«Հայաստանի ֆուտբոլի Գավաթ 2012»-ը Հայաստանի ֆուտբոլի գավաթի 21-րդ խաղարկությունն է։ Այն սկսվել է 2011 թվականի նոյեմբերի 19-ին և կավարտվի 2012 թվականի ապրիլի 29-ին։ 2011 թվականի գավաթի խաղարկությանը, ինչպես անցած տարի, կմասնակցեն միայն բարձրագույն խմբի 8 թիմերը։ Վիճակահանության ժամանակ ՀՖՖ-ի մրցումների կազմակերպման բաժինը 2010 թվականի առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված թիմերին նախապես բաժանեց իրարից, որպեսզի նրանք միմյանց հետ չհանդիպեն 1/4 եզրափակիչում։ Առաջին անգամ գավաթի խաղարկությունը կմեկնարկի նախորդ տարի։