Ալաշկերտ ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ալաշկերտ (այլ կիրառումներ)
Ալաշկերտ
Ամբողջական անուն «Ալաշկերտ» Ֆուտբոլային Ակումբ
Մականուն(ներ) Դեղիններ
Հիմնադրում 1990
Երկիր  Հայաստան
Մարզադաշտ «Ալաշկերտ» մարզադաշտ
Տարողունակություն 6850
Նախագահ Բագրատ Նավոյան
Մարզիչ Արամ Ոսկանյան
Կայք
Լիգա Բարձրագույն խումբ
2021-22 3-ին
Տան դաշտ
Մրցակցի դաշտ

«Ալաշկերտ» Ֆուտբոլային Ակումբ, ֆուտբոլային ակումբ է, Երևանում գործող ֆուտբոլային ակումբ։ Հանդես է գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալաշկերտ ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1990 թվականին Մարտունի քաղաքում։

Վերադարձ[խմբագրել | խմբագրել կոդը]

“Ալաշկերտ” ֆուտբոլային ակումբը վերածնվել է 2011 թ. դեկտեմբերին[1]։ Ակումբի հիմնադիր նախագահն է “Բագրատ Տուր” տուրիստական գործակալության տնօրեն Բագրատ Նավոյանը[2]։ Հիմնադրումից անմիջապես հետո՝ հենց հաջորդ տարվա գարնանը, “Ալաշկերտը” ներգրավվեց պայքարի ոլորտը՝ մասնակցելով առաջին խմբի առաջնությանը։ Քանի որ 2012 թ. անցում էր կատարվում գարուն-աշուն մրցակարգից աշուն-գարուն մրցակարգին, ապա մեկնարկած առաջնությունը երկարատև եղավ, և թիմերից պահանջեց սովորականից ավելի բարձր պատրաստականություն ու պրոֆեսիոնալիզմ։ Հեշտ չէր հատկապես նորաստեղծ “Ալաշկերտի” համար, որը գլխավոր մարզիչ Ալբերտ Սարգսյանի ղեկավարությամբ պետք է այդ մարաթոնյան մրցավազքում ոչ միայն նվաճեր բարձրագույն խմբի միակ ուղեգիրը, այլ նաև չեմպիոնի կոչումը։ “Ալաշկերտի” երիտասարդ կոլեկտիվը պատվով կատարեց իր առջև դրած խնդիրը, իսկ չեմպիոնի կոչումը նվաճեց նույնիսկ ժամանակից շուտ՝ առաջնության ավարտից չորս տուր առաջ։ Թիմը տոնեց մի շարք տպավորիչ և խոշոր հաշվով հաղթանակներ, տուրից տուր բարելավեց իր խաղը, առաջադիմեց։ Իսկ ալաշկերտցի Վարդան Պետրոսյանը հեղինակած 15 գոլերով ճանաչվեց առաջին խմբի առաջնության լավագույն ռմբարկու։ Ալաշկերտը վստահ մեկնարկեց նաեւ գավաթի խաղարկությունում, նա հաղթահարեց “Բանանցի” արգելքը (0;0, 0:0, 5:4՝ 11 մետրանոցների հարվածաշարում), իսկ հաջորդ փուլում դուրս մնաց պայքարից՝ նվազագույն հաշվով զիջելով “Գանձասարին” (0:0, 0:1)։

2013-2014 թվականի Հայաստանի առաջնությունում Ալաշկերտը զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։

«Ալաշկերտ» մարզադաշտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառուցվել է 1960 թվականին։ Տարողունակությունը` 6850 հանդիսական (1850 առանձին նստատեղ)։ Մինչև 2013 թվականը կրել է «Նաիրի» անվանումը, այնուհետև ստադիոնը ձեռք է բերվել «Ալաշկերտի» սեփականատեր Բագրատ Նավոյանի կողմից և վերանվանվել «Ալաշկերտ»։ Ամբողջովին փոխվել է խոտածածկը` միջազգային չափանիշներին համապատասխան։ Մարզադաշտի հարևանությամբ տեղակայված է մարզումային խաղադաշտը։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Բարձրագույն խումբ
Ոսկե մեդալակիր (4) 2015-16, 2016-17, 2017-18, 2020-21

Մասնակցությունը եվրոգավաթներին[խմբագրել | խմբագրել կոդը]

«Աշաշկերտը» եվրոգավաթներին առաջին անգամ մասնակցության իրավունք է ստացել 2015 թվականին։ Հայաստանի առաջնության 2014/15 մրցաշրջանի արդյունքում վաստակած 38 միավորով 4-րդ հորիզոնականը զբաղեցրած «Ալաշկերտը» մասնակցեց Եվրոպա Լիգայի 2015/16 մրցաշրջանին՝ որակավորման առաջին փուլից։ Առաջին խաղն անցկացրել է 2015 թվականի հուլիսի 2-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում՝ մրցելով շոտլանդական «Սենտ Ջոնսոն» ակումբի հետ։ Այդ խաղում 59-րդ րոպեին Միհրան Մանասյանի խփած միակ գոլի շնորհիվ «Ալաշկերտը» հաղթեց և երկու խաղերի արդյունքով դուրս եկավ որակավորման երկրորդ փուլ։

Երկրորդ փուլում մրցեց ղազախական «Կայրաթի» հետ, որի հարկի տակ պարտվեց 3:0 հաշվով, իսկ Երևանում հաղթեց 2:1 հաշվով։ Երկու խաղերի արդյունքով «Ալաշկերտն» ավարտեց ելույթները Եվրոգավաթներում։

Ներկա կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

ըստ Սեպտեմբեր 14, 2018-ի

N Եր Անուն Տարիք Միանալու օրը Նախկին ակումբ
Դարպասահապահներ
1 Հայաստան Հենրի Ավագյան
31 Հայաստան Գոռ Մանուկյան
55 Սերբիա Օգնյեն Չանչարևիչ
Պաշտպաններ
2 Սերբիա Ալեքսանդր Միլկովիչ
3 Հայաստան Տարոն Ոսկանյան
4 Սերբիա Մլադեն Զելկովիչ
5 Էստոնիա Նիկիտա Բարանով
8 Հայաստան Գագիկ Դաղբաշյան
13 Հայաստան Դենիս Թումասյան
18 Բրազիլիա Տիագո Կոելյո Անդրադե
22 Հայաստան Հրայր Մկոյան
Կիսապաշտպաններ
9 Հայաստան Արտակ Դաշյան
11 Հայաստան Ղուկաս Պողոսյան
13 Սերբիա Դանիլո Սեկուլիչ
14 Հայաստան Արտյոմ Սիմոնյան
17 Հայաստան Արտակ Եդիգարյան
20 Հայաստան Արթուր Եդիգարյան Ավագ
21 Հայաստան Արտակ Գրիգորյան
Հարձակվողներ
10 Հայաստան Էդգար Մանուչարյան
15 Սերբիա Ուրոշ Նենադովիչ
18 Բրազիլիա Ջեֆֆերսոն
19 Ամերիկայի Միացյալ Նահանգներ Սեսար Ռոմերո

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիչ Սկիզբ Ավարտ Նվաճումներ
1. Հայաստան Ալբերտ Օհանյան 1992
2. Հայաստան Ալբերտ Սարգսյան Հունվար 2012 Ապրիլ 2013 1 Առաջին խումբ
3. Հայաստան Արմեն Սանամյան Ապրիլ 2013 Հոկտեմբեր 2013
4. Հայաստան Արմեն Գյուլբուդաղյանց Նոյեմբեր 2013 Օգոստոս 2014
5. Հայաստան Աբրահամ Խաշմանյան Օգոստոս 2014 Ապրիլ 2018 2 Բարձրագույն խումբ
1. Սուպերգավաթ
6. Հայաստան Վարուժան Սուքիասյան Ապրիլ 2018 Սեպտեմբեր 2018 1 Բարձրագույն խումբ
1. Սուպերգավաթ
7. Հայաստան Արամ Ոսկանյան Սեպտեմբեր 2018 Ապրիլ 2019
8. Հայաստան Աբրահամ Խաշմանյան Ապրիլ 2019

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մարտունին ֆուտբոլային թիմ կունենա». www.armsport.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)
  2. «Բագրատ Նավոյան. Ալաշկերտի 50 տոկոսը պետք է Սևանի ավազանի տղաներ լինեն». www.armsport.am. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 14-ին.(չաշխատող հղում)