Պախտակոր (ֆուտբոլային ակումբ, Տաշքենդ)
Պախտակոր ՖԱ | |||
Մականուն(ներ) | Sherlar (Առյուծներ) | ||
---|---|---|---|
Գույներ | դեղին, կապույտ | ||
Հիմնադրում | 1956 | ||
Երկիր | Ուզբեկստան | ||
Մարզադաշտ | Պախտակոր, Տաշքենդ | ||
Տարողունակություն | 35.000 | ||
Նախագահ | Բատիր Ռախիմով | ||
Մարզիչ | Գրիգորի Կոլոսլովսկի | ||
Կայք | www.pakhtakor.uz
| ||
|
«Պախտակոր» (ուզբ. «Paxtakor» futbol klubi), ուզբեկական ֆուտբոլային ակումբ Տաշքենդում, ԽՍՀՄ-ի և Ուզբեկստանի հայտնի ֆուտբոլային ակումբներից մեկը։ Հիմնվել է 1956 թվականի ապրիլի 11-ին «Սպարտակ» թիմի բազայի վրա։ 36 սեզոնների ընթացքում (1956—1991 թվականներին) հանդես է եկել ԽՍՀՄ-ի տարբեր մակարդակների մրցաշարերում։ 1992 թվականից Ուզբեկստանի Բարձրագույն լիգայի մշտական մասնակից է։ 2015 թվականի սեզոնի արդյունքներով թիմը դարձել է Ուզբեկստանի 11-անգամյա չեմպիոն։ Հանդիսանում է Ուզբեկստանի Բարձրագույն լիգայի հնգյակի արծաթե մեդալակիր, Ուզբեկստանի Գավաթի 11-ակի մրցանակակիր, Ուզբեկստանի Գավաթի երկակի արծաթե մրցանակակիր։ Մասնակցել է 1967-1968 թվականների ԽՍՀՄ-ի Գավաթի խաղերի եզրափակչում, 1972 թվականին ԽՍՀՄ Առաջին լիգայի հաղթողն է, 2007 թվականի ԱՊՀ երկրների գավաթակիրն է և 2008 թվականի մրցաշարի ֆինալիստը։
1979 թվականի ավիավթարը[խմբագրել | խմբագրել կոդը]
1979 թվականի օգոստոսի 11-ին 13:35 Դնեպրոդերժինսկի շրջակայքում 8400 մ բարձրության վրա իրար բախվեցին երկու Տու-134А մարդատար ինքնաթիռներ։ Դրանցից մեկը կատարում էր թռիչք Տաշքենդ-Մինսկ երթուղով։ Ինքնաթիռում կային 84 մարդ, որոնց թվում էին «Պախտակոր» թիմի 17 ֆուտբոլիստները։ Մյուս ինքնաթիռը կատարում էր թռիչք Չելյաբինսկ-Վորոնեժ-Քիշնև երթուղով։ Զոհվեցին 178 մարդ՝ 13 անձնակազմի անդամ և 165 ուղևոր։ Ֆուտբոլիստներից մի քանիսին թաղել են Տաշքենդի քաղաքային Բոտկինյան գերեզմանատանը, որտեղ տեղադրված է հուշարձան։ «Պախտակոր»-ը այդ ողբերգությունից հետո 1979 թվականի և հաջորդ մի քանի առաջնություններում համալրվեց այլ ակումբների կամավորներով։ Բացի դրանից ԽՍՀՄ առաջնության կանոնակարգում ավելացվեց հոդված, ըստ որի «Պախտակոր»-ը 3 տարիների ընթացքում անկախ արդյունքներից, պահպանում էր իր տեղը սովետական ֆուտբոլի Բարձրագույն լիգայում։
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Պախտակոր» ՖԱ-ի պաշտոնական կայքը
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆուտբոլային ակումբի պատմությունը
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պախտակոր (ֆուտբոլային ակումբ, Տաշքենդ)» հոդվածին։ |
|