Արմենակ Սարգսյան (ֆուտբոլիստ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արմենակ Սարգսյան (այլ կիրառումներ)
Football pictogram.svg
Արմենակ Վլադիմիրի Սարգսյան
Անձնական տվյալներ
Ամբողջական անուն Արմենակ Վլադիմիրի Սարգսյան
Քաղաքացիությունը Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ,
Հայաստան Հայաստան
Ծննդյան ամսաթիվ հունվարի 1, 1953
(68 տարեկան)
Ծննդավայր Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Դիրք Պաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1972-1980 Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ 170 (1)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Արմենակ Վլադիմիրի Սարգսյան (հունվարի 1, 1953(1953-01-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆուտբոլիստ, կենտրոնական պաշտպան։ Միջազգային կարգի սպորտի վարպետ։

Կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուտբոլ սկսել է խաղալ Հայաստանի երիտասարդական հավաքականում։ 1972 թ. Նիկոլայ Գլեբովի կողմից հրավիրվել Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1980 թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 170 խաղի, խփել 1 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ 1975 թ. թիմի գլխավոր մարզիչ Վիկտոր Մասլովի հետ ունեցած կոնֆլիկտի արդյունքում հեռացել է թիմից և ավարտել կարիերան։ Երեք անգամ ստացել է կոտրվածքներ։

1990-1993 - «Արարատի» գլխավոր մարզիչ։

1994-1998 - եղել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ։

Ներկայումս բնակվում է ԱՄՆ-ում, մարզում պատանեկան թիմեր։

2013 թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[1]։

Ֆուտբոլիստ Ալբերտ Սարգսյանի և բասկետբոլիստուհի Անահիտ Սարգսյանի ավագ եղբայրն է։

Նվաճումները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես ֆուտբոլիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայաստանի երիտասարդական հավաքական

  • ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի չեմպիոն՝ 1971։

Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Արարատ

  • ԽՍՀՄ չեմպիոն՝ 1973։
  • ԽՍՀՄ առաջնության արծաթե մեդալակիր՝ 1976 (գարուն)։
  • ԽՍՀՄ գավաթակիր՝ 1973, 1975։

Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն ԽՍՀՄ երիտասարդական հավաքական

  • Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթո՝ 1976 թ.։

Որպես մարզիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Արարատ

  • ՀՀ չեմպիոն՝ 1993։
  • ՀՀ գավաթակիր՝ 1993, 1994, 1995։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]