Ժորա Հովհաննիսյան
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Քաղաքացիությունը |
![]() | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 16, 1987[1] (36 տարեկան) | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ներկա ակումբ | ազատ գործակալ | ||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Ժորա Խորենի Հովհաննիսյան (ապրիլի 16, 1987[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է Հայաստանի ամենատիտղոսակիր ակումբում՝ «Փյունիկում», որտեղ անցկացրել է 25 խաղ և խփել 4 գոլ։ 2004 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի ամենահայտնի և ամենատիտղոսակիր ակումբ՝ «Օլիմպիակոս»[3]։ Ժորա Հովհաննիսյանը ոչ մի խաղ չի անցկացրել «Օլիմպիակոսի» կազմում, նա վարձավճարով տեղափոխվել է Հունաստանի ավելի համեստ ակումբներ՝ «Էգալեո», «Խայդարի», «Այոս Դիմիտրիոս»։ Վերջինս 2007 թվականին գնել է ֆուտբոլիստին[4]։ 2008 թվականի հուլիսին տեղափոխվել է Հունաստանի 3-րդ լիգայի «Դոքսա» (Կրանուլա) ակումբ։ 2009 թվականի հունվարին տեղափոխվել է «Կիմի» ակումբ։ 2010 թվականին տեղափոխվել է ռուսական «Սատուրն» ակումբ, բայց այդ ակումբի կազմում ոչ մի խաղ չի անցկացրել։
2012 թվականին տեղափոխվել է Տաշքենդի ուզբեկական «Լոկոմոտիվ» ակումբ, իր հոր՝ Խորեն Հովհաննիսյանի մոտ։ 2012 թվականին ճանաչվել է Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոներ[5]։ 2013 թվականի վերջին տեղափոխվել է Ուզբեկստանի ամենատիտղոսակիր ակումբ՝ «Պախտակոր», որտեղ վերցրել է 10-րդ համարը։ Ժորան ընդգրկվել է թիմի կազմում՝ մասնակցելու ԱՖԿ Չեմպիոնների լիգայի 2013 թվականի առաջնությանը[6]։ Առաջնությունում խփել է առաջին գոլը «Նեֆչտիի» դեմ խաղում[7]։
Հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորա Հովհաննիսյանը հանդես է եկել Հայաստանի պատանեկան և Հայաստանի երիտասարդական հավաքականներում։
Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժորա Հովհաննիսյանը հայտնի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդին է։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ Zhora Hovhannisyan Archived 2012-02-23 at the Wayback Machine.
- ↑ «Zhora Hovhannisyan»։ web.archive.org։ 2011-07-23։ Արխիվացված է օրիգինալից 2011-07-23-ին։ Վերցված է 2019-02-20
- ↑ «HOVHANNISYAN ZHORA» (Greek)։ EPAE։ Արխիվացված է օրիգինալից 2011-10-03-ին։ Վերցված է 2009-10-05
- ↑ «Ժորա Հովհաննիսյանը՝ Ուզբեկստանի առաջնության լավագույն լեգեոնական»։ sport.news.am։ Վերցված է մարտի 31, 2013
- ↑ «Ժորա Հովհաննիսյանն ու Արամ Բաբայանը կխաղան Ասիայի Չեմպիոնների լիգայում»։ sport.news.am։ Վերցված է մարտի 31, 2013
- ↑ «Ժորա Հովհաննիսյանը՝ գոլի հեղինակ»։ sport.news.am։ Վերցված է մարտի 31, 2013
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ֆուտբոլիստի էջը FootballFacts.ru կայքում
|