«Հայաստանի ֆուտբոլի գավաթ 2014-15»-ը ֆուտբոլի Հայաստանի գավաթի 24-րդ խաղարկությունն է։ Այն մեկնարկել է 2014 թ. սեպտեմբերի 17-ին և կավարտվի 2015 թվականի մայիսի 6-ին։ 2015 թվականի գավաթի խաղարկությանը մասնակցում են բարձրագույն խմբի 8 թիմերը[1]։ Վիճակահանության ժամանակ ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման բաժինը 2012/13 թվականների առաջնությունում նոյեմբերի 7-ի դրությամբ 1-4-րդ տեղերը գրաված թիմերին նախապես բաժանեց իրարից, որպեսզի նրանք միմյանց հետ չհանդիպեն 1/4 եզրափակիչում։