Սուրեն Բարսեղյան (մարզիչ)
Սուրեն Բարսեղյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 12, 1959 (64 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և Ռուսաստան |
Մասնագիտություն | ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ |
Սուրեն Հայկազի Բարսեղյան (հոկտեմբերի 12, 1959, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլային մարզիչ։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]8 ամիս անգործությունից հետո[1]՝ 2007 թվականի հունվարի կեսերին, Բարսեղյանը պայմանագիր է կնքել Կապանի «Գանձասարի» հետ։ Բարսեղյանի օգնականներն են դարձել Աբրահամ Խաշմանյանը և Ավետիք Սարգսյանը։ Միաժամանակ Բարսեղյանը գլխավորել է նաև Առաջին լիգայում հանդես եկող «Գանձասարի» երկրորդ թիմը[2]։ 2007 թվականին գլխավորել է Երևանի «Ուլիսը»[3]։ Բարսեղյանը ստիպված է եղել տեղափոխվել Երևան անձնական խնդիրների պատճառով, և այստեղ պարզապես համընկել է «Ուլիսի» հրավերը, որը նա ընդունել է։ Բարսեղյանի գալով թիմը շտկել է խաղը և, ի տարբերություն նախորդ խաղերի, սկսել է կատարելագործվել՝ ազատվելով «աութսայդերի» կարգավիճակից։ Բարսեղյանի գլխավորությամբ «Ուլիսը» շատ լավ է անցկացրել առաջնության երկրորդ կեսը։ Մինչդեռ հաջորդ առաջնության մեկնարկից հետո ակումբի ղեկավարությունը մասնագետին հեռացրել է[4]։ Դա տեղի է ունեցել 4-րդ տուրից հետո, որում թիմն արդեն 3-րդ պարտությունն է կրել։ Դրանից հետո Բարսեղյանն աշխատանքի է անցել Արկադի Անդրիասյանի (իսկ նրա հեռանալուց հետո՝ Իշտվան Սեկեչի) օգնական Աշտարակի «Միկայում»։ Ակումբում նրա օգնականներն էին Արմեն Շահգելդյանը և Արտաշես Անտոնյանը[5]։ 2009 թվականի փետրվարին պայմանագիր է կնքել լիբանանյան «Սալամ Սխարտ» ակումբի հետ[6]։ 2010 թվականի հուլիսի վերջին Բարսեղյանն ընդունել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի տնօրեն Սերոբ Տեր-Պողոսյանի հրավերը և գլխավորել տեղի մարզական խորհրդականի պաշտոնը։ Բարսեղյանի հիմնական ուշադրությունը կենտրոնացել է մանկապատանեկան սպորտի զարգացման վրա[7]։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի ֆուտբոլի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2004
- Հայաստանի ֆուտբոլի գավաթակիր՝ 2003
- Հայաստանի ֆուտբոլի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի մասնսկից՝ 2004
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սուրեն Բարսեղյանը Հայաստանի ֆուտբոլի առաջնությունում արտասահմանցի խաղացողների համար սահմանափակում մտցնելու կողմնակից է[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «СУРЕН БАРСЕГЯН В КАПАНЕ» (ռուսերեն). A1plus.am. 2007 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Сурен Барсегян возглавил «Гандзасар»» (ռուսերեն). Hayinfo.ru. 2007 թ․ հունվարի 18. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Третья отставка» (ռուսերեն). UEFA.com. 2007 թ․ մայիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Исход» (ռուսերեն). Golos.am. 2008 թ․ մայիսի 15. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «У «Мики» новый тренер» (ռուսերեն). Golos.am. 2008 թ․ սեպտեմբերի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Сурен Барсегян вновь в Ливане» (ռուսերեն). Panorama.am. 2009 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Сурен Барсегян: У меня такая высокая зарплата, что наши тренеры могут только мечтать» (ռուսերեն). Armsport.am. 2010 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2010 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ «Сурен Барсегян: «Лучший футболист Армении 2009 – Артур Едигарян»» (ռուսերեն). Armfootball.com. 2009 թ․ փետրվարի 9. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սուրեն Բարսեղյանի էջը armfootball.tripod.com կայքում(անգլ.)
- Սուրեն Բարսեղյանի էջը footballdatabase.eu կայքում(անգլ.)
|