Հունաստանի Սուպերլիգա
| Ελληνική Σούπερ Λιγκ Սուպերլիգա | |
|---|---|
| Երկիր | |
| Հիմնվել է | 2006 թվական |
| Ակումբների քանակ | 14 |
| Մակարդակ | 1 |
| Ազգային առաջնություններ | Հունաստանի ֆուտբոլի գավաթ |
| Միջազգային առաջնություններ | Չեմպիոնների Լիգա Եվրոպայի լիգա |
| Օլիմպիակոս ՖԱ | |
| Ամենատիտղոսավոր թիմ | Օլիմպիակոս ՖԱ (48 տիտղոս) |
| Հեռուստատեսություն | Nova Sports |
| Պաշտոնական կայք | Superleaguegreece.net |
Հունաստանի Սուպերլիգա (հուն․՝ Ελληνική Σούπερ Λιγκ), Հունաստանի ֆուտբոլի բարձրագույն լիգան է։ Այն կազմավորվել 2006 թվականի հուլիսի 16-ին և փոխարինել է Ալֆա Էթնիկի-ին որպես Հունաստանի բարձրագույն լիգա։ Լիգայում հանդես են գալիս 14 ակումբ, մրցաշրջանը տևում է օգոստոսից մինչև մայիս, ամեն ակումբ խաղում է 26 անգամ։ 2013 թվականի մայիսի դրությամբ Սուպերլիգան համարվում է Եվրոպայի 12-րդ ուժեղագույն լիգան, հաշվարկները կատարվել են նախորդ հինգ տարիներին հունական ակումբենրի եվրոպայում խաղացած հանդիպումների արդյունքներով։:
Պանհելենիկ մրցաշարի հիմնադրումից հետո 1927 թվականին[1] միայն վեց ակումբ է դարձել երկրի չեմպիոն, դրանք են Ատտիկեի մեծ եռյակը (Օլիմպիակոս, Պանատինաիկոս և ԱԷԿ Աթենքը) և ՊԱՕԿը, Արիսը և Լարիսսան։ Օլիմպիակոսը հաղթել է մրցույթը 48 անգամ։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս Սուպերլիգայում մասնակցում է 14 ակումբ, որոնք խաղում են յուրաքանչյուրը յուրաքանչյուրի դեմ տանը և դրսում։ Մրցաշրջանի վերջում վերջին երկու ակումբները տեղափոխվում են Ֆուտբոլային լիգա[2]։ Նրանց տեղը զբաղեցնում է Ֆուտպոլային լիգայի լավագույն երկու ակումբենրը։ Լիգայի ակումբենրի քանակը 2019-20 մրցաշրջանից սկսված 16-ից կրճատվեց 14, ինչի արդյունքում Սուպերլիգայից դուրս մնացին 4 ակումբ, վերադարձան երկուսը։
Սուպերլիգայի երկու ակումբեր մասնակցում են ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի մրցաշարին։ Սուպերլիգայի հաղթողը մասնակցում է Չեմպիոնների լիգայի խմբային փուլից, իսկ երկրորդից հինգերորդ տեղ գրաված ակումբերը պայքարում են երկրորդ ուղեգրի համար, որը սկսում է իր մրցելույթները Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «List of Greek champions» (Greek). Հելենիկ ֆուտբոլային ֆեդերացիա. Վերցված է 2012 թ․ ապրիլի 16-ին.
{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Football League». Epae.org. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 14-ին.