Jump to content

Արկադի Հարությունյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արկադի Հարությունյան (այլ կիրառումներ)
Արկադի Հարությունյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արկադի Ավետիսի Հարությունյան
Քաղաքացիությունը  ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 20, 1948 (75 տարեկան)
Ծննդավայր Բաքու, ԽՍՀՄ
Հասակ 180 սմ
Քաշ 74 կգ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1965
1967-1970
1968-1975
1975
1976-1982
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Լեռնագործ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Շիրակ
Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ
Վրացական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Դինամո (Բաթում)
ՌԽՖՍՀ Կռիլյա Սովետով
18 (0)
25 (0)
106 (0)
? (?)
160 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արկադի Ավետիսի Հարությունյան (ծննդյան պահին՝ Հարությունով, դեկտեմբերի 20, 1948(1948-12-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային և հայ նախկին ֆուտբոլիստ, պաշտպան։

Հայկական ֆուտբոլի սան է։ 1965 թ. հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբում՝ «Լեռնագործ» (Կապան) ակումբում։ 1967-68 թթ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության առաջին խմբում («Ա» դասի երկրորդ խումբ) և անց է կացրել 19 խաղ Լենինականի «Շիրակի» կազմում։

1968 թ. տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 106 խաղի, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, արծաթե մեդալակիր, կրկնակի գավաթակիր։

1976-1980 թթ. խաղացել է Կույբիշևի «Կռիլյա Սովետով» ակումբում, ուր անցկացրել է 160 խաղ ԽՍՀՄ առաջնության բարձրագույն և առաջին խմբերում և խփել 3 գոլ։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1971
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]