Խորեն Հովհաննիսյան
Քաղաքացիությունը |
![]() ![]() | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | հունվարի 10, 1955[1] (68 տարեկան) | ||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||
Հասակ | 172 սանտիմետր | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Խորեն Հովհաննիսյան (հունվարի 10, 1955[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան, միջազգային կարգի սպորտի վարպետ, ՀՀ վաստակավոր մարզիչ։
Խորեն Հովհաննիսյանը բարձրակարգ տեխնիկայի տեր ֆուտբոլիստ է, խաբսի և փոխանցման վարպետ, գրոհների հմուտ կազմակերպիչ և դիպուկ հարվածող։ Լավագույներից մեկը հայկական ֆուտբոլում։
Խորեն Հովհաննիսյանի որդին է ֆուտբոլիստ Ժորա Հովհաննիսյանը։
Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]
ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում հանդես է եկել Երևանի «Արարատի» (1975-85) և Տաշքենդի «Պախտակորի» (1991) թիմերում։ «Արարատի» կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ։ Ընդհանուր առմամբ խփել է 113 գոլ։
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր (1980), Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող (1976), ԽՍՀՄ 1976 թ. գարնանային առաջնության արծաթե մեդալակիր։ 1979-1984 թթ.-ին հանդես է եկել ԽՍՀՄ գլխավոր հավաքականում (37 խաղ, 8 գոլ)։ Հայաստանի ֆուտբոլիստներից առաջինն է մասնակցել աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի (1982) և խփել 1 գոլ։ Հանդես է եկել նաև ԽՍՀՄ պատանեկան հավաքականում։
Ավարտելով մրցելույթները՝ մարզչական աշխատանքի է անցել Հայաստանում, ղեկավարել Երևանի ՀՄԸՄ և «Փյունիկ» թիմերը, մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, 1996-1997 թթ.-ին գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը[2]։
2004 թվականին ՈՒԵՖԱ-ի ստեղծման 50-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված քվեարկության արդունքում ճանաչվել է Հայաստանի (1954-2003) լավագույն ֆուտբոլիստ։
2010 թ. մայիսի 24-ին Հայաստանի Նախագահի հրամանագրով պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով[3]։
Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գոլեր հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]
N° | Տարեթիվ | Մրցավայր | Հակառակորդ | Հաշիվ | Ժամանակ | Առաջնություն |
1 | 15 հոկտեմբերի 1980 | Մոսկվա, ԽՍՀՄ | ![]() |
5-0 | 39՝ | Աշխարհի առաջնություն 1982 |
2 | 15 հոկտեմբերի 1980 | Մոսկվա, ԽՍՀՄ | ![]() |
5-0 | 58՝ | Աշխարհի առաջնություն 1982 |
3 | 4 դեկտեմբերի 1980 | Մար-դել-Պլատա, Արգենտինա | ![]() |
1-1 | 21՝ | Ընկերական հանդիպում |
4 | 14 ապրիլի 1982 | Բուենոս Այրես, Արգենտինա | ![]() |
1-1 | 69՝ | Ընկերական հանդիպում |
5 | 1 հուլիսի 1982 | Բարսելոնա, Իսպանիա | ![]() |
1-0 | 48՝ | ԱԱ Եզրափակիչ փուլ 1982 |
6 | 26 հուլիսի 1983 | Լայպցիգ, ԳԴՀ | ![]() |
1-3 | 35՝ | Ընկերական հանդիպում |
Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]
Խաղացող
- Խորհրդային գլխավոր լիգա երկրորդ տեղ (1)։ 1976
- ԽՍՀՄ Առաջնություն (1)։ 1975
- Հայաստանի Բարձրագույն խումբ (2)։ 1992, 1995–96
- Հայաստանի Անկախության Գավաթ (1)։ 1996
- Հայաստանի Անկախության Գավաթ երկրորդ տեղ (1)։ 1992
Մարզիչ
- Հայաստանի Բարձրագույն խումբ (2)։ 1995-96, 1995–97
- Հայաստանի Անկախության Գավաթ (1)։ 1996
- Հայաստանի Անկախության Գավաթ երկրորդ տեղ (1)։ 1992
- Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ (2)։ 1996, 1998
- Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթ երկրորդ տեղ (1)։ 1997
Հավաքականերում[խմբագրել | խմբագրել կոդը]
- ՈՒԵՖԱ Եվրո 1976 U-21
- Օլիմպիական խաղեր (1)։ 1980
- Գրիգորի Ֆեդոտովի ակումբ 118 գոլ
Անձնական[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորհրդային գլխավոր լիգայի մրցաշրջանում լավագույն 33 ֆուտբոլիստները։ № 1 - 1980, 1982, 1983, № 2 - 1979, № 3 - 1981
- Խորհրդային գլխավոր լիգայի լավագույն նորեկ։ 1975
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Ֆուտբոլի հանրագիտարան։ Երևան: «Գևորգ-Հրայր» ՍՊԸ։ 2005։ էջ 63
- ↑ ՀՀ շքանշանով և մեդալներով պարգևատրելու մասին
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Այվազյան Ա. Ս։ Խորեն Հովհաննիսյան կենսագրական ակնարկ։ — «Սովետական գրող», Երևան 1984 թվական։
- Գրիգորյան Ա. Գ։ Ֆուտբոլային ոդիսական հայր և որդի Հովհաննիսյաներ։ — «Նոյան տապան», 2014 թվական հունվար։
- Գրիգորյան Ա. Գ։ Խորեն Հովաննիսյանն հավասար է Ռիվելինոյին և Մարադոնային— «Նոյան տապան», 2015 թվականի մարտ։
- Գրիգորյան Ա. Գ։ Ինչ ցավ է, թե ինչ ցավ։ Հայաստան - Արգենտինա 6։ 0։ — «Հայաստան թերթ», 04.05.2000։
- Գրիգորյան Ա. Գ։ «Նոր Պելեն» կյանքը Երևանում. — «Ուրարտու պարբերական», №22, 2000 թվական։
- Գրիգորյան Ա. Գ։ Խորեն Հովհաննիսյան լավագույնն Տաշկենդում — «Ուրարտու պարբերական», №34, 2000 թվական։
- Գրիգորյան Ա. Գ։ «Փյունիկ» հասել է գավաթի խաղարկությունում։ — «Ուրարտու պարբերական», №18, 2000 թվական։
Արտաքին հղղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Խորեն Հովհաննիսյան, «National-Football-Teams.com» կայքում։
- Խորեն Հովհաննիսյան, «Ռուսաստանի ազգային հավաքականի» կայքում։
- Հայկական ֆուտբոլի հերոս Խորեն Հովհաննիսյան 60 տարեկան է: Archived 2016-06-10 at the Wayback Machine.
- Հարցազրույց Խորեն Հովհաննիսյանի հետ
|
|
- Հունվարի 10 ծնունդներ
- 1955 ծնունդներ
- Ապրող անձինք
- Երևան քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզիչներ
- Հայ ֆուտբոլիստներ
- Խորհրդային ֆուտբոլիստներ
- ՀՀ վաստակավոր մարզիչներ
- Մովսես Խորենացու մեդալակիրներ
- ԽՍՀՄ սպորտի վարպետներ
- Արարատի ֆուտբոլիստներ
- ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետներ
- Ֆուտբոլային մարզիչներ այբբենական կարգով
- ԽՍՀՄ հավաքականի ֆուտբոլիստներ
- Խորհրդահայեր
- Ֆուտբոլի կիսապաշտպաններ