Jump to content

Բեռնար Կազոնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բեռնար Կազոնի
ֆր.՝ Bernard Casoni
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 4, 1961(1961-09-04)[1] (63 տարեկան)
Ծննդավայր Կանն
Հասակ 177 սանտիմետր
Քաշ 66 կիլոգրամ
Դիրք կենտրոնական պաշտպան և full-back

Բեռնար Ռենե Միշել Կազոնի (սեպտեմբերի 4, 1961(1961-09-04)[1], Կանն), ֆրանսիացի ֆուտբոլային մարզիչ և նախկին պրոֆեսիոնալ խաղացող, որը հանդես է եկել որպես պաշտպան։ Իր խաղային կարիերայի ընթացքում հանդես է եկել Մարսելի «Օլիմպիկում» և Ֆրանսիայի ազգային հավաքականում, որի հետ մասնակցել է «Եվրո 1992»-ին։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարին Կազոնին նշանակվել է «Էվիան Թոնոն Գայարդ» ակումբի մարզիչ, որի հետ ունեցել է երկու հաջորդական առաջխաղացում։ Նրա մարզչական առաջին տարում թիմը հասել է Ազգային առաջնության լիգայի գագաթնակետին, իսկ հետո հաջորդ մրցաշրջանում անցել է Լիգա 2։ 2010–11 մրցաշրջանում Լիգա 2-ում Էվիանը երկրորդ տարին անընդմեջ նվաճել է չեմպիոնի տիտղոսը և ապահովել առաջխաղացումը Լիգա 1՝ 2003 թվականին հիմնադրվելուց հետո առաջին անգամ։ Նա ինքնակամ հեռացել է իր պաշտոնից 2012 թվականի հունվարի 2-ին՝ սեզոնի ձմեռային ընդմիջմանը։

2014 թվականի մարտի 17-ին Կազոնին հեռացվել է «Էյ-Ժի Օսերի» մարզչի պաշտոնից, երբ ակումբն ընդամենը մեկ միավորով է բարձր եղել երկրորդ կարգի անցման գոտուց [2]։

2015 թվականի հունիսի 10-ին Կազոնին նշանակվել է Հունգարիայի լիգայի «Վիդեոտոն» (Սեկեշֆեհերվար) ակումբի մարզիչ[3]։ 2015 թվականի օգոստոսի 19-ին Կազոնին հեռացվել է «Վիդետոնից»՝ 2015-16 մրցաշրջանում «Նեմզետի Բայնոքսագ I»-ի հինգ խաղերում չորս պարտությունից հետո, և ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 2015-16 մրցաշրջանում մեկ հաղթանակից ու երկու ոչ-ոքիից և մեկ պարտությունից հետո։ Կազոնիի վաղ հեռանալու վրա մեծապես ազդեց «Վիդեոտոն» ակումբի տնօրեն Գյոզո Բուրչայի հրաժարականը[4]։

Հունգարական Nemzeti Sport ամսագրին տված հարցազրույցում Կազոնին ասել է, որ ինքը հիասթափված է «Վիդեոտոնից», քանի որ ակումբը թույլ է տվել իր հիմնական խաղացողներին (Նիկոլիչ, Կալաթայուդ և Շանդոր) այլ ակումբներ տեղափոխվել, և ոչ մի նոր որակյալ խաղացող ձեռք չի բերել՝ նրանց փոխարինելու համար։ Հարցազրույցում նա նաև ասել է, որ Ադամ Գյուրչոյի և Իսթվան Կովաչի նման խաղացողները միջին որակի են[5]։

2018 թվականի սեպտեմբերի 25-ին Կազոնին նշանակվել է «Ալ-Խոր» ակումբի նոր գլխավոր մարզիչ[6]։

Մարսել

  • Դիվիզիոն 1ի հաղթող - 1990–91, փոխչեմպիոն՝ 1991–92
  • ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 1992–93, փոխչեմպիոն՝ 1990–91
  • Դիվիզիոն 2 - 1994–95

Վիդեոտոն

  • Հունգարիայի Սուպերգավաթի խաղարկության փոխչեմպիոն - 2015 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «Football: Struggling Auxerre sack coach Casoni».
  3. «Bernard Casoni à Videoton, c'est officiel». Lequipe.fr. 2015 թ․ հունիսի 10.
  4. «Videoton: rövid és sikertelen időszak után Casoni is távozott – hivatalos». Nemzeti Sport. 2015 թ․ օգոստոսի 19.
  5. «Casoni: Ki az a Pető Tamás?!; Gyurcsó és Kovács középszerű». Nemzeti Sport. 2015 թ․ օգոստոսի 29.
  6. «Al Khor sign French coach Bernard Casoni». qatar-tribune.com. 2018 թ․ սեպտեմբերի 27.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բեռնար Կազոնի» հոդվածին։