Բանանց ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Բանանց (այլ կիրառումներ)
Բանանց
Banants FC.png
Ամբողջական անուն Բանանց Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Հպարտ արծիվներ
Հիմնադրում հունվարի 20, 1992
Երկիր Flag of Armenia.svg Հայաստան
Մարզադաշտ Բանանց մարզադաշտ
Տարողունակություն 4,860[1]
Տեր Ջևան Չելոյանց
Օլեգ Մկրտչյան
Նախագահ Հրաչ Աղաբեկյան [2]
Մարզիչ Արթուր Ոսկանյան
Կայք
Լիգա Բարձրագույն խումբ
2016-17 5-րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

Բանանց, հայկական ֆուտբոլային ակումբ Երևանից։ Ակումբը ստեղծվել է 1992 թվականին և ներկայումս խաղում է Բարձրագույն խմբում։ Բանանցը հաղթել է Հայաստանի գավաթը 3 անգամ՝ 1992, 2007 և 2016 թվականներին։ 2013-2014 մրցաշրջանում առաջին անգամ հաղթել է Հայաստանի առաջնությունը։

2016 թվականի սկզբին ռուսաստանաբնակ հայ բիզնեսմեն Ջևան Չելոյանցը դարձավ Բանանցի համասեփականատերը՝ գնելով ակումբի բաժնետոմսերի մեծ մասը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոտայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանանց ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սարգիս Իսրայելյանի կողմից 1992 թվականի հունվարի 21-ին Կոտայք գյուղում։ Նա անվանեց ակումբը իր հայրենի գյուղի՝ Քարհատի շրջանի Բանանցի պատվին[3]։ 1992 թվականից 1995-ը թիմը կոչվել է Բանանց Կոտայք։

1992 թվականին Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Բանանցը գրավեց 3-րդ հորիզոնականը առաջնությունում և հաղթեց Հայաստանի գավաթը՝ դառնալով գավաթի առաջին գավաթակիրը։ Թիմի հարձակվող Աշոտ Բարսեղյանը դարձավ Բարձրագույն խմբի լավագույն ռմբարկու՝ 34 գոլով։

1995 թվականի մրցաշրջանից հետո ակումբը ընկավ ֆինանսական ճգնաժամի մեջ։ Ակումբի տերերը որոշեցին միաձուլվել Աբովյանի Կոտայք ֆուտբոլային ակումբի հետ։ 2001 թվականին Բանանցը դադարեցրեց համագործակցությունը Կոտայքի հետ և տեղափոխվեց Աբովյանից Երևան։

Երևան[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականին Բանանցը տեղափոխվեց Երևան։ 2003 թվականի սկզբում Բանանցը միաձուլվեց Սպարտակ Երևան ֆուտբոլային ակումբի հետ՝ պահպանելով նախկին անվանումը։ Սպարտակը դարձավ Բանանցի երիտասարդական ակադեմիան՝ վերանվանվելով Բանանց-2։ Միավորվելուց հետո Բանանցը վերցրեց որոշ Սպարտակի ֆուտբոլիստների, որոնցից էր Սամվել Մելքոնյանը, ով հետագայում դարձավ Բանանցի պատմության ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։

2005 թվականին Էդուարդ Գրիգորյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը անցավ Բանանցին, այսպիսով՝ թիմը ձեռք բերեց իր մարզաբազան[4]։ 2010 թվականին ստեղծվեց թիմի ֆան ակումբը, որը կոչվեց «Հպարտ Արծիվներ»։

2007 թվականին Բանանցը երկրորդ անգամ հաղթեց Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 3-1 հաշվով պարտության մատնելով Արարատին։ 2013-14 մրցաշրջանում թիմը իր պատմության մեջ առաջին անգամ հաղթեց Հայաստանի առաջնությունը՝ մրցաշրջանի 28 տուրում վաստակելով 50 միավոր[5]։ 2014 թվականին Բանանցը հաղթեց Հայաստանի սուպերգավաթը՝ եզրափակչում 3-0 հաշվով պարտության մատնելով Փյունիկին[6]։ 2015-16 մրցաշրջանում եզրափակչում 2-0 հաշվով հաղթելով Միկային՝ Բանանցը 3-րդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը[7]։

Բանանցի գլխամասային գրասենյակը գտնվում է Երևանի Ջիվանի 2 հասցեում[8]։ Իր մարզումները թիմը անցկացնում է մարզական կենտրոնում, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Դ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Առաջնության ռմբարկու Գավաթ
1992 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 34 28 3 3 125 34 +91 59 Հայաստան Աշոտ Բարսեղյան (34) Հ
1993 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 28 23 2 3 111 21 +90 48 Հայաստան Անդրանիկ Հովսեփյան (26) 1/2
1994 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 28 17 1 10 95 56 +39 35 1/2
1995 - 2000 թիմն առաջնությանը չի մասնակցել
2001 Հայաստանի Բարձրագույն խումբ 7 22 10 4 8 46 28 +18 34 Հայաստան Մկրտիչ Հովհաննիսյան (11) 1/8
2002 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 22 16 2 4 43 15 +28 50 Հայաստան Տիգրան Եսայան (11) 1/4
2003 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 21 3 4 89 15 +74 66 Հայաստան Արա Հակոբյան (45) Ե
2004 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 28 12 7 9 40 39 +1 43 Հայաստան Սամվել Մելքոնյան (8) Ե
2005 Հայաստանի Բարձրագույն խումբ 3 26 15 6 5 49 31 +18 51 Հայաստան Արամ Հակոբյան (11) 1/2
2006 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 18 3 7 67 26 +41 57 Հայաստան Արամ Հակոբյան (25) 1/2
2007 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 16 4 8 56 26 +30 52 Հայաստան Արսեն Բալաբեկյան (15) Հ
2008 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 28 11 8 9 34 25 +9 41 Հայաստան Արսեն Բալաբեկյան (8) Ե
2009 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 13 5 10 40 29 +11 44 Հայաստան Սամվել Մելքոնյան (12) Ե
2010 Հայաստանի Բարձրագույն խումբ 2 28 20 4 4 58 24 +34 64 Բրազիլիա Դու Բալա (11) Ե
2011 Հայաստանի Բարձրագույն խումբ 4 28 12 8 8 42 30 +12 44 Բրազիլիա Բրունո Կորեա (16) 1/2
2012-13 Հայաստանի Բարձրագույն խումբ 8 42 5 16 21 37 64 -27 31 Հայաստան Հովհաննես Համբարձումյան (7) 1/8
2013-14 Հայաստանի Բարձրագույն խումբ 1 28 14 8 6 38 23 +15 50 Հայաստան Գևորգ Կարապետյան (5) 1/2
2014-15 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 28 8 8 12 42 46 -4 32 Հայաստան Գևորգ Նռանյան (6) 1/2
2015-16 Հայաստանի Բարձրագույն խումբ 6 28 7 12 9 36 34 +2 33 Բրազիլիա Լաերսիո (10) Հ
2016-17 Հայաստանի Բարձրագույն խումբ 5 30 5 6 19 18 44 -26 21 Բրազիլիա Լաերսիո (3) 1/2
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավոր

Եվրոգավաթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[10]

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգա 2 1 0 1 3 3 0
ՈՒԵՖԱ Գավաթ 14 2 2 10 11 35 -24
ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա 8 2 1 5 6 16 -10
Ընդհանուր 24 5 3 16 20 54 -34

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն

Մրցաշրջան Մրցաշար Փուլ Մրցակից 1-ին խաղ 2-րդ խաղ Ընդհանուր

հաշիվ

2003-04 ՈՒԵՖԱ Գավաթ Ո Իսրայել Հապոել Թել-Ավիվ 1 - 1 1 - 2 2 - 3 Symbol unrelated.svg
2004-05 ՈՒԵՖԱ Գավաթ Ուկրաինա Մարիուպոլ 0 - 2 0 - 2 0 - 4 Symbol unrelated.svg
2005-06 ՈՒԵՖԱ Գավաթ Վրաստան Լոկոմոտիվ Թբիլիսի 2 - 3 2 - 0 4 - 3 Symbol confirmed.svg
Ուկրաինա Դնեպր Դնեպրոպետրովսկ 2 - 4 0 - 4 2 - 8 Symbol unrelated.svg
2006-07 ՈՒԵՖԱ Գավաթ Վրաստան Ամերի Թբիլիսի 1 - 0 1 - 2 2 - 2 Symbol unrelated.svg
2007-08 ՈՒԵՖԱ Գավաթ Շվեյցարիա Յանգ Բոյզ Բեռն 1 - 1 0 - 4 1 - 5 Symbol unrelated.svg
2008-09 ՈՒԵՖԱ Գավաթ Ավստրիա Ռեդ Բուլ Զալցբուրգ 0 - 7 0 - 3 0 - 10 Symbol unrelated.svg
2009-10 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Բոսնիա և Հերցեգովինա Շիրոկի Բրիեգ 0 - 2 1 - 0 1 - 2 Symbol unrelated.svg
2010-11 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Կիպրոսի Հանրապետություն Անորտոսիս 0 - 3 0 - 1 0 - 4 Symbol unrelated.svg
2011-12 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Վրաստան Մետալուրգ Ռուսթավի 0 - 1 1 - 1 1 - 2 Symbol unrelated.svg
2014-15 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Անդորա Սանտա Կոլոմա 0 - 1 3 - 2 3 - 3 Symbol unrelated.svg
2016-17 ՈՒԵՖԱ Եվրոպա Լիգա Կիպրոսի Հանրապետություն Օմոնիա Նիկոսիա 0 - 1 1 - 4 1 - 5 Symbol unrelated.svg

Տանը անցկացրած խաղերի հաշիվները թավատառ են։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հունվարի 16-ի դրությամբ[11]

Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:

Դիրք Խաղացող
2 Հայաստան ՊՇ Հակոբ Համբարձումյան
3 Հայաստան ՊՇ Գևորգ Խուլոյան
4 Հայաստան ԿՊ Ալեքսանդր Հովհաննիսյան
5 Հայաստան ԿՊ Հակոբ Հակոբյան
6 Սերբիա ՊՇ Բորիսլավ Յովանովիչ
7 Հայաստան ՊՇ Արամ Բարեղամյան A4e-VCP-Coat.png
8 Հայաստան ԿՊ Ռումյան Հովսեփյան
9 Սերբիա ԿՊ Օգնեն Կրասիչ
10 Հայաստան ՀՐ Նորայր Գյոզալյան
11 Հայաստան ՀՐ Ղուկաս Պողոսյան
12 Սերբիա ՀՐ Նենադ Ինյաց
13 Հայաստան ԿՊ Արամ Խամոյան
14 Հայաստան ԿՊ Էմիլ Եղիազարյան
15 Հայաստան ՊՇ Գևորգ Հովհաննիսյան
16 Հայաստան ՊՇ Մարտին Գրիգորյան
Դիրք Խաղացող
17 Սերբիա ՀՐ Ալեքսանդր Ջոկովիչ
18 Հայաստան ԿՊ Վահագն Այվազյան
19 Բրազիլիա ԿՊ Վալ
20 Հայաստան ՀՐ Հայկ Ոսկանյան
21 Հայաստան ՊՇ Արթուր Ավագյան
22 Հայաստան ԿՊ Ստեփան Ղազարյան Ավագ
23 Հայաստան ԴՊ Նարեկ Պետրոսյան
24 Հայաստան ՊՇ Գագիկ Մաղաքյան
25 Հայաստան ՊՇ Ժիրայր Մարգարյան
55 Ուկրաինա ՊՇ Մատվեյ Գույգանով
70 Հայաստան ԴՊ Արամ Հայրապետյան
77 Հայաստան ԿՊ Արամ Լոռեցյան
90 Գանա ԿՊ Կուասի Սիբո
91 Հայաստան ԴՊ Հենրի Ավագյան
Հայաստան ՊՇ Հայկ Սարգսյան

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 21-ի դրությամբ

Մարզիչ Սկիզբ Ավարտ Նվաճումներ
1. Հայաստան Վարուժան Սուքիասյան 1992 1994 1 Հայաստանի Անկախության Գավաթ
2. Հայաստան Արմեն Գյուլբուդաղյանց 2001 Ապրիլ 2003
3. Հայաստան Վազգեն Հայրապետյան Մայիս 2003 Մայիս 2003
4. Հայաստան Հովհաննես Զանազանյան Մայիս 2003 2005
5. Հայաստան Աշոտ Բարսեղյան 2005 2006
6. Ռուսաստան Նիկոլայ Կիսելյով 2006 2007
7. Չեխիա Յան Պոշտուլկա 2007 2007 1 Հայաստանի Անկախության Գավաթ
8. Բուլղարիա Նիկոլայ Կոստով 2007 2008
9. Բուլղարիա Նեդելչո Մատուշև Ապրիլ 2008 Օգոստոս 2008
10. Դանիա Կիմ Սպլիտսբոյել Օգոստոս 2008 Հոկտեմբեր 2008
11. Հայաստան Արմեն Գյուլբուդաղյանց Հոկտեմբեր 2008 Նոյեմբեր 2009
12. Մակեդոնիայի Հանրապետություն Ստևիցա Կուզմանովսկի Հունվար 2010 Ապրիլ 2011
13. Հայաստան Ռաֆայել Նազարյան Ապրիլ 2011 Հուլիս 2013
14. Սլովակիա Ժոլտ Հոռնյակ Հուլիս 2013 Հունիս 2015 1 Հայաստանի Բարձրագույն խումբ
15. Հայաստան Արամ Ոսկանյան Հունիս 2015 Հոկտեմբեր 2015
16. Իսպանիա Տիտո Ռամալյո Հոկտեմբեր 2015 Հոկտեմբեր 2016 1 Հայաստանի Անկախության Գավաթ
17 Հայաստան Արթուր Ոսկանյան Հոկտեմբեր 2016

Ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենախոշոր հաշվով հաղթանակ առաջնությունում

Ամենախոշոր հաշվով հաղթանակ գավաթում

Ամենախոշոր հաշվով հաղթանակ եվրոգավաթներում

Ամենախոշոր հաշվով պարտություն առաջնությունում

Ամենախոշոր հաշվով պարտություն գավաթում

Ամենախոշոր հաշվով պարտություն եվրոգավաներում

Մրցաշրջանի լավագույն ռմբարկուներ

Տարվա լավագույն ֆուտբոլիստներ

Տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

Տարվա հայտնություն

Ամենաշատ հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստ

Ամենաշատ գոլեր խփած ֆուտբոլիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բանանց մարզադաշտ Archived 2018-01-21 at fcbanants.am Error: unknown archive URL
  2. Հրաչ Աղաբեկյան, գլխավոր տնօրեն, Բանանց
  3. One Studio։ «Սար­գիս Իս­րա­յել­յան. «Բա­նան­ցը ձգտում է կա­տար­յա­լին» - - df.am»։ DeFacto (hy-AM)։ Վերցված է 2018-01-20 
  4. ««Բանանց»-ի Պատմությունը»։ fcbanants.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-01-20 
  5. «Բանանցը՝ Հայաստանի չեմպիոն. Փյունիկ-Բանանց՝ 0-1»։ asekose.am։ Վերցված է 2018-01-20 
  6. LLC Helix Consulting։ «Բանանց–Փյունիկ` 3:0. Հոռնյակի թիմի ջախջախիչ հաղթանակն ու առաջին սուպերգավաթը - Սպորտային լուրեր»։ www.armsport.am։ Վերցված է 2018-01-20 
  7. ««Բանանցը»՝ Հայաստանի գավաթակիր»։ fcbanants.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-01-20 
  8. «Clubs»։ www.ffa.am։ Վերցված է 2018-01-20 
  9. 9,0 9,1 9,2 9,3 9,4 ««Բանանցի» տիտղոսները»։ fcbanants.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-01-20 
  10. uefa.com։ «Banants – UEFA.com»։ Uefa.com (անգլերեն)։ Վերցված է 2018-01-20 
  11. ««ԲԱՆԱՆՑ»-Ի Կազմը»։ fcbanants.am (ամհարերեն)։ Վերցված է 2018-01-20 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]