Կարեն Խաչատրյան (ֆուտբոլիստ)
| Անձնական տվյալներ | |||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Քաղաքացիությունը |
| ||||||||
| Ծննդյան ամսաթիվ | մայիսի 8, 1981 (44 տարեկան) | ||||||||
| Ծննդավայր | Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ | ||||||||
| Դիրք | կիսապաշտպան | ||||||||
|
| |||||||||
| Մասնագիտական կարիերա* | |||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||
| |||||||||
|
| |||||||||
|
| |||||||||
|
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը ըստ 5 նոյեմբերի, 2011: | |||||||||
Կարեն Գառնիկի Խաչատրյան (մայիսի 8, 1981, Լենինական, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Հանդես է եկել Հայաստանի Պրեմիեր լիգայի «Շիրակ» ակումբում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Խաչատրյանը Գյումրիի ֆուտբոլայի դպրոցի սան է և իր կարիերան սկսել է հայրենի քաղաքում։ Առաջին մրցաշրջանն սկսել է «Շիրակ-2» ակումբի կազմում։ Պրեմիեր լիգայում (այդ ժամանակ կոչվել է Առաջին լիգա) Կարեն Խաչատրյանն իր նորամուտը կատարել է 1998 թվականին, 17 տարեկան հասակում։ Խաչատրյանը խաղադաշտ է դուրս եկել մարտի 25-ին՝ առաջնության երկրորդ տուրի՝ Երևանի «Արարատ» ակումբի դեմ խաղում՝ փոխարինելով Արկադի Հարությունյանին։ Այդ մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 20 խաղերից 16-ին և դարձել մեկ գոլի հեղինակ՝ աչքի ընկնելով հունիսի 20-ին՝ Արարատի «Ցեմենտ» ակումբի դեմ խաղում։
Երիտասարդ ֆուտբոլիստի խաղը նկատել է «Շիրակի» գլխավոր մարզիչ Անդրանիկ Ադամյանը, որը Խաչատրյանին հրավիրել է քաղաքի գլխավոր թիմ։ «Շիրակի» կազմում Կարեն Խաչատրյանն իր նորամուտը կատարել է մարտի 7-ին՝ մասնակցելով առաջնության առաջին տուրի՝ «Գյումրի» ակումբի դեմ խաղին, որի 67-րդ րոպեին փոխարինել է Կարեն Ալեքսանյանին։ «Շիրակի» կազմում իր առաջին գոլը Խաչատրյանը խփել է մայիսի 25-ին՝ գրավելով նույն «Գյումրիի» դարպասը։ Նույն խաղում Խաչատրյանը ձևակերպել է դուբլ[1]։
Ելույթների վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի նոյեմբերի 24-ի տվյալներով
| Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթներ | Եվրագավաթներ | Ընդհանուր | ||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
| Շիրակ-2 | 1998 | 16 | 1 | ? | 0 | 0 | 0 | 16 | 1 |
| Ընդհանուր | 16 | 1 | ? | 0 | 0 | 0 | 16 | 1 | |
| Շիրակ | 1999 | 17 | 3 | ? | 0 | 0 | 0 | 17 | 3 |
| 2000 | 13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 13 | 0 | |
| 2001 | 20 | 2 | 5 | 0 | 0 | 0 | 25 | 2 | |
| 2002 | 18 | 0 | ? | 0 | 0 | 0 | 18 | 0 | |
| 2003 | 20 | 1 | ? | 0 | 2 | 0 | 22 | 1 | |
| 2004 | 18 | 4 | ? | 0 | 1 | 0 | 19 | 4 | |
| 2005 | 13 | 5 | ? | 1 | 0 | 0 | 0 | 6 | |
| 2006 | 9 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 9 | 0 | |
| 2007 | 24 | 3 | 0 | 0 | 0 | 0 | 24 | 3 | |
| 2008 | 21 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 25 | 0 | |
| 2009 | 22 | 3 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 3 | |
| 2010 | 18 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 0 | |
| 2011 | 15 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 18 | 1 | |
| 2012/13 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | |
| Ընդհանուր | 215 | 22 | 14 | 1 | 3 | 0 | 232 | 23 | |
| Ընդհանուր կարիերայում | 231 | 23 | 14 | 1 | 3 | 0 | 248 | 24 | |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստանի առաջնություն – 1999, 2013
- Հայաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2002
- Հայաստանի առաջնության բրոնզե մեդալակիր – 2000, 2003
- Հայաստանի գավաթակիր – 2011/12
- Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչի մասնակից – 1999, 2011
- Հայաստանի Սուպերգավաթի դափնեկիր – 1999, 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Карен Хачатрян провел 250 матчей» (ռուսերեն). Armsport.com. 20.6.2011. Վերցված է 2.7.2011-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆուտբոլիստի էջը ՀՖՖ պաշտոնական կայքում (ռուս.)
- Ֆուտբոլիստի էջը footballdatabase.eu կայքում (անգլ.)
- Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
|