Էդուարդ Մարգարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդուարդ Մարգարով
Ծնվել է հունիսի 20, 1942(1942-06-20)[1] (76 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Armenia.svg Հայաստան
Մասնագիտություն ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ և ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Կայք eduardmarkarov.com

Էդուարդ Արտյոմի Մարգարով (հունիսի 20, 1942(1942-06-20)[1], Բաքու, ԱԽՍՀ, ԽՍՀՄ), ԽՍՀՄ, հայ ֆուտբոլիստ, սպորտի վաստակավոր վարպետ, ՀՍՍՀ վաստակավոր մարզիչ։ Ավարտել տեղի ֆիզկուլտուրայի ինստիտուտը, խաղացել «Լոկոմոտիվ» և «Նեֆթյանիկ» ակումբներում, 1971 թվականին տեղափոխվել է Երևան։ «Արարատի» կազմում 1971 թվականին նվաճել է ԽՍՀՄ արծաթե, 1973 թվականին՝ ոսկե մեդալներ, 1973, 1975 թվականներին դարձել ԽՍՀՄ գավաթակիր։ 1976 թ. նրա գլխավորությամբ Երևանի ,,Արարատը,, դարձել է ԽՍՀՄ գարնանային առաջնության արծաթե մրցանակակիր, գավաթի եզրափակչի մասնակից:

ԽՍՀՄ առաջնություններում, գավաթային խաղերում, Եվրոպայի գավաթակիրների մրցաշարերում խփել է 157 գնդակ։

ԽՍՀՄ հավաքականի կազմում 1966 թվականին մասնակցել է աշխարհի 8-րդ առաջնությանը դարձել բրոնզե մեդալակիր։ Եղել է «Արարատի» ավագ մարզիչը, երկրորդ մարզիչը, Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]