Երևան ՖԱ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Երևան (այլ կիրառումներ)
Երևան
FC Yerevan Crest.png
Ամբողջական անուն «Երևան» Ֆուտբոլային Ակումբ
Գույներ Մանուշակագույն - կապույտ
Հիմնադրում 1995
Երկիր Հայաստան
Քաղաք Երևան
Մարզադաշտ Փյունիկ մարզադաշտ
Տարողունակություն 800
Նախագահ Կարեն Հարությունյան
Մարզիչ Ռուսաստան Էդուարդ Պավլով
Լիգա Առաջին խումբ
2018-19 2րդ
Տան դաշտ
Մրցակցի դաշտ
Երրորդ համազգեստ

«Երևան» ֆուտբոլային ակումբ, մասնագիտացված ֆուտբոլային ակումբ Երևանում, որը հանդես է գալիս Հայաստանի Առաջին խմբում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Երևան» Ֆուտբոլային Ակումբը հիմնադրվել է 1995 թվականին, Երևան քաղաքում, գարնանային-անցումային մրցաշարի ավարտից հետո[1]: Ակումբի նախագահը Լևոն Հարությունյանն էր, գլխավոր մարզիչը' Վաղարշակ Ասլանյանը: Թիմում հիմնականում ընդգրկված էին երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնց հետ հանդես էին գալիս արդեն զգալի ճանաչում ունեցող Երվանդ Կրբաշյանը, Տիգրան Եսայանն ու Կարեն Գրիգորյանը: 2-րդ շրջանում թիմը համալրեցին "Փյունիկի" դարպասապահ Արթուր Ավագյանն ու ՀՄՄ-ում հանդես եկած Արկադի և Կարեն Դոխոյան եղբայրները[2]:

1995-96 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ աշուն-գարուն մրցակարգով անցկացված 1995-96թթ. առաջնությունում "Երևանը" հաջողությամբ նշեց նորամուտը' դառնալով բրոնզե մրցանակակիր: "Երևանն" իրեն դրսևորեց որպես մարտունակ կոլեկտիվ: Արդյունավետ խաղով աչքի ընկավ Տիգրան Եսայանը' 22 հանդիպումներում խփելով 20 գնդակ: Ընդ որում Գյումրիի "Արագածի" հետ խաղում նա 5 գոլի հեղինակ էր դարձել: Եսայանը եզրափակեց առաջնության լավագույն ռմբարկուների եռյակը: Նշենք, որ մինչև 1998թ. ներառյալ Եսայանը մշտապես դարձել է "Երևանի" լավագույն ռմբարկուն: Նա թիմի բոլոր տարիների լավագույն ռմբարկուն է, նաև ռեկորդակիրն է անցկացրած խաղերի ու մեկ մրցաշրջանում խփած գոլերի քանակով:

Հարկ է նշել, որ ակումբի ղեկավարությունը բարձր պահանջներ դնելով թիմի առջև, շատ բծախնդիր էր մարզիչների ընտրության հարցում: Նույնիսկ չնչին սխալները չէին ներվում ու հերթական պարտությունը կարող էր ճակատագրական լինել գլխավոր մարզչի համար: Ուստի թիմում հաճախակի էին մարզչական փոփոխությունները: Երբ 1995/96թթ. առաջնության 2-րդ շրջանի մեկնարկային տուրում 3-րդ տեղում ընթացող "Երևանը" 0:2 հաշվով զիջեց ՀՄՄ-ին, Վաղարշակ Ասլանյանը պաշտոնանկ արվեց, որին փոխարինեց "Արարատից" հեռացած Սամվել Դարբինյանը: Նրա գլխավորությամբ էլ երևանցիներն արժանացան բրոնզե պարգևների: Սակայն Սամվել Դարբինյանն էլ հաջորդ մրցաշրջանում նույն բախտին արժանացավ' 2-րդ շրջանի շեմին տեղը զիջելով "Կոտայքից" տեղափոխված Սամվել Պետրոսյանին: Վերջինիս հետ "Երևան" տեղափոխվեցին "Կոտայքի" նախկին ֆուտբոլիստներ Արմեն Հովհաննիսյանը, Գագիկ Մանուկյանը, Արթուր Աբազյանը, Լևոն Սարգսյանը, Հենրիկ Բերբերյանը և Էդուարդ Վերանյանը: Առաջնության մեկնարկում էլ թիմի կազմը համալրել էր ՀՄՄ-ի նախկին պաշտպան Արմեն Պետիկյանը[2]:

1996-97 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1996-97թթ. առաջնությունում էլ "Երևանը" բրոնզե մրցանակակիր դարձավ: Թիմը կարող էր նաև արծաթե մեդալ նվաճել, սակայն վերջնագծում վճռորոշ խաղում 1:3 հաշվով զիջեց "Արարատին", այնուհետև թանկարժեք միավորներ կորցրեց "Ղարաբաղի" (0:0) և "Փյունիկի" (1:4) հետ հանդիպումներում[2]:

1997 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

1997թ. առաջնությունում գրվեց "Երևանի" կարճատև կենսագրության ոսկե էջը: Կրկին թիմի ղեկը ստանձնած Սամվել Դարբինյանի գլխավորությամբ "Երևանը" գերազանց ելույթ ունեցավ ու նվաճեց հանրապետության չեմպիոնի տիտղոսը: Այդ տարի առաջին անգամ բարձրագույն խմբում հանդես եկան այլազգի ֆուտբոլիստներ (մինչ այդ Հայաստանում լեգեոնականներ էին հանդես եկել 1996թ. առաջին խմբի մասնակից "Կապան-81" թիմում): Եվ առաջին "ծիծեռնակը" "Երևանն" էր, որի կազմում ընդգրկվեցին ֆրանսիացի դարպասապահ Պասկալ Ռուսոն, կոտդիվուարցի պաշտպան Սերժ Անրի Գոգուան, Մալիի ազգային հավաքականի խաղացողներ, կիսապաշտպան Դեդե Թամբուրան և հարձակվող Նջիայ Մալալը: 35-ամյա Պասկալ Ռուսոն հանդես էր եկել ֆրանսիական մի շարք ակումբներում, 1989, 1990թթ. "Մարսելի" կազմում դարձել էր Ֆրանսիայի կրկնակի չեմպիոն, խաղացել էր երկրի երիտասարդական և ազգային հավաքականներում: 20-ամյա Սերժ Անրի Գոգուան հանդես էր եկել Կոտ դ'Իվուարի "Գանուա" թիմում, երկրի երիտասարդական հավաքականի կազմում մասնակցել էր Մալայզիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնությանը: 22-ամյա Դեդե Թամբուրան և 26-ամյա Նջիայ Մալալը Մալիի "Ջուլուբա" թիմում դարձել էին երկրի բազմակի չեմպիոն ու գավաթակիր:

"Երևանն" այնքան էլ հաջող չխաղաց առաջին շրջանում, որի ավարտից հետո 16 միավորով ընթանում էր 5-րդ տեղում' 9 միավորով հետ մնալով աղյուսակը գլխավորող "Շիրակից", 7 միավորով' 2-րդ տեղը զբաղեցնող "Փյունիկից": Ի դեպ, հենց "Երևանին" հաջողվեց ընդհատել փյունիկցիների անպարտելի խաղերի ռեկորդային շարքը' 6-րդ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնելով գործող չեմպիոնի նկատմամբ: Մինչ այդ "Փյունիկը" ՀՀ առաջնություններում 59 խաղ անընդմեջ պարտություն չէր կրել: Առաջին շրջանի ավարտական տուրում "Երևանը" թանկարժեք 2 միավոր էր կորցրել "Արարատի" հետ մրցավեճում' վերջին 5 րոպեներին սեփական դարպասը 2 գոլ ընդունելով ու հաղթանակը ձեռքից բաց թողնելով (2:2): Դա առաջնությունում երևանցիների կորցրած վերջին միավորներն էին:

Առաջնության 2-րդ կեսը "Երևանը" պարզապես գերազանց անցկացրեց' հաղթելով բոլոր 9 հանդիպումներում: Հատկապես որոշիչ էր հոկտեմբերի 29-ին "Շիրակի" նկատմամբ Երևանում տոնած խոշոր հաշվով հաղթանակը (3:0): Դա առաջնությունում շիրակցիների առաջին ու միակ պարտությունն էր, ինչը հետագայում ճակատագրական եղավ գյումրեցիների համար:

Միայն առաջնության ավարտից 2 տուր առաջ "Երևանին" վերջապես հաջողվեց գլխավորել աղյուսակը' 2 միավորով առաջ անցնելով "Շիրակից" ու "Փյունիկից": Ոսկե մեդալների համար պայքարի հանգուցալուծումը տեղի ունեցավ ավարտական տուրում, երբ Արմեն Կարապետյանի 11մ հարվածով խփված միակ գոլի շնորհիվ "Երևանը" հաղթեց "Փյունիկին":

Բացի վերը նշված լեգեոնականներից, թիմի հաջողությունում իրենց ներդրումն ունեցան նաև Արմեն Պետիկյանը, Կարեն Դոխոյանը, Գեորգի Եսայանը, Տիգրան Եսայանը, թիմի ավագ Երվանդ Կրբաշյանը, Արմեն Սահակյանը, Արմեն Մարկոսյանը, Արմեն Կարապետյանը, Ալբերտ Աճեմյանը, Ռազմիկ Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, Գագիկ Ավագյանը, Աբրահամ Խաշմանյանը, Արկադի Դոխոյանը, Հակոբ Տեր-Պետրոսյանը, Արմեն Հովհաննիսյանը, Էրիկ Հայրապետյանն ու Արթուր Ավագյանը: Գլխավոր մարզիչ Սամվել Դարբինյանի օգնականներն էին Աշոտ Խաչատրյանն ու Վազգեն Հայրապետյանը: 1997թ. մրցաշրջանի արդյունքներով Նջիայ Մալալը եզրափակեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների եռյակը[2]:

1998 մրցաշրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաջորդ մրցաշրջանում "Երևանին" չհաջողվեց պահպանել չեմպիոնի տիտղոսը: Թիմն իր հնարավորություններից ցածր հանդես եկավ: Պատճառներից մեկն էլ մարզչական հերթական փոփոխություններն էին: Փետրվարին "Երևանն" անհաջող հանդես եկավ Թուրքմենբաշիի գավաթի մրցաշարում ("Էսթեղլալ" Իրան' 1:3, "Նիսա" Թուրքմենստան' 2:2, "Խենանզյանե" Չինաստան' 1:2) ու Սամվել Դարբինյանը պաշտոնանկ արվեց: Նրան փոխարինած Աշոտ Խաչատրյանի գլխավորությամբ "Երևանն" անհաջող մեկնարկեց: Անցկացրած 10 խաղում թիմը վաստակել էր 14 միավոր և ընթանում էր 5-րդ տեղում' 14 միավորով հետ մնալով առաջատար "Շիրակից":

Ակումբի ղեկավարությունը ստիպված էր մայիսի կեսերին թիմ վերադարձնել Սամվել Դարբինյանին, որի օրոք հաղթելով "Փյունիկին"' 2:1 (առաջին խաղն ավարտվել էր գոլազուրկ ոչ-ոքի), "Երևանն" առաջին անգամ մտավ ՀՀ գավաթի եզրափակիչ, որտեղ պարտվեց "Ցեմենտին" (1:3): Սակայն Դարբինյանին էլ վիճակված չէր մինչև առաջնության վերջնագիծն աշխատելու թիմում: Օգոստոսին նա իր տեղը զիջեց մայիսին ՀՖՖ նախագահի պաշտոնից ազատված Արմեն Սարգսյանին: Թեև զգալի համալրմանը ("Արարատից" տեղափոխվել էին Հարություն Աբրահամյանը, Արա Նիգոյանն ու Արթուր Ս. Մինասյանը, ապրիլին Իրանի "Սիմանից" վերադարձել ու թիմում էին ընդգրկվել նախկին արարատցիներ Արամայիս Տոնոյանն ու Լևոն Ստեփանյանը, ինչպես նաև Հայֆայի "Հապոելում" հանդես եկած Արմեն Շահգելդյանը: Ավելի ուշ նրանց էին միացել փյունիկցիներ Վարդան Մինասյանը, Վարազդատ Ավետիսյանը, Սուրեն Չախալյանն ու Արմեն Գալստյանը), "Երևանն" ի վիճակի չեղավ խառնվելու չեմպիոնի տիտղոսի համար ծավալված մրցավեճին' բավարարվելով բրոնզե մեդալով: Կրկին թիմի լավագույն ռմբարկու ճանաչված Տիգրան Եսայանը 2-րդ տեղը գրավեց Հայաստանի լավագույն ֆուտբոլիստների ցանկում' ընդամենը 8 միավորով զիջելով "Ցեմենտի" կիսապաշտպան Արթուր Ոսկանյանին[2]:

1999 մրցաշրջան և կազմալուծում[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականի առաջնությունը վերջինն էր «Երևանի» համար, որն առաջին անգամ մնաց առանց մեդալների՝ 9 թիմերի մրցավեճում զբաղեցնելով 5-րդ տեղը: Մրցաշրջանի ավարտից հետո «Երևանը» կազմալուծվեց[2]:

2018թ. վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

2018 թվականի հուլիսի 13ին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարեց որ "Երևան" ֆուտբոլային ակումբը վերադառնում է մեծ ֆուտբոլ և կմասնակցի Առաջին խմբի առաջնությանը[3]: Օգոստոսի 6ին ակումբը ներկայացրեց նոր մրցաշրջանի իր տնային և արտագնա մարզաշապիկները[4]:

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Բարձրագույն խումբ
Ոսկե մեդալակիր (1) 1997
Բրոնզե մեդալակիր (3) 1995-96, 1996-97, 1998,
Հայաստանի Գավաթ
Արծաթե մեդալակիր (1) 1998

Առաջնության և Գավաթի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Դ Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ Մ Առաջնության ռմբարկու Գավաթ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1995-96 3 22 13 5 4 43 24 +19 44 Հայաստան Տիգրան Եսայան (20) 1/4
Հայաստանի Բարձրագույն խումբ 1996-97 3 22 16 2 4 58 24 +34 50 Հայաստան Տիգրան Եսայան (11) 1/2
Հայաստանի Բարձրագույն խումբ 1997 1 18 13 4 1 41 10 +31 43 Հայաստան Տիգրան Եսայան (10) -
Հայաստանի Բարձրագույն խումբ 1998 3 26 15 3 8 47 30 +17 48 Հայաստան Տիգրան Եսայան (10) Եզրափակիչ
Հայաստանի Բարձրագույն խումբ 1999 5 32 15 6 11 60 43 +17 51 Հայաստան Վարազդատ Ավետիսյան (12) 1/2
2000 - 2017 թիմն առաջնությանը չի մասնակցել
Հայաստանի Առաջին խումբ 2018-19 2 33 22 4 7 112 46 +66 70 Ռուսաստան Ստանիսլավ Եֆիմով (46) 1/8
Հայաստանի Բարձրագույն խումբ 2019-20
Դ = Դիրք; Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն; Մ = Միավորչ

Եվրոգավաթների վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցաշար Խ Հ Ո Պ ԽԳ ԲԳ ԳՏ
ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա 2 0 0 2 0 5 -5
ՈՒԵՖԱ-ի Գավաթ 4 0 0 4 2 12 -10
Ընդհանուր 6 0 0 6 2 17 -15

Խ = Խաղ; Հ = Հաղթանակ; Ո = Ոչ-ոքի; Պ = Պարտություն; ԽԳ = Խփած Գնդակ; ԲԳ = Բաց Թողած Գնդակ; ԳՏ = Գնդակների Տարբերություն

Մրցաշրջան Մրցաշար Փուլ Մրցակից 1-ին խաղ 2-րդ խաղ Ամբողջական հաշիվ
1997-98 ՈՒԵՖԱ-ի Գավաթ Ուկրաինա Դնեպր Դնեպրոպետրովսկ 1 - 6 0 - 2 1 - 8 Symbol unrelated.svg
1998-99 ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա Ֆինլանդիա ՀԻԿ Հելսինկի 0 - 2 0 - 3 0 - 5 Symbol unrelated.svg
1999-00 ՈՒԵՖԱ-ի Գավաթ Ո Իսրայել Հապոել Թել-Ավիվ 0 - 2 1 - 2 1 - 4 Symbol unrelated.svg

Տանը անցկացրած խաղերի հաշիվները մգացված են։

Մարզիչներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարզիչ Սկիզբ Ավարտ Նվաճումներ
1. Հայաստան Վաղարշակ Ասլանյան 1995 Հոկտեմբեր 1995
2. Հայաստան Սամվել Դարբինյան Հոկտեմբեր 1995 Հոկտեմբեր 1996
3. Հայաստան Սամվել Պետրոսյան Հոկտեմբեր 1996 1997
4. Հայաստան Սամվել Դարբինյան 1997 Փետրվար 1998 1 Հայաստանի Բարձրագույն խումբ
5. Հայաստան Աշոտ Խաչատրյան Փետրվար 1998 Մայիս 1998
6. Հայաստան Սամվել Դարբինյան Մայիս 1998 Օգոստոս 1998
7. Հայաստան Արմենակ Սարգսյան Օգոստոս 1998 Օգոստոս 1999
8. Հայաստան Արամայիս Տոնոյան Օգոստոս 1999 Դեկտեմբեր 1999
9. Հայաստան Սամվել Սարգսյան Օգոստոս 2018 Դեկտեմբեր 2018
10. Ռուսաստան Էդուարդ Պավլով Հունվար 2019

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]