Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն
Nemzeti Bajnokság I Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
![]() | |
Երկիր | ![]() |
Ֆուտբոլային ասոցիացիա | Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիա |
Հիմնվել է | 1901 թվական |
Ակումբների քանակ | 12 |
Մակարդակ | 1 |
Դուրս են մնում | Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն II |
Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
![]() |
Ֆերենցվարոշ (33 տիտղոս) |
Ամենատիտղոսավոր թիմ | Ֆերենցվարոշ (33 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Magyar Televízió Duna TV Duna World |
Պաշտոնական կայք | Magyar Labdarúgó Szövetség |
Հունգարիայի ֆուտբոլի առաջնություն (հունգ.՝ Nemzeti Bajnokság, «Ազգային առաջնություն») Հունգարիայի պրոֆեսիոնալ լիգա, որտեղ հանդես են գալիս ֆուտբոլային ակումբեր։ Լիգան ներկայումս հայտնի է որպես ՕՏՊ Բանկ Լիգա հովանավորի անունով[1], և այն երկրի ֆուտբոլի բարձարագույն լիգան է` 1901 թվականից սկսած։ ՈՒԵՖԱ ներկայիս վարկանիշով այն 29-րդն է Եվրոպայում[2]։
Տասներկու ակումբ մասնակցում են մրցաշարին, ամեն ակումբ երկուական անգամ խաղում է մյուս ակումբերի հետ, մեկ անգամ տանը, մեկ անգամ մրցակցի հարկի տակ։ Մրցաշրջանի վերջում լավագույն ակումբը որակավորվում է ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա, մինչդեռ երկրորդ, երրորդ տեղ գրաված ակումները և Հունգարիայի գավաթը նվաճած ակումբը մասնակցում է Եվրոպայի լիգայի որակավորման փուլին։ Վերջին երկու ակումբները անցնում են երկրորդ լիգա, որոնց փոխարինում են երկրորդ լիգայի առաջին երկու ակումբները։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1901 թվականի հունվարի 19-ին հիմնադրվեց Հունգարիայի ֆուտբոլի ֆեդերացիան[3]։ Առաջին խաղը կայացավ Բուդապեշտի սպորտային ակումբի և Բուդապեշտի մարզական ակումբների միջև, ինչից սկսվեց Հունգարիայի ֆուտբոլի առաջնության առաջին մրցաշրջանը 1901 թվականին։ Առաջին մրցաշրջանում հանդես եկան հինգ ակումբներ, բոլորը մայրաքաղաք Բուդապեշտից։ Առաջին մրցաշրջանում հաղթեց Բուդապեշտի մարզչական ակումբը[4]։ Չնայած առաջին երկու մրցաշրջաններում հաղթեց Բուդապեշտը, 1900-ականները հայտնի դարձավ Ֆերենցվարոշի և ՄՏԿ Բուդապեշտի դիմակայությամբ[5]։
1910-ականների և 1920-ականների մրցաշարերում առաջատարներն էին Ֆերենցվարոշը և ՄՏԿ-ն[6][7]։
1930-ականներին ՄՏԿ-ին, որպես առաջատար փոխարինեց Ույպեստ ՖԱ-ն (այդ ժամանակ Բուդապեշտից մաս չէր կազմում)[8]։ 1930-ականների Հունգարական ֆուտբոլի լավագույն խաղացողներից էին Ժենգելերը Ույպեստից, ով երեք անգամ տարձավ լավագույն ռմբարկու 1930-ականներին[9], Սարոսին Ֆերենցվարոշից[10] և Չեհը ՄՏԿ-ից[11]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Az NB I új neve: Monicomp Liga»։ Hungarian Football Association։ Արխիվացված է օրիգինալից 2019-08-21-ին։ Վերցված է հոկտեմբերի 6, 2010
- ↑ Country coefficients 2011/12
- ↑ «Magyar Labdarúgó Szövetség»։ mlsz.hu։ ապրիլի 14, 2016
- ↑ «1901.évi bajnokság»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation.com։ հունիսի 1, 2015
- ↑ «Hungary - List of Final Tables 1901-1910»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation.com։ հունիսի 1, 2015
- ↑ «Hungary - List of Final Tables 1911-1920»։ RSSSF։ ապրիլի 5, 2007։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ «Hungary - List of Final Tables 1921-1930»։ Rec.Sport.Soccer Statistics Foundation.com։ հունիսի 25, 2015։ Վերցված է օգոստոսի 27, 2015
- ↑ «Újpest FC»։ magyarfutball.hu։ ապրիլի 14, 2016
- ↑ «Gyula Zsengellér»։ magyarfutball.hu։ ապրիլի 14, 2016
- ↑ «György Sárosi»։ magyarfutball.hu։ ապրիլի 14, 2016
- ↑ «László Cseh»։ magyarfutball.hu։ ապրիլի 14, 2016