Հայաստանի ֆուտբոլի առաջնություն
Հայաստանի ֆուտբոլի առաջնություն | |
---|---|
Երկիր | Հայաստան |
Ֆուտբոլային ասոցիացիա | ՈՒԵՖԱ (Եվրոպա) |
Հիմնվել է | 1992 թ. |
Ակումբների քանակ | 10 |
Մակարդակ | 1 |
Ազգային առաջնություններ | Հայաստանի Գավաթ Հայաստանի Սուպերգավաթ |
Միջազգային առաջնություններ | ՈւԵՖԱ Չեմպիոնների Լիգա ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա |
Ներկայիս չեմպիոն | Ուրարտու ՖԱ |
Ամենատիտղոսավոր թիմ | Փյունիկ ՖԱ (15 տիտղոս) |
Հեռուստատեսություն | Հայաստանի հանրային հեռուստաընկերություն |
Պաշտոնական կայք | Պաշտոնական կայքէջ |
Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը կամ FastEx Պրեմիեր Լիգա, Հայաստանի գլխավոր ֆուտբոլային մրցաշարն է։ 1936-1991 թվականներին անցկացվել է որպես տարածաշրջանային մրցաշար ԽՍՀՄ կազմում։ Առաջնություններն անցկացվում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո։ Մրցաշարին մասնակցում է 10 ակումբ։ Լիգայի հաղթողը տեղ է ստանում ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։
Հայաստանի առաջնությունն անցկացվում է «աշուն-գարուն» համակարգով։ Մրցաշրջանի ավարտից հետո վերջին տեղը զբաղեցրած թիմը իջնում է Առաջին լիգա՝ փոխարինելու իր հաղթողին։
Ռեկորդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի առաջնությունների ամենաարդյունավետ ֆուտբոլիստը «Գանձասարի» 38-ամյա հարձակվող Արսեն Ավետիսյանն է։ Բարձրագույն խմբի 13 առաջնություններում հանդես գալով 4 ակումբներում' Ավետիսյանը խփել է 196 գոլ։ Պաշտոնական մրցումներում խփած գոլերի քանակով էլ Ավետիսյանի արդյունքը լավագույնն է' 233։
Մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդը պատկանում է Արա Հակոբյանին, որը 2003 թ. առաջնությունում «Բանանցի» կազմում 45 գնդակ է խփել։
1993 թ. առաջնությունում «Բանանցի» հարձակվող Աշոտ Բարսեղյանն աչքի է ընկել աննախադեպ բարձր արդյունավետությամբ' անցկացրած 10 խաղում խփելով 20 գոլ (միջինը մեկ խաղում' 2 գոլ)։ Նա յուրօրինակ ռեկորդակիր է նաև միջին արդյունավետությամբ։ 1992-1993 թթ. «Բանանցի» կազմում անցկացրած առաջնության 43 հանդիպումներում նա խփել է 54 գնդակ կամ միջինը մեկ խաղում' 1,25 գոլ։
Առաջնության մեկ խաղում առավելագույն քանակի գոլեր է խփել «Արարատի» հարձակվող Վահե Յաղմուրյանը, որը 1992 թ. Սևանի «Ախթամարի» դարպասը գրավել է 8 անգամ։
Միևնույն թիմի կազմում առավելագույն քանակի գոլեր է խփել Արսեն Ավետիսյանը։ 1992-1998, 2006-2007 թթ. նա «Փյունիկի» կազմում 154 գոլի հեղինակ է դարձել։
Փյունիկցի Ալբերտ Թադևոսյանը 2008 թ. առաջնությունում անցկացրած 24 հանդիպումներում էլ, փոխարինման դուրս գալով, 10 գոլի հեղինակ է դարձել։
Հայաստանի առաջնություններում գոլի հեղինակ դարձած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է։ Նա 2002 թ. 15 տարեկանում «Փյունիկի» կազմում առաջնությունում 2 գոլ է խփել։ Գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը Ռոբերտ Հարությունյանն է, որը 1994 թ. 42 տարեկանում «Կանազում» 1 գոլի հեղինակ է դարձել։
Առավել հաճախ' 17 անգամ, հեթ-տրիկի հեղինակ են դարձել Արա Հակոբյանն ու Արսեն Ավետիսյանը։ Արա Հակոբյանին է պատկանում մեկ մրցաշրջանի լավագույն արդյունքը' 9 հեթ-տրիկ 2003 թ., «Բանանցի» կազմում։
Արդյունավետ խաղերի յուրօրինակ շարքի հեղինակ է Նշան Էրզրումյանը, որը 2006 թ. մայիսի 25-ից սեպտեմբերի 24-ը (այդ ընթացքում նա բաց է թողել 5 խաղ) առաջնությունում անցկացրած 12 անընդմեջ հանդիպումներում դաշտից չի հեռացել առանց գոլի' խփելով 18 գնդակ։ Արա Հակոբյանը 2003 թ. «Բանանցի» կազմում առանց ոչ մի խաղ բաց թողնելու անցկացրած 11 անընդմեջ խաղերում դարձել է գոլի հեղինակ' այդ հանդիպումներում ընդհանուր առմամբ խփելով 24 գնդակ։
Մեկ մրցաշրջանում առավել հաճախ և հաջող 11մ հարվածներն իրացրել է արարատցի Կարեն Բարսեղյանը, որը 1999 թ. բոլոր 11 հարվածներն էլ հասցրել է նպատակին։
Առավել հաճախ' 3-ական անգամ, առաջնության լավագույն ռմբարկու են ճանաչվել Արսեն Ավետիսյանն ու Արա Հակոբյանը։ Լավագույն ռմբարկուի տիտղոսին արժանացած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն Էդգար Մանուչարյանն է, որը 2004 թ. 17 տարեկանում 21 գոլով փյունիկցի իր խաղընկերոջ' Գալուստ Պետրոսյանի հետ դարձել է ամենաարդյունավետը։ Ամենատարեցը 18-րդ առաջնության լավագույն ռմբարկու, 35-ամյա Արթուր Քոչարյանն է, որն «Ուլիսի» կազմում 15 գոլ խփեց։
«Փյունիկի» բրազիլացի հարձակվող Մարկոսը միակ լեգեոնականն է, ով ճանաչվել է առաջնության լավագույն ռմբարկու, այն էլ 2 տարի անընդմեջ (2007-2008 թթ., «Արարատում»)։ Նա Հայաստանում հանդես եկած լեգեոնականներից ամենաարդյունավետն է' 53 գնդակ։ Լեգեոնականների մեջ մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդն էլ պատկանում է Մարկոսին (2007 թ.' 22 գոլ)։
Պաշտոնական մրցումներում բոլորից շատ խաղ է անցկացրել 39-ամյա Հովհաննես Թահմազյանը' 540։ Նա նաև ռեկորդակիր է բարձրագույն խմբի առաջնություններում անցկացրած խաղերի քանակով' 423։
Լեգեոնականներից բոլորից շատ հանդիպումների է մասնակցել «Իմպուլսի» վրացի կիսապաշտպան Գագա Թիբիլաշվիլին։ 2005-2009 թթ. հանդես գալով 3 թիմում' Թբիլաշվիլին 130 խաղ է անցկացրել։
Դարպասապահներից անցկացրած խաղերի քանակով ռեկորդակիրը նախկին շիրակցի Ռայմոնդ Զադուրյանն է' 264։
«Ղարաբաղի» կիսապաշտպան Սասուն Սարգսյանն անընդմեջ մասնակցել է առաջնության 154 խաղի։ Նա նաև յուրօրինակ ռեկորդակիր է անընդմեջ, առանց փոխարինման անցկացրած խաղերի քանակով' 57 (04.08.1996 - 24.10.1998)։
Բարձրագույն խմբի առաջնությունների ամենաերիտասարդ մասնակիցներն են 15-ամյա Արեն Բաբայանը, Կորյուն Բաբայանը (երկուսն էլ' «Լոռի», 2001 թ.), Էդգար Մանուչարյանը, Ժորա Հովհաննիսյանը (երկուսն էլ' «Փյունիկ», 2002 թ.) և Հայկ Չիլինգարյանը («Փյունիկ», 2004 թ.)։ Իսկ ահա Ազատ Մանգասարյանը (1994 թ., «Զանգեզուր») հանդես է եկել 46 տարեկանում։
ՀՀ առաջնությունների ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Հովհաննես Թահմազյանն է, որը 13 անգամ դարձել է մրցանակակիր։ Նրա պարգևների հավաքածուն բաղկացած է 3 ոսկե, 7 արծաթե և 3 բրոնզե մեդալներից։
Առավել հաճախ' 9 անգամ, Հայաստանի չեմպիոնի տիտղոսին է արժանացել «Փյունիկի» ավագ Սարգիս Հովսեփյանը։ Նա (2004-2009 թթ.), Վալերի Ալեքսանյանը (2001-2006 թթ.) և Աղվան Մկրտչյանը (2002-2007 թթ.) 6 տարի անընդմեջ դարձել են ՀՀ չեմպիոններ։
Մարզիչներից առավել հաճախ' 10 անգամ, մրցանակակիր թիմ է պատրաստել Անդրանիկ Ադամյանը։ Նրա գլխավորությամբ «Շիրակը» 3 անգամ հռչակվել է երկրի չեմպիոն, 5 անգամ դարձել է արծաթե, 2 անգամ' բրոնզե մեդալակիր։
Դարպասն անառիկ պահած խաղերի քանակով ռեկորդակիրը Հարություն Աբրահամյանն է, որն առաջնության 214 հանդիպումներից 103-ում գոլ բաց չի թողել։
Մեկ մրցաշրջանում դարպասն առավել հաճախ անառիկ է պահել շիրակցի Արթուր Հովհաննիսյանը, որը 1992 թ. առաջնության 30 խաղերից 21-ում գոլ բաց չի թողել։
2002 թ. «Շիրակի» դարպասապահ Ռայմոնդ Զադուրյանը 755 րոպե շարունակ դարպասն անառիկ է պահել։
ՀՀ առաջնություններում միջինը մեկ խաղում բաց թողած գոլերի քանակով լավագույն արդյունքն ունի «Փյունիկի» դարպասապահ Էդվարդ Հովհաննիսյանը։ Նա 2008-2009 թթ. առաջնություններում անցկացրած 12 խաղում բաց է թողել 6 գոլ կամ միջինը մեկ խաղում' 0,5 գնդակ[1]։
Հայկական ԽՍՀ չեմպիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1936 Դինամո Երևան
- 1937 Դինամո Երևան
- 1938 Սպարտակ Երևան
- 1939 Սպարտակ Երևան
- 1940 Սպարտակ Երևան
- 1941–44 «Չի խաղացել»
- 1945 Սպարտակ Երևան
- 1946 Դինամո Երևան
- 1947 Դինամո Երևան
- 1948 Դինամո Երևան
- 1949 Դինամո Երևան
- 1950 Ուրոժայ Երևան
- 1951 Շինարար Երևան
- 1952 Սպարտակ Երևան
- 1953 Կարմիր դրոշ Լենինական
- 1954 Սպարտակ Երևան
- 1955 Խիմիկ Կիրովական
- 1956 ՖԻՄԱ Երեւան
- 1957 Կարմիր դրոշ Լենինական
- 1958 ՖԻՄԱ Երեւան
- 1959 ՖԻՄԱ Երեւան
- 1960 Տեքստիլշչիկ Լենինական
- 1961 Տեքստիլշչիկ Լենինական
- 1962 Տեքստիլշչիկ Լենինական
- 1963 Լոկոմոտիվ Երևան
- 1964 Խիմիկ Կիրովական
- 1965 Արաքս Երևան
- 1966 Էլեկտրոտեխնիկ Երևան
- 1967 Կոտայք
- 1968 Արաքս Երևան
- 1969 Արաքս Երևան
- 1970 Արաքս Երևան
- 1971 ՖԻՄԱ Երեւան
- 1972 Զվեզդա Երևան
- 1973 Կոտայք
- 1974 ՖԻՄԱ Երեւան
- 1975 Կոտայք
- 1976 Կոտայք
- 1977 Արաքս Երևան
- 1978 Կանազ Երևան
- 1979 Արագած Լենինական
- 1980 Արագած Լենինական
- 1981–86 «Չի խաղացել»
- 1987 Արագած Լենինական
- 1988 Էլեկտրոտեխնիկ Երևան
- 1989 Լեռնագործ Կապան
- 1990 Արարատ-2 Երևան
- 1991 Սյունիք Կապան
Չեմպիոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռմբարկուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռմբարկուների պայքարը Հայաստանի առաջնությունում սովորաբար թեժ է լինում, սակայն եղել են տարիներ, երբ ռմբարկուն մրցակցությունից դուրս է եկել։ 1993 թ. մրցակցությունից դուրս էր ՀՄԸՄ-ի հարձակվող Արսեն Ավետիսյանը, որն արդյունավետության նոր ռեկորդ սահմանեց' խփելով 39 գնդակ։ Նա ևս 2 անգամ դարձավ ամենաարդյունավետը և կրկին առանց լուրջ մրցակցության[2]։
Նույնը վերաբերում է 2001-2002 թթ. լավագույն ռմբարկու Արման Քարամյանին, 2003 թ. արդյունավետության բացարձակ ռեկորդի (45 գոլ) հեղինակ Արա Հակոբյանին, 2005 թ. ամենաարդյունավետ ֆուտբոլիստ Նշան Էրզրումյանին և նախորդ երկու մրցաշրջանների լավագույն ռմբարկու Մարկոս Պիզելիին[2]։
2004 թ. բավական հետաքրքիր մրցավեճ էր ծավալվել փյունիկցիներ Էդգար Մանուչարյանի և Գալուստ Պետրոսյանի միջև։ Առաջնության ավարտից 4 տուր առաջ Գալուստը գոլերի թիվը հասցրեց 21-ի և մեկնեց արտերկիր։ Այդ պահին Մանուչարյանի հաշվին 20 գոլ էր գրանցված, և նա հիանալի հնարավորություն էր ստացել շրջանցելու խաղընկերոջը։ Սակայն Էդգարը միայն մեկ գոլ խփեց ու Գալուստ Պետրոսյանի հետ կիսեց լավագույն ռմբարկուի դափնին։ ՀՀ առաջնություններում երկրորդ և առայժմ վերջին անգամ լավագույնը ճանաչվեցին երկու ֆուտբոլիստներ[2]։
2006 թ. լավագույն ռմբարկուն որոշվեց վերջնագծում ծավալված դրամատիկ պայքարում։ Առաջնության ավարտից 3 տուր առաջ ռմբարկուների ցուցակը 18-ական գնդակով գլխավորում էին «Բանանցի» հարձակվող Արամ Հակոբյանն ու մրցաշրջանի ընթացքում «Կիլիկիայից» «Արարատ» տեղափոխված Նշան Էրզրումյանը։ 26-րդ տուրում Նշանը «Շիրակի» հետ խաղում ֆուտբոլային «պոկերի» հեղինակ դարձավ, ընդ որում' կարող էր նաև 5 գոլ խփել, սակայն խաղասկզբում վրիպել էր 11մ հարվածն իրացնելիս։ Հակոբյանն էլ 3 գոլ խփեց «Գանձասարի» դարպասը։ Ավարտական երկու խաղերում Էրզրումյանին չհաջողվեց գոլ խփել, իսկ ահա Հակոբյանը վերջին տուրում 4 անգամ գրավեց «Ուլիսի» դարպասը և 25 գնդակով ճանաչվեց լավագույնը[2]։
Աղբյուր armsport.am
Հովանավորության անուններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վբեթ Հայաստանի Պրեմիեր Լիգա (2020-այժմ)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «ՀՀ առաջնությունների անհատական ռեկորդները». Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Լավագույն ռմբարկուներն ըստ տարիների». Վերցված է 2010 թ․ մարտի 27-ին.
|
|
|