Արմեն Պետիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Արմեն Պետիկյան
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Flag of Armenia.svg Հայաստան
Ծննդյան ամսաթիվ փետրվարի 19, 1972(1972-02-19)[1] (48 տարեկան)
Հասակ 182
Դիրք Պաշտպան
Ազգային հավաքական
2000—2003 Հայաստան Հայաստան 8 (0)

Արմեն Պետիկյան (փետրվարի 19, 1972(1972-02-19)[1]), հայ ֆուտբոլիստ։ Եղել է Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։ Հայաստանի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան, հիանալի խաղում էր 2-րդ հարկում և հաջողությամբ իրացնում ստանդարտ դիրքերը։ Ցավոք, Պետիկյանի կարիերայի լավագույն տարիները համընկան այն ժամանակաշրջանի հետ, երբ հավաքականի պաշտպանությունում խաղում էին Վարդան Խաչատրյանը, Հարություն Վարդանյանը, Սարգիս Հովսեփյանը և Կարեն Դոխոյանը, որոնք անփոխարինելի էին հավաքականի համար։ Հենց այդ պատճառով Պետիկյանը չմասնակցեց ոչ մի պաշտոնական հանդիպման` բավարարվելով հավաքականում անցկացրած ընդամենը 4 ընկերական հանդիպումներով։ Պետիկյանը եղել է Հայաստանի Թոփ 10 ամենաթերագնահատված ֆուտբոլիստների ցանկում[2]: Հիմա Արմեն Պետիկյանը «Միկա» ֆուտբոլային ակումբի գործադիր տնօրենն է։[3]:

Վիճակագրությունը ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիճակագրությունը Հայաստանի ազգային հավաքականում:

Տարի Խաղեր Գոլեր
2000 2 0
2001 1 0
2002 1 0
2003 1 0
Ընդհանուր 5 0

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]