«Հայաստանի Առաջին խումբ 2009ը»Հայաստանիֆուտբոլի առաջնության Առաջին խմբի18-րդ առաջնությունն էր։ Այն սկսվել է 2009 թվականի ապրիլի 9-ին և ավարտվել նույն թվականի նոյեմբերի 6-ին[1]։
18-րդ առաջնությունը ընթացել է 27 փուլերով։ Թիմերը միմյանց հետ մրցել են 3 անգամ։ Միայն «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը իրավունք ուներ հաջորդ տարի հանդես գալ Բարձրագույն խմբում, քանի որ միայն այս թիմն էր, որ 2009 թվականի Բարձրագույն խմբի մասնակից ակումբներից որևէ մեկի դուստր թիմ չէր հանդիսանում։ «Լեռնային Արցախը» և Արարատ ՖԱ-ի դուստր «Արարատ-2» թիմը նույնպես մասնակցելու հայտ էին ներկայացրել, սակայն մրցաշարի սկսելուց օրեր առաջ հրաժարվեցին։ Չեմպիոն հռչակվեց ամենաշատ միավոր վաստակած թիմը՝ «Իմպուլս» ֆուտբոլային ակումբը, որը նաև իրավունք ստացավ հաջորդ տարի հանդես գալ Հայաստանի Բարձրագույն խմբում։