Անդրանիկ Ադամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անդրանիկ Ադամյան
Քաղաքացիությունը  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 22, 1952(1952-01-22) (72 տարեկան)
Ծննդավայր Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք հարձակվող
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1976–1979 «Շիրակ» 75+ (38)
Մարզչական կարիերա
1990–2005 «Շիրակ»
2002 Հայաստան Մ21
2002 Հայաստան (պաշտոնակատար)
2002 Հայաստան Մ21
2003 Հայաստան (պաշտոնակատար)
2005–201? «Շիրակ» (մարզական տնօրեն)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Անդրանիկ Ադամյան (հունվարի 22, 1952(1952-01-22), Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, հարձակվող, ֆուտբոլային մարզիչ։ 2002 և 2003 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։

Ֆուտբոլային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Անդրանիկ Ադամյանը 1976 թվականին ֆուտբոլիստի կարիերան սկսել է Լենինականի «Շիրակ» թիմում։ Որպես խաղացող ֆուտբոլից հեռացել է 1979 թվականին։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլային կարիերայի ավարտից հետո նա սկսել է աշխատել որպես մարզիչ։ 1990 թվականին գլխավորել է հարազատ ակումբը՝ Գյումրիի «Շիրակը»։ Նա նաև մարզել է Հայաստանի երիտասարդական հավաքականը։ 2002 թվականի փետրվարին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի մարզչի պաշտոնակատար[1]։ 2002 թվականի հուլիսի 26-ին նրան փոխարինել է արգենտինացի Օսկար Լոպեսը[2]։ Դրանից հետո նա կրկին աշխատել է երիտասարդական թիմի հետ և «Շիրակում»։ 2003 թվականի փետրվարին Ադամյանը կրկին ստանձնել է Հայաստանի ազգային հավաքականի ղեկը որպես պաշտոնակատար[3], սակայն շուտով ազատվել է այդ պաշտոնից և շարունակել աշխատել միայն ակումբում[4]։ 2005 թվականի ապրիլին փոխել է իր պաշտոնը՝ դառնալով «Շիրակի» մարզական տնօրեն[5]։

Հաջողություններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզչական հաջողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Շիրակ» Գյումրի

Մրցանակներ, պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի վաստակավոր մարզիչ
  • ՀՖՖ ոսկե մեդալ (2022)[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Андраник Адамян назначен тренером сборной Армении :: Футбол :: РБК Спорт.
  2. Тренер „Пюника” возглавил сборную Армении – UA-Футбол.
  3. International Matches 2003 – Europe (January-June).
  4. Андраник Адамян: Ширак – моя вторая семья – Спортивные новости – Armsport.am.
  5. Андраник Адамян меняет профессию. ФУТБОЛ – „Пас из-за границы”. Футбол – СПОРТ-ЭКСПРЕСС.
  6. «ՀՖՖ նախագահը ոսկե մեդալ է նվիրել Անդրանիկ Ադամյանին».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]