Սարգիս Հովսեփյան (ֆուտբոլիստ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սարգիս Հովսեփյան (այլ կիրառումներ)
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Հովսեփյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Ամբողջական անուն | Սարգիս Ռուբենի Հովսեփյան | ||
Քաղաքացիությունը | Հայաստան | ||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 2, 1972 (52 տարեկան) | ||
Ծննդավայր | , Հայաստան | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 72 կիլոգրամ | ||
Դիրք | Պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Փյունիկ | ||
Համար | 4 | ||
| |||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1990 - 1991 1991 - 1992 1992 - 1997 1998 - 2003 2003 - 2004 2004 - 2012 |
Մալաթիա Լոռի Փյունիկ Զենիթ Սանկտ Պետերբուրգ Տորպեդո Մետալուրգ Փյունիկ |
25 (0) 33 (0) 153 (6) 153 (2) 14 (0) 191 (14) | |
Ազգային հավաքական‡ | |||
1992 - 2012 | Հայաստան | 131 (2) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Սարգիս Ռուբենի Հովսեփյան (նոյեմբերի 2, 1972[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ։ 2014 թվականի հունվարից «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Հովսեփյանը իր կարիերան սկսել է Երևանի Մալաթիա ֆուտբոլային ակումբում, որի կազմում 1990 թ. մասնակցել է ԽՍՀՄ 2-րդ խմբի Բ մրցաշարում։ 1991-ին տեղափոխվել է Վանաձորի Լոռի, որտեղ հանդես է եկել ԽՍՀՄ վերջին առաջնության 2-րդ խմբում։ Հայաստանի անկախացումից հետո տեղափոխվել է նորաստեղծ ՀՄԸՄ ակումբ, որի կազմում 1992 թ.-ին դարձել է Հայաստանի անդրանիկ առաջնության չեմպիոն։ Վեց տարի հանդես գալով ՀՄԸՄ-ի (հետագայում՝ Փյունիկ ) կազմում դառնում է Հայաստանի եռակի չեմպիոն և գավաթակիր։ 1998 թ.-ին տեղափոխվում է Սանկտ Պետերբուրգի Զենիթ, որտեղ հանդես է գալիս մինչև 2003 թ.։ 1998 թ. ամռանը տեղափոխվում է Պրեմիեր Լիգայի մեկ այլ՝ Մոսկվայի Տորպեդո Մետալուրգ ակումբ։ 2004 թ. գարնանը մարզչի հետ տարաձայնությունների պատճառով լքում է Մոսկվան և վերադառնում Փյունիկ, ուր հանդես է եկել մինչև 2012 թ. սեպտեմբերի 20-ը։ 2012 թ. սեպտեմբերի 20-ին հայտարարել էթ կարիերան ավարտելու մասին։
Ազգային հավաքական
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարգիս Հովսեփյանը իր նորամուտը ազգային հավաքական նշել է 1992 թ. հոկտեմբերի 10-ին՝ Հայաստանի ազգային հավաքականի անդրանիկ հանդիպմանը Մոլդովայի հավաքականի դեմ խաղում։ Մինչ այժմ ազգային հավաքականի կազմում մասնակցել է Եվրոպայի առաջնության հինգ (1996, 2000, 2004, 2008, 2012) և աշխարհի առաջնության չորս (1998, 2002, 2006, 2010) ընտրական փուլերին։ Անցկացրած խաղերի քանակով Հայաստանի հավաքականի ռեկորդակիրն է (131 խաղ)։ ՈՒԵՖԱ-ի կողմից պարգևատրվել է մրցանակով, ազգային հավաքականների մակարդակով 100-ից ավելի խաղի մասնակցելու համար։
Մարզչական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. հունվարից «Փյունիկ» ակումբի գլխավոր մարզիչն է։
2014 թ. նոյեմբերից Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչն է։
2015 թ. ապրիլի 28-ին նշանակվել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնակատար։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]
Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]
Այլ պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ FBref.com(բազմ․)
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարգիս Հովսեփյանի բաժինը ՀՖՖ-ի պաշտոնական կայքէջում (հայ.), (անգլ.), (ռուս.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարգիս Հովսեփյան (ֆուտբոլիստ)» հոդվածին։ |
|
|
|
- Ապրող անձինք
- 1972 ծնունդներ
- Նոյեմբերի 2 ծնունդներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Երևան քաղաքում ծնվածներ
- Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Խորհրդահայեր
- Հայ ֆուտբոլիստներ
- Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Փյունիկի ֆուտբոլիստներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով