Գագա Թիբիլաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Գագա Թիբիլաշվիլի
վրաց.՝ გაგა თიბილაშვილი
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Գագա Թիբիլաշվիլի
Ազգությունը վրացի
Քաղաքացիությունը Վրաստան Վրաստան
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 1, 1984(1984-10-01) (34 տարեկան)
Ծննդավայր Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 178 սմ
Քաշ 70 կգ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ազատ գործակալ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2006-2008 Հայաստան Գանձասար 64 (9)
2009-2010 Հայաստան Ուլիս 50 (8)
2011 Հայաստան Իմպուլս 12 (1)
2011-2012 Վրաստան Սպարտակ Ցխինվալ 13 (0)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ մայիսի 26, 2012:

Գագա Թիբիլաշվիլի (վրաց.՝ გაგა თიბილაშვილი, հոկտեմբերի 1, 1984, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան: Ֆուտբոլիստի վերջին ակումբը եղել է «Սպարտակ Ցխինվալ»-ը:

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին Թիբիլաշվիլին պայմանագիր է կնքել հայկական «Գանձասարի» հետ: Թիմի կազմում Գագան դարձել է Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր:

2009 թվականին Գագան տեղափոխվել է «Ուլիս»: 2009 և 2010 թվականներին թիմի կազմում Թիբիլաշվիլին երկու անգամ դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր: Պայմանագրի ավարտից հետո Գագա Թիբիլաշվիլին տեղափոխվել է դիլիջանյան «Իմպուլս», որի կազմում անցկացրել է կես մրցաշրջան[1]:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստանի Բարձրագույն խմբի բրոնզե մեդալակիր - 2008, 2009, 2010

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «В «Импульсе» пока четыре новичка» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-27-ին։ Վերցված է 1.1.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]