Յան Պոուլսեն
Քաղաքացիությունը |
![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | մարտի 23, 1946 (77 տարեկան) | ||
Ծննդավայր | Store Heddinge, Ստևնս, Զելանդիա տարածաշրջան, Դանիա | ||
Հասակ | 182 սանտիմետր | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Յան Պոուլսեն (մարտի 23, 1946, Store Heddinge, Ստևնս, Զելանդիա տարածաշրջան, Դանիա), դանիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին ֆուտբոլիստ՝ կիսապաշտպան, որը իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Boldklubben Frem»-ում[1]։
Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
1980-ականների ընթացքում Պոուլսենը եղել է «Boldklubben Frem»-ի և «Køge Boldklub»-ի մարզիչը։
1990 թվականին Դանիայի ֆուտբոլի ազգային հավաքականում նշանակվել է Ռիչարդ Մոլլեր Նիելսենի օգնական և եղել է Եվրո 1992-ում հաղթած խմբի անդամ։ 1992 թվականի հաղթանակից հետո նշանակվել է Դանիայի U-21 ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Զբաղվել է այս աշխատանքով մինչև 1999 թվականը, երբ նշանակվել է Սինգապուրի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր մարզական տնօրեն։ Երբ Վինսենթ Սուբրամանիամը 2001 թվականին վատ արդյունքների պատճառով աշխատանքից հեռացվել է, նրան փոխարինել է Պոուլսենը։ Սակայն Սինգապուրին դա չի օգնել, և Պոուլսենը ևս հեռացվել է 2002 թվականին աշխատանքից։
Հետո նա վերադարձել է Դանիա՝ կատարելով մի քանի աննշան աշխատանքեր։ 2006 թվականին կնքել է համաձայնագիր Գրիվ Ֆոդբոլդի հետ նոր գլխավոր մարզիչ դառնալու համար, սակայն միևնույն ժամանակ առաջարկ է ստացել դառնալու Ջորդան U-20-ի գլխավոր մարզիչ։ Ի վերջո ընդունել է Ջորդանի առաջարկը։
2008 թվականի հունվարին Պոուլսենն ընդունել է Հայսատանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ դառնալու առաջարկը։ 2009 թվականի մարտի 30-ին նա ազատվել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում իր պաարտականություններից։
2010 թվականին Պոուլսենը ստանձնել է Տանզանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը Տանզանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի 59 թեկնածուներից հինգի կարճ ցուցակում հայտնվելուց հետո[2]։ Չորս ամիս թիմի պատասխանատու լինելուց հետո Տանզանիային առաջնորդել է 2010 CECAFA գավաթի խաղարկությանը, որը 1994 թվականից ի վեր երկրի առաջին հաղթանակն էր[3]։ Տանզանիայից հեռացել է 2012 թվականի մայիսին, և նրան փոխարինել են իր ընկեր Դեյնն ու իր անվանակից Կիմ Պոուլսենը[4]։
2013 թվականի օգոստոսին դարձել է Դանիայի փոքր լիգայի «Solrød» ֆուտբոլայի ակումբի նոր ղեկավար[5]։ 2014 թվականի ամռանը նշանակավել է «Haslev» ֆուտբոլային ակումբի նոր ղեկավար[6]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ֆուտբոլիստի էջը worldfootball.net կայքում(անգլ.)
- ↑ «New Stars Coach Sees Ray of Hope»։ Daily News։ Dar es Salaam։ 2 August 2010։ Արխիվացված է օրիգինալից 24 July 2011-ին։ Վերցված է 8 June 2010
- ↑ «Tanzania crowned Cecafa champions»։ BBC Sport։ 12 December 2010
- ↑ Muga Emmanuel (12 May 2012)։ «Tanzania make coaching switch»։ BBC Sport (en-GB)։ Վերցված է 2022-01-17Tanzania replace Jan Poulsen with namesake Kim Poulsen, bbc.co.uk, 12 May 2012.
- ↑ Omrejst landstræner til Solrød
- ↑ «Jan B. Poulsen overtager hos Haslev FC»։ lokalbold.dk
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- (da) Boldklubben Frem profile Archived 7 June 2012 at the Wayback Machine.
- Jan B. Poulsen Interview
|
|