Jump to content

Աշոտ Բարսեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Բարսեղյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Բարսեղյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ և  Հայաստան
Ծննդյան ամսաթիվ մայիսի 5, 1964(1964-05-05) (60 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 176 սանտիմետր
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Գանձասար
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Արարատ-2 107 (60)
1991 Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն Սպիտակ 17 (7)
1992-1993 Հայաստան Բանանց 43 (54)
1993-1996 Լիբանան Օմենետմեն ? (?)
1996-1997 Լիբանան Սաջես (Բեյրութ) ? (4)
Մարզչական կարիերա
2003-2005 Հայաստան Բանանց մարզիչ
2005-2006 Հայաստան Բանանց
2006-2007 Հայաստան Կիլիկիա
2007-2010 Հայաստան Բանանց մարզիչ
2009-2010 Հայաստան Բանանց (պաշտ․)
2010-2011 Հայաստան Բանանց-2
2011-2014 Հայաստան Բանանց-2 մարզիչ
2011-2014 Հայաստան Հայաստան (մինչև 19) մարզիչ
2015— Հայաստան Գանձասար
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Աշոտ Յակովի Բարսեղյան (մայիսի 5, 1964(1964-05-05), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլային մարզիչ։ Ներկայում «Գանձասար» ակումբի գլխավոր մարզիչն է։ Ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանի հայրն է։

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Բարսեղյանը «Բանանցում» հանդես գալու ընթացքում դարձել է Հայաստանի բարձրագույն լիգայի առաջին ֆուտբոլիստը, որ խփել է 50 գոլ։ Իր 50-րդ գոլը նա հեղինակել է 1993 թվականի հունիսի 14-ին Էջմիածնի «Վաղարշապատ» ակումբի դեմ խաղում։ Հայաստանի առաջնությունում անցկացնելով մեկուկես մրցաշրջան և 43 հանդիպումներում խփելով 54 գոլ՝ Բարսեղյանը սահմանել է հանդիպման արդյունավետության ռեկորդ՝ 1,25 գոլ մեկ խաղում[1]։

Հետագայում Բարսեղյանը ֆուտբոլիստի կարիերան շարունակել է Լիբանանում[1]։ Հաջորդ մրցաշրջանում տեղափոխվել է Բեյրութի «Օմենետմեն»։

Մարզչական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականից Աշոտ Բարեղյանն սկսել է աշխատել որպես մարզչի օգնական «Բանանցում»։ 2005 թվականին գլխավոր մարզիչ Հովհաննես Զանազանյանի հեռանալուց հետո Բարսեղյանն զբաղեցրել է թափուր մնացած պաշտոնը։ Մեկ մրցաշրջան աշխատելուց հետո հեռացել է ակումբից։ 2006 թվականի մայիսի վերջին գլխավորել է Երևանի «Կիլիկիան»՝ տոնելով հաղթական նորամուտն ընդդեմ «Գանձասարի»[2]։ Բայց այդտեղ էլ Բարսեղյանը երկար չի մնացել՝ հեռանալով ակումբի 2007 թվականին։ Նույն թվականին նա վերադարձել է «Բանանց» որպես մարզչի օգնական և մնացել մինչև 2009 թվականի աշուն[3]։ Արմեն Գյուլբուդաղյանցի՝ պաշտոնից հեռացվելուց հետո Բարսեղյանը դարձել է գլխավոր մարզչի պաշտոնակատար[4]։ 2010 թվականի հունվարին գլխավոր մարզիչ է դարձել Ստևիցա Կուզմանովսկին, ինչից հետո Բարսեղյանը նորից զբաղեցրել է մարզչի օգնականի պաշտոնը[5]։ Հետագայում Բարսեղյանը գլխավորել է «Բանաց-2»-ը, որը հանդես էր գալիս Առաջին լիգայում, ինչից հետո ազատվել է մարզչի օգնականի պաշտոնից և ամբողջովին կենտրոնացել է «Բանանցի» ֆարմ-ակումբում իր աշխատանքի վրա[6]։ 2011 թվականի մայիսին «Բանանցի» ղեկավարության որոշմամբ Աշոտ Բարսեղյանը հեռացվել է «Բանանց-2»-ի գլխավոր մարզչի պաշտոնից[7]։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Самвел Мелконян забил 50-й гол в чемпионатах Армении». ArmSport.am. ООО «Медиа Стайл». 2010 թ․ մայիսի 10. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  2. «АРМЕНИЯ. Чемпионат. 7-й тур». «Спорт-Экспресс». 2006 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «Ереванский «Бананц» сменил тренера». «Спорт-Экспресс». 2007 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «ФУТБОЛ - "ПАС ИЗ-ЗА ГРАНИЦЫ"». «Спорт-Экспресс». 2005 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. «Кузмановски пришёл в «Бананц»». Hayinfo.ru. 2009 թ․ դեկտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  6. Арам Угуджян — Интервью (2010 թ․ մայիսի 5). «Стевица Кузмановски: уверен, что финал Кубка станет футбольным праздником». Armfootball.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 25-ին.
  7. «Тигран Есаян возглавил «Бананц-2»». ArmSport.am. ООО «Медиа Стайл». 2011 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2011 թ․ մայիսի 14-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]