1969-78 թթ. Երևանի «Արարատի» կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում։ Անցկացրել է 242 խաղ, խփել 61 գոլ։ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1972), 1973 թ. ԽՍՀՄ չեմպիոն, 1971 և 1976 (գարնանային) թթ. առաջնությունների արծաթե մեդալակիր, 1973 և 1975 թթ. ԽՍՀՄ գավաթակիր։ 1972-1975 թթ. ԽՍՀՄ գլխավոր հավաքականի անդամ, մասնակցել է 12 խաղի, խփել 1 գոլ։ 1969-72 թթ. հանդես է եկել ԽՍՀՄ օլիմպիական հավաքականում, մասնակցել է 10 խաղի, խփել 4 գոլ։ ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության լավագույն ռմբարկու (8 գոլ)։ Մրցելույթներն ավարտելով՝ որպես գլխավոր մարզիչ աշխատել է Աբովյանի «Կոտայքում» (1979-81), Երևանի «Արարատում» (1982-1983 և 1986-989, թիմի լավագույն արդյունքը՝ 5-րդ տեղ), Հոկտեմբերյանի «Սպարտակում» (1984-1985) և ՀՀ առաջնության մասնակից Էջմիածնի «Զվարթնոցում» (1992-93)։ Աշխատել է նաև Լիբանանում, այնուհետև գլխավորել է Երևանի «Արարատը» (1996-2003)[3], «Միկան»։