«Հայաստանի ֆուտբոլի Գավաթ 2011»-ը Հայաստանի ֆուտբոլի գավաթի 20-րդ խաղարկությունն է։ Այն սկսվել է 2011 թվականի մարտի 10-ին և ավարտվել նույն թվականի մայիսի 11-ին։ 2011 թվականի գավաթի խաղարկությանը, ինչպես անցած տարի, մասնակցեցին միայն բարձրագույն խմբի 8 թիմերը։ Վիճակահանության ժամանակ ՀՖՖ-ի մրցումների և կազմակերպման բաժինը 2010 թվականի առաջնությունում 1-4-րդ տեղերը գրաված թիմերին նախապես բաժանեց իրարից, որպեսզի նրանք միմյանց հետ չհանդիպեն 1/4 եզրափակիչում։ Գավաթի եզրափակիչում «Միկան» 4 - 1 հաշվով հաղթեց «Շիրակին»։