Արամ Ոսկանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արամ Ոսկանյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արամ Հայկի Ոսկանյան
Ազգությունը Հայ
Քաղաքացիությունը Հայաստան Հայաստան
Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 26, 1975 (43 տարեկան)
Ծննդավայր Սևան, Հայկական ԽՍՀ
Հասակ 173 սմ
Քաշ 74 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Հայաստան (մինչև 19 տ)
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1991-1993
1993-1994
1995-1998
1999-2000
2000-2001
2001-2002
2002-2003
2003-2004
2004-2008
2008-2010
2010
2010-2011
«Մալաթիա»
«Բանանց»
«Արարատ (Երևան)»
«Լոկոմոտիվ»
«Բալտիկա»
«Փյունիկ»
«Բալթիկա»
«Միկա»
«Եսիլ Բոգատիր»
«Միկա»
«Լոկոմոտիվ (Տաշքենդ)»
«Միկա»
57 (17)
12 (10)
81 (30)
37 (11)
20 (1)
23 (10)
11 (0)
10 (8)
130 (37)
29 (14)
12 (3)
15 (0)
Ազգային հավաքական
199?-199?
2004-2006
Հայաստան (երիտասարդական)
Հայաստան Հայաստան
14 (?)
11 (0)
Մարզչական կարիերա
2011-2013
2013-2015
2015
2015- ն.ժ.
«Միկա»
«Միկա»
«Բանանց»
Հայաստան (մինչև 19 տ.)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արամ Հայկի Ոսկանյանը (օգոստոսի 26, 1975(1975-08-26)[1], Սևան, Գեղարքունիքի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ՝ հարձակվող։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է մայրաքաղաքային թիմում, և խաղացել է «Մալաթիայի» կազմում։ Ակումբը շատ թույլ է և խաղում է Հայաստանի ֆուտբոլի 2-րդ առաջնությունում։ «Մալաթիայում» խաղալուց հետո Ոսկանյանը Էդուարդ Մարգարովի գլխավորությամբ հանդես է եկել Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն առաջնությունում[2]: Խաղալով 2 մրցաշրջան նրան նոր ակումբ էր անհրաժեշտ։ Տեղափոխությունը տեղի ունեցավ Աբովյանի «Բանանց» ակումբ։ Հաջորդ մրցաշրջանում նա փոխեց ակումբային գրանցումը և 4 մրցաշրջան խաղաց «Արարատի» մարզաշապիկով։ 1999 թվականին նա տեղափոխվում է Պետերբուրգի «Լոկոմոտիվ» ակումբ, որը այդ տարիներին խաղում է Ռուսաստանի ֆուտբոլի առաջին առաջնությունում։ Դրանից հետո, երբ ակումբը զբաղեցրեց առաջնությունից դուրս մնացող թիմերի կազմում, նա տեղափոխվեց Կալինգրադի «Բալթիկա»: Այս ակումբը նույնպես դուրս մնացողների կազմի մեջ էր։ 2003 թվականին վերադարձել է Հայաստան, և պայմանագիր է կնքել «Միկայի» հետ։ Հաջորդ մրցաշրջանում Արամը խաղաց Ղազախստանի «Էսիլ Բոգատիր» ակումբում։ 5 մրցաշրջանում խաղաց 130 խաղ և խփեց 37 գոլ։ 2008 թվականի հոկտեմբերի 1-ին «Միկան» կրկին պայմանագիր կնքեց Ոսկանյանի հետ։ 2009 թվականին խփեց 10 գոլ, որը ակումբի ռմբարկուների ցանկում 2-րդն էր։

Աշտարակի թիմում անցկացնելով 2 մրցաշրջան 2010 թվականին պայմանագիր է կնքում Տաշքենդի «Լոկոմոտիվի» հետ[3], որի կազմում առաջին իսկ խաղում դուբլ է ձևակերպում[4]: Հաջորդ խաղը տեղի ունեցավ Ուզբեկստանի Գավաթի շրջանակներում, որտեղ «Լոկոմոտիվը» հանդիպեց «Դինամո Գալլակորի» հետ։ Խաղի արդյունքում երկաթուղայինները 7 անպատասխան գնդակ խփեցին։ Ոսկանյանը իր հաշվին 3 գոլ գրանցեց[5]: Ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ոսկանյանը վերադարձավ «Միկա», որին Եվրոպայի Լիգայի ընտրական փուլն անցնելու համար անհրաժեշտ էր կազմի հզորացում։ 2011 թվականի առաջնության միջնամասում, երբ ակումբում մարզչական կազմի փոփոխվում էր, նա ավարտում է կարիերան, և աշխատանքի է անցնում ակումբի մարզչական շտաբում[2][6]:

Կարիերան հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի հավաքականի կազմում Արամը անցկացրել է 11 հանդիպում։ Առաջին անգամ հրավիրվել է հավաքական երբ տեղափոխվեց Ղազախստան: Հայաստանի հավաքականի կազմում առաջին հանդիպումն անցկացրել է 2004 թվականի նոյեմբերի 17-ին 2006 թվականի ԱԱ-ի նախընտրական փուլում՝ Ռումինիայի հավաքականի դեմ խաղում։ Այդ խաղը ավարտվեց 1:1 հաշվով։

Մարզչական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականից մինչև 2013 թվականը աշխատել է մարզիչ «Միկայում»: 2013-2015 թվականներին «Միկայի» գլխավոր մարզիչ։ 2015 թվականի հունիսից մինչև հոկտեմբերը եղել է «Բանանցի» գլխավոր մարզիչը։

2015 թվականի դեկտեմբերի 8-ին նշանակվել է Հայաստանի մինչև 19 տարեկանների թիմի գլխավոր մարզիչ։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Հայաստան «Արարատ» (Երևան)
    • Հայաստանի չեմպիոն: 1995
    • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնությունում: 1996/97
    • Հայաստանի Գավաթի հաղթող: 1996/97
    • Հայաստանի Սուպերգավաթի եզրափակչի մասանկից: 1998
  • Հայաստան «Փյունիկ»
    • Հայաստանի չեմպիոն: 2001
  • Հայաստան «Միկա»
    • Արծաթե մեդալակիր Հայաստանի առաջնությունում: 2009
    • Հայաստանի Գավաթի հաղթող: 2003, 2011

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Transfermarkt — 2000.
  2. 2,0 2,1 «Арам Восканян включен в тренерский штаб «Мики»» (ռուսերեն)։ Armsport.am։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 16.6.2011 
  3. «Арам Восканян перешел в ташкентский «Локомотив»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 25.9.2010 
  4. «Арам Восканян дублем дебютировал в чемпионате Узбекистана» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 25.9.2010 
  5. «Арам Восканян сделал хет-трик7 в составе «Локомотива»» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 25.9.2010 
  6. «Арам Восканян завершил карьеру футболиста» (ռուսերեն)։ Armfootball.com։ Արխիվացված օրիգինալից-ից 2012-04-10-ին։ Վերցված է 16.6.2011 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]