամպդորիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի հունիսի Շիկը 4 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց Սամդպորիա[12][13]։ Իտալական ակումբի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի օգոստոսի 14-ին՝ Իտալիայի գավաթի Բասանո Վիրտուսի դեմ խաղում[14]։ Սերիա A-ում իր առաջին հանդիպումը անցկացրեց օգոստոսի 21-ին՝ Էմպոլիի դեմ խաղում[15]։ Իր առաջին գոլը խփեց հոկտեմբերի 26-ին՝ Յուվենտուսի դեմ խաղում[16]։ Նոյեմբերի 30-ին՝ Իտալիայի գավաթի Կալյարիի դեմ խաղում Շիկը դուբլ ձևակերպեց, ինչի շնորհիվ Սամպդորիան հաղթեց 3-0 հաշվով[17] և անցավ գավաթի 1/8 եզրափակիչ։ Իր առաջին մրցաշրջանում Շիկը մասնակցեց 35 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[18][19]։

Ռոմա[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի օգոստոսի 29-ին Շիկը սկզբից՝ վարձավճարով, ապա լրիվ տրանսֆերով տեղափոխվեց Ռոմա[20][21][22]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց սեպտեմբերի 16-ին՝ Վերոնայի դեմ խաղում[23]։ Իր առաջին գոլը խփեց 2017 թվականի դեկտեմբերի 20-ին՝ Իտալիայի գավաթի Տորինոյի դեմ խաղում[24]։ Չեմպիոնների Լիգայում իր առաջին հանդիպումը անցկացրեց 2018 թվականի ապրիլի 10-ին՝ Բարսելոնայի դեմ խաղում, որը ավարտվեց Ռոմայի հաղթանակով 3-0 հաշվով[25]։ Սերիա A-ում Ռոմայի կազմում իր առաջին գոլը խփեց ապրիլի 21-ին՝ ՍՊԱԼ-ի դեմ խաղում[26][27]։ Իր առաջին մրցաշրջանում Շիկը անցկացրեց 26 հանդիպում՝ դառնալով 3 գոլի հեղինակ։

2018 թվականի դեկտեմբերի 26-ին Շիկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սասուոլոյի դեմ խաղում[28]։ 2019 թվականի հունվարի 14-ին չեխը դուբլ ձևակերպեց Իտալիայի գավաթի Վիրտուս Էնտելայի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով նաև գոլային փոխանցման հեղինակ և օգնելով Ռոմային հաղթել 4-0 հաշվով[29]։ Մարտի 11-ին նա խփեց Էմպոլիի դեմ հանդիպման հաղթական գոլը՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[30]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շիկը ներկայացրել է Չեխիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Չեխիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշեց 2016 թվականի մայիսի 27-ին՝ Մալթայի դեմ խաղում։ Այս խաղում նա դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[31]։ 2018 թվականի մարտի 26-ին՝ Չինաստանի դեմ խաղում նույնպես Շիկը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ[32]։ 2019 թվականի հունիսի 7-ին նա դուբլ ձևակերպեց Բուլղարիայի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով Չեխիային[33]։ 3 օր անց Շիկը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Չեռնոգորիայի դեմ խաղում[34]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[35]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Դիվիզիոն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Սպարտա Պրահա 2013–14 Առաջին Լիգա 2 0 1 0 0 0 3 0
2014–15 2 0 3 1 2 0 7 1
Ընդհանուր 4 0 4 1 2 0 0 0 10 1
Բոհեմիանս 1905 (վարձավճար) 2015–16 Առաջին Լիգա 27 8 1 0 28 8
Սամպդորիա 2016–17 Սերիա A 32 11 3 2 35 13
Ռոմա 2017–18 22 2 1 1 3 0 26 3
2018–19 24 3 2 2 6 0 32 5
2019–20 0 0 0 0 0 0 0 0 0 0
Ընդհանուր 46 5 3 3 9 0 0 0 58 8
Կարիերայի ընդհանուր 109 24 11 6 11 0 0 0 131 30

Միջազգային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 18-ի դրությամբ[35]

Չեխիա
Տարի Խաղեր Գոլեր
2016 3 1
2017 2 0
2018 9 4
2019 4 3
Ընդհանուր 18 8

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

# Ամսաթիվ Մարզադաշտ Մրցակից Հաշիվ Արդյունք Մրցաշար
1. Մայիսի 27, 2016 Կուֆշտայն Արենա, Կուֆշտայն, Ավստրիա Մալթա Մալթա 6–0 6–0 Ընկերական խաղ
2. Մարտի 26, 2018 Գուանգջի Սպորտ կենտրոն, Նանյնին, Չինաստան Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Չինաստան 2–1 4–1 Չինաստանի գավաթ 2018
3. Սեպտեմբերի 6, 2018 Միրոսլավ Վալենտա մարզադաշտ, Ուհերսկե-Գրադիշտե, Չեխիա Ուկրաինա Ուկրաինա 1–0 1–2 Ազգերի Լիգա B 2018–19
4. Հոկտեմբերի 13, 2018 Անտոն Մալատինսկի մարզադաշտ, Տրնավա, Սլովակիա Սլովակիա Սլովակիա 2–1 2–1
5. Նոյեմբերի 19, 2018 Սինոբո մարզադաշտ, Պրահա, Չեխիա 1–0 1–0
6. Հունիսի 7, 2019 Ջեներալի Արենա, Պրահա, Չեխիա Բուլղարիա Բուլղարիա 1–1 2–1 Եվրո 2020 Որակավորում
7. 2–1
8. Հունիսի 10, 2019 Անդրուվ մազրադաշտ, Օլոմոուց, Չեխիա Չեռնոգորիա Չեռնոգորիա 3–0 3–0

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպարտա Պրահա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. «Czech Republic - P. Schick - Profile with news, career statistics and history - Soccerway»։ int.soccerway.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  3. Digby Adam։ «Patrik Schick Has World at His Feet, but the Time Has Come to Deliver on Promise»։ Bleacher Report (en-US)։ Վերցված է 2018-04-24 
  4. «Can Patrik Schick become a modern Czech legend?»։ These Football Times (en-GB)։ 2017-07-25։ Վերցված է 2018-04-24 
  5. «FK Teplice - AC Sparta Praha, May 3, 2014 - HET Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  6. «BSC Young Boys - AC Sparta Praha, Dec 11, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  7. «Bohemians získali útočníka, ze Sparty přichází na hostování Schick»։ iDNES.cz։ 2015-06-23։ Վերցված է 2018-04-24 
  8. «From Prague to Genoa: Patrik Schick's way to the top»։ www.mondofutbol.com (it-IT)։ Վերցված է 2018-04-24 
  9. «FC Bohemians Prag 1905 - FC FASTAV Zlin, Jul 26, 2015 - HET Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  10. «FK Teplice - FC Bohemians Prag 1905, Sep 12, 2015 - HET Liga - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  11. «Player Focus: Sampdoria's Czech striker, Patrik Schick | IFD»։ www.italianfootballdaily.com (en-US)։ Վերցված է 2018-04-24 
  12. «Sampdoria sign Schick from Sparta Prague | Goal.com»։ www.goal.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  13. «Sampdoria sign Schick from Sparta Prague»։ ESPN.com։ Վերցված է 2018-04-24 
  14. «UC Sampdoria - Bassano Virtus 55 ST, Aug 14, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  15. «FC Empoli - UC Sampdoria, Aug 21, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  16. «Juventus FC - UC Sampdoria, Oct 26, 2016 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  17. «UC Sampdoria - Cagliari Calcio, Nov 30, 2016 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  18. «Patrik Schick | Football Stats | Sampdoria | Season 2016/2017 | Soccer Base»։ www.soccerbase.com։ Վերցված է 2018-04-24 
  19. «Liverpool face one more threat ahead of Roma clash»։ Calciomercato.com | Tutte le news sul calcio in tempo reale (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  20. «Roma sign Patrik Schick in record deal»։ www.asroma.com (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  21. «Roma complete signing of Patrik Schick from Sampdoria for £39m»։ Mail Online։ Վերցված է 2018-04-24 
  22. Bristow Thomas (2017-08-30)։ «Roma announce record signing with arguably best unveiling video of the summer»։ mirror։ Վերցված է 2018-04-24 
  23. «AS Roma - Hellas Verona, Sep 16, 2017 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  24. «AS Roma - Torino FC, Dec 20, 2017 - Coppa Italia - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  25. «AS Roma - FC Barcelona, Apr 10, 2018 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  26. «SPAL 2013 - AS Roma, Apr 21, 2018 - Serie A - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  27. «Serie A round-up: Patrik Schick scores in Roma win»։ Sky Sports (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  28. «AS Roma - US Sassuolo, Dec 26, 2018 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  29. «AS Roma - Virtus Entella, Jan 14, 2019 - Coppa Italia - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  30. «AS Roma - FC Empoli, Mar 11, 2019 - Serie A - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  31. «Czech Republic - Malta, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  32. «China - Czech Republic, Mar 26, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն)։ Վերցված է 2018-04-24 
  33. «Czech Republic - Bulgaria, Jun 7, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  34. «Czech Republic - Montenegro, Jun 10, 2019 - European Qualifiers - Match sheet»։ www.transfermarkt.com (անգլերեն)։ Վերցված է 2019-08-17 
  35. 35,0 35,1 «Patrik Schick»։ worldfootball.net (en-GB)։ Վերցված է 2018-04-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]