Նոա ՖԱ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ [1]
Նոա | |||
Ամբողջական անուն | Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ | ||
---|---|---|---|
Գույներ | Սև, սպիտակ[1] | ||
Հիմնադրում | 2017 թվական, մայիս | ||
Երկիր | ![]() | ||
Քաղաք | Երևան | ||
Մարզադաշտ | Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր | ||
Տարողունակություն | 3946 | ||
Նախագահ | ![]() | ||
Մարզիչ | ![]() | ||
Լիգա | Հայաստանի Պրեմիեր լիգա | ||
2024-2025 | 1 | ||
|
Նոա ՖԱ, հայկական պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբ Երևանից, որը հանդես է գալիս Հայաստանի Պրեմիեր լիգայում։ Հիմնադրման օրվանից մինչև 2019 թվականի հունիս ակումբն ունեցել է «Արցախ» անվանումը, այնուհետև անվանափոխվել է Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբ[2]։
![]() | |
---|---|
![]() |
https://www.youtube.com/watch?v=fsX37FcdZro |
Հիմնում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբը հիմնադրվել է 2017 թվականի մայիսին[3] Երևանում։ Ակումբի ֆուտբոլային ակադեմիան գտնվում է Վաղարշապատում։ Ակումբի պաշտոնական շնորհանդեսը կայացել է 2017 թվականի օգոստոսի 1-ին «Միկա» մարզահամալիրում, որտեղ ներկայացվեց թիմի տնային և արտագնա խաղերի մարզահագուստը, ինչպես նաև ակումբի հիմնը[4]։
Առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 2017 թվականի օգոստոսի 7֊ին՝ «Ալաշկերտ 2»-ի հետ, որն ավարտվել է 1-1 հաշվով[5]։ Գոլի հեղինակ է դարձել Դավիթ Բաբայանը։
2018-19 մրցաշրջանում 8-րդ տեղը գրավելուց հետո ակումբը վաճառվեց Կարեն Աբրահամյանին, որը 2019 թվականին վերաբրենդավորեց «Նոա» ակումբը: Անվանումը վերաբերում է աստվածաշնչյան Նոյ նահապետի հետ, որի տապանը հանգրվանել է Արարատյան լեռներում, ինչն էլ ավանդաբար նույնականացվում է Հայաստանի Արարատ լեռան հետ[6]։
Նոան 2019-20 մրցաշրջնում հաղթել է Հայաստանի գավաթը՝ եզրափակչում 11 մետրանոցներով հաղթելով Արարատ-Արմենիային[7]։
2023 թվականի օգոստոսին Վարդգես Վարդանյանը դարձավ ակումբի նախագահ և սկսեց նոր փուլ ակումբի զարգացման մեջ: ՖԱ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյանը, հայտնի հայ ձեռներեց և տեխնոլոգիական մագնատ է: Նա Digitain ընկերության հիմնադիրն ու նախագահն է:
2024 թվականին ՖԱ «Նոան» պատմություն գրեց՝ որակավորվելով ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլ: ՈՒԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլից սկսած՝ ՖԱ «Նոան» դարձավ միակ թիմը ամբողջ մրցաշարում, որը հաջողությամբ անցավ բոլոր չորս որակավորման փուլերն ու հասավ Լիգայի փուլ, հաղթելով ԱԵԿ–ին 3-րդ որակավորման փուլում։
2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրվեց ակումբի պատմության մեջ։ «Նոա» ՖԱ–ն նույն մրցաշրջանում նվաճեց Հայաստանի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաև դարձավ երկրի գավաթակիր։
Ներկա կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նշում. Դրոշները ցույց են տալիս ազգային հավաքականը ինչպես սահմանված է ՖԻՖԱ-ի իրավասության կանոններում: Խաղացողները կարող են ունենալ 1-ից ավելի ոչ-ՖԻՖԱ-ի քաղաքացիություն:
|
Անձնակազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագահ՝
- Վարդգես Վարդանյան։
Գործառնական տնօրեն՝
- Գուրգեն Օհանյան
Զարգացման տնօրեն՝
- Աննա Օհանյան
Գլխավոր մարզիչ՝
- Ռուի Մոտա։
Տիտղոսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայաստանի Գավաթ 2020
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թ-ի Հուլիսի 10-ին Նոան ՀՖՖ Գավաթի եզրափակչում իր հարկի տակ ընդունեց Արարատ-Արմենիային:Նոան պարտվում էր 1:4 հաշվով, սակայն Երևանյան թիմը իր մեջ ուժեր գտավ և հավասարացնելով հաշիվը, դարձնելով 4:4 խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ:Սակայն լրացուցիչ ժամանակն էլ չբավականացրեց թմերին որոշելու հաղթողին:Ի վերջո Նոան հաղթեց տասնմեկ մետրանոց հարվածներով։
Հայաստանի Գավաթ 2024/25
2025 թ–ի մայիսի 13-ին «Նոան» Հայաստանի Գավաթի եզրափակչում հանդիպեց «Արարատ–Արմենիայի» հետ։ Հանդիպումն ավարտվեց «Նոայի» հաղթանակով՝ 3:1:
Fastex Պրեմիեր լիգայի չեմպիոն 2024/25
«Նոան» 2024/25 մրցաշրջանը ոսկե տառերով գրեց իր պատմության մեջ նվաճելով ոսկե դուբլ։
Ծանոթագրություններ։
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ ««Արցախ» նորաստեղծ ֆուտբոլային ակումբը ներկայացրեց թիմի մարզահագուստը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 2-ին.
- ↑ ««Նոա» ֆուտբոլային ակումբն ունի նոր սեփականատեր». https://sport.news.am/arm/news/143242/. Արխիվացված է օրիգինալից 29 օգոստոսի, 2023-ին. Վերցված է 2025 թ․ փետրվարի 23-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|website=
- ↑ «Ստեղծում ենք նախադեպը չունեցող ենթակառուցվածքներ, շարժվում դեպի հայկական ֆուտբոլի գերազանցություն․ «Նոայի» նախագահ Վարդգես Վարդանյան». tert.am. Արխիվացված է օրիգինալից 2024 թ․ մարտի 13-ին. Վերցված է 12.03.24-ին.
- ↑ Նոայի նախագահը հայտնել է՝ աշխատում են 20 հազար տեղանոց մարզադաշտ կառուցելու ուղղությամբ https://armsport.am/526844/
- ↑ Երկարաձգել ենք պայմագիրը Հայաստանի ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկի՝ Սերգեյ Մուրադյանի հետ․ ՆՈԱ ՖԱ նախագահ Վարդգես Վարդանյան https://blognews.am/arm/press/872677/erkaradzgel-enq-paymagiry-hayastani-amenaherankarayin-futbolistneric-meki-sergey-muradyani-het%E2%80%A4-noa-fa-nakhagah-vardges-vardanyan.html
- ↑ «Luis Figo posts photo from Yerevan, with Mount Ararat in background (PHOTOS) | NEWS.am Sport - All about sports». sport.news.am.
- ↑ «Լեգենդար Լուիշ Ֆիգուն միանում է Դիջիթեյնին որպես բրենդ ամբասադոր». armsport.am.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- https://www.nytimes.com/athletic/5899775/2024/11/06/fc-noah-chelsea-who/?source=emp_shared_article&fbclid=IwY2xjawGsJxFleHRuA2FlbQIxMQABHZqTziTPbx48kwvUlFh5lBBNRALsqJ6NHJcEr8-ywq_Owm-BgJbLmOBQyw_aem_uY_a4J2RWkgV5Vbqd_cteg
- https://www.bbc.com/sport/football/articles/c5yp3qey03go
- https://www.thesun.ie/sport/14108903/fc-noah-armenian-football-club-uefa-conference-league/?utm_source=chatgpt.com
- https://www.uefa.com/uefaconferenceleague/news/0293-1c409ec1795a-0515810abb5c-1000--noah-setting-new-benchmark-for-armenian-football-in-confer/?utm_source=chatgpt.com
- https://www.sports.ru/football/blogs/3284831.html
|