«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2009»-ըՀայաստանիֆուտբոլիգավաթի18-րդ խաղարկությունն է, որն սկսվել է 2009 թվականի մարտի 17-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 9-ին[1]։
2009 թվականի Հայաստանի գավաթի խաղարկությանը մասնակցել է 8 թիմ, որոնք պայքարի մեջ են մտել 1/4 եզրափակչից[2]։ Նախորդ խաղարկության համեմատ թիմերի քանակը կրճատվել է 6-ով[3], և միայն մասնակցել են բարձրագույն խմբի թիմերը։
Այս տարի առաջին անգամ Հայաստանի Գավաթի եզրափակիչը սպասարկում էր Իտալիայից հրավիրված մրցավարական բրիգադը՝ ՖԻՖԱ-ի մրցավար Պաոլո Դոնդարինիի գլխավորությամբ[4]։ Հենրիխ Մխիթարյանի միակ գոլի շնորհիվ՝ գավաթի հաղթող հռչակվեց Երևանի«Փյունիկը», որը իր պատմության ընթացքում 4-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։