Էդվարդ Հովհաննիսյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Էդվարդ Հովհաննիսյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 28, 1990(1990-02-28)[1] (29 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան Ալաշկերտ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2005-2010 Հայաստան Փյունիկ 15[2] (-6)
2005-2008 Հայաստան Փյունիկ-2 25[2] (-?)
2011-2013 Հայաստան Ուլիս 28 (-32)
2013— Հայաստան Ալաշկերտ 13 (-36)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 24 հուլիսի, 2017:

Էդվարդ Հովհանեսի Հովհաննիսյան (փետրվարի 28, 1990(1990-02-28)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, «Ալաշկերտ» ակումբի դարպասապահ։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Հովհաննիսյանը ծնվել է Երևանում։ 5 տարեկանից հետաքրքվել է ֆուտբոլով և 6 տարեկանից սկսել է խաղալ: Բայց նախքան ֆուտբոլիստ դառնալը մանկության տարիներին զբաղվել է թենիսով: Զբաղվելով թենիսով՝ Հովհաննիսյանը մարզումների փոխարեն (թենիսի մարզադաշտի մոտ գտնվում էր «Արմենիկումի» մարզադաշտը («Փյունիկ» ակումբի նախկին անունը մինչև 2001 թվականը) կանգնում և նայում էր, թե ինչպես են մարզվում ֆուտբոլիստները, և այդ ժամանակ նա համոզել է ծնողներին, որ նրանք թույլատրեն իրեն զբաղվել ֆուտբոլով: Վեց տարեկանում սկսել է հաճախել «Փյունիկ» ֆուտբոլային դպրոց, որտեղ սովորել է ֆուտբոլային վարպետություն: Իր առաջին քայլերը Հովհաննիսյանն արել է մարզիչ Յուրա Մուրադյանի հետ: Հովհաննիսյանը պատահականության բերումով է դարձել դարպասապահ: Խաղերից մեկում թիմի դարպասապահը չի ներկայացել խաղին, և Հովհաննիսյանը ստիպված է եղել զբաղեցնել տեղը դարպասի մոտ: Խաղի ավարտից հետո մարզիչը նշել է, որ Հովհաննիսյանի մեջ տեսնում է ապագա դարպասապահի: Երիտասարդ ֆուտբոլիստը, հետևելով մարզչի խորհուրդներին, դարձել է լիարժեք դարպասապահ[3]: Պրոֆեսիոնալ մակարդակում իր ելույթներն սկսել է «Փյունիկի», մասնավորապես «Փյունիկ-2»-ի կազմում 2005 թվականից խաղալով առաջին լիգայում: Մի քանի հաջողակ խաղից հետո հրավիրվել է Պրեմիեր լիգա: Նույն՝ 2005 թվականին Հովհաննիսյանը «Փյունիկի» հետ կնքել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը և մինչև 2011 թվականը խաղացել Հայաստանի բազմակի չեմպիոնի կազմում: 2009 թվականին դարձել է մրցաշրջանի ամենավստահելի դարպասապահը[4]: Բելառուս դարպասապահ Արթուր Լեսկոյի՝ «Փյունիկ» տեղափոխվելուց հետո Հովհաննիսյանը կորցրել է տեղը դարպասում և տեղ գտել պահեստայինների նստարանին: Առաջնությունում շատ հազվադեպ է դուրս եկել խաղադաշտ և մասնակցել է ընդամենը 3 խաղի: 2011 թվականի սկզբին ակումբը Հովհաննիսյանին ներկայացրել է տրանսֆերի[5]։ Նրանով հետաքրքրվել է Երևանի «Ուլիսը», որի հետ Հովհաննիսյանը կնքել է պայմանագիր:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006 թվականին նշել է նորամուտը Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականում: Երկու տարի հետո նշել է նորամուտը պատանեկան հավաքականում, որի կազմում անցկացրել է 3 հանդիպում: 2009 թվականից հանդես է եկել երիտասարդական հավաքականում, որտեղ եղել է թիմի հիմնական դարպասապահ:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Փյունիկ»
«Ուլիս»
  • Հայաստանի չեմպիոն՝ 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com — 2000.
  2. 2,0 2,1 Նշված են 2007 թվականի տվյալները, 2005 և 2006 թվականների մրցաշրջանների մասին տեղեկությունները բացակայում են։
  3. «Эдвард Оганесян: «Мечтаю достойно заменить Березовского»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 23.04.2011 
  4. «Степан Казарян - самый надежный вратарь» (ռուսերեն)։ Armsport.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-03-31-ին։ Վերցված է 18.12.2010 
  5. ««Пюник» выставил Эдварда Оганесяна на трансфер» (ռուսերեն)։ Armsport.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-04-20-ին։ Վերցված է 19.1.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]