Բեռնար Շալանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Բեռնար Շալանդ
Algérie - Arménie - 20140531 - Bernard Challandes.jpg
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Բեռնար Շալանդ
Ազգությունը Շվեյցարացի
Քաղաքացիությունը Flag of Switzerland.svg Շվեյցարիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 26, 1951 (67 տարեկան)
Ծննդավայր Լը Լոկլ, Շվեյցարիա
Հասակ 185 սմ

Բեռնար Շալանդ (ֆր.՝ Bernard Challandes, հուլիսի 26, 1951, Լը Լոկլ), շվեյցարացի ֆուտբոլային մարզիչ, նախկին ֆուտբոլիստ։ 2014 թվականի փետրվարի 28-ից[1] մինչև 2015 թվականի մարտի 30[2] Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլիստի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ հանդես է եկել Շվեյցարիայի առաջնության ցածր դիվիզիոնների «Լը Լոկլ», «Բուդրի», «Սուպերգա» ակումբներում։ Վերջին ակումբը եղել է UGS-ը, որտեղ ավարտել է կարիերան լուրջ վնասվածք ստանալուց հետո[3]։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դառնալով մարզիչ՝ Շալանդը կարողացել է մի քանի տարում հասնել Շվեյցարիայի առաջնության սուպերլիգայի թիմերին։

1978-1982 թթ. եղել է «Սենտ Իմիեր» թիմի խաղացող մարզիչը, որի հետ երկու անգամ ճանաչվել է Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող։

Գլխավոր մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

2001-2007 թվականներին աշխատել է Շվեյցարիայի երիտասարդական հավաքականում։ Այդ ընթացքում երիտասարդ շվեյցարացիները հասել են մեծ հաջողությունների. հավաքականը մասնակցել է աշխարհի և Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլերին։

2007 թ.­ Շալանդը «Ցյուրիխի» գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինել է Լյուսիեն Ֆավրեին։ Թիմի հետ Շալանդը մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարին, որտեղ թիմը հյուրընկավելիս 1։0 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել իտալական «Միլանի» նկատմամբ։

2009 թվականին Շալանդը «Ցյուրիխին» հասցրել է երկրի չեմպիոնի կոչմանը։

2011-ին մեկ այլ ակումբի՝ «Սիոնի»[4] հետ դարձել Շվեյցարիայի գավաթակիր։

Վերջին ակումբները, որոնց հետ նա աշխատել է, եղել են «Թունն» ու «Յանգ բոյզը»։

2014 թվականի փետրվարի 28-ին «Արմենիա» հեռուստաընկերության ուղիղ եթերում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը հայտարարեց, որ Բեռնար Շալանդը նշանակվել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ։

Շալանդի գլխավորությամբ առաջին խաղում 2014 թվականի մայիսի 27-ին մեր ընտրանին ընկերական խաղում 4։3 հաշվով հաղթեց ԱՄԷ-ի հավաքականին[5]: Դրան հետևեց առանց հաղթանակների 8 խաղից բաղկացած շարքը, որում Հայաստանի հավաքականը արեց ընդամենը մեկ ոչ-ոքի և կրեց 7 պարտություն՝ այդ խաղերում խփելով ընդամենը 5 գոլ[6]: Ալբանիայի հավաքականի հետ Եվրոպայի 2016 առաջնության ընտրական խաղից առաջ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը «Ֆուտբոլի ժամը» հեռուստահաղորդման ժամանակ հայտարարել էր, որ եթե Հայաստանի հավաքականը չհաղթի Ալբանիայի հավաքականին, ապա Շալանդը կհեռացվի իր պաշտոնից[7]: 2015 թվականի մարտի 29-ին մեր ընտրանին 1:2 հաշվով զիջեց ալբանացիներին, և հաջորդ օրը հետևեց Շալանդի հրաժարականը[8]:

Արդյունքներ, նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1982-1985 – «Լը Լոկլ». Շվեյցարիայի երկրորդ լիգայի հաղթող և բարձրացել է երկրորդ դիվիզիոն
  • 1985-1987 - Շվեյցարիայի առաջին դիվիզիոնի «Լը շո դը ֆոնդ» ակումբ. դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ
  • 1987-1993 թթ. - «Իվերդոն» ակումբ. երեք անգամ դարձել է Շվեյցարիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող, բարձրացել առաջին դիվիզիոն, դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի քառորդ եզրափակիչ
  • 1993-1994 թթ. - «Յանգ բոյզ». դուրս է եկել Շվեյցարիայի գավաթի կիսաեզրափակիչ
  • 1994-1995 թթ. - «Սերվետ» ակումբ
  • 1995-1996 թթ. - Շվեյցարիայի մինչև 17 տարեկանների հավաքական
  • 1996-1998 թթ. - Շվեյցարիայի մինչև 18 տարեկանների հավաքական, Շվեյցարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական
  • 1998-2000 թթ. - Շվեյցարիայի մինչև 18, 19 և 20 տարեկանների հավաքականներ
  • 2001-2006 թթ. - Շվեյցարիայի մինչև 21 տարեկանների հավաքական, Շվեյցարիայի բոլոր տարիքային հավաքականների (15-21) համակարգող
  • 2002 թ. - Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնությունում Շվեյցարիայի Մ-21 հավաքականը զբաղեցրել է երրորդ, 2004 թ.՝ վեցերորդ տեղը
  • Եվրոպայի 2004 և աշխարհի 2006 թթ. առաջնություններում եղել է Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում
  • 2007-2010 թթ. - «Ցյուրիխ» ակումբ
  • 2008-2009 թթ. - «Ցյուրիխը» դարձել է Շվեյցարիայի չեմպիոն, 2009-2010 թթ. մրցաշրջանում մասնակցել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլին, հյուրընկալվելիս հաղթել է «Միլանին» (1։ 0)
  • 2009 թ. - Շվեյցարիայի լավագույն մարզիչ
  • 2010-2011 թթ. - «Սիոն» ակումբ. նվաճել է Շվեյցարիայի գավաթը
  • 2011-2012 թթ. - «Թուն» ակումբ
  • 2013 թ. - «Յանգ բոյզ» ակումբ[3]
  • 2014-2015 թթ-ից - ՀՀ ազգային հավաքական

Մարզչական որակավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի ՈՒԵՖԱ-ի ՊՐՈ կարգ, Շվեյցարիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հրահանգիչ է։ Վերապատրաստվել է անվանի մարզիչներ Ժերար Ուլիեի («ՊՍԺ»), Ջովանի Տրապատոնիի («Ինտեր»), Զդենեկ Զեմանի («Լացիո»), Բոբի Ռոբսոնի («Պորտու»), Կառլոս Բիանկիի («Վելես Սարսֆիլդ»), Լուի վան Գաալի («Այաքս»), Ալբերտո Ձակերոնիի («Ուդինեզե»), Կառլո Անչելոտիի («ՊՍԺ») մոտ։

Որպես Շվեյցարիայի ազգային հավաքականի մարզիչ-դիտորդ ներկա է գտնվել աշխարհի 1982, 1986, 1990, 1998, 2006 և Եվրոպայի 1988, 1992, 2004 և 2008 թվականների առաջնություններին, Աֆրիկայի ազգերի գավաթի 1996 թ. խաղարկություններին[3]։

Լեզուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիրապետում է ֆրանսերենին, գերմաներենին և անգլերենին[3]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին ամուսնացել է Անուկի հետ։ Ունի երեք զավակ՝ Մոդ (ծնված 1982-ին), Խլոե (1985) և Մեհդի (1988)[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]