«Հայաստանի Առաջին խումբ 2018-19ը»Հայաստանիֆուտբոլի առաջնության Առաջին խմբի27-րդ առաջնությունն է։ Այն սկսվել է 2018 թվականի օգոստոսի 6-ին և ավարտվել 2019 թվականի հունիսի 13-ին[1]։
27-րդ առաջնությունը ընթացել է 33 փուլերով։ Թիմերը միմյանց հետ մրցել են 3 անգամ։ Չեմպիոն է հռչակվել «Յունիոր Սևանը»։
2018-19 մրցաշրջանի Առաջին խմբի առաջնությանը մասնակցել են 12 ակումբ։ Դրանք են «Ալաշկերտ-2», «Բանանց-2», «Բանանց-3», «Գանձասար-Կապան-2», «Փյունիկ-2», «Արարատ Երևան-2», «Արարատ-Արմենիա-2», «Շիրակ-2», «Լոկոմոտիվ Երևան», «Յունիոր Սևան», «Էրեբունի» և «Երևան» ակումբները[2]։ Սևանի «Յունիորը» նոր ակումբ է, իսկ «Երևանը» և «Լոկոմոտիվը» վերադառնում են երկար ջամանակ բացակայելուց հետո։
1«Էրեբունին» չի ներկայացել «Երևանի» հետ խաղին[3]։ Արդյունքում «Էրեբունի» մարզական ակումբին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն[4]։ 2«Երևան» - «Լոկոմոտիվ» խաղը չի կայացել շտապ օգնության մեքենայում դեֆիբրիլիատոր սարքի անսարքության պատճառով[5]։ Արդյունքում «Երևան» ֆուտբոլային ակումբին գրանցվել է 0:3 հաշվով տեխնիկական պարտություն[6]։ 3«Երևան» - «Յունիոր Սևանին» խաղը ավարտվել էր 2։0 հաշվով՝ ի օգուտ «Երևանի», սակայն «Երևանի» կազմում խաղին մասնակցել էր որակազրկված ֆուտբոլիստ՝ Իվան Լատիշևը[7]:Արդյունքում ՀՖՖ կարգապահական կոմիտեն տեխնիկական՝ 0։3 հաշիվ պարտություն գրանցեց «Երևանին»[8]։